Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
V․ Պատմական ակնարկ 
 282
VI․ Քաղաքական կուսակցությունները ն արհմիությունները 
 283
VII․ Տնտեսաաշխարհագրական ակնարկ 
 283
VIII․ Բժշկաաշխարհագրական բնութագիրը 
 284
IX․ Լուսավորությունը և գիտական հիմնարկները 
 284
X․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 
 284
XI․ Գրականությունը 
 285
XII․ ճարտարապետությունը և կերպարվեստը 
 285
XIII․ Երաժշտությունը 
 285
XIV․ Թատրոնը 
 285
XV․ Կինոն 
 285

I․ Ընդհանուր տեղեկություններ Պետություն Հվ․ Ամերիկայի արմ–ում։ Սահմանակից է էկվադորին, Կոլումբիա–յին, Րրազիլիային, Բոլիվիային, Չիլիին։ Արմ–ում և հվ–արմ–ում ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի ջրերով։ Տարածությունը 1285 հզ․ կմ2 է, բն․՝ 17,76 մլն (1981)։ Մայրաքաղաքը՝ Լիմա։ Վարչականորեն բաժանվում է 23 դեպարտամեն–տի և 1 սահմանադր․ նահանգի։

Քարտեզը տես 224-րդ էշից հետո՝ ներդիրում։

II․ Պետական կարգը Պ․ հանրապետություն է։ 1980-ի հուլիսից երկրում վերականգնվել է կառավարման սահմանադրական ձեը։ Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է։ Օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը երկպալատ կոնգրեսն է, կառավարությունը՝ Մինիստրների խորհուրդը։

III․ Բնությունը Ըստ բնական պայմանների առանձնահատկությունների Պ․ բաժանվում է առափնյա շերտ կամ Կոստա (արմ–ում), լեռնային, գլխավորապես տափաստանային կամ Միեռա (կենտրոնական մասում) և արլ․ նախալեռների ու հարթավայրերի խոնավ անտառների կամ Մելվա ֆիզիկա–աշխարհագրական մարզերի։ Կոստան կամ առափնյա հարթավայրերի շերտը, 80–180 կմ լայնությամբ, գրավում է երկրի տարածքի 12,5%–ը։ Միեռան (երկրի տարածքի 30,2% –ը) ընդգրկում է Պերուական Անդերը՝ Արմ․ Կորդիլիերաներ, Կենտր․ Կորդիլիերաներ և Արլ․ Կորդիլիերաներ լեռնաշղթաներով։ Արմ․ Կորդիլիերաներն ունեն մինչե 6768 մ բարձրություն (Ուտսկարան լեռ)։ Կան գործող և հանգած հրաբուխներ (Սոլիմ՚սնա, Միստի են), 3000–4000 մ բարձրությամբ միջլեռնային սարավանդներ ու սարահարթեր։ Առավելապես հարթավայրային, գետային խիտ ցանցով Սելվան (երկրի տարածքի ավելի քան 1 /2-ը) ընդգրկում է Ամազոնի դաշտավայրի արմ․ մասն ու Լա Մոնտանյա նախալեռնային հարթավայրը։ Պ–ի արլ․ մասը մտնում է Հվ–Ամեր․ պլատֆորմի Ամազոնյան սինեկլիզի մեջ, որը կազմված է ցամաքային և ծովային նստվածքներից։ Անդերի ծալքավոր կառուցվածքում առանձնանում են ցամաքային նստվածքներով Արլ․ Կորդիլիերաները, Ալտիպլանո միջլեռնային իջվածքը Տիաիկակա լճի հետ և Արմ․ Կորդիլիերաները՝ կազմված ցամաքային ու հրաբխային նստվածքներից և գրանիտոիդային բաթոլիտներից։ Առափնյա զոնան կազմված Վարչական բաժան ու մը Վարչական միավորներ է նստվածքային–հրաբխածին ապարներից։ Կան նավթի, պղնձի, պղինձ–բագմամետաղային, կապարի, ցինկի հանքավայրեր։

