Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/685

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

Նկ․ 1․ լարման չափիչ տրանս– ֆորմատոր․ ա–միացման սխեմա, p– 400 կվ լարման տրանսֆորմատոր ներում բարձր լարման ն հոսանքի մեծ ուժերի չափման համար կիրառում են հաս– տատուն հոսանքի հատուկ կոնստրուկ– ցիայի Չ․ տ–նեո։ Նկ․ 2․ հոսանքի չափիչ տրանս– ֆորմատոր․ ա– միացման սխեմա, p– 115 կվ հոսանքի տրանսֆորմատոր

ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ, մեծությունների չափման ժամանակ կիրառվող միջոցների և սկզբունքների ամբողջություն։ Տարբերում են անմիջական գնահատման և համեմատման մեթոդներ։ Առաջինի դեպքում չափվող մեծության արժեքը գնահատվում է մեկ (ուղղակի չափում) կամ մի քանի (անուղղակի չափում) սարքերի ցուցմունքներով (տես Չափում)։ Անմիջական գնահատման մեթոդով աշխատող սարքերը կոչվում են անմիջական գնահատման սարքեր։ Այդպիսի սարքի օրինակ է զսպանակավոր կշեռքը։ Չափման համեմատման մեթոդն ընդգրկում է բոլոր այն մեթոդները, որոնց դեպքում չաւիվող մեծությունը համեմատվում է չափի հետ։․ Համեմատման մեթոդը ստորաբաժանվում է զրոյական, դիֆերենցիալ, փոխարինման ն համընկնման մեթոդների։ {{լայն|Զրոյական|| մեթոդի դեպքում չափվող մեծությունը համեմատվում է չափի հետ, ըստ որում նրանց ազդեցությունները ինդիկատորի վրա հավասարեցվում են։ Զրոյական մեթոդով աշխատող սարքի պարզագույն օրինակ է նժարավոր բժշկական կշեռքը։ Դիֆերենցիալ մեթոդի դեպքում չափվող մեծությունը համեմատվում է չափի հետ, այն տարբերությամբ, որ տվյալ մեծությունը գնահատվում է նրա և չաֆի ազդեցությունների տարբերության միջոցով։ Տեղի ունի ոչ լրիվ հավասարեցում, որով այս մեթոդը տարբերվում է զրոյական մեթոդից, իսկ տարբերությունը չափվում է անմիջական գնահատման սարքով։ Այնքան ավելի բարձր է չափման ճշգրտությունը, որքան մոտ են չափվող մեծության և չափով պայմանավորված մեծության ազդեցությունները սարքի վրա։ Այս մեթոդով աշխատող սարքերի օրինակ են խանութի կշեռքները, չհավասարակշռված չափիչ կամրջակները ևն։ Փոխարինման մեթոդի ժամանակ դիտվում են չափվող մեծության և չափի ազդեցություններն ու դիտման արդյունքներով հաշվվում է չափվող մեծությունը։ Այս մեթոդը տալիս է բարձր ճշգրտություն, քանի որ երկու չափումներն էլ կատարվում են միևնույն սարքով՝ անփոփոխ արտաքին պայմաններում, իսկ փնտրվող մեծությունը որոշվում է սարքի ցուցմունքների հարաբերությամբ։ Ամե– նաբարձր ճշգրտությունը ստացվում է այն դեպքում, երբ երկու չափումները տալիս են միևնույն արդյունքը, քանի որ ցուցնակի տարբեր կետերում սարքի սխալները սովորաբար տարբեր են։ Որպես օրինակ նկ–ում ցույց է տրված դիմադրության չափումը ամպերմետրով։ Սարքը հաջորդաբար միացնելով гх, այնուհետև նմուշային Го դիմադրություններին, դիտվում են Ix և Xo հոսանքների արժեքները։ Քանի որ երկու Փորձերում էլ սնման Ս լարումը նույնն է, Օհմի օրենքից կորոշվի r*= =-–-r0։ Համընկնման մեթոդը փո– ■*-x խարինման մեթոդից տարբերվում է նրա– նով, որ պայմանավորված ազդանշանները համընկնում են։ Օրինակ, եթե դիտված սխեմայում ր0-ն լինի սահուն Փոփոխելի, որով հնարավոր լինի ստեղծել I0=Ix, ապա гх=г0։ Համեմատման մեթոդով աշ– խատող սարքերը կոչվում են համեմատ– ման սարքեր։ Նրանց ճշգրտությունը կախ– ված է չափի ճշտությունից և ինդիկատորի զգայունությունից։ Անմիջական գնահատ– ման սարքերը կառուցվածքով ավելի պարզ են ու հուսալի, սակայն ճշգրտությամբ զգալիորեն զիջում են համեմատման սար– քերին։ Գրկ․Bypд,yн Г․ Д․, Марков Б․ Н․, Основы метрологии, 2 изд․, доп․, М․, 1975․ ժ․ Աբրահամյան

