Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չ–ի արմ․, չորային մասի բուսածածկույթը բավականին աղքաւո է (շուրջ 5 հզ․ բուսատեսակ)։ Տիրապետում են անապատները, կիսաանապատները, չոր տափաստանները, Տիբեթի բարձրավանդակում՝ բարձրլեռնային մարգագետիններն ու ցուրտ անապատները։ Բարձրավանդակի արլ․ մասի խոր հովիտներում կան անտառների տեղամասեր։ Երկրի հս–արլ–ում Մերձխինգանի շրջանում, տարածված են հացազգիներ, տարախոտային տափաստաններ։

Կենդանական աշխարհը հարուստ ու բազմազան է (կան մոտ 400 տեսակ կաթնասուններ և ավելի քան 1000 տեսակ թռչուններ)։ Առավել առատ և բազմատեսակ Է Հվ․ և Հվ–Արմ․ Չ–ի արևադարձային շրջանների կենդանական աշխարհը։ Տիբեթի բարձրավանդակում պահպանվել են այծքաղներ, յակեր, վայրի ոչխարներ, անապատային շրջաններում՝ կուլաններ, ջեյրաններ, ճագարամկներ։ Հս–արլ–ում կան տայգայի ֆաունայի ներկայացուցիչներ (ասիական խոշոր մարալ, մշկայծյամ, սկյուռ)։ Կենդանական աշխարհը և բնական լանդշաֆտները պահպանվում են մի շարք արգելանոցներում (Ու Ին, Սոսինպան են)։

IV․ Բնակչությունը Չ․ բազմազգ պետություն է։ Բնակչության 94%–ը չինացիներ են (բուն անվանումը՝ հան)։ Ապրում են նաև ավելի քան 50 այլ ժողովուրդներ։ Չինացիները բնակվում են ամենուրեք, բայց նրանց հիմնական զանգվածը կենտրոնացած է երկրի արլ․ կեսում։ Նրանք խոսում են չինարենի՝ իրարից խիստ տարբերվող 7 հիմնական բարբառներով։ Չինարեն խոսում են նաև հուեյները, որոնք բնակվում են երկրի կենտր․ և ներքին շրջաններում, ինչպես նաե բոլոր խոշոր քաղաքներում։ Հս– արմ–ում բնակվում են ույղուրներ, ղազախներ (թյուրքական լեզվախումբ), հս․ և հս–արլ․ տափաստաններում և կիսաանապատներում՝ մոնղոլներ (մոնղոլական լեզվախումբ), հս–արլ–ում՝ մանջուրներ (տիբեթա-բիրմենական լեզվախումբ), Տիբեթում և հվ–արմ–ում՝ իցզուներ, տիբեթցիներ, բայեր, տուցզյաներ, խանիներ, լիսուներ, նասիներ, լախուներ, ցզինպոներ (տիբեթա–բիրմանական լեզվախումբ), հվ–ում՝ չժուաններ, բոլիներ, դուներ, թսփներ, լիեր (թաի լեզվախումբ), Հվ․ Չ–ի բարձր լեռնային շրջաններում՝ մյաոներ, յաոներ, շեեր, հվ–արմ–ում՝ կավաներ (մոնքմեր լեզվաընտանիք), Տայվան կղգում՝ գաոշաններ (կղզու բնիկները՝ մալայացիների ազգակիցներ) և այլք։ Պաշտոնական լեզուն չինարենն է։ Հավատացյալ չինացիները դավանում են բուդդայականությունը, դաոսականությունը և կոնֆուցիականությունը։ Բնակչության միջին տարեկան աճը մոտ 1,6% է։ 1960-ական թթ–ից Չ–ում վարում են ծնելության սահմանափակման պետ․ քաղաքականություն (1980-ին բնական աճը կազմել է 1,2%)։ Միջին խտությունը 1 կմ² վրա ավելի քան 103 մարդ է (1981)։ Բնակչության 4/5-ից ավելին կենտրոնացած է երկրի արլ․ շրջաններում (տարածքի 1/10-ը)՝ Ցանցզիի միջին և ստորին հոսանքների հարթավայրերում, Չին․ մեծ հարթավայրում, գետերի դելտաներում և հվ–արլ․ ծովեզրյա դաշտավայրերում, Աիչուանի գոգավորությունում, որտեղ միջին խտությունը 1 կմ² վրա ավելի քան 700 (տեղ–տեղ 1000) մարդ է։ Ներքին Մոնղոլիայի, Սինցզյանի և Տիբեթի ընդարձակ տարածություններում խտությունը 1 կմ² վրա 1 մարդուց էլ պակաս է։ Նկատվում է բնակչության աճ հս–արլ․ նահանգներում և Ներքին Մոնդոլիայում՝ ի հաշիվ Չ–ի ներքին շրջաններից գաղթածների։ Քաղաքային բնակչությունը մոտ 25% է։ Խոշոր քաղաքներն են (2 մլն–ից ավելի բնակչությամբ) Շանհայը, Պեկինը, Տյանցզինը, Շենյանը, Տայյուանը, Ուհանը, Գուանչժոուն, Չունցինը, Նանկինը, Դարբինը, Տանշանը, Չանչունը, Շիցզյաչժուանը։

