Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/704

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Սլավոն ժողովուրդների հնագույն պատ– մության վերաբերյալ աոաջին գիա․ ուսումնասիրությունը կատարել է Պ․ Շա– ֆւսրիկձ («Սլավոնական հնություններ», 1837, I «Սլավոնական ազգագրություն», 1843)։ XIX դ․ 1-ին կեսի խոշոր պատմա– բանն է Ֆ․ Պաչացկին։ Նա և նրա հետևորդ– ները զբաղվել են հատկապես հուսյան հեղափոխական շարժման պատմությամբ։ XIX դ․ սլովակ, պատմագրության վրա խոր ազդեցություն են գործել Լ․ Շտուրի պատ– մափիլիսոփայական և քաղ․ երկերը։ 1860-ական թթ․ պատմագրության մեջ իշխողը լիբերալ–պոզիտիվիստական ուղ– ղությունն էր, որի ներկայացուցիչները (Ա․ Գինդելի, Ի․ Կոլոուսեկ, Կ․ էրբեն, Ի․ էմլեր և ուրիշներ) ստեղծել են ազգ․ պատմության հիմնավոր աշխատություն– ներ, հրապարակել մեծ քանակությամբ աղ– բյուրներ։ Սլովակ, պատմագրության մեշ իշխող Ռոմանտիկական ուղղության առա– վել աչքի ընկնող ներկայացուցիչներից էր Ֆ․ Սասինեկը։ Չեխ․ պատմագրության մեշ պոզիտիվիստական դպրոցի (XIX դ․ վերջ–XX դ․ սկիզբ) հիմնադիր 6ա․ Գոլլը և իր աշակերտները նշանակալիորեն լայ– նացրել են ուսումնասիրությունների թե– մատիկան (միշազգային հարաբերություն– ների, սոցիալ–տնտ․ պատմության հար– ցեր), ընդարձակել ժամանակագրական շրշանակները, սկսել են կիրառել պատմա– համեմատական մեթոդը։tXIX–XX դդ․ սահմանագլխին երևան են եկել Չեխիայի նոր շրշանի քաղ․ պատմության (Ա․ Սրբ), Ավստրո–Հոլնգարիայի քաղ․, սոցիալա– կան, ազգ․ և մշակութային խնդիրների (Զ․ Տոբոլկա և ուր․), չեխ բանվորական շարժման պատմության (Լ․ Զապոտոցկի, Ց․ Գորաչեկ, Շմերալ) վերաբերյալ աշ– խատությունները։ Բուրժ․ Չեխոսլովակյան հանրապետու– թյան ստեղծումից հետո շարունակվել է չեխ․ և սլովակ, միջնադարյան, նոր և նո– րագույն պատմության ուսումնասիրու– թյունը և հատկապես ազգ․ պետականու– թյան վերականգնման խնդիրը (Սասարիկ և ուրիշներ)։ Պատմագրության մեջ բավա– կան ուշադրություն է դարձվել բանվորա– կան շարժման պատմությանը (Ֆ․ Սոոլ– կուպ, Ի․ Դերեր և ուրիշներ), մարքսիստա– կան ուղղությունը ներկայացվել է գլխավո– րապես Չ–ի կոմկուսի գործիչների (Շմերալ, Կ․ Կրեյբիխ, Ցա․ Շվերմա) աշխատություն– ներում։ Մարքսիզմին հարող երիտասարդ պատմաբանները միավորվել են «Իստո– րիա ի սովրեմեննոստ» ամսագրի շուրջը։ Ազգ․ պատմության մարքսիստական աշ– խարհայացքի ելակետային դրույթները մշակել և ձևակերպել է Զ․ Նեեդլին։ Մարքսիստական ուսումնասիրություննե– րի համար իրական նախադրյալներ ստեղծվեցին 1948-ից հետո։ Հանդես եկան պատմության հանգուցային հարցերին՝ սլավոնների ծագման, ֆեոդալիզմի և կա– պիտալի զմի սկզբնավորման, ա զգայի ն– ագատագրական, բանվորական շարժման ևն նվիրված ուսումնասիրություններ (Զ․ Նեեդլի, Ցա․ Բեմ, Յա․ Ֆիլիպ, Հուսա, Դոսիորովսկի, Ռժիգա, Ֆ․ Ռոու– բիկ, P․ Վարսիկ և ուրիշներ), ընդհանուր պատմության նորագույն ժամանակաշըր– շանի, միջազգային հարաբերությունների և ՉԿԿ պատմության վերաբերյալ աշխա– տություններ (Ի․Վեսելի, Ի․ Դոսիորովսկի, Լ․ Դոլոտիկ, Վ․ ՝Կրալ և ուրիշներ)։ Ստեղծ– վեցին ընդհանրացնող աշխատություններ՝ «Չեխոսլովակյան պատմության ատլաս», «Չեխոսլովակիայի պատմության ուրվա– գծեր», «Ալովակիայի պատմություն», ՉԿԿ պատմության, չեխ–ռուս․ և չեխոսլովակա– սովետական հարաբերությունների պատ– մության ուրվագծեր ևն։ 1968–69-ին փոր– ձեր եղան բուրժուա–ազգայնական ռևի– զիայի ենթարկել պատմ․ ընթացքի օբ– յեկտիվ օրինաչափությունների մասին մարքս–լենինյան ուսմունքը, վերագնա– հատել ազգ․ պատմության հանգուցային իրադարձությունները, բանվորական ու կոմունիստական շարժման պատմությու– նը։ Նեգատիվ այս երևույթները հաղթա– հարվեցին 1970-ական թթ․, որը և վճռա– կան նախադրյալներ ստեղծեց չեխ․ պատ– մագրության հետագա զարգացման հա– մար։ Չեխ պատմաբանները ակտիվորեն համագործակցում են միջազգային գիտ․ կազմակերպությունների, ՍՍՀՄ պատմա– բանների հետ։ Պատմ․ ուսումնասիրու– թյունների և պատմ․ կադրերի պատրաստ– ման գլխ․ կենտրոններ են Չ–ի համալսա– րանները Պրագայում, Բրատիսլավայում, Բռնոյում, Օլոմոուցում և Կոշիցե Պրեշո– վում, Չ–ի ԴԱ չեխոսլով․ և համաշխարհա– յին պատմության ինստ․, Չեխոսլովակա– սովետական ինստ․ (Պրագա), Չ–ի ԴԱ Ազ– գագրության և բանահյուսության ինստ․ (Պրագա), Չեխիայի կոմկուսի ԿԿ–ին կից Մարքսիգմ–լենինիզմի ինստ․ (Պրագա), Ալովակիայի կոմկուսի ԿԿ–ին կից Մարք– սիզմ–լենինիզմի ինստ․ (Բրատիսլավա) ևն։ Տնտեսագիտությունը։ Չեխի այ ում և Սլովակիայում տնտեսագիտությունը, որ– պես գիտության ինքնուրույն ճյուղ, սկսել է ձևավորվել Ազգ․ վերածննդի շրջանում (XVIII դ․ վերջ–XIX դ․ 1-ին կես)։ Չեխ․ տնտեսագիտության առաջին խոշոր աշ– խատությունը՝ «Ամենալավ պետության մասին» (1831), գրել է P․ Բոլցանոն։ Բա– ցահայտելով կապիտալիստական մեքե– նայական արտադրության բացասական կողմերը՝ նա ենթադրել է, որ դրանք կվե– րանան արդարացի պետ․ կարգ հաստա– տելու շնորհիվ, և տվել վերջինիս ուտո– պիական նախագիծը։ ՄինչևtXIXtդ․ 70-ական թթ․ չեխ․ բանվորական շարժման վրա մեծ ազդեցություն են թողել սոցիա– լիստ–ուտոպիստների (Ֆ․ Մ․ Կլացել) գա– ղափարները։ XIX դ․ կեսերին տնտեսա– գիտության մեջ կար գաղափարական եր– կու հոսանք՝ ազգւսյին–լիբերալ և արմա– տական–դեմոկրատական։ Առաջինի ներ– կայացուցիչները (Ֆ․ Ա․ Բրաուներ) երկ– րում ֆեոդալիզմի վերապրուկների վերաց– ման ուղին համարում էին կոռից գյուղա– ցիների փրկագնումը, իսկ արմատական– դեմոկրատները (է․ Առնոլդ, Կ․ Սաբինա) պաշտպանում էին առանց որևէ Փրկագըն– ման նրանց ազատագրելու գաղաՓարը, քննադատում սոցիալական անհավասա– րության ու շահագործման ցանկացած ձև։ Սլովակիայում XIX դ․ 1-ին կեսին իր տնտեսագիտական