Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գունավոր մետալուրգիա։ Աչքի է ընկնում մոնոպոլացման բարձր աստիճանով։ Կանադայում արտադրվող ալյումինի մոտ 90%–ը բաժին է ընկնում «Ալքեն ալյումինիում լիմիթիդ» միավորմանը։ «Ալյումինիում քամփընի օֆ Ամերիքա»-ն, «Ռեյնոլդս մեթալս»-ը և «Կայզեր ալյումինիում ընդ քեմիքըլ»-ը տալիս են ԱՄՆ–ում արտադրվող ալյումինի ավելի քան 80%–ը։ Դրանք թողարկում են կապիտալիստական աշխարհում արտադրվող ալյումինի 60%–ից ավելին։ Ռաֆինացված պղնձի արտադրության բնագավառում վճռական դեր են խաղում ամերիկյան «Քեննեքոթ քոփըր», «Անակոնդա» (շահագործում են առավելապես Չիլիի պղնձահանքերը), «Փելպս դոշ» մոնոպոլիաները։

Կապիտալիստական աշխարհում նիկելի 3/4-ն արտադրում է «Ինթերնեյշնըլ նիքել քամփընի օֆ Կանադա» միջազգային ընկերությունը (կանադական, անգլ․, ամերիկյան կապիտալներ, հիմնադրվել է 1928-ին)։ Ընկերության վաճառահանումների ծավալը 1977-ին կազմել է մոտ 2 մլրդ դոլլար։ Թողարկվող արտադրանքի զգալի մասն ունի ռազմ. նշանակություն։ Նիկելի արտադրությամբ կապիտալիստական աշխարհում երկրորդը, իսկ կապարի արտադրությամբ առաջինն է ֆրանս․ «Իմետալը» (հիմնադրվել է 1974-ին)։ Վաճառահանման ծավալը 1978-ին կազմել է 1,4 մլրդ դոլլար, ձեռնարկություններում զբաղվածների թիվը՝ 22 հզ․ մարդ։

Արևմտյան Եվրոպայում գունավոր մետալուրգիայի խոշորագույն ընկերություններից են շվեյցարական «Սյուիս ալյումինիում լիմիթիդ»-ը (ալյումին), արևմտագերմանական «Մետալգեզելշաֆտ»-ը, ֆրանս․ «Պեշինե–Յուժին–Քյուլման»-ը (ալյումին, քիմ․ արտադրանք)։ «Պեշինե»-ն, «Յուժին–Քյուլման»-ի հետ միավորվել է 1970-ին, «Բանկ դը Պարի է դը Պեի–Բա»-ի («Պարիբա») հովանավորության ներքո։ Նոր մոնոպոլիան կենտրոնացրել է Ֆրանսիայում ալյումինի ամբողջ արտադրությունը, կարևոր դեր է խաղում քիմ․ արտադրանքի թողարկման, պղնձի վերամշակման բնագավառներում։ Զբաղվածների թվով (1975-ին՝ 105 հզ․ մարդ) և վաճառահանման ծավալով (1977-ին՝ 5,5 մլրդ դոլլար) «Պեշինե–Յուժին– Քյուլման»-ը կապիտալիստական աշխարհի գունավոր մետալուրգիայի մոնոպոլիաների շարքում առաջինն Է։

