արևմաահայ Մ․, որը կենտրոնացված էր հիմնականում Կ․ Պոլսում, Զմյուռնիա– յում, Վանում, էրզրումում, տվել է տաղան– դավոր գրողներ, արվեստագետներ, ճար– տարապետներ, հայագետներ, գիտնական– ներ և հասարակական գործիչներ։ Օս– մանյան կայսրության հայաջինջ քաղա– քականության գլխ․ նշանակետը արևմտա– հայ Մ․ էր, որը դարձավ Մեծ եղեռնի առա– ջին զոհը։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումով սկսել է ձևավորվել հայ սովետական ժողովրդական Մ․։ Հայաս– տանի հեղկոմը, այնուհետև նաև հանրա– պետության կառավարությունը ՀԿԿ ղեկա– վարությամբ մշակել են միջոցառումներ հին Մ–յանը սոցիալիստական շինարարու– թյան մեջ ներգրավելու ուղղությամբ։ Մ–յան գերակշռող մասը (ուսուցիչներ, բժիշկներ ևն) ներքաշվեց նոր կյանքի ստեղծմանը։ Միաժամանակ միջոցառում– ներ մշակվեցին միութենական մյուս հան– րապետություններից և արտասահմանից Հայաստան տեղափոխելու մշակույթի, գիտության նշանավոր գործիչներին (Մ․ Սարյան, Ա․ Թամանյան, Հ․ Աճաոյան, Ա․ Սպենդիարյան, Ա․ Իսահակյան, Ա․ Շիր– վանզադե, Հ․ Գյուրջյան, բազմաթիվ ին– ժեներներ, գյուղատնտեսներ, դերասան– ներ)։ Սակայն կոմունիստական կուսակ– ցությունը և սովետական իշխանությունը Մ–յան ստեղծման հիմնական ուղին հա– մարում էին սեփական մասնագիտական կադրերի պատրաստումը բարձրագույն և մասնագիտական տիպի դպրոցների մի– ջոցով (տես Բարձրագույն կրթություն, Բարձրագույն ուսումնական հասաաաու– թյուններ, Միջնակարգ մասնագիտական կրթություն)։ ՀՍՍՀ–ում կուլտուրական հեղափոխության ընթացքում հիմնակա– նում ձևավորվում է հայ սովետական Մ․։ 1981-ին ՀՍՍՀ–ում ժողտնտեսության մեջ զբաղված յուրաքանչյուր հազար մարդուց 233-ը ունեին բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական կրթություն։ ՀՍՍՀ–ում Մ․ ազգաբնակչության բոլոր սոցիալական խմբերի մեջ բացարձակ թվով գրավում է երկրորդ, իսկ աճման տեմպերով՝ առաջին տեղը։ Զարգացած սոցիալիզմի պայման– ներում, պայմանավորված գիտատեխ․ հե– ղաշրջման զարգացումով, զգալիորեն աճել է գիտ․ և ինժեներատեխ․ Մ–յան տե– սակարար կշիռը։ ՀՍՍՀ–ում գիտ․ աշխա– տողների թիվը ավելի քան 19,5 հազար է, գիտությունների դոկտոր են 704-ը, գի– տության թեկնածու՝ 5826-ը (1981)։ Մ–յան առավել առաջադիմական մասին կուսակցությունը ընդունում է իր շարքերը։ Հանրապետության կուսակցական կազ– մակերպության ավելի քան 30% (1981) ունի բարձրագույն կրթություն։ Մ․ բան– վոր դասակարգի և գյուղացիության հետ մեկտեղ մասնակցում է կոմունիստական շինարարությանը։ Մեծ է նրա ներդրումը կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծ– ման, հոգևոր մշակույթի ծաղկման, գի– տության և տեխնիկայի զարգացման, բուրժ․ գաղափարախոսության դեմ պայ– քարի, սովետական մարդկանց մարքսիզմ– լենինիզմի ոգով դաստիարակելու գոր– ծում։ Կոմունիստական կուսակցությունը և սովետական պետությունը ամրապնդում են Մ–յան ստեղծագործական միություն– ներն ու կազմակերպությունները, հոգ տանում նրա գաղափարական կոփվածու– թյան, աշխատանքային և քաղ․ ակտիվու– թյան, կոմունիստական շինարարության խնդիրների լուծման հարցում նրա դերի բարձրացման համար։ Հայկ․ ազգային մշակույթի ստեղծման մեջ իր մասն ունի սփյուռքահայ Մ․, որը գաղթավայրերում հայապահպանման ջա– տագովն ու կազմակերպողն է։ Նրա առա– ջադեմ և հեռատես մեծամասնությունը աշխարհի հայությանը կոչ է անում հա– մախմբվել Սովետական Հայաստանի շուրջը։ Կ․ Իուդավերդյան Գրկ․յարյչս Կ․, Կապիտալ, հ․ 1, Ե․, 1954։ Լենին Վ․ Ի․, Ի՞նչ են «ժողովրդի բարեկամները» և ինչպե՜ս են նրանք մարտըն– չում սոցիալ–դեմոկրատների դեմ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1։ Նույնի, Ի՝նչ անել, նույն տեղում, հ․ 6։ Խաչատրյան Գ․Մ․, Հայաստանի սոցիալիստական ին– տելիգենցիայի կազմավորումն ու զարգացու– մը, Ե․, 1968։ Луначарский А․ В․, Об интеллигенции, М․, 1923; Г ригорьянц А․ К․, Формирование и развитие технической интеллигенции Армении (1920–1965), Е․, 1966; Худавердян К․ С․, Культурная революция в Советской Армении․ 1920 – 1940, Е․, 1966; Н а д е л ь С․ Н․, Научно- техническая интеллигенция в современном буржуазном обществе, М․, 1971; Советская интеллигенция․ Краткий очерк истории (1917–1975), М․, 1977․
