Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/655

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ների որսը թույլատրվում է լիցենզիայով (լատ․ licentia – թույլտվություն), որը գրավոր կարգադրության ձևով տալիս են որսորդական տնտեսության վարչության մարմինները։ Կճղակավորների որսի հա– մար լիցենզիան վճարովի է։ ՍՍՀՄ–ում որսի կանոնները խախտողները ենթարկ– վում են վարչական կամ քրեական պա– տասխանատվության (տես Որսագողու– թյուն)։ Գործնականում որսորդությունը օրենսդրությամբ կարգավորվում է բոլոր երկրներում։ Սոցիալիստական երկրնե– րում հիմնական օրենքներից ու որսի կա– նոններից բացի կան նաև կենդանական աշխարհի պահպանության համար հաս– տատված բազմաթիվ ակտեր։ Կապիտա– լիստական երկրներում կենդանիների որսը կատարվում է վճարովի լիցենզիա– յով, կենտրոնական և տեղական իշխանու– թյունների հաստատած կանոններով։ Որոշ երկրներում որսորդության կարգը ունի մի շարք յուրահատկություններ, օրի– նակ, ԱՄՆ–ում ջրլող չվող թռչունները հա– մարվում են ազգային սեփականություն և դրանց որսը թույլատրում է միայն պրե– զիդենտը։ Հվ–Արլ․ Ասիայի և Աֆրիկայի երկրներում տուրիստական և սպորտա– յին որսորդությունը, բարձր վճարով, կազ– մակերպում են հատուկ ֆիրմաները։

ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ, վայրի կենդանիների ու թռչունների որս, մարդու տնտ․ գործու– նեության հնագույն բնագավառ։ Հայտնի է գրեթե բոլոր ժողովուրդներին։ Ակըզբ– նապես (հին քարի դարաշրջանում) կրել է կոլեկտիվ բնույթ (որսի սպառումը՝ նույն– պես)։ Սովորաբար զուգակցվել է հավաք– չության, ձկնորսության, ավելի ուշ՝ երկ– րագործության և անասնաբուծության հետ։ Ո–յան հնագույն զենքեր ու միջոց– ներ են ծառայել քարը, քարե, փայտե, ոսկրե կացինը, տեգը, նիզակը, գավազա– նը, պարսատիկը, արկանը, ցանցերը, թակարդները, դարանները (փոսեր, ան– դունդներ, ճահիճներ, զառիթափեր են), իսկ մետաղամշակությունից հետո՝ նաե մետաղե սուրը, թուրը, դաշույնը, կացինը են։ Ո–յան զարգացման համար մեծ նշա– նակություն է ունեցել նետ ու աղեղի գյուտը, այն մինչե հրազենի երեան գալը (XII դ․) ժողովուրդների մեծ մասի համար եղել է Ո–յան հիմնական զենքը։ Նոր քարի դարաշրջանից Ո–յան համար օգտագոր– ծել են շներ, հետագայում՝ ձիեր, որսկան թռչուններ, խայծեր են։ Ո–յան լայն տա– րածման մասին են վկայում աշխարհի տարբեր երկրներում (այդ թվում՝ Հայաս– տանում) հայտնաբերված նեոլիթի և բրոն– զի դարաշրջանների ժայռապատկերները, մ․ թ․ ա․ II–I հազարամյակների որմնա– նկարներն ու առարկաները (գոտիներ, խեցեղեն են), որոնցում պատկերված են Ո–յան բազմազան տեսարաններ։ Հայ ժողովրդի անվանադիր նախնի Հայկը հնագույն ավանդազրույցներում ներկայացվում է որպես քաջ որսորդ։ Ավե– լի ուշ, հատկապես