էլեկտրատեխնիկա և ռադիո Էլեկտրոնիկա։ Իշխող դիրքեր ունեն ամերիկյան մոնոպոլիաները, որոնցից 5-ը 1977-ին վաճառահանել են 63 մլրդ դոլլարի արտադրանք (ավելի, քան արեմտաեվրոպական բոլոր Էլեկտրատեխնիկական մոնոպոլիաները միասին)։ Առաջատարը «Ջեներըլ Էլեքթրիք»–ն է, որը հիմնադրվել է 1892-ին, «էդիսոն ջեներըլ էլեքթրիք» և «Թոմսոն–Հաուսթոն» ընկերությունների միավորման շնորհիվ։ 1976-ին այն կլանեց «Յութա ինթերնեյշնըլ» քարածխային ընկերությունը։ Տրեստի գործունեությունն ընդգրկում է աշխարհի 24 երկիր, արդյունաբերության 15 ճյուղ, թողարկվող արտադրանքի տեսականին հասնում է 250 հզ․։ Վաճառահանման ծավալը 1978-ին կազմել է 19,6 մլրդ դոլլար, որի 1/5-ը ռազմ. արտադրանք է։ «Ինթերնեյշնըլ բիզնես մըշինս» («ԻԲՄ») ընկերությունը (հիմնադրվել է 1892-ին) կենտրոնացրել է ԱՄՆ–ում էլեկտրոնային հաշվողական մեքենաների արտադրության 70–75, Արևմտյան Եվրոպայում՝ 60– 70%-ը։ Կոնցեռնը Կանադայում, Լատինական Ամերիկայում, ճապոնիայում, Հնդկաստանում և Արևմտյան Եվրոպայում ունի բազմաթիվ մասնաճյուղեր, որոնք մասնագիտացված են էլեկտրոնային տեխնիկայի թողարկման մեջ։ Աշխարհի ամենաշահութաբեր ընկերություններից է (1978-ին զուտ շահույթը կազմել է 2,4 մլրդ դոլլար)։ Թույլ հոսանքի էլեկտրասարքավորումների արտադրության բնագավառում ԱՄՆ–ում առաջատարը «Ինթերնեյշնըլ թելեֆոն ընդ թելեգրաֆ» («ԻԹԹ», հիմնադրվել է 1920-ին) և «Վեսթըրն էլեքթրիք» (1915) ընկերություններն են։ «ԻԹԹ»-ն վերահսկում է միջմայրցամաքային կապի կարևորագույն գծերը։ Հեռախոսահեռագրական սարքերից բացի արտադրական ծրագրում նշանակալի է կենցաղային էլեկտրասարքերի, ռազմ. և տիեզերական տեխնիկայի թողարկումը։ Տրեստի վաճառահանման ընդհանուր ծավալի (1975-ին՝ 11,8 մլրդ դոլլար) կեսից ավելին և ստացվող շահույթի 60%–ը բաժին է ընկնում առավելապես Արևմտյան Եվրոպայում տեղաբաշխված ձեռնարկություններին։ Մտնում է Ռոկֆելլերների խմբի մեջ։ «Վեսթըրն էլեքթրիք»-ի արտադրանքի 60%-ը սպառում է կապիտալիստական աշխարհի կոմունալ սպասարկման (հեռախոսային կապ) խոշորագույն ընկերությունը՝ «Ամերիքն թելեֆոն ընդ թելեգրաֆ»-ը (Մորգան, Ռոկֆելլեր)։ Մոնոպոլիայի արտադրական ծրագրում (վաճառահանման ծավալը 1978-ին 6,9 մլրդ դոլլար) կարևորվում է ռազմ. նշանակության էլեկտրոնային և ռադիոէլեկտրոնային սարքավորումների թողարկումը։ Պենտագոնի պատվերով զբաղվում է ատոմային զենքի արտադրությամբ։ Թողարկվող արտադրանքի լայն անվանացանկ ունի ԱՄՆ–ի էլեկտրատեխնիկական հնազույն ընկերությունը՝ «Վեսթինգհաուզ էլեքթրիք»-ը (1826), որն ամենից առաջ հայտնի է ծանր էլեկտրասարքավորումների և ատոմային ռեակտորների արտադրությամբ։ Վաճառահանման ծավալը՝ 6,1 մլրդ դոլլար (1977)։ «Ռեյդիո քորփորեյշն օֆ Ամերիքա»-ն (1919) ԱՄՆ–ի և կապիտալիստական աշխարհի ռադիոարդյունաբերության խոշորագույն մոնոպոլիան է։ Ունի ավելի քան 30 գործարան և ռադիոհեռուստատեսային 400 կայան։ 1960–70-ական թթ․ գործունեությունն ընդլայնել է ռադիոէլեկտրոնիկայի հետ անմիջականորեն չառնչվող, բայց բարձր շահույթներ ապահովող բնագավառներում։ 1976-ին վաճառահանման ծավալը կազմել է 5,3 մլրդ դոլլար։ Վերահսկում են Ռոկֆելլերների, Լիմենների և Լազարների ֆինանսական խմբերը։

