Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


է 5,6 մլրդ դոլլար, զբաղվածների թիվը՝ 138,6 hq․ մարդ։ «Նորթ–Ամերիքն–Ռոքուելլ»-ը ստեղծվել է 1967-ին, Պիտսբուրգում։ Թողարկում է ինքնաթիռների կառավարման էլեկտրոնային սարքեր, տիեզերական հրթիռների և կառավարվող արկերի շարժիչներ, ռազմ․ և քաղաքացիական ինքնաթիռներ, ատոմային ռեակտորներ, տիեզերական տեխնիկա, այդ թվում՝ « Ապոլլոն» տիեզերանավերը։ 1977-ին վաճառահանման ծավալը կազմել է 5,9 մլրդ դոլլար, զբաղվածների թիվը՝ 115,2 հզ․ մարդ։ Արտադրական լայն ծրագիր ունի և ինքնաթիռների պահեստամասերի արտադրությամբ առաջատար տեղ է գրավում «Բենդիքս»-ը (Միչիգան)։ 1977-ին վաճառահանման ծավալը կազմել է 3,3 մլրդ դոլլար, զբաղվածների թիվը՝ 80․6 հզ․ մարդ։

Անգլիայի և Արևմտյան Եվրոպայի խոշորագույն ավիահրթիռաշինական «Հոքր Աիդրլի գրուփ» (հիմնադրվել է 1935-ին) մոնոպոլիայի վաճառահանման ծավալը 1977-ին կազմել է 1,75 մլրդ դոլլար։ Ունի 40-ից ավելի (մոտ 20-ը՝ արտասահմանում) դուստր ընկերություն։ Ռազմ. և քաղաքացիական ինքնաթիռներից բացի թողարկում է նաև ինքնաթիռների ու հրթիռների շարժիչներ, ատոմային ռեակտորներ, գազատուրբիններ, ԷՀՄ–ներ, նավեր, էլեկտրատեխնիկական, սառնարանային սարքավորումներ ևն։ Արևմտյան Գերմանիայի ավիահրթիռաշինական արդյունաբերության մեջ տիրապետող դիրքեր ունեն 3 ընկերություն՝ «Մեսսերշմիտ–Բյոլկով–Բլոհմ»-ը («ՄԲԲ»), գերմանահոլանդական «ՖՖՎ– Ֆոկեր»-ը և«Դորնյե»-ն։ Դրանցից ամենահզոր «ՄԲԲ» կոնցեռնը (Մյունխեն) արտադրում է ինքնաթիռներ և հրթիռային տեխնիկա, տիեզերական թռչող ապարատներ, հրթիռային վառելանյութ։ «ՖՖՎ–Ֆոկեր»-ի արտադրական ծրագիրը 90% –ով կապված է ռազմ. տեխնիկայի թողարկման հետ (ինքնաթիռներ, հրթիռներ), նորոգում է ՆԱՏՕ–ի և բունդեսվերի ինքնաթիռները։

Արևմտյան Եվրոպայի խոշորագույն ավիահրթիռաշինական մոնոպոլիաներից են իտալ․ «Աէրիտալիա»-ն, ֆրանս․ «Աէրոսպասիալ»-ը (պետ․) և «Մարսել Դասսոն»-ն։ Վերջինի վաճառահանման ծավալը 1977-ին կազմել է 1,2 մլրդ դոլլար, հայտնի է «Միրաժ» ինքնաթիռների թողարկմամբ։

