Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՂՐԱՍ (հուն․ Паурас;, լատ․ Pagrius, Bagras), բերդ Կիլիկյան Հայաստանում, Ամանոսի լեռներում, Ասորվոց դռան մոտակայքում, Անտիոքի գավառում։ Հիմնվել է անտիկ ժամանակներում։ XII դ․ Անտիոքի խաչակիր ասպետներից ազատագրել ու սահմանապահ բերդ է դարձրել Հայոց իշխանապետ Թորոս P։ 1189-ի սեպտեմբերին Պ․ գրավել ու ավերել է Եգիպտոսի սուլթան Սալլահ ադ Դինը։ Սակայն նույն թվականին այն ազատագրել և մինչև 1193-ը հիմնովին վերակառուցել է Հայոց թագավոր Լեռն Բ Մեծագործը։ Ձորալանջի դժվարամատույց լեռան վրա կառուցված, ամրակուռ ու բարձր պարիսպներով շրջափակված բերդը, մոտակա Դարպսակ բերդի հետ, պաշտպանական կարևոր նշանակություն է ունեցել Ամանոսյան լեռներում (հսկել է Ասորվոց դուռը և պետության հվ–արլ․ սահմանները)։ 1268-ի մայիսի 27-ին Եգիպտոսի սուլթանությունը դարձյալ գրավել է Պ․։ XIV դ․ վերջին և XV դ․ սկզբին Պ․ դեռևս կանգուն էր։ XVI դարից նվաճել են օսմանյան թուրքերը։

XX դ․ սկզբին բերդի ավերակներից ոչ հեռու հայաբնակ Պեյլան (թուրք, պեյլան՝ կիրճ, կապան) գյուղաքաղաքն էր՝ նույնանուն գավառակի կենտրոնը։ Պեյլանի հայ բնակիչները (շուրջ 2000 շունչ) տեղահանվեցին 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, որոնց զգալի մասը զոհվեց գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանեցին արաբ, երկրներում։

Գրկ․ Ալիշան Ղ․» Սիսուան, Վնտ․, 1885։


ՊԱՄԻՐ (հավանաբար հին իրաներեն Պա–ստորոտ և Միհրի–Արեգակի աստված բառերից), լեռնային երկիր Միջին Ասիայում (գլխավորապես Տաջիկական ՍՍՀ Լեռնային Բադախշանի ԻՄ–ում)։ Պ–ի բնական սահմանների հարցը վիճելի է։ Սովորաբար Պ․ անվան տակ հասկացվում է այն տարածքը, որը հս–ից սահմանափակվում է Անդրալայան, արլ–ից՝ Սարիկոլ լեռնաշղթաներով, հվ–ից և արմից Զորկուլ լճով, Պամիր գետով և Փյանջի հովտով։ Հս–արմ–ում Պ–ին են հարում Պետրոս Առաջինի և Դարվազի լեռնաշղթաների արլ․ մասերը։ ՍՍՀՄ սահմաններում Պ․ ունի 275 կմ երկարություն և 250 կմ լայնություն։ Ռելիեֆը բնութագրվում է լայնական և միջօրեական ուղղությամբ տարածվող լեռնաշղթաների համակցությամբ։ Հս–ում Անդրալայան լեռնաշղթան է (բարձրությունը՝ մինչև 7134 մ, Լենինի պիկ), որից հվ․ ձգվում են Գիտությունների ակադեմիայի (Կոմունիզմի պիկ, 7495 մ, ՍՍՀՄ ամենաբարձր կետը), Զուլումարտ և Սարիկոլ լեռնաշղթաները։ Գիտությունների ակադեմիայի լեռնաշղթայից արմ․ տարածվում են Պետրոս Առաջինի (Մոսկվա պիկ, 6785 մ), Դարվազի (Առնավադ պիկ, 6083մ/), Վանչի և Ցազգուլեմի (Հեղափոխության պիկ, 6974 մ) լեռնաշղթաները։ Արլ–ում բարձրանում է Մուզկոլի լեռնաշղթան (Սովետական սպաների պիկ, 6233 մ), որից հվ․՝ Ռուշանի և Հյուսիս–Ալի չուր յան, Շուգնանի, Հարավ–Ալիչուրյան, Շահդարինի և Վախանի լեռնաշղթաները։

