Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տնտ․ կապերի սահմանման (ւոես Պայմանագիր տնտեսական), քաղաքացիների անձնական սեփականության տնօրինման հիմնական իրավական միջոց։ Լինում է միակողմ, երկկողմ U բազմակողմ, պլանային U ոչ պլանային, հատուցանելի և անհատույց, կոնսենս և իրական։ Պ․ միակողմ է, եթե կողմերից մեկն ունի միայն իրավունքներ, իսկ մյուսը՝ պարտականություններ (օրինակ, փոխառության Պ–ով փոխատուն իրավունք ունի փոխառուից պահանջել հանձնված փողի նույն գումարը կամ նույն տեսակի ու որակի հավասար քանակի իր, իսկ փոխառուն պարտավոր է վերադարձնել այն)։ Երկկողմ պայմանագրի դեպքում կողմերի իրավունքներն ու պարտականությունները փոխադարձ են (առուծախի, մատակարարման, կապալի Պ․ են)։ Պ․ կոնսենս (լատ․ consensus – համաձայնություն) է, եթե կնքման համար կողմերին անհրաժեշտ է համաձայնության գալ նրա բոլոր էական կետերի վերաբերյալ։ էական կետերը ճանաչվում են օրենքով կամ անհրաժեշտ են տվյալ տեսակի պայմանագրի համար (օրինակ, առուծախի Պ–ով էական են առարկայի և գնի վերաբերյալ կետերը) կամ այդպես են ճանաչվում կողմերից մեկի առաջարկությամբ (օրինակ, տարայի կամ փաթեթավորման վերաբերյալ)։ Իրական է այն Պ․, որը կնքված է համարվում իրը հանձնելու պահից։ Պ․ կնքվում է բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական հաստատմամբ)։ Գրավոր Պ․ կնքվում է երկու կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, նամակների, հեռագրերի, հեռախոսագրերի և այլ փաստաթղթերի փոխանակման, պատվերը կամ կարգագիրը կատարման ընդունելու միջոցով։ Եթե գրավոր ձեը չի պահպանվել, օրենքով նախատեսված դեպքերում Պ․ անվավեր է։ Պ–ի կնքումը կատարվում է վւուլերով՝ Պ–ի կնքման առաջարկություն՝ օֆերտ (լատ․ offertus –առաջարկված), առաջարկության ընդունում՝ ակցեպտ (լատ․ acceptus – ընդունված)։ Պայմանագրային վեճերը լուծում են դատարանը, իրավարարությունը կամ միջնորդ դատարանը։ Հ. Ներսիսյան

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, երկու կամ ավելի պետությունների կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտների փոխադարձ համաձայնություն, որով սահմանվում են նրանց իրավունքներն ու պարտականությունները քաղ․, տնտ․ կամ այլ հարաբերություններում։ Պ․ մ․ կնքելու իրավունքը արտահայտում է պետության սուվերենության, միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ լինելու փաստը։ Պ․ մ․ պետությունների խաղաղ համագործակցության միջոց է, միաժամանակ արտահայտում է պետությունների դասակարգային ուժերի հարաբերությունը։ ՍՍՀՄ և սոցիալիստական մյուս երկրները հանդես են գալիս այնպիսի պայմանագրի կնքման օգտին, որն արտահայտում է կողմերի ազատ կամքն ու իրավահավասարությունը։ Պ․ մ․ բաղկացած է երեք մասից՝ ներածություն, կարգավորող հարաբերությունների մասին կոնկրետ որոշում (պայմանագրի շարժառիթ, նպատակ), եզրափակիչ որոշում (գործողության ժամկետ, երկարացման կարգ, պայմանագրից հրաժարվելու մասին նախազգուշացում, ուժի մեջ մտնելու, հաստատման մասին պայմաններ են)։ Կնքվում է գրավոր, հազվադեպ նաև բանավոր (ջենտլմենային պայմանագիր)։ Պ․ մ․, կախված բնույթից, կոչվում է համաձայնագիր, պակտ (կնքվում է փոխադարձ կամ կոլեկտիվ անվտանգության հարցերով), կոնվենցիա (կնքվում է որևէ հատուկ բնագավառի հարցեր կարգավորելու նպատակով), դեկլարացիա, կոմյունիկե, արձանագրություն Ան։ Կախված մասնակիցների թվից՝ լինում է միակողմ, երկկողմ և բազմակողմ։ Կնքվում են բաց պայմանագրեր, որոնց իրավունք ունի միանալ յուրաքանչյուր պետություն, U փակ պայմանագրեր, որոնց միանալ կարելի է միայն Պ․ մ–ի մասնակիցների համաձայնությամբ։ Պայմանագրի մասնակից պետությունները նրա պայմանների ընդունումը հավաստում են պայմանագիրը ստորագրելու, պայմանագրի բովանդակությունը կազմող փաստաթղթերը փոխանակելու, պայմանագիրը վավերացնելու, նրան միանաւու միջոցով կամ այլ գործողություններով։ Պայմանագրի վերաբերյալ մասնակից պետությունը կարող է անել առարկություններ (եթե թույլատրվում է պայմանագրով կամ չի հակասում նրա նպատակներին ու օբյեկտներին)։ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում բուն պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում, պայմանագիրը