Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Լատինական Ամերիկայում՝ Բուենոս Այ– րեսի, Ռիո դե ժանեյրոյի ու Մոնտեվիդեո– յի ներքին շուկաները։ Միշազգային П․ շ–ում մետաղը վաճառ– վում է ստանդարտ՝ 12,5 կգ կշիռ և 995 կամ 999 հարգ ունեցող ձուլակտորներով, նաե հին ու նոր հատման ստակներով, իսկ ներքին շուկաներում՝ 1 կգ մինչե 5– 10 գ ձուլակտորներով, թերթիկներով, թի– թեղներով, սկավառակներով, ավազով ու ստակներով։ Արևելքի П․ շ–ի համար պատ– րաստվում են հատուկ կշռի ու մաքրու– թյան ձուլածոներ։ Լոնդոնի ոսկու շուկան գլխավորում են անգլ․ 5 ֆիրմա, շուկայի նախագահը «Ն․ Մ․ Ռոտշիլդ և որդիներ» ընկերու– թյունն է, որի նստավայրում օրական 2 անգամ հավաքվում են շուկայի հիմնա– կան անդամներն ու սահմանում ոսկու շուկայական գինը, այդ ընթացքում ան– ընդհատ կապ պահպանելով Ցյուրիխի հետ։ Շվեյցարիայում ոսկու գործարքնե– րը կատարում են 3 խոշորագույն բանկեր, գինը սահմանվում է ամեն օր, դրանց Փո– խադարձ պայմանավորվածությամբ։ Ցյու– րիխում և Լոնդոնում սահմանված ոսկու գները գրեթե համընկնում են։ Դրանք համարվում են համաշխարհային և հաշ– վարկվում ԱՄՆ–ի դոլլարներով՝ 1 տրո– յան ունցիա (31,1035 գ) զուտ ոսկու համար (1980-ի սկզբին, օրինակ, 500 դոլլար)։ Միջազգային ռեգիոնալ П․ շ–ում գինը հաշվարկվում է նույն ձևով, ներքին շու– կաներում՝ տեղական վալյուտայով՝ կշռի տեղական միավորի համար։ Միջազգային ռեգիոնալ և հատկապես ներքին շուկանե– րի գները, կապված ճանապարհածախսի, ապահովագրական վճարի ևնի հետ, ավե– լի բարձր են, քան Լոնդոնում ու Ցյուրի– խում։

ՈՍԿՈՒ ՊԱՇԱՐՆԵՐ, ոսկու ձուլածոների ու ստակների կենտրոնացված ռեզերվնե– րի ֆոնդ, որը պատկանում է երկրի կենտ– րոնական էմիսիոն բանկերին կամ գան– ձատանը։ Ոսկու ազատ շրջանառության ժամանակաշրջանում կատարում էին մի– ջազգային վճարումների (համաշխարհա– յին փողի), ներքին մետաղադրամային շրջանառության, ավանդների վճարում– ների ու բանկային տոմսերի փոխանակ– ման ռեզերվային ֆոնդերի դեր։ Գրեթե ամբողջովին դրանց տնօրինում էին կենտ– րոնական էմիսիոն բանկերը։ Կապիտա– լիզմի ընդհանուր ճգնաժամի ժամանակա– շրջանում կենտրոնական էմիսիոն բան– կերի П․ պ․ դադարեցին որպես բանկային տոմսերի մետաղական ապահովություն ծառայել, խիստ ընդլայնվեց բանկային տոմսերի էմիսիան, դրանք արժեզրկվե– ցին, բայց բարձրացավ П․ պ–ի դերը որ– պես միջազգային վճարումների ռեզերվա– յին ֆոնդ և կապիտալիստական երկրների ռազմաֆինանսական ռեսուրս։ Արդի ժա– մանակաշրջանում П․ պ–ի մեծ մասը կենտ– րոնացված է գանձատների վալյուտային ֆոնդերում։ Միայն ՄՎՖ–ի Ո․պ․ 1980-ին կազմում էին մոտ 100 մլն ունցիա։ Մոցիալիստական երկրներում П․ պ․ ար– տաքին տնտ․ հարաբերություններում ծա– ռայում են որպես միջազգային հաշվարկ– ների ռեզերվային ֆոնդ։