հայացքներով հայտնի էր Լ․ Շտուրը, որը փորձում էր մշակել երկրի սոցիալական, քաղ․ և մշակութա– յին վերածննդի, ազգ․ ինքնագիտակցու– թյան բարձրացման՝ ժամանակի համար առաջավոր, սակայն, ըստ էության, մանր– բուրժ․ ծրագիր։ Ազգ․ չեխ․ բուրժ․ տնտե– սագիտական տեսության կազմավորման սկիզբը դրել է Ֆ․ Լ․ Ռիգերը, որը XIX դ․ կեսին գրել է քաղաքատնտեսության վե– րաբերյալ չեխերեն առաջին աշխատու– թյունները, թարգմանել ֆրանսիացի տըն– տեսագետներին և մշակել չեխ․ տնտեսա– գիտության տերմինաբանության հիմունք– ները։ Այս ուղղության զարգացման վրա էական ազդեցություն են թողել գերմ․ պատմ․ և գռեհիկ քաղաքատնտեսության ավստր․ դպրոցները։ Սարքսիստական տնտեսագիտական տեսությունը համեմատաբար դանդաղ է տարածվել, որը հեշտացրել է բանվորա– կան շարժման մեջ ռեֆորմիստական և օպորտունիստական գաղափարների ներ– թափանցման ու մարքսիստական ուս– մունքի ռևիզիոնիստական մեկնաբանման (Ֆ․ Մոդրաչեկ) ծավալումը։ 1918-ից հետո բուրժ․ քաղաքատնտեսու– թյան (Չեխիայում ներկայացուցիչներ էին Վ․ Միլդշուն, Ա․ Ռաշինը, Ց․ Չեհրակը և ուրիշներ, Սլովակիայում՝ Ի․ Կարվաշը, Ռ․ Բրիշկան) զարգացմանն աջակցում էին իշխող շրջանները։ Համաշխարհային երկու պատերազմների միջև ընկած ժա– մանակաշրջանում բուրժ․ տնտեսագիտու– թյան մեջ առավել հայտնի էր Կ․ էնգլիշը, որը, մշակելով տնտ․ վերլուծության աստ– վածաբանական մեթոդը, ձգտում էր դրա օգնությամբ ապացուցել կապիտալիստա– կան տնտեսակարգի կենսունակությունը։ Չ–ում տնտեսագիտական հետազոտու– թյունների զարգացման լայն հնարավորու– թյուններ ստեղծվեցին սոցիալիստական հեղափոխության հաղթանակից (1948) հետո։ Հետազոտություններն իրականաց– վում են սոցիալիզմի և կապիտալիզմի քա– ղաքատնտեսության, տնտեսագիտական ուսմունքների պատմության, ժողտնտե– սության պլանավորման, կառավարման և արդյունավետության, գյուղատնտեսու– թյան էկոնոմիկայի և այլ բնագավառնե– րում (Ֆ․ Օլիվա, Վ․ Կվեշ, Լ․ Ռենդուշ, Յո․ Բոուշկա, Լ․ Լեր, Յո․ Նիկլ և ուրիշ– ներ)։ Տնտեսագիտության գլխ․ կենտրոններն են՝ Պրագայի և Բրատիսլավայի տնտե– սագիտության բարձրագույն դպրոցները, ՉՍԴԱ և Ալովակիայի ԴԱ տնտեսագիտա– կան ինստ–ները, ժողտնտեսության պլա– նավորման և կառավարման, Չեխոսլովա– կիայի աշխատանքի, ինչպես նաև Կենսա– մակարդակի ԴՀԻ–ները։ Իրավագիտությունը։ Չ–ում իրավունքը (քաղաքային, եկեղեց․ ևն) բարձր զար– գացման է հասել (հատկապես Չեխիա– յում) XIII–XIV դդ․։ Կատարվել են սովո– րութային իրավունքի պաշտոնական (օրի– նակ, Վացլավ II-ի Լեռնային օրենսգիր– քը – Maiestas Carolina) և մասնավոր կոդիֆիկացման փորձեր։tXIV–XV դդ․ սահմանագծում Պրագայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (որը Փաստորեն իրավաբան կանոնիկների պատրաստման կենտրոն էր) և այլուր աշխույժ վիճաբանություն էր մղվում քաղ, և իրավական հարցերի շուրջը։ Այդ բնույթի