Ավտոմոբիլաշինություն։ Տարեկան 10 մլրդ դոլլարից ավելի վաճառահանում ունեցող աշխարհի արդ․ 3 տասնյակ խոշորագույն մոնոպոլիաներից ինն ավտոմոբիլային ընկերություններ են, այդ թվում՝ ամերիկյան «Ջեներըլ մոթորս»-ը (հիմնադրվել է 1916-ին) վաճառահանման ծավալով 1977-ին աշխարհում առաջինն էր, «Ֆորդ մոթոր»-ը (հիմնադրվել է 1902-ին)՝ չորրորդը։ Զբաղվածների թիվը համապատասխանաբար կազմել է 797 և 497 հզ․ մարդ։ «Ջեներըլ մոթորս»-ը ԱՄՆ–ում ունի շուրջ, 130 ձեռնարկություն, որոնցից 85-ը արտադրում են մարդատար, ինչպես նաև բեռնատար ավտոմեքենաներ ու թափքեր։ Մոնոպոլիային բաժին է ընկնում ԱՄՆ–ում արտադրվող ավտոմոբիլների 57% –ը («Ֆորդ մոթոր»-ին՝ 28%–ը)։ Արտասահմանյան դուստր ընկերություններից հայտնի են «Ադամ Օպել»-ը (ԳՖՀ), «Վոքսհոլ մոթորս»-ը (Անգլիա) և «Ջեներըլ մոթորս Կանադա»-ն։ «Ֆորդ մոթոր»-ն առաջինն էր ամերիկյան ավտոմոբիլային ընկերություններից, որն անցավ համեմատաբար էժան, փոքրալիտրաժ ավտոմոբիլների արտադրությանը։ Արտադրական բազան դիվերսիֆիկացված է։ Ձեռնարկությունները թողարկում են կառավարվող արկեր, ռադարներ, հաշվողական մեքենաներ, ռեակտիվ շարժիչներ, կենցաղային էլեկտրասարքեր, հեռուստացույցներ ևս։ Արտադրական հզորությունների 1/3-ը տեղաբաշխված է արտասահմանում։ «Ֆորդ»-ի անգլ․ բաժանմունքը զիջում է միայն «Բրիթիշ լեյլանդ»-ին, իսկ «Ֆորդ–վերկե»-ն երրորդ ավտոմոբիլային ընկերությունն է ԳՖՀ–ում։ ԱՄՆ–ի երրորդ խոշորագույն ավտոմոբիլային ընկերության՝ «Քրայսլեր»-ի (հիմնադրվել է 1925-ին) բաժինը կազմում է երկրում արտադրվող ավտոմոբիլների 13%–ը։ Շուրջ 40 մասնաճյուղ ունի Կանադայում, Մեքսիկայում, Հարավային Ամերիկայի ու Արևմտյան Եվրոպայի տարբեր երկրներում։ 1977-ին «Քրայսլեր»-ի արևմտաեվրոպական ընկերությունները թողարկեցին մոտ 780 հզ․ ավտոմոբիլ (կոնցեռնի արտադրած ավտոմեքենաների 1/4-ը), սակայն 1978-ին «Քրայսլեր»-ը դրանց մեծ մասը վաճառեց ֆրանս․ «Պեժո–Միթրոեն»-ին։ Կոնցեռնի արտադրական ծրագրում կարևոր տեղ ունի տանկերի և տիեզերական հրթիռային տեխնիկայի արտադրությունը։ Ռազմ. արտադրանքի արտահանումով զիջում է միայն ինքնաթիռաշինական խոշորագույն մոնոպոլիաներին։

«Պեժո–Քրայսլեր» գործարքը ֆրանս․ մոնոպոլիային հնարավորություն տվեց ավտոմոբիլների արտադրությամբ Արևմտյան Եվրոպայում գրավել 1-ին, իսկ աշխարհում՝ 4-րդ տեղը։ Սակայն 1979-ին այն իր դիրքերը զիջեց Ֆրանսիայի մյուս ավտոմոբիլային ընկերությանը՝ «Ռենո»-ին (հիմնադրվել է 1895-ին), որին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերահսկում է պետությունը։ Ավտոմոբիլներից բացի վերջինս թողարկում է տրակտորներ, մետաղահատ հաստոցներ, տեքստիլ արդյունաբերության սարքավորումներ, տանկեր։ Վաճառահանման ծավալը 1977-ին կազմել է 10,5 մլրդ դոլլար, թողարկվող ավտոմոբիլների մոտ կեսն իրացնում է արտաքին շուկայում։ Աշխարհի տարբեր երկրներում ունի 70-ից ավելի մասնաճյուղ։

Պետության կողմից վերահսկվող անգլ․ ավտոմոբիլաշինության առաջատար «Բրիթիշ լեյլանդ մոթոր լիմիթիդ»-ը (ստեղծվել է 1968-ին) կապիտալիստական աշխարհում առաջինն է սպորտային, իսկ Արևմտյան Եվրոպայում՝ բեռնատար ավտոմոբիլների արտադրությամբ։ «Լեյլանդ»-ի ձեռնարկությունները թողարկում են նաև ավտոբուսներ, տրակտորներ, շարժիչներ, կենցաղային Էլեկտրասարքեր ևն։ Արտադրանքի 1/3-ն արտահանվում Է։ Ընկերությունը տարբեր երկրներում ունի շուրջ 90 մասնաճյուղ։