Ռելիեֆի բնույթով Պ․ բաժանվում է Արևելյան Պամիրի և Արևմտյան Պամիրի։ Արևելյան Պ–ում տիրապետում է միջին բարձրության հին լեռների ռելիեֆի տիպը, որտեղ հիմքը խիստ բարձրացել է նորագույն տեկտոնական շարժումների հետեվանքով։ Բացարձակ բարձրությունները հասնում են 4000–6000 մ, հարաբերական բարձրությունները՝ 1000–1500 մ։ Լեռնաշղթաներն ունեն հղկված մակերևույթ և իրարից բաժանվում են լայն, հարթ հատակ ունեցող, 3700–4200 մ բարձրությամբ հովիտներով ու անհոսք գոգավորություններով։ Արևմտյան Պ–ում գերակշռում են բարձրլեռնային ռելիեֆի խիստ մասնատված ձևերը, խոր (2000–3500 մ) հովիտները, մերկ ժայռերն ու փլվածքները։ Տարածված են ռելիեֆի սառցադաշտային ձևերը։ Պ–ի ժամանակակից կառուցվածքն ու ռելիեֆի ձևավորումը կապված են կայնոզոյան ինտենսիվ շարժումների հետ, որոնք շարունակվում են նաև ներկա դարաշրջանում։ Պ․ պատկանում է Ալպյան գեոսինկլինալային մարզին, կազմված է համարյա լայնական տարածում ունեցող տեկտոնական աղեղնաձև զոնաներից (որոնք իրարից բաժանվում են խզումներով ու տարբերվում են երկրաբանական կառուցվածքով)։ Արտաքին զոնան (Անդրալայան լեռնաշղթայի հս․ լանջ) կազմված է կոնգլոմերատներից, կավերից, ավազաքարերից, կրաքարերից և հրաբխային ապարներից։ Միջին օլիգոցենից սկսված ինտենսիվ դեֆորմացիաները այս զոնայում առաջացրել են բարդացած ծալքեր ու վրաշարժեր։

Հյուսիսային Պ․ (Անդրալայան լեռնաշղթայի կատարային մասից հվ․), տարածված են մինչքեմբրիի բյուրեղային թերթաքարեր, պալեոզոյան մարմարացած կրաքարեր, ավազաքարեր, կավային, կարբոնատային և հրաբխային ապարներ, գրանիտոիդային ինտրուզիաներ։ Այդ ժամանակ ձևավորվել է զոնայի ծալքավոր կառուցվածքը, որը հետագա տեկտոնական շարժումներից կոտրատվել և վերածվել է կոշտերի։ Կենտրոնական Պ․, ունի ծածկույթային կառուցվածք։ Բյուրեղային ապարները ծածկված են պալեոզոյան և մեզոզոյան նստվածքային ապարներով։ Ռուշանա–Պշարտյան զոնան կազմված է վերին պալեոզոյի և մեզոզոյի ցամաքային կարբոնատանստվածքներից, որոնց ծալքերը խախտվել են վրաշարժերով։ Հարավ–Արևևլյան Պ․, վրաշարժերով ու խախտումներով բարդացած սինկլինորիում Է՝ կազմված պալեոզոյի ցամաքածին ծովային հզոր, ինչ պես նաև մեզոզոյի ու կայնոզոյի նստվածքներից։ Հարավ–Արևմտյան Պ․, կազմված է մինչքեմբրիի բյուրեղային թերթաքարերից, գնեյսներից և մարմարներից՝ պատռված ինտրուզիաներով։ Պ․ սեյսմիկ շրջան Է, հաճախակի են 8–9 բալանոց երկրաշարժերը։ Օգտակար հանածոները (լեռնային բյուրեղապակի,