ստորագրելու, պայմանագրի օրինակները փոխանակելու կամ վավերագրական փաստաթղթերն ի պահ հանձնելու (որևէ պետությանը կամ ՄԱԿ–ին) պահից։ Կողմերը կարող են նախատեսել նաև պայմանագիրն ուժի մեջ մտցնելու այլ ժամկետ։ ՍՍՀՍ սահմանադրության համաձայն, Պ․ մ․ վավերացնելու իրավունքը վերապահված է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությանը։ Վավերացման ենթակապայմանագրերի նախնական քննարկումն ու հաստատումը վերապահվում է կառավարությանը։ Առանձին դեպքեր՛ում Պ․ մ․ վավերացնելու համար անհրաժեշտություն է առաջանում ստանալ Միության և Ազգությունների սովետների հավանությունը։ Որպես կանոն, կողմերը պայմանագիրը հրատարակում են կառավարական հատուկ հրատարակություններում, ժողովածուներում, պարբերական մամուլում են։ ՄԱԿ–ի անդամ պետությունների միջև կնքված պայմանագրերը գրանցվում են ՄԱԿ–ի քարտուղարությունում։ Պայմանագրերը մեկնաբանում են կամ կողմերը, կամ այդ կապակցությամբ ծագած վեճերը հանձնում են իրավարարության կամ ՄԱԿ–ի Միջազգային դատարանին։ Պ․ մ–ի գործողությունը դադարում է պայմանագրով նախատեսված կարգով (օրինակ, նախատեսված ժամկետը լրանալուց հետո կամ Դենոնսացիայի կարգով)։ Եթե դադարման մասին ոչինչ չի ասված, պայմանագիրը սկզբունքորեն կարող է ուժի մեջ լինել անընդհատ։ Պայմանագրի գործողությունները դադարում են, եթե կողմերը կնքում են նոր պայմանագիր։ Երկկողմ պայմանագիրը սովորաբար կազմվում է մասնակից պետությունների լեզուներով, բազմակողմ պայմանագիրը, որպես կանոն, մեկ, երկու կամ ավելի լեզուներով։ ՄԱԿ–ի հովանավորությամբ կնքվող պայմանագրերը կազմվում են 5 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրան– սերեն, իսպաներեն, չինարսն՝ բոլորը վավերագրված։

Պայմանագրերի միջոցով պետությունների հետ քաղ․ և տնտ․ հարաբերություններ հաստատելու կամ բախումներ լուծելու պրակտիկան Հայաստանում կիրառվել է դեռես մ․ թ․ ա․ II հազարամյակի 2-րդ կեսին։ Հայ ժողովրդի կազմավորման շրջանում հարեան պետությունների ու ժողովուրդների, մասնավորապես, խալդայների հետ պայմանագրային հարաբերությունների մասին է վկայում Քսենոփոնը «Կյուրոպեդիա»-ում։ Քաղ․ և տնտ. հարցերի ընդգրկմամբ միջազգային հարաբերությունների ոլորտում պայմանագրային հարաբերությունների նշանակությունը հատկապես մեծացել է Մեծ Հայքի պետության կազմավորումից հետո։ Տերիտորիալ, ազգ․ անկախության համար մղվող պայքարի տարիներին հայկ․ պետության հիմնական նպատակը կայուն խաղաղության հաստատումն էր, որին նա հասել է զինադադարների, հաշտության պայմանագրերի միջոցով։ Այդ պայմանագրերով լուծվել են կողմերի միջե խաղաղության վերահաստատման, քաղ․, տնտ․, ռազմ, և այլ խնդիրներ։ Հին և միջին դարերում այլ պետությունների հետ Հայաստանի կնքած պայմանագրերի հիմնական նպատակը ուժերի հարաբերակցության պահպանումն էր կամ վերականգնումը։ Քանի որ դրանք արտահայտել են ուժերի նոր հարաբերակցությունը և քաղ․ կողմնորոշումը, հաճախ հաստատել բարեկամական կամ դաշնակցային նոր հարաբերություններ, Պ․ մ․ կոչվել են -«բարեկամություն», «մեծ բարեկամություն» («սէր», «մեծ սէր», «պայման սիրոյ», «դաշն սիրոյ»)։ Հաճախ այդ պայմանագրերը համընկել են պաշտպանական կամ հարձակողական միությունների պայմանագրերին։ Հետեողականորեն խաղաղասիրական քաղաքականություն վարելու, արտաքին հարաբերություններում հմտորեն կողմնորոշվելու շնորհիվ, հայկ․ պետությանը հաջողվել է նպաստավոր պայմանագրեր կնքել ինչպես քրիստոնյա հարեվանների, այնպես էլ մահմեդականների (պարսիկներ, սելջուկ–թուրքեր, արաբներ, մոնղոլներ են) հետ, անհրաժեշտաբար ստեղծել անձնական միություններ (օրինակ, Անտիոքի դուքսի հետ կնքած պայմանագրով Լևոն Բ-ի եղբոր աղջկա՝ Ալիսի և Անտիոքի թագաժառանգ Ռուբ են Ռայմունդի ամուսնությունից ծնված որդին ընդունելու էր երկու երկրների գահը)։ Առանձին դեպքերում, հաշվի առնելով միջազգային իրադրությունը, հայերը դիմել են նաև տերիտորիալ զիջումների (օրինակ, 70 հովիտների ժամանակավոր զիջումը պարթեներին Տիգրան Բ Մեծի օրոք, մ․ թ․ ա․ 95 թ․)։ Բագրաաունյաց շրջանից սկսած, հայկ․ պետությունը ծավալել է նաև միջազգային տնտ․ գործունեություն։ Տնտ․ պայմանագրերի պրակտիկան հատկապես կիրառվել է Կիլիկիայի հայկ․ պետությունում։ Պահպանվել են Վենետիկի,