Իտալ․ ավտոմոբիլաշինության մեջ «ՖԻԱՏ»-ը (հիմնադրվել է 1899-ին) վաճառահանումների ծավալով (1977-ին՝ 13,1 մլրդ դոլլար) երկրի արդ․ խոշորագույն մոնոպոլիան Է։ Իտալիայում և արտասահմանում ունի 60 դուստր ընկերություն։ Ավտոմոբիլներից (փոքրալիտրաժ և միջին) բացի թողարկում է ինքնաթիռներ, Էլեկտրա և ջերմաքարշեր, տրամվայ–տրոլեյբուսներ, տրակտորներ, գազատուրբիններ ևն։ Արտադրանքի 30%–ը արտահանում Է։ «ՖԻԱՏ»-ի լիցենզիաներով տարբեր երկրներում (այդ թվում՝ Սովետական Միությունում) կառուցվել են 3 տասնյակից ավելի ավտոմոբիլային գործարաններ։

Արևմտագերմանական ավտոմոբիլաշինության զարգացումը կապված է «Ֆոլկսվագենվերկ Ա․ Գ․»-ի (հիմնադրվել է 1930-ին) առաջընթացի հետ։ 1970-ին կոնցեռնն ուներ 190 հզ․ աշխատող և թողարկում էր ավելի քան 2 մլն ավտոմոբիլ։ Ավտոմոբիլներ է արտահանում աշխարհի 140 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ (տարեկան 400 հզ․)։ Ընկերության բաժնետիրական կապիտալի 40%–ը պատկանում է ֆեդերալ և Ներքին Մաքսոնիայի կառավարություններին։ Ունի համեմատաբար կայուն արտադրական ծրագիր։ Թողարկվող մեքենաների քանակով զիջելով «Ֆոլկսվագենվերկ»-ին՝ վաճառահանման ծավալով դրանից առաջ է անցել։ ԳՖՀ–ի ավտոմոբիլաշինական մյուս խոշոր ընկերությունը՝ «Դայմլեր–Բենց»-ը (1926), մասնագիտացել է բարձրակարգ և ամենաթանկ ավտոմոբիլների («Մերսեդես») արտադրության մեջ։ Զենքի տարբեր տեսակներ, զրահապատ մեքենաներ, ինքնաթիռների շարժիչներ է մատակարարում Բունդեսվերին։ Մասնակցում է ատոմային արդյունաբերության և հրթիռային տեխնիկայի ստեղծման աշխատանքներին։ Կապված է բեռնատար ավտոմեքենաներ թողարկող «Հանոմագ», «Հենշել», ինչպես նաև Մյունխենի հնագույն ավտոմոբիլաշինական ընկերություն «Բայերշիե մոթոռեն վերկե»-ի հետ։

1960–70-ական թթ․ ամրապնդվում են ճապոնական ավտոմոբիլաշինական մոնոպոլիաների դիրքերը։ 1978-ին դրանք արտադրել են 9 մլն ավտոմեքենա, մոտավորապես այնքան, որքան ԳՖՀ–ն, Ֆրանսիան, Անգլիան միասին։ Երկրի խոշորագույն ավտոմոբիլաշինական մոնոպոլիա «Տոյոտա մոթոր»-ը (հիմնադրվել է 1937-ին) միավորում է 14 ֆիրմա, մասնաճյուղերի թիվը հասնում է 45-ի։ Գլխավոր ֆիրման՝ «Տոյոտա ձիդոսյա»-ն, թողարկում է միայն ավտոմոբիլային արտադրանք։ Դիվերսիֆիկացումը կատարվում է մասնագիտացված ֆիրմաների ստեղծման միջոցով։ 1978-ին մեկ զբաղվածին ընկնող վաճառահանման ծավալով «Տոյոտա ձիդոսյա»-ն գերազանցում Էր «Ջեներըլ մոթորս»-ին՝ 2,2, «Ֆորդ»-ին՝ 2, «Քրայսլեր»-ին՝ 2,3 անգամ, զուտ շահույթով՝ համապատասխանաբար 1,6, 2,6 և 5,2 անգամ։ «Նիսսան ձիդոսյա» («Նիսսան մոթոր») մոնոպոլիայի (հիմնադրվել է 1933-ին) վաճառահանման ծավալը 1977-ին կազմել է 10,1 մլրդ դոլլար, շահույթները՝ ավելի քան 360 մլն դոլլար։