Հենրի II-ի կիսանդրին, մարմար, 1570–1575, երկուսն էյ՝ Լուվր, Փարիզ)։ 1572-ից եղել է դիմանկարային պատկերների գլխ․ վերահսկիչ, միաժամանակ՝ վիրտուոզ մեդալագործ։
ՊԻԼՍՈՒԴՍԿԻ Ցուզեֆ (1867–1935), լեհ․ քաղ․ գործիչ։ 1887-ին ձերբակալվել է Ալեքսանդր III-ի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով։ 1888– 1892-ին գտնվել է աքսորավայրում։ 1892-ին հարել է լեհ․ սոցիալիստական կուսակցությանը (ԼՍԿ)։ 1905–07-ին հանդես է եկել ընդդեմ ռուս և լեհ պրոլետարիատի համատեղ պայքարի, կազմակերպել տեռորիստական «մարտական խմբեր»։ Ազգայնական ԼԱԿ հեղափոխական ֆրակցիայի ստեղծողներից էր (1906)։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ եղել է լեհ․ լեգիոնի հրամանատար (կռվել է Ավստրո–Հունգարիայի կողմում)։ 1916-ին նշանակվել է ավստրո–գերմ․ օկուպանտների ստեղծած «անկախ լեհական պետության» ռազմ, դեպարտամենտի պետ։ 1917-ի հուլիսին օկուպացիոն իշխանությունների հետ կոնֆլիկտի հետևանքով ձերբակալվել է։ Գերմանիայի 1918-ի Նոյեմբերյան հեղափոխությունից հետո ազատվել է և եկել Վարշավա, հռչակվել լեհ․ բուրժուակալվածատիրական պետության դիկտատոր (մինչև 1922-ը)։ Դաժան հաշվեհարդար է տեսել հեղափոխական շարժման հետ, Լեհաստանը ներքաշել է հակասովետական ինտերվենցիայի մեջ և նշանակալի դեր խաղացել 1920-ին Լեհաստանի՝ Սովետական Ռուսաստանի վրա հարձակման գործում։ 1926-ին կատարել է ռազմ, հեղաշրջում, Լեհաստանում հաստատել, այսպես կոչված, «բարելավման» հետադիմական վարչակարգ։ 1934-ին Գերմանիայի հետ դաշինք է կնքել։
ՊԻԿ (Picck) Վիլհելմ (3․1․1876, Գուբեն – 7․9․1960, Բեռլին), գերմ․ և միջազգային բանվ․ շարժման, ԳԴՀ կուսակցական և պետ․ գործիչ։ Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1895-ից Գերմանիայի ս–դ․ կուսակցության (ԳՍԴԿ) անդամ։ 1906–10-ին եղել է ս–դ․ կուսակցության Բրեմենի կազմակերպության քարտուղար։ 1910-ին ընտրվել է ԳՍԴԿ Բեռլինի կենտր․ լուսավորական կոմիտեի 2-րդ և Կենտր․ կուսդպրոցի քարտուղար։ Պատկանել է ԳՍԴԿ ձախ թևին, որի ղեկավարներն էին Կ․ Լիբկնեխտը, Ռ․ Լյուքսեմբուրգը, Ֆ․ Մեիինգը, Կ․ Ցետկինը։ Առաշին համաշխարհային պատերազմը (1914–18) սկսվելուց հետո հանդես է եկել գերմ․ իմպերիալիզմի զավթողական, ս–դ․ կուսակցության աչ ղեկավարների սոցիալ–շովինիստական քաղաքականության դեմ։ Բազմիցս բանտարկվել է։ 1918-ի նոյեմբերին մտել է «Սպարտակ միության» կենտր․ ղեկավարության կազմի մեշ, ակտիվորեն մասնակցել Գերմանիայում 1918-ի Նոյեմբերյան հեղափոխության նախապատրաստմանը։
Պ․ Գերմանիայի կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) հիմնադիրներից է։ ԳԿԿ հիմնադիր համագումարում (1918-ի դեկտ․ 30–1919-ի հունվ․1) ընտրվել է ԳԿԿ ԿԿ անդամ, որի կազմում եղել է ընդհուպ մինչև Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության կազմավորումը (1946)։ Պ․ պատկանում էր կուսակցության մարքս–լենինյան միշուկին, որը է․ Թելմանի գլխավորությամբ հետևողական պայքար էր մղում աշ օպորտունիստների, «ուլարա ձախերի» դեմ։ 1921-ից բազմիցս ընտրվել է պրուս, լանդտագում, 1928-ից՝ գերմ․ Ռայխստագում, 1929-ից՝ Բեռլինի մունիցիպալ և պրուս, պետ․ խորհուրդներում։ 1928-ից՝ Կոմինտերնի ԳԿ–ի (ԿԻԳԿ), 1931-ից՝ ԿԻԳԿ նախագահության և քարտուղարության անդամ։ Գերմանիայում ֆաշիստական վարչակարգ հաստատվելուց (1933) հետո Պ․ աշխատել է բանվ․ շարժման պառակտումը վերացնելու, ֆաշիզմի դեմ պայքարի միասնական ճակատ ստեղծելու համար։ ԳԿԿ ԿԿ որոշմամբ Պ․ 1933-ի մայիսին հեռացել է Գերմանիայից։ Ֆ․ Դալեմի ու Վ․ Ֆլորինի հետ Փարիզում ստեղծել է ԳԿԿ արտասահմանյան ղեկավարություն։ Կոմինտերնի VII կոնգրեսում (1935) հանդես է եկել ԿԻԳԿ հաշվետու