V․ Պատմական ակնարկ Չ–ի տարածքում նախնադարյան մշակույթի ամենավաղ հետքերը վաղ հին քարի դարից են։ Մ․ թ․ ա․ XIV դ․ Հուանհե գետի միջին հոսանքի մերձակա տարածքում կազմավորվել է վաղ ստրկատիրական Ին պետությունը, որի գոյության ժամանակաշրջանում առաջացել է հիերոգլիֆային գրությունը։ Մ․ թ․ ա․ XI դ․ Ինպետության տարածքը գրավել են չժոուները և ստեղծել Չժոու պետությունը (մ․ թ․ ա․ XI–III դդ․)։ Մ․ թ․ ա․ VI դարից և հատկապես Չժանգո («Պայքարող թագավորություններ») ժամանակաշրջանում (մ․թ․ ա․ V–III դդ․) զգալի վերելք են ապրել արտադրողական ուժերը, տեղի է ունեցել արհեստների մասնագիտացում, զարգացել է առևտուրը, կառուցվել են քաղաքներ։ Մ․ թ․ ա․ VI–III դդ․ ժամանակաշրջանը բնորոշվում է նաև փիլ․ մտքի ծաղկմամբ, երբ տարբեր ուղղություններ (կոն ֆուցիակ անութ յան, դաոսականություն, ֆացզյա ևն), արտացոլելով ուժեղացող դասակարգային պայքարը, զարգանում էին և պայքարում միմյանց դեմ։ Չժանգո ժամանակաշրջանում պետությունների միջև պատերազմներն ավարտվել են Ցին թագավորության հաղթանակով, ստեղծվել է Չ–ի առաջին կենտրոնացված կայսրությունը (մ․ թ․ ա․ 221–207)։ Ցին կայսրության հիմնադրի՝ Ցին Շի Հուանդիի օրոք կառուցվել է Չինական մեծ պարսպի զգալի մասը՝ վաչկատուն ցեղերի հարձակումները վնասազերծելու համար։ Քաղ․ դաժան ճնշումը, գյուղացիության շահագործումը մ․ թ․ ա․ 209-ին առաջացրել են ժող․ ապստամբություններ։ Ցիների դեմ հանդես էր գալիս նաև հին ազնվականությունը, որը կենտրոնացված պետության ստեղծումից հետո կորցրել էր իր արտոնությունների մի մասը։ Լյու Բանի գլխավորած ապստամբությունը տապալել է Ցին դինաստիան։ Հիմնվել է Հան դինաստիան (մ․ թ․ ա․ 206–մ․ թ․ 220)։ Մ․ թ․ ա․ II դ․ առաջացել է առևտրի ճանապարհ, այսպես կոչված, «մետաքսի ճանապարհը» դեպի Միջին Ասիա և Մերձավոր Արևելք։ Կայսր Ու Դիի (մ․ թ․ ա․ 140–87) ժամանակ կոնֆուցիականությունը ճանաչվել է տիրապետող պաշտոնական գաղափարախոսություն։ Հան դինաստիայի ժամանակաշրջանում վերջնականապես կազմավորվել է հին չին․ միասնական ժողովուրդը, որը հետագայում անվանվել է հան՝ Հան կայսրության անունով։ Մ․ թ․ ա․ 184-ին սկսվել է գյուղացիական հզոր ապստամբություն («դեղին գլխակապ երի»), Հան կայսրությունը տրոհվել է երեք թագավորության, որոնց գոյության ժամանակաշրջանը (220–280) կոչվել է Սանգո («Եռաթագավորություն»)։ Հան կայսրության տապալմամբ վերջնականապես անցում կատարվեց ստրկատիրական հասարակարգից ֆեոդալականի։ 316-ին վաչկատուն ցեղերը զավթեցին Հս․ Չ․, որտեղ տարբեր ժամանակներում ստեղծվեցին ոչ չին․ մի քանի թագավորություններ։ 589-ին Չ․ միավորվեց Աույդինաստիայի իշխանության տակ։ 618-ին նրան փոխարինեց Տան դինաստիան (մինչև 907-ը), որը նվաճողական քաղաքականություն վարեց Կորեայումն Կենտր․ Ասիայում։ Տան կայսրությունը գյուղացիական ապստամբությունների հետևանքով X դ․ սկզբին անկում ապրեց։ X դ․ 2-րդ կեսին Չ–ի տարածքի զգալի մասը միավորեց Ս ու ն դինաստիան (960– 1279)։ Մինչև XIII դ․ 2-րդ կեսը Չ․ նվաճեցին մոնղոլները և հիմնեցին մոնղ․ 6 ու ա ն դինաստիան (1271 –1368)։

Ազգ․, ճնշումը, հարկային ծանր լուծը, գյուղացիների հողերի զավթումը առաջ բերեցին հակամոնղ․ շարժումներ, որոնց հետևանքով 1368-ին մոնղոլները վտարվեցին Չ–ից․ իշխանության գլուխ անցավ չին․ Մին դինաստիան (1368-1644)։ XVI դարից Չ․ են ներթափանցել եվրոպացիները։ 1555-ին Պորտուգալիան «վարձակալական» իրավունքով տիրել է Աոմինին (Մակաո)։ Դասակարգային հակասությունները, տիրապետող խմբավորումների միջև պայքարը և մանջուրական՝ ցեղերի հարձակումները (1618-ից) թուլացրին Մին կայսրությունը։ 1628–45-ի գյուղացիական պատերազմի հետևանքով Մին կայսրությունը տապալվեց։ Չին․ ֆեոդալների մի մասը օգնություն խնդրեց մանջուրներից և նրանց աջակցությամբ ճնշեց ապստամբությունը։ Մանջուրները գրավեցին Չ․ և հիմնեցին մանջուրական Ցին դինաստիան (1644-1911)։ XVII դ․ սկզբնավորվեցին առևտրական և դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի և Չ–ի միջև։ Չ–ի կառավարությունը 1689-ին՝ ռազմ, սպառնալիքով ռուս, դեսպանությանը հարկադրեց կնքել Ներչինսկի պայմանագիրը, որով Ռուսաստանը Ցին կայսրությանը զիջեց Արգուն գետի աջ ափի իր տիրույթները և Ամուր գետի