Արևմտյան Եվրոպայի խոշորագույն էլեկտրատեխնիկական մոնոպոլիաներն են հոլանդական «Ֆիլիպս գլուիլամպեն ֆաբրիկեն»-ը, արևմտագերմանական «ԱԷԳ–Տելեֆունկեն»-ը, «Սիմենս»-ը, «Ռոբերա Բոշ»-ը, ֆրանս․ «Կոմպանի ժեներալ դը էլեկտրիաոեն»-ն, շվեյցարական «Բրաուն-Բովերի»-ն և անգլ․ «Զեներըլ էլեքթրիք»-ը։

«Ֆիլիպս»-ը (1891) վաճառահանման ծավալով (1977-ին՝ 13,8 մլրդ դոլլար) զիջում է միայն ամերիկյան «ԻԲՄ»–ին և «Ջեներըլ էլեքթրիք»-ին։ վերահսկվում է հոլանդական կապիտալի կողմից (40% –ից ավելին), բաժնետիրական կապիտալի զգալի մասը պատկանում է Շվեյցարիայի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և այլ երկրների մոնոպոլիաներին։ Մասնագիտացել է ռադիոէլեկտրոնային սարքերի արտադրության մեջ, էլեկտրալամպերի թոդարկմամբ առաջինն է Եվրոպայում։ Ունի ավելի քան 200 ձեռնարկություն և 70 մասնաճյուղ։ Մոտ 11 մլրդ դոլլարի է հասնում «Սիմենս»-ի (1847) վաճառահանման ծավալը։ «ԱԷԳ–Տելեֆունկեն»-ի և «Ռոբերտ Բոշ»-ի հետ վերահսկում է Արևմտյան Գերմանիայի էլեկտրատեխնիկական արդյունաբերության կեսը: Թողարկում է էլեկտրասարքավորումներ, տրանսֆորմատորներ, հեռուստացույցներ, կապի միջոցներ և բուժսարքավորումներ։ «ԱԷԳ– Տելեֆունկեն»-ը (1883) մասնագիտացել է ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում, ունի կաբելի գործարաններ, կարևոր դեր է խաղում հրթիռաշինության մեջ։ Ինչպես և «Սիմենս»-ը, մտնում է գերմ․ բանկի ֆինանսական խմբի մեջ։ «Ռոբերտ Բոշ»–ը ավանդական կապեր ունի ավտոմոբիլաշինության հետ և տալիս է այդ ճյուղի համար արտադրվող էլեկտրասարքավորումների մոտ կեսը, թողարկում է նաև կենցաղային, էլեկտրա և ռադիոտեխնիկական արտադրանք։

Շվեյցարական «Բրոուն–Բովերի»-ի ձեռնարկությունները թողարկում են էլեկտրաէներգիայի բաշխման, հատկապես բարձր հոսանքի էլեկտրասարքավորումներ։ Ետպատերազմյան շրջանում կոնցեռնի շրջանառությունը տարեկան աճել է մուո 11%-ով։ 1977-ին ֆրանս․ «Կոմպանի ժեներալ դը էլեկտրիստե»-ի վաճառահանման ծավալը կազմել է մոտ 7 մլրդ դոլլար։ Կապիտալիստական աշխարհի էլեկտրատեխնիկական արդյունաբերության մեջ աճում է ճապոնական կոնցեռնների դերը։ 1971–77-ին «hիտատի» վաճառահանման ծավալն աճել է 1,7 (1977-ին՝ 6,2 մլրդ դոլլար), «Տոկիո Սիբաուրա»–ինը՝ 1,9 (4,8 մլրդ դոլլար), «Մացուսիտա էլեքթրիք»-ինը՝ մոտ 2,5 (6,45 մլրդ դոլլար) անգամ։ Կոնցեռններն ունեն արտադրական ունիվերսալ ծրագիր։ «Հիտատի»-ն և «Տոկիո Աիբաուրա»-ն թողարկում են ավտոմատացման միջոցներ, հրթիռատիեզերական և ռազմ. տեխնիկա, ԷՀՄ–ներ, մասնակցում են ատոմային կոնսորցիումին ևն։

Նավթարդյունաբերություն։ Նավթարդյունաբերության մոնոպոլիաները XX դ․ սկզբներին ակտիվների մեծությամբ 4 անգամ զիջում էին պողպատաձուլության հսկաներին, իսկ 50-ական թթ․ կեսերին դուրս եկան առաջին տեղը։ Կապիտալիստական աշխարհի արդ․ 50 խոշորագույն մոնոպոլիաների շարքն են դասվում մեկ ու կես տասնյակ նավթային մոնոպոլիաներ,