զեկուցմամբ։ ԳԿԿ Բրյոաելի կոնֆերանսում (1935) ընտրվել է ԳԿԿ ԿԿ նախագահ։ Ֆաշիզմից գերմ․ ժողովրդի ազատագրումից հետո Պ․ ներգրավվել է Գերմանիայի դեմոկրատացման, ապանացիֆիկացման, ֆաշիզմի տիրապետության հետևանքների վերացման աշխատանքում։ Նա մեծ դեր է խաղացել Գերմանիայի արլ․ մասում բանվ․ շարժման պառակտումը վերացնելու, ԳԿԿ և ԳՍԴԿ Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության մեջ (ԳՍՄԿ) միավորելու գործում։ 1946–54-ին եղել է ԳՍՄԿ–ի երկու նախագահներից մեկը (Օ․ Գրուոևոչի հետ)։ 1949-ից՝ ԳՍՄԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ։ Գերմանական Դեմոկրատական Հանրապետության կազմավորման (1949-ի հոկտեմբերի 7) պահից՝ նրա պրեզիդենտը։ Արժանացել է Աշխատանքի հերոսի կոչման (1951)։ Պարգևատրվել է Կարլ Մարքսի, «Հայրենիքի հանդեպ ծառայությունների համար» (ոսկյա), «Աշխատանքի դրոշ» են շքանշաններով։
Երկ․ Gesammelte Reden und Schriften, Bd 1–3, 5, В․, 1959–72; Redea und Aufsatze․ Auswahl aus den Jahren 1908–1950, Bd 1–4, B․, 1950–55; Избр․ произв․, М․, 1956․ ՊԻԿ (ֆրանս․ pic), սրածայր լեռնագագաթ, ավելի լայն առումով՝ լեռնագագաթի ամենաբարձր կետը՝ անկախ նրա ձևից։
ՊԻԿԱՊ (< անգլ․ pick up – բարձրացնել), մարդատար ավտոմոբիլի բեռնամարդատար մոդիֆիկացում։ Թափքը սովորաբար տեղադրվում է ստանդարտ բեռնատար ավտոմոբիլների շասսիի վրա․ լինում է բաց կամ փակ, կողի երկարությամբ ետբացովի նստոցներով, ետևի կողմից՝ մուտքով։ Բեռնունակությունը՝ մինչև 0,5 m։
ՊԻԿԱՍՍՈ (Picasso, իսկականը՝ Ռուիս ի Պիկասսո, Ruiz у Picasso) Պաբլո (25․10․1881, Մալագա, Իսպանիա –8․4․1973, Մուժեն, Ֆրանսիա), ֆրանս․ նկարիչ, ազգությամբ՝ իսպանացի։ Ֆրանսիայի կոմկուսի անդամ 1944-ից։ Սովորել է Լա Կորունիայի (1894–95), Բարսելոնի (1895-ից) Գեղեցիկ արվեստների դպրոցներում, Մադրիդի Սան Ֆեռնանդո թագավորական ակադեմիայում (1897–98), նկարիչ–մանկավար՚ժ հոր՝ 1ս․ Ռուիսի մոտ։ Նմանակելով հորը՝ դեռևս պատանի Պ․ ստեղծել է բացառիկ դիտողականությամբ և վավերականությամբ բնորոշվող գծանկարներ։ 1900-ին Բարսելոնում բացվել է Պ–ի գծանկարների առաշին ցուցահանդեսը։ Նկարիչը հաճախ մեկնել է Փարիզ, ծանոթացել Ա․ Թուլուզ–Լոտրեկի, է․ Դեգայի, Պ․ Սեգանի, Վ․ վան Գոգի աշխատանքներին, հաղորդակցվել արվեստի նորագույն ուղղոէթյ ուններին։ 1904-ից ապրել է Փարիզում։ Նրա առաշին նշանակալի գործերը ստեղծվել են՝ 1900-ա–կան թթ․ սկզբին։ Մթամած, կապույտի և կանաչի երանգներով «երկնագույն շրջանի» (1901–04) և վարդաոսկեգույն, վարդամոխրագույն երանգների գերակշռությամբ «վարդագույն շրջանի» (1905–1906) նկարներում պատկերված են միայնության մեջ ողբերգականորեն թշվառ կույրեր, աղքատներ, ինչպես և թափառաշրջիկ դերասանների ռոմանտիկ կյանքը («Աղքատ ծերունին և տղան», 1903, «Աղջիկը գնդի վրա», 1905, երկուս Էլ՝ Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Նուրբ գունաշարով, ձևերի պլաստիկությամբ և արտահայտիչ գծանկարով այս ստեղծագործություններն աչքի են ընկնում մարդու սոցիալ–հոգեբտնական գծերի խոր արտացոլումով։ 1907-ին Պ․ վճռականապես իր կապերը խզել է համաշխարհային արվեստի ռեալիստական ավանդույթներից (հետագայում նա մեկ անգամ չէ, որ վերադարձել է ռեալիստական ոճաձևերին, դասական մոտիվներին ու թեմաներին՝ դրանք պարադոքսային ձևով համադրելով ավանգարդիզմի ամենածայրահեղ Փորձարարություններին)։ Մուր, մեծ մասամբ ինտուիտիվ կերպով զգալով բուրժ․ հասարակության և նրա մշակույթի ճգնաժամը, գոյության ողբերգական պայմանները, չտեսնելով սարսափելի իրականությանը հակադրվող որևէ ուժ՝ Պ․ իր ստեղծագործություններում անողոք կենդանահերձման, կամայական աղճատման է ենթար–