Կլիման Կոստայում և Անդերի արմ․ լանջերին անապատային է՝ համարյա առանց տեղումների։ Միջին ամսական ջերմաստիճանը 15–25°C է։ Սիեռայի հս–ում կլիման բարձրլեռնային, խոնավ ամառային, մերձհասարակածային է (տարեկան մինչե 1000 մմ տեղումներով), եվ–ում՝ արեադարձային (700–800 մմ տեղումներով)։ Միջին ամսական ջերմաստիճանը սարահարթերի հս–ում 12–16°C է, հվ–ում՝ 5–9°C։ Խիստ մեծ են ջերմաստիճանի օրական տատանումները (մինչև 20°C), Անդերի արլ․ լանջերին և Սելվայում՝ հասարակածային, մշտապես խոնավ կլիմա է։ Ջերմաստիճանը հարթավայրերում ամբողջ տարին 24–27°C է, տեղումները՝ մինչե 3000 մմ։

Ներքին ջրերը։ Գետերի մեծ մասը պատկանում է Ամազոնի ավազանին։ խոշոր գետերն են Մարանիոնը և Ուկայալին։ Անդերի արմ․ լանջերից սկիզբ են առնում և Իոսղաղ օվկիանոս թափվում բազմաթիվ սակավաջուր գետեր (Պյուրա, Սանտա, Տումբես, Չիրա են)։ Պունա սարահարթում է գտնվում Տիտիկակա լիճը։

Հողաբուսական ծածկույթը Կոստայում աղքատ է։ Անդերի արմ․ լանջերին տեղ–տեղ կան թփուտներ և կակտուսներ։ Ներքին սարահարթերում, հս–ում ու արլ–ում լեռնատափաստանային հողերի վրա տարածված են բարձր-լեռնային, արեադարձային տափաստանները (խալկա), հվ–արլ–ում՝ կիսաանապատները (Պունա), Անդերի արլ․ լանջերին և Սելվայում՝ խոնավ մշտականաչ անտառները թանկարժեք ծառատեսակներով (կաուչուկատու, քինաքինայի ծառեր, կոկա են)։

Կենդանական աշխարհը երկրի արմ․ մասում աղքատ է։ Երբեմն հանդիպում են ամերիկյան հովազ, լամա, կապիկներ, միջատակեր, համրագնաց, գետակինճ են։ Ափամերձ ջրերը հարուստ են ձկներով։ Շատ են թռչունները։ Ստեղծվել է Պամպա դե Գալերաս ազգային պարկը։

IV․ Բնակչությունը Բնակչության մոա կեսը իսպանախոս պերուացիներ են, մնացածը՝ հնդկացիներ (գլխավորապես կեչուա և այմարա Ժողովուրդներ)։ Կան նաև ճապոնացիներ, չինացիներ, եվրոպացիներ։ Միջին խտությունը 1 կմ2 վրա մոտ 14 մարդ է, տնտեսապես ակտիվ բնակչությունը՝ 9,3 մլն (1979)։ Պաշտոն, լեզուներ են իսպաներենը և կեչուան, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը, տոմարը՝ գրիգորյանը։ Հնդկացի որոշ ցեղերի մոտ քրիստոնեությունը միահյուսվում է տեղական հավատալիքների հետ։ Քաղաքային բնակչությունը 55% է (1974)։ Խոշոր քաղաքներն են Լիման, Արեկիպան, Կալյաոն, Տրուխիլիոն, Պյուրան։

V․ Պատմական ակնարկ Պ–ում մարդու բնակության առաջին հետքերը մ․ թ․ ա․ VIII հազարամյակից են։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջին –մ․ թ․ I հազարամյակում ստեղծվել են ցեղային և պետ․ տարբեր կազմավորումներ։ XV դ․ հնդկացի ցեղերի կոնֆեդերացիան ինկերի գլխավորությամբ (Պ–ի տարածքում հաստատվել էին XI դ․) իրեն է ենթարկել հարևան ցեղերին և պեա․ կազմավորումները, դարձել (1438) կաստայական պետություն՝ Տաուանտինսույու անունով, 8–15 մլն բնակչությամբ։ XVI դ․ սկզբին ափ ելած