Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/707

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թյուն)։ Բարձր մակարդակի է հասել գրքի գրաֆիկան (Ց․Բոուդա, Զաբրանսկի, Ա․Պելց, Կ․Սվոլինսկի, Ս․Մտրնադել՝ Չեխիայում, Վ․Հլոժնիկ, Լ․Ֆուլլա՝ Սլովակիայում)։ 1950-ական թթ․ վերջերից մի շարք արվեստագետների մոտ ուժեղացել է կերպարների սիմվոլիկ–բանաստեղծական մեկնաբանման, ձևապաշտական որոնումների ձգտումը։ 1960-ական թթ․ վերջին հակասոցիալիստական տարրերի ելույթը հարվածել է Չ–ի գեղարվեստական մշակույթի զարգացմանը։ Արվեստ է ներթափանցել Արևմուտքի մոդեռնիստական հոսանքների ազդեցությունը։ Տարածվել են էքսպրեսիոնիզմը, նեոկուբիզմը, սյուրռեալիզմը, աբստրակցիոնիզմը, «օպ –արտ»-ը և այլն։ 1970-ական թթ․ սկզբից պայքար է ծավալվել ազգային գեղարվեստական մշակույթի դեմոկրատական ավանդույթների վերածննդի համար։ Ազգային պատմության իրադարձություններին, ազատագրական և հեղափոխական պայքարին նվիրված հուշարձաններ են ստեղծել Յա Կուլիխը, Տ․Բարտֆայը, Յո․Կուզման՝ Սլովակիայում, Մ․Հանան, Վ․Դոբրովոլնին, Յո Մալեյովսկին, Յա․Սիմոտան՝ Չեխիայում, պատմահեղափոխական թեմաներով կտավներ՝ Ջաբրանսկին, Կ․Սոուչեկը, Ռ․Կոլարժը և ուրիշներ՝ Չեխիայում։


ХV․ Երաժշտությունը

Չ–ի երաժշտարվեստը զարգացել է Չեխիայի և Սլովակիայի երաժշտական ավանդույթների, փոխազդեցությունների հիման վրա (տես այդ հոդվածների երաժշտություն բաժինը)։ 1918-ին անկախ Չեխիա պետության կազմավորումից հետո ուժեղացել է պայքարը հայրենական դասական երաժշտության ավանդույթների պահպանման և զարգացման համար։ Միաժամանակ բուրժուական իշխանությունների կողմնորոշումը դեպի Արմ․Եվրոպայի մշակույթ նպաստել է մոդեռնիստական ազդեցությունների ներթափանցմանը Չ–ի երաժշտություն։ 1920-ին ստեղծվել են ժամանակակից երաժշտության ընկերությունը և «Պրշիտոմնոստ» ընկերությունը։ 1920–30-ական թթ․ չեխական երաժշտության ավանգարդիզմի առաջատար ներկայացուցիչներից Ա․Հաբան ստեղծել է, այսպես կոչված, քառորդտոնային, ինչպես և 1/6 տոնային երաժշտական համակարգեր։ Նույն տարիներին ռեալիստական ավանդույթները շարունակել են զարգացնել ավագ սերնդի խոշորագույն կոմպոզիտորները՝ Լ․Յանաչեկը, Յո․Բ․Ֆյորստերը, Վ․Նովակը, Յո․Սուկը, ականավոր գիտնական Ջ․Նեեդլին։ Պրագայի Ազգային թատրոնի օպերային թատերախմբի ղեկավար և դիրիժոր Օստրչիլը 1923–31 թվականներին բեմադրել է Բ․ Սմետանայի, Ջ․Ֆիբիխի, Ա․Դվորժակի, Յո․Բ․Ֆյորստերի, Նովակի, Յանաչեկի բազմաթիվ օպերաներ։ Ազգային երկացանկի գործիքային ստեղծագործությունները կատարել են Չեխիայի ֆիլհարմոնիայի նվագախումբը (1894-ից, 1919–31-ին և 1934–41-ին ղեկավարել է Վ․Տալիխը), Չեխական կվարտետը (1891-ից), Շևչիկի անվան կվարտետը (1900-ից), Պրագայի կվարտետը (1920-ից), Օնդրժիչեկի անվան կվարտետը (1928-ից), Պրագայի Փողային կվինտետը (1928-ից), Չեխ․ նոնետը (1924-ից)։ XX դ․զարգացում գտած սլովիայի պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիր, ազգային երաժշտական ֆոլկլորի հետ կապված XIX դ․ կոմպոզիտորներն են՝ Յա․Լ․Բելլան, Վ․Ֆիգուշ–Բիստրին, Մ․Շնայդեր-Տրնավսկին, Մ․Մոյզեսը, ավելի ուշ՝ Նովակն ու իր աշակերտներ է․Սուխոնը, Յա․Ցիկկերն ու Ա․Մոյզեսը։ Սլով․ երաժշտական կոլեկտիվներից ու կազմակերպություններից են՝ «Զորա» երգչախումբը (1919), Ռադիոյի գործիքային անսամբլը (1928), Ալով․ ազգային թատրոնի օպերային թատերախումբը (1920), Երաժշտական դպրոցը (1919, 1928-ից՝ Երաժշտական և դրամատիկական ակադեմիա, 1941-ից՝ Կոնսերվատորիա)։ 1930-ական թվականներին ստեղծվել են բանվոր դասակարգի հեղափոխական պայքարին նվիրված բազմաթիվ գործեր, դրանց թվում՝ Վ․Նեեդլիի 2-րդ և 3-րդ սիմֆոնիաները, Յո․ Ստանիսլավի «Երգ Գրենադայի մասին», Է․Շուլհոֆի «Կոմունիստական մանիֆեստ» կանտատը։ Չ–ի բանվորական կազմակերպությունների և կոմունիստական կուսակցության հետ էր կապված Չեխոսլովիայի թատերասերների միության երաժշտական սեկցիան։ Կոմպոզիտոր և ռեժիսոր Է․Բուրիանը («Դ–34» թատրոնի հիմնադիր, 1933) արվեստի խնդիրն էր համարում բանվոր դասակարգին ծառայելը։ Հակաֆաշիստ, թեման արտացոլվել է Օստրչիլի «Իվանուշկայի թագավորությունը» օպերայում (1934)։ Օկուպացիայի տարիներին ստեղծվել են հայրենասիրական գործեր՝ Օ․Խլուբնայի «Յիրժի Կունշտատցին և Պոդեբրադը», Է․Շուլհոֆի «Ազատության սիմֆոնիան» (1941), Յո․Ստանիսլավի «Կարմիրբանակային սիմֆոնիա», Յա․Հանուշի «Հուր», Կ․Գորկու «Յան Հուս» օպերաները, Օ․Երեմիաշի «Հայրենի երկրի մասին», Նովակի «Սվատովացլավյան եռապատկեր» կանտատները և Բ․Մարտինուի 3-րդ սիմֆոնիան (1944)։ Դիմադրության շարժմանը մասնակցել են սլովակ երաժիշտներ Յա․Ցիկկերը, Ցո․ Կրեսանեկը, Տ․ Անդրաշովանը։ Օկուպացիայի տարիներին զոհվել են բազմաթիվ առաջադեմ երաժիշտներ՝ Ռ․ Կարել, Յա․ Տեկլի, Է․ Շուլհոֆ, Գ․ Կլեյն, Պ․ Հաս և ուրիշներ։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից (1945) և Չ–ում ժողովրդա–դեմոկրատական կարգեր հաստատվելուց հետո կազմակերպվել են չեխ, ապա սլովակ կոմպոզիտորների սինդիկատներ, «Մայիսի 5-ի անվան մեծ օպերա» թատրոնը (1948-ին միացել է Ազգային թատրոնին), Արվեստի ակադեմիա (1946)։ Բարձրագույն ուսումնական հաստատություններ են բացվել Բրատիսլավայում և Բռնոյում, հիմնադրվել է «Պրագայի գարուն» միջազգային փառատոնը (1946)։ 1940-ական թթ․2-րդ կեսի երաժշտությունը արտացոլել է երկրի բազմակողմանի վերելքը, լավատեսությամբ են