կովա, երգեհոնահարներ՝ Յո․ Ռեյնբերգեր, Ցո․Ռոպեկ, ջութակահարներ՝ Ս.Պլոցեկ, Յո․ Սուկ, թավջթակահարներ՝ Ի․ Վեչտոմով, Մ․ Սադլո, Յո․ Խուխրո, երգչուհիներ՝ Մ․ Տաուբերովա, Վ, Սոուկուպովա, Դ․ Բենյաչկովա, երգիչներ՝ Բ․ Բլահոսո, Ի․ ժիդեկ, Վ․ Բեդնարժ, Ե․ Հակեն։
XVI․ Բալետը
Չեխոսլով․ բուրժ․ հանրապետության կազմավորումից (1918) հետո, Պրագայում (նախկինում գոյություն ունեցող խմբից բացի), Բրատիսլավայում, Բռնոյում,Օստրավայում, Օլոմոուցում սաեղծվել են առաջին բալետային թատերախմբերը, բացվել մասնավոր բալետային դպրոցներ։ Խաղացանկ են մտել չեխ կոմպոզիտորների երաժշտությամբ բալետներ։ 1945-ին, երկրի ազատագրումից հետո, բալետային թատրոններ են գործել Պլզենում, Օպավայում, Կոշիցեում, Չեսկե Բուդեյովիցեում, Կլադնոյում, Ուստիում.
1946-ին Պրագայում, Բրատիսլավայում և Բռնոյում կոնսերվատորիաներին կից ստեղծվել են պարարվեստի բաժանմունքներ։ 1949-ին Արվեստի ակադեմիային
(Պրագա) կից բացվել է պարարվեստի տեսության ու պատմության ամբիոն։ Պրագայի Ազգ․ թատրոնի բալետային թատերախումբը ղեկավարել է Ս․Մախովը
(1946–51), Բռնոյի Յանաչեկի անվ․ օպերայի և բալետի թատրոնինը՝ Ի․ Վ․ Պսոտան (1947–51)։ Ազգ․ թատրոնում բեմադրվել են «Սլավոնական պարեր», ըստ Ա․ Դվորժակի երաժշտության (1956), Ա․ Խաչատրյանի «Ապարտակ» (1957), Ս․ Ս․ Պրոկոֆեի «Ռոմեո և Ջուլիետ» (1976) են։ Առաջատար պարողներից են՝ Օ․ Սկալովա, Մ․ Կուրա, Մ․ Դրոտներովա, Մ․ Պեշիկովա, Վ․ Դարապես, բալետմայստերներից՝ Ա․ Լանդա, Յ․ Բլաժեկ, Յ․ Նեմեչեկ, Ե․ Դաբզդիլ։ Լավագույն կոլեկտիվներից է Բրատիսլավայի Ալով․ ազգ․
թատրոնը։ Մենակատարներից են՝ Գ. Ստարոստովա, Դ․ Խերենյովա, Վ․ Կոլարովա, Ցու․ Պ․ Պլավնիկ, բալետմայստերներից՝ Յ․ Զայկո, Բ․ Ալովակ։ Բռնոյի Յանաչեկի անվ․ օպերայի և բալետի թատրոնի առաշատար պարողներից են՝ Վ․ Վագներովա, Կ․ Դրացերովա, Յա․ Բարժինկովա և ուրիշներ, խմբի ղեկավարն է Նեմեչեկը։ 1964–70-ին բալետմայստեր Լ․ Օգոունի և Պ․ Շմոկի ղեկավարությամբ գործել է «Պրագայի նոր բալետ» կոլեկտիվը, որը ներկայացումներում կիրառել է պարարվեստի նոր արտահայտչամիջոցներ (1965–69-ին և 1970-ին հյուրախաղերով եղել է ՍՍՀՄ–ում)։
XVII․ Թատրոնը
Չ–ի թատրոնի զարգացման հիմքը Չեխիայի և աովակիայի թատերարվեստի
ավանդույթներն են (տես այդ հոդվածների Թատրոնը բաժինը)։ Բուրժ․ պետության ստեղծումից (1918) հետո թատրոնն արտացոլել է դասակարգային սուր պայքարի փուլերը։ Պրագայի Ազգ․ և քաղաքային, Բռնոյի և Պլզենի Ազգ․ թատրոններից բացի նոր թատրոններ են ստեղծվել Բռնոյում (Քաղաքային թատրոն, 1919), Բրատիսլավայում (Ալով․ ազգ․ թատրոն, 1920),