ՈՍԿՈՒ ՊԱՐԻՏԵՏ, 1․ երկրի դրամական միավորի մեջ զուտ ոսկու պարունակու– թյունը (կշիռը)։ Կապիտալիստական եր– կըրներում որոշվում է 1 տրոյական ունցիա (31,1035 գ) զուտ ոսկու և դրա «գնի», վճարվող թղթադրամների գումարի հարա– բերությամբ։ 2․ Երկու տարբեր դրամա– կան միավորների հարաբերակցությունն ըստ դրանցում պարունակվող զուտ ոսկու քանակի։ Այս նշանակությամբ П․ պ․ ան– վանվում է նաև «պարիտետային կուրս»։ ՍՍՀՄ–ում սովետական ռուբլու П․ պ․ պլանային կարգով սահմանում է պետու– թյունը։ Այն ՄՍՀՄ Պետբանկի կողմից օտարերկրյա վալյուտաների արժենշման հիմք է։

ՈՍԿՈՒ ՍՏԱՆԴԱՐՏ, ո ս կ ու մ Ո ն Ո– մետալիզմ, դրամական համակարգ, երբ համընդհանուր համարժեքի դեր է կատարում ոսկին, շրջանառում են ոսկյա ստակները կամ ոսկով փոխանակվող դրամանիշերը։ Սահմանվել է XVIII դ․ վերջին Մեծ Բրիտանիայում, կապիտալիս– տական աշխարհում լայն տարածում ըս– տացել XIX դ․ վերջին քառորդում։ Գոյու– թյուն է ունեցել ոսկյա ստակների, իսկ 1924–28-ից՝ ոսկյա ձուլածոների և դևի– զային ստանդարտների ձևերով։ Առաջինի համար բնորոշ էին ոսկյա ստակների ազատ շրջանառությունը, փողի բոլոր ֆունկցիաների կատարումը ոսկու կող– մից, լիարժեք դրամների հատումը։ Ոսկյա ձուլածոների ստանդարտի դեպքում (կի– րառվել է ոսկու հարուստ պաշարներ mtihr ցող երկրներում) թղթադրամները կամ բանկային տոմսերը փոխանակվում էին որոշակի կշիռ և հարգ ունեցող ձուլածո ոսկու, այլ ոչ թե ոսկյա ստակների հետ։ Ըստ ոսկու դևի զային ստանդարտի, ազ– գային դրամանիշերը փոխանակվում էին այլ երկրների վալյուտաների հետ, որոնք, իրենց հերթին, կարող էին փոխանակվել ոսկով։ 1929–33-ին, վալյուտային ճըգ– նաժամի հետևանքով, Ո․ ս․ վերացվեց կապիտալիստական երկրների մեծ մա– սում, 1934–36-ին՝ Ֆրանսիայում և արև– մտաեվրոպական մի շարք պետություննե– րում, և սահմանվեց թղթադրամի շրջա– նառություն։ 1971-ի օգոստ․ 15-ից ԱՄՆ–ը պաշտոնապես արգելել է նաև թղթե դոլ– լարների փոխանակումը ոսկով։

ՈՍԿՈՒ ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ՌԵձԵՐՎՆԵՐ, պե– տությանը (գանձատներին, կենտրոնա– կան բանկերին) պատկանող ոսկու կամ ոսկյա ստակների պաշարներ, արտասահ– մանյան բանկային հաշիվներում օտար– երկրյա վաւյոսռայի միջոցներ և օտար– երկրյա բանկային տոմսեր։ Միշազգային վաւյուաային ֆոնդի (ՄՎՖ) անդամ– երկրներն իրենց Ո․ վ․ ռ–ի մեջ են ընդ– գրկում նաև լիմիտի (Ֆոնդի կապիտա– լին երկրի մուծած անդամավճարի չափը ոսկով) ազատ մնացորդը, որի սահման– ներում նրանք անվերապահ իրավունք ունեն Ֆոնդից օտարերկրյա վալյուտա պահանջել։ Ո․ վ․ ռ․ հիմնականում կա– տարում էին միջազգային վճարային մի– ջոցների պահեստային ֆոնդի ֆունկցիա– ներ, անհրաժեշտության դեպքում օգտա– գործվում են վճարային հաշվեկշռի դե– ֆիցիտը ծածկելու և ազգային վալյուտայի կուրսը պահպանելու նպատակով։ 1970-ական թթ․ կեսերից այդ ֆունկցիան կատարում են ազգային վալյուտաները։ Ռեզերվների մեծությունը կայուն չէ․ օպ– տիմալը դրա այն մակարդակն է, որի դեպքում երկիրը կարողանում է ժամա– նակին, առանց ընդհատումների մարել օտարերկրյա պարտքերը։ Ռեզերվների սպառվելը վկայում է երկրի անբարե– նպաստ վալյուտային դրության մասին։ Ներմուծման ամբողջական արժեքի հա– մեմատ կապիտալիստական Ո․ վ․ ռ–ի ընդհանուր գումարի հարաբերական կըր– ճատումը բնորոշում է միջազգային իրաց– վելիության վիճակը, որը ՄՎՖ–ի տվյալ– ներով վերջին տարիներին անընդհատ վատթարանում է։ Պատճառը հիմնակա– նում ոսկու անբավարար ներհոսքն է՝ կապված որոշ երկրներում դրա արդյու– նահանման անեկամտաբերության, ար– դյունաբերողների, գանձակուտակողնե– րի, սպեկուլյանտների կողմից նոր ար– դյունահանված ոսկու և նույնիսկ կենտ– րոնական ռեզերվներից դրանք գնելու հետ։ Ո․ վ․ ռ–ի ընդհանուր գումարը և դրանում ոսկու բաժինը կապիտալիստա– կան երկրների միջև անհավասար է բաշխ– ված։ Վերջինը, օրինակ, համեմատաբար բարձր է Ֆրանսիայում, Իտալիայում, ցածր՝ ճ․ապոնիայում, Կանադայում։ ՍՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս երկրներում Ո․ վ․ ռ․ ժողովրդատնտ․ ռե– զերվների մի մասն են, որոնք կուտակ– վում և օգտագործվում են պլանաչափորեն՝ ելնելով սոցիալիզմի ու կոմունիզմի կա– ռուցման և ժողովրդի նյութական բարե– կեցության բարձրացման շահերից։ ՈՍՊ (Lens), բակլազգիների ընտանիքի միամյա բույսերի ցեղ։ Ցողունի բարձրու– թյունը 25–70 սս է, կանգուն կամ թույլ պառկող, թավոտ։ Արմատն իլիկաձև է։ Տերևները՝ զույգ փետրաձև, վերջանում են թույլ զարգացած բեղիկներով։ Ծաղիկ– ները մանր են, սպիտակ, կապույտ, վար– դագույն։ Պտուղը ունդ է, թույլ Փքված, ռոմբաձև, միաբուն, մերկ։ Մերմերը՝ տա– փակ կամ ուռուցիկ, խոշոր՝ ափսեաձև, և մանրասերմ։ Ափսեաձև Ո–ի 1000 սերմի կշիռը 50–85, մանրասերմինը 20–40 գ է։ Սերմերը պարունակում են 23–32% սպիտակուցներ, մինչև 60% օսլա, 2,5% ճարպ, վիտամիններ ևն։ Ո․ օգտագործ– վում է սննդի մեջ, իսկ մանրասերմը՝ որ– պես կեր։ Հայտնի է Ո–ի 5 տեսակ, տա– րածված միջերկրածովյան երկրներում, Փոքր Ասիայում, Անդրկովկասում, Միջին Ասիայում։ ՀՍՍՀ–ում Ո․ մշակվում է կենտրոնական, Սևանի ավազանի, Շի– րակի, Զանգեզուրի, Վայքի գոտիներում, շրջանացված են Թալինի 6, Աշտարակի տեղական սորտերը։ Ո․ գարնանացան բույս է, երաշտադիմացկուն, ինքնափոշոտ– վող։ Սերմը ծլում է 3–4°C ջերմաստիճանի պայմաններում, դիմանում մինչև –8°Շ կարճատև սառնամանիքներին։ Ո–ի հա– մար լավ նախորդ են սև ցելից հետո մշակ– ված աշնանացանը, շարահերկ բույսերը։ Պարարտացվում է ազոտով (30 կգ/հա)է ֆոսֆորով (90 կգ/հա) և կալիումով (60 կգ/հա)։ Ցանքի նորման՝ 2,5–3,0 մլն/Лш ծլունակ սերմ։ Ցանքը կատարվում է 15 i/ / միջշարային տարածությամբ և 5–6 սՎ խորությամբ։ Բերքահավաքը կատարվում