ՄՏՐԱԿԱՎՈՐՆԵՐ (Mastigophora կամ Flagellata), նախակենդանիների դաս։ Շարժվում են մտրակիկների օգնությամբ։ Մ–ի որոշ խմբերի (օրինակ, էվգլենային– ներին) բուսաբանները դասում են բույ– սերի խմբում։ Մարմնի առջևի ծայրից դուրս են գալիս մտրակիկները (սովորա– բար՝ 1–3 կամ ավելի), որոնցից մեկը ետ է ուղղված և, երբեմն քսվելով մարմնի պատին, ալիքաձև թաղանթ է առաջացնում (օրինակ, տրիպանոսոմներ)։ Մարմինը պատված է բարակ արտաքին թաղանթով, խիտինի զրահով կամ թաղանթանյութի թիթեղիկներով։ Սովորաբար ունեն բջջի մեկ, առանձին դեպքերում մի քանի տասն– յակ կորիզ։ Բնորոշ են լուսազգաց ստիգ– մաները և կծկվող վակուոլները։ Մ–ի մի մասը սնվում է բույսերի նման՝ ֆոտո– սինթեզով, մյուսը՝ նեխող հեղուկներում լուծված օրգ․ նյութերով կամ մակաբու– ծում է կենդանիների ոյ․ մարդու արյան մեջ, հյուսվածքներում։ Որոշ տեսակներ, գլխավորապես բակտերիաները և միա– բջիջ օրգանիզմները, կուլ են տալիս պինդ կեր։ Բազմանում են երկայնակի կիսվե– լով․ շատերը վերածվում են ցիստի և ներ– սում մնալով մեծ գաղութ են առաջացնում, որի անհատների թիվը հասնում է մինչև 10 հզ․ (օրինակ, volvocidae)։ Նկատված է նաև սեռական բազմացում։ Հայտնի է մոտ 3 հզ․ տեսակ։ Ազատ ապրող Մ․ տա– րածված են քաղցրահամ ջրամբարներում, ծովերում, մակաբույծներից շատերը (տրի– պանոսոմներ, լեյշմանիաներ ևն) մարդու և ընտանի կենդանիների հիվանդություն– ների հարուցիչներ են։ Գ․ Ավագյան
ՄՏՐԱԿԻԿՆԵՐ, մտրակավորներին, բազ– մաթիվ բակտերիաներին, զոոսպորնե– րին և սպերմատոզոիդներին բնորոշ ցի– տոպլազմային շարժուն ելուստներ։ Տրա– մագիծը մոտ 0,2 մկմ է։ Բաղկացած են միատարր նյութից, որի ծայրերում տեղա– դրված են 9 կրկնակի, իսկ կենտրոնում՝ 2 (մեկական) թելիկներ։ Տարբերում են Մ–ի շարժման մի քանի ձևեր՝ պտուտա– կաձև, ալիքաձև, թիակաձև։
ՄՐԳԱՆՈհՇ, գյուղ Հայկական ՍՍՀ Արտա– շաւոի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս–արևելք։ Կոլտնտեսությունն ըզ– բաղվում է խաղողագործությամբ, պտղա– բուծությամբ, բանջարաբոստանային կուլ– տուրաների մշակությամբ և անասնապա– հությամբ։ Ունի կուլտուրայի տուն, գրա– դարան, կապի բաժանմունք, կենցաղ– սպասարկման տաղավար, բուժկայան։ Մրգանուշ Մ–ում կա Վերին Արտաշատի գինու կոմ– բինատի գինու կետ։ Բնակիչների նախ– նիները եկել են Սալմաստից, խոյից, 1828-ին;
ՄՐԳԱՇԱՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Հոկ– տեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, պըտ– ղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, Մրգաշատ խորդենու մշակությամբ և անասնապահու– թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտու– րայի տուն, գրադարան, կինո, մանկա– պարտեզ, կենցաղսպասարկման տաղա– վար, բուժկայան։ Մ–ում են ծնվել հայ սո– վետական պատմաբան և հնագետ Բ․ Առա– քելյանը և սոցիալիստական աշխատանքի հերոս Զ․ Երվանդյանը։ Գյուղի մոտ պահ– պանվել է Կարա–թափա բնակատեղին (if․ թ․ ա․ Ill–II հազարամյակ)։ Հիմնա– դրել են Իգդիրից, Ալաշկերտից, Բայազե– տից եկածները, 1700-ին։
ՄՐԳԱՇԵՆ (մինչև 1964-ը՝ N*3 6 սով– խոզին կից ավան), ավան Հայ– կական ՍՍՀ Նաիրիի շրջանում, շրջկենտ– Մրգաշեն