Օլոմոուցում (Քաղաքային թատրոն, 1920) և այլ քաղաքներում։ Աճել է թատեր․ ինքնագործունեության ցանցը։ Չ–ի հասարակական և թատեր․ կյանքում նշանակալից էր կոմունիստ–քննադատներ Յու․ Ֆուչիկի, Մ. Մայերովայի, Կ․ Կոնրադի, Բ․ Վացլավեկի, Զ․ Նեեդլիի և այլոց գործունեությունը։ Առաջադեմ թատեր․ գործիչները ստեղծել են հակաբուրժ․ ուղղվածությամբ ներկայացումներ։ Կազմակերպվել են պրոֆեսիոնալ և կիսապրոֆեսիոնալ հեղափոխական նոր թատրոններ՝ Ազատագրված թատրոնը (1925, ռեժ․ Յի․ Հոնզլ), «Դ–34» թատրոնը (1933, ռեժ․ է․ Ֆ․ Բուրիան)։ Դերասանական արվեստին բնորոշ էր բեմական կերպարների հոգեբանական վերլուծությունը, հետաքրքրությունը դերի արտաքին նկարագրի նըկատմամբ (Վ․ Վիդրա, Զ․ Բալդովա, Յա․ Պրուխա, Լ․ Դոստալովա, Զ․ Շտեպտնեկ, Օ․ Շեյնպֆլուգովա)։ 1920-ական թթ․ ձեավորվել է սլով․ դերասանական դպրոցը, որը գլխավորել են Յա․ Բորոդաչը, Ա․ Բագարը, Օ․ Բորոդաչովա-Օրսագովան։ Ալով, ռեժիսորական արվեստի զարգացմանը նպաստել են չեխ․ ռեժիսորներ Վ․ Շուլցը և Յա․ Յամնիցկին, չեխականին՝ երիտասարդ թատեր․ գործիչներ Յո․ Ֆրեյան, Օ․ Ատիբորը և ուրիշներ։ Բեմանկարչությունը դարձել է․ ներկայացման ակտիվ բաղադրամասը։ Ֆաշիստ, օկուպացիայի
տարիներին (1939–45) թատերախմբերի թիվը կրճատվել է, խիստ գրաքննության է ենթարկվել խաղացանկը։ Առաջավոր թատեր․ գործիչները պայքարել են ֆաշիզմի դեմ՝ ստեղծելով կիսապրոֆեսիոնալ թատրոն–ստուդիաներ (Յի․ Հոնզլի «Թատրոն՝ 99 տեղով» են)։ Շիլլերի «Վիլհելմ
Տել», Պ․ Զվոնի «Պար լացի վրա» ներկայացումներով սլով․ թատրոնը ժողովրդի բողոքն է արտահայտել ֆաշիստ, ռեժիմի դեմ։ 1944-ին Մարտինում ստեղծված Կամերային թատրոնը Սլով․ ազգ․ ապստամբության սկզբից (1944-ի օգոստոս) եղել է ռազմաճակատային թատրոն, իսկ 1945-ից անվանվել է Սլով․ ազգ․ ապստամբության անվ․ թատրոն։ Չ–ի ազատագրումից հետո չեխ․ և սլով․ թատրոնները ակտիվորեն մասնակցել են սոցիալիստական մշակույթի շինարարությանը։ Վերացվել են մասնավոր թատրոնները, ընդունվել է «Օրենք թատրոնի մասին» (1948), ստեղծվել նոր կոլեկտիվներ՝ Ռեալիստական
թատրոն (ավելի ուշ՝ Զ․ Նեեդլիի անվ․, Պրագա), Աշխատավորների թատրոն
(Դոտվալդով), «Դիսկ» ուս․ թատրոն։ 1957-ին հիմնադրվել է Թատրոնի ստեղծագործող աշխատավորների միություն (գործել է ընդհատումով, 1972-ից՝ Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ստեղծագործող աշխատավորների միություն)։ Չեխիայի ռեալիստական արվեստի առաջընթացը դրսեորվել է միջին սերնդի դերասաններ՝ Ց․ Շվորցովայի, Վ․ Մատոլլովի, 3․ Վետրովեցի, Վ․ Վեյրաժկայի, Մ․ Ռուժեկի, ավագ սերնդի ականավոր գործիչներ՝ Պրուխայի, Շտեպանեկի, Դոստալովայի, Լ․ Պեշեկի, Բ․ Զագորսկու, Յ․ Դոգնալի, Ֆ․ Ամոլիկի, ռեժիսորներ՝ Կ․ Պալոուշի, Մ․ Մախաչեկի և այլոց արվեստում։ Հնագույն կոլեկտիվների շարքում հաջողությամբ աշխատում են