ՉԱՓՆԻ, գյուղ ՀՍՍՀ Ղափանի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հս–արմ․։ Չ․ 1959-ին եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օժանդակ տնտեսությունը, այժմ մեղվաբուծական միջշրջանային տնտեսության բազան է։ Ունի ակումբ, գրադարան։

ՉԱՓՆՈՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ 1909-ին ուներ 40 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են Արեելյան Հայաստանում։

ՉԱՓՉԱԽՅԱՆ (Չափչախով) Լազար Սերգեյի [6․3․1911, գ․ Մեծ Մալա (այժմ՝ ՌՍՖՍՀ Դոնի Ոոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում)–13․4․1942], Սովետական Միության հերոս (21․7․1942, ետմահու), ավիացիայի մայոր։ ՄՄԿԿ անդամ 1937-ից։ Ավարտել է Խարկովի ավիաուսումնարանի կոմիսարների դասընթացները (1939)։ 1939–40-ին մասնակցել է սովետա–ֆին․ պատերազմին, Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից, 38-րդ կործանիչ ավիագնդի կազմում (1942-ի ապրիլի սկզբին՝ հրամանատարը)՝ Հս–արմ․ ռազմաճակատի ուղղությամբ մղված օդային մարտերին։ Կատարել է 368 մարտական թռիչք, մասնակցել 59 օդային մարտի։ Հերոսաբար զոհվել է Կրեստցիի օդանավակայանում (Լենինգրադի մարզ), մարտական պատասխանատու առաջադրանք կատարելիս։ Հայրենական մեծ պատերազմում հերոսի կոչման արժանացած առաջին հայ մարտիկն է։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի շքանշաններով։ Ք․ Գրիգորյան

ՉԱՓՈՒՄ, գործողություն, որի ընթացքում ֆիզիկական փորձի միջոցով չափվրղ մե– ծությունը համեմատվում է որպես մրավոր ընդունված նույն բնույթի մեծության հետ։ Համեմատման արդյունքում ստացված թիվը կոչվում է չափվող մեծության թվա– կան արժեք։ Հիմնական հավասարումն է․ A=na, որտեղ A-ն չափվող մեծությունն է, ո–ը՝ Չ–ման արդյունքը, a-ն՝ միավորը։ Չ–ման միավորների համար որպես հիմք, 1963-ից ՍՍՀՄ–ում ընդունված է Միավոր– ների միջազգային համակարգը։ Չ․ ան– հրաժեշտ է տարբերել մեծության քանա– կական գնահատման այլ ձևերից, որոնք կիրառվում են այն դեպքում, երբ ընդուն– ված միավորի մեծության և նրա քանակա– կան արտահայտության միջև չկա միար– ժեք համապատասխանություն։ Տարբե– ՚ րում են ուղղակի, անուղղակի և համատեղ Չ–ներ։ Ուղղակի Չ–ման ժամանակ ար– ! դյունքն ստացվում է մեկ փորձի միջոցով,