ֆեոդալիզմի դարաշըր– ջանում, Ո․ Հայաստանում, իրանում և այլ երկրներում վերածվում է գերազան– ցապես ազնվականների հրապուրանքի ու զվարճության։ Զինվորական դասի՝ ազ– նըվականության համար որսախաղերը, զվարճանքից ու վայելքից բացի, եղել են նաե ռազմ, դաստիարակության յուրա– հատուկ միջոց, որով արքայական և իշ– խանական տների զավակները հմտացել են զենքի գործադրման, ձիավարության և մարտավարության մեջ, կոփել մարմինը։ Գահնամակում և հին հայկ․ այլ վավերա– գրերում հիշվում է արքունի որսապետի գործակալությունը (ըստ Մովսես Իարե– նացու՝ վարել է Գառնիկ Հայկազունու որդի Դատը, հետագայում՝ Վարաժնու– նիների նախնին՝ կորովի որսորդ Վարժը), արքունի բազեակալների՝ Հավնունինե– րի կամ Հավենունիների, Նախճերի (Զա– նահճիրապեւոք), Կզնունի (կուգ որսա– ցող) տոհմերը են։ Հին Հայաստանում, բնական որսատեղիներից (Շահապիվան, Մասյացոտն, Կոգովիտ են) բացի, ստեղծ– վել են արքունի և իշխանական որսատեղի– ներ (Ծննդոց անտառ, Ւ»ոսրովակերտ են), որոնք հարուստ են եղել որսի կենդանի– ներով ու հավքերով։ Օգտագործվող որսորդական գործիքնե– րից էւ միջոցներից, որսի ձեերից, ինչպես նաե նպատակից կախված՝ պայմանա– կանորեն տարբերում են համապատաս– խանաբար հրացանով, որոգայթներով, որսկան կենդանիներով (շուն, թռչուն, ձի) Ո․ և արդյունագործական, սիրողական և գիտական Ո–յան տիպերը։ Արդյունագոր– ծական Ո․ որսորդական տնտեսու– թյան հիմքն է։ Խնդիրն է՝ բնակչության (նաե արտահանման) համար ստանալ մորթի, միս և այլ մթերքներ։ Սպորտա– յին–սիրողական Ո․ հիմնական խնդրից բացի (մորթու, մսի ենի ստացում) ունի նաե գեղագիտական, սպորտային և կուլ– տուրական նշանակություն։ Գիտական Ո–յամբ զբաղվում են գիտ․ աշխատողնե– րը, որսագետները և որսորդները (հետա– զոտական հիմնարկների հանձնարարու– թյամբ)՝ նպատակ ունենալով ուսումնա– սիրել որսորդաարդյունագործական ֆաունան, վայրի կենդանիների հիվան– դությունները, կենսաբանությունը, էկո– լոգիան, որսորդական գործը են։ ՍՍՀՄ ունի լայն հնարավորություններ Ո–յան հետագա զարգացման համար, հա– րուստ և բազմաբնույթ է դրա բազան, երկրի տարածքում ապրում են մորթատու գազանների մոտ 100, կճղակավոր վայրի կենդանիների (կինճ, այծյամ, որմզդեղն, մշկայծյամ, բծավոր և հյուսիսային եղջե– րուներ, քարայծ, մուֆլոն են) 22, որսոր– դաարդյունագործական թռչունների 170 տեսակ։ <,են․ Իաչաւորյան