1950-ական թթ․ վերջին (Պրագայում՝ «Աեմաֆոր», «Ռոկոկո» են) և 1970-ական թթ․ (Բռնոյում՝ «Պարանի վրա», «Լիբերեցում՝ «էպսիլոն») ստեղծված փոքր ձեերի թատրոնները։ Չ–ի առաջատար կոլեկտիվներից է Ալով․ ազգ․ թատրոնը։ Ալովակիայում գործում են Նոր բեմ և Բանաստեղծական բեմ (Բրատիսլավա), Տայովսկու անվ․ (Բանսկա Բիսարիցա և Զվոլին), Կոշիցեի,
Զաբորսկու անվ․ (Պրեշով) թատրոնները։ ճանաչված են Պրեշովի Ուկրաինական ազգային, Կոմառնոյի Հունգ․ մարգային թատրոնները։ Չ–ի ռեժիսորներից են՝ Յ․ Բուդսկին, Պ․ Դասպրան, Պ․ Միկուլիկը, բեմանկարիչներից՝ Լ․ Վիխոդիլը, Վ․ Սուխանեկը, առաջատար դերասաններից՝ Օ․ Բորոդաչովա–Օրսագովան, Մ․ Պրեխովսկին, Մ․ Կրալովիչովան, Զ․ Դրուբերովան, Մ․ Վաշարիեան, Մ․ Դուբան և ուրիշներ։ Թատերական
կադրեր են կրթում Պրագայի Արվեստի ակադեմիան և Բրատիսլավայի թատեր․
բարձրագույն դպրոցը։
Կրկեսը։ XIX–XX դդ․ սահմանագծին կազմավորված Չ–ի պրոֆեսիոնալ կրկեսային արվեստը 1920-ական թվականներից զարգացել է է․ Բերանեկի, Շ․ Սլեզակի, Կ․ Կլուդսկու թատերախմբերում։ 1951-ին մասնավոր կրկեսները ազգայնացվել են։ 1961-ից Պրագայում գործում է Կրկեսային կենտրոնը, որն ունի 2 մանեժ և օժանդակ շենքեր։ Դործում են նաև «Պրագա», «Ինտերնացիոնալ» և «Ումբերտո» կրկես–շապիտոները։
XVIII․ Կինոե
1896-ին Պրագայում կայացել է առաջին կինոսեանսը։ 1898-ին նկարահանվել են վավերագրական ժապավեններ և խաղարկային սյուժեներ։ Չեխոսլով․ բուրժ․ հանրապետության կազմավորումից (1918) հետո ստեղծվել է առաջին մշտական կինոստուդիան։ Ազգ․ ինքնատիպ կինոարվեստ ստեղծելու փորձերը կապված են եղել պաամ․ ֆիլմերի ժանրի («Չեխական երկինք», 1918, ռեժ․ Յա․ Ա․Պալոուշ), ազգ․ դասականների ստեղծագործությունների էկրանավորման («Քաջ զինվոր Շվեյկը», ըստ Հաշեկի, 1926, ռեժ․ Կ․ Լամաչ), ինչպես և սոցիալ–քննադատական թեմաներ շոշափող ֆիլմերի հետ («Դումարտակ»,
1927, ռեժ․ Պ․ Պրաժսկի, «Այսպիսին է կյանքը», 1920, ռեժ․ Կ․ Յունգհանս, «Կախաղան», 1930, ռեժ․ Կ․ Անտոն)։ 1930-ին ստեղծվել է «Երբ լալիս են լարերը» (գերմ․ ռեժ․ Ֆ․ Ֆեխեր) առաջին հնչուն ֆիլմը։ 1936-ին նկարահանվել է«3անոշիկ» (ռեժ․ Մ․ Ֆրիչ) առաջին չեխ–սլով․ ֆիլմը։ 1933-ին
Պրագայի մոտ, Բարանդովում, կառուցվել է «Բարանդով–ֆիլմ» ստուդիան, որը Եվրոպայում ամենահզորներից է։ ժողովրդադեմոկրատական կարգերի հաստատումից (1945) հետո Չ–ի կինոարտադրությունը ազգայնացվել է։ Երկրի պատմության հերոսական էջերին նվիրված կինոնկարների հետ («Շչակ», ըստ Մ․ Մայերովայի, ռեժ․ Կ․ Ստեկլի) ստեղծվել են հասարակական կյանքի արմատական փոփոխությունները, կոլեկտիվացման հարցերը շոշափող ժապավեններ («Հարձակում», 1952, ռեժ․ Օ․ Վավրա, «Հայրենի հող»,
1954, ռեժ․ 3․ Մախ)։ 1950–60-ական թթ․ լավագույն ֆիլմերից են՝ «Փախուստ ստվերից» (1958, ռեժ․ Յի․ Սեկվենս), «Հունիսյան օրեր» (1961, ռեժ․ Ա․ Կախլիկ), «Կա–