ներթափանցված Վ․ Նովակի «Մայիսյան սիմֆոնիա»-ն, Յա․ Մեյդելի «1945» կանտատը և «Յոլ․ Ֆուչիկի կտակը» եռապատկեր կանտատը, Ա․ Օչենաշի «Հարություն» սիմֆոնիայի տրիլոգիան, Յա․ Ցիկկերի «Կյանքի մասին», «Առավոտ» սիմֆ․ պոեմները և այլն։ 1948-ի բուրժ, ռեակցիայի դեմ տարած հաղթանակից հետո զարգացել է դեմոկրատական երաժշտական մշակույթը։ Չեխ և սլովակ կոմպոզիտորների սինդիկատների հիման վրա կազմակերպվել է Չեխոսլովակյան կոմպոզիտորների միությունը (1949)։ 1950-ական թթ․ երկերից առանձնանում են Վ․ Դոբիաշի «Կառուցիր հայրենիքը՝ կամրապնդես խաղաղությունը» կանտատը, «Եկեք մեզ մոտ՝ բրիգադ» մասսայական երգը և այլն, Յո․Ստանիսլավի երգերը, Յա․ Սեյդելի «Մարդի՝կ, եղեք զգոն» օրատորիա–կանտատն ու երգերը։ Գաղափարական մեծ նշանակություն են ունեցել Ջ․ Նեեդլիի հոդվածներն ու ելույթները։ 1940–50-ական թթ․ Չ–ում և արտասահմանում բեմադրվել են չեխ կոմպոզիտորներ Պ․ Բորժկովեցի «Պալեչեկ» օպերան (1947), Յա․ Դոուբրավայի «Դոն Կիխոտ» (1955),սլովակներ Մուխոնի «Ջրապտույտ» (1949),«Սվյատոպլուկ» (1959) օպերաները, Ցիկկերի «Յանոշիկ» (1953), «Միստեր Սկրուջ» (1958) և այլն։ Գործիքային երաժշտության ասպարեզում ստեղծագործել են Յա․ Ռժիդկին, Ի․Կրեյչան, Դոբիաշը և ուրիշներ։ Առանձնապես մեծ է Բ․ Մարտինուի ներդրումը եվրոպական և հայրենի երաժշտության մեջ (մոտ 400 երկ՝ օպերաներ, բալետներ, 6 սիմֆոնիա և այլն)։ 1950–70-ական թթ․ ստեղծվել են Յ․ Պաուերի «Ջուզանա Վոյիրժովա» օպերան (1959), Ա․ Հավելկայի 1-ին սիմֆոնիան, Սոմմերի «Վոկալ սիմֆոնիա»-ն,Վ․ Կալաբիսի «Խաղաղության սիմֆոնիա», 3․ Վալեկի «Ռենեսանսային սիմֆոնիա» և «Հեղափոխական սիմֆոնիա», Լ․ Ժելեզնու, Օ․ Ֆլոսմանի, Ի․ Բոգաչի, Ի․Իրնոյի, Վ․ Ֆելիխի ու չեխ այլ կոմպոզիտորների երկերը, ինչպես և սլովակ երաժիշտներ Ցիկկերի «Հարություն» (1961), «Սիրո և մահվան խաղը» (1968),«Կորիոլան» (1973), Տ․ Ֆրենյոյի «Մարտինը և արևը» օպերաները, Ցիկկերի «Սիմֆոնիա 1945» (1975), Սուխոնի, Ա․ Օչենաշի, Դ․ Կարդոշի և շատ ուրիշների երկերը։ Նույն տարիների օպերային արվեստի զարգացմանը նպաստել է մի շարք թատրոնների բացումը Չեխիայում, Մորավիայում (1954), Ալովակիայում։ Ստեղծվել են սիմֆոնիկ և կամերային նվագախմբեր, լարային կվարտետներ՝ Սմետանայի, Յանաչեկի անվան, Սուկի անվան լարային տրիո և այլն, Չեխոսլովակյան ժող․ բանակի անսամբլը, երգի և պարի անսամբլներ, դրանց թվում՝ Չեխոսլովակյան երգի և պարի պետանսամբլը, սլովակյան «Սլուկ»-ը և «Լուչնիցա»-ն, ինչպես և ինքնագործ կոլեկտիվներ։ Ականավոր կատարողներից են դիրիժորներ՝ Վ․ Նոյման, Վ․ Սմետաչեկ, Յա․ Կրոմբհոլց, Լ․ Սլովակ, դաշնակահարներ՝ Ի․ Մորավեց, Յո․ Պալհնիչեկ, կլավեսինահարուհի՝ Զ․ Ռուժիչ