ՈՐՓԷՈՍ, Օ ր փ և ո ս (հուն․ ’Opqpetjg), թրակիական առասպելական երգիչ, երա– ժըշտություն և բանաստեղծություն հորի– նող։ Համարվել է գետային աստված էագրոսի (այլ տարբերակում՝ Ապոլլո– նի) և դյուցազներգության մուսա Կալ– լիոպեի որդին։ Ըստ առասպելի, երգով կախարդել է աստվածներին ու մարդ– կանց, զսպել բնության վայրի ուժերը։ Մասնակցել է արգոնավորդների արշա– վանքին, երգով ու կիթառի նվագով շե– ղել ուղեկիցների ուշադրությունը հավեր– ժահարսներից՝ Փրկելով նրանց կործանու– մից։ Զոհված կնոջը՝ Եվրիդիկե Նիմֆա– յին, երկիր վերադարձնելու նպատակով իշել է Հադեսի թագավորություն, սակայն դարձի ճանապարհին խախտելով պայ– մանը՝ նայել է սիրեցյալի ստվերին և ընդ– միշտ կորցրել նրան։ Ո–ին իբր սպանել են խելահեղ բաքոսուհիները՝ խրախճանք– ներին չմասնակցելու և կանանցից խու– սափելու պատճառով։ Այլ տարբերակում Ո․ դարձել է Դիոնիսոսի զոհը՝ Ապոլլո– նին ծառայելու համար։ Ո–ի մասին առաս– պելը ոգեշնչել է շատ բանաստեղծների ու դրամատուրգների (էսքիլես, Եվրիպիդես, Շելլի, Ռիլկե և ուրիշներ), նկարիչների (Ոուբենս), կոմպոզիտորների (Լիստ, Հայդն, Բեռլիոզ և ուրիշներ)։ Այժմ փո– խաբերաբար Ո․ են անվանում անզուգա– կան երաժիշտներին, երգիչներին։ ՈՐ*ԻՆ, մրմն ջ ու կ, տերմինն օգտա– գործվում է մաշկի մի շարք հիվանդություն– ների անվանումներում, որոնք տարբեր– վում են արտաքին դրսեորման ձեերով, ընթացքով և առաջացման պատճառներով։ Դեռես հին հուն, բժիշկները Ո․են անվանել քորով ու թեՓոտումով ուղեկցվող մաշ– կային գրեթե բոլոր ցաները։ ժամանակա– կից բժշկ․ պրակտիկայում «Ո> տերմինն օգտագործվում է որպես մաշկային որոշ հիվանդությունների երկրորդ անվանում (օրինակ, Էկզեմա կամ թաց Ո․, պսորիազ կամ թեփավոր Ո․, արիխոֆիտիա կամ խուզող Ո․ են) և պահպանվել է որոշ տեր– միններում (օրինակ, կարմիր տափակ Ո․)։ Վերջինս քրոնիկական հիվանդություն է․ բնորոշվում է նախաբազկի ներսային մա– կերեսների ճաճանչ–դաստակային, սը– րունք–թաթային հոդերի մաշկի վրա վար– դագույն, Փայլուն, քորվող հանգույցիկնե– րի առաջացմամբ։ Ցանը կարող է տա– րածվել ամբողջ մաշկածածկույթով (բա– ցառությամբ դեմքի)՝ միաժամանակ ախ– տահարելով բերանի լորձաթաղանթը։ Առաջացման պատճառները դեռես լրիվ պարզված չեն։ Ըստ կլինիկական դրսե– վորման տարբերում են կարմիր տա– փակ Ո–ի մի քանի ձեեր․ օղականման, բշտախտանման (պեմֆիգոիդ), գորտնու– կավոր կամ գերաճական, ապաճական, կարծրացող և սրածայր։ Հիվանդությունը վարակիչ չէ, ընթացքը երկարատե է (մի քանի ամսից մինչե մի քանի տարի)։ Ելքը բարենպաստ է, կրկնությունները հազվա– դեպ են։ Բ ու ժ ու մ ը․ անտիբիոտիկ– ներ, В խմբի վիտամիններ, հանգստացնող դեղամիջոցներ, արտաքին օգտագործման համար՝ հակաքորային և հակաբորբոքա– յին դեղամիջոցներ։ ՈՔԱԴ․Ե, Ո ք ա ղ, համանուն բերդաքա– ղաքով գավառ Մեծ Հայքի Տայք նահան– գում։ Ո–ի մասին տեղեկությունները խիստ սակավ ու կցկտուր են։ Ղազար Փարպե– ցին հիշատակում է Ո–ի Գեղիկ և Վարդա– շեն գյուղերը (Բասենի սահմանակցու– թյամբ)։ Մ․ Երեմյանի կարծիքով, Ո․ ընդ– գրկել է Ազորդ (այժմ՝ Թորթում) գետի վե– րին և միջին հոսանքի շրջանները։ Հիմնա– կանում համապատասխանում է հետագա Թորթում գավառին։