Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձախ ափի տիրույթների մի մասը։ Ռուսաստանի U Չ–ի միջև սահմանը վերջնականապես որոշվեց Այգունի (1858) և Պեկինի (1860) պայմանագրերով, այն անցնում էր Ամուր և Ուսսուրի գետերով, Խանկա լճով և լեռներով մինչե Տումինցզյան գետը (Կենար․ Ասիայում ոուս–չին․ սահմանազատումները վերջնականապես ավարտվեցին XIX դ․ 90-ական թթ․)։ XVII դ․ վերջին Ցին դինաստիան զավթեց Հս․ Մոնղոլիան (հարավայինը նվաճվել էր 1636-ին), 1757-ին ոչնչացրեց մոնղ․ Ջունգարյան (Օյրաթական) խանությունը, որի տարածքը 1760-ին զավթած Արլ․ Թուրքեստանի (Կաշգարիա) հետ Սինցզյան («Նոր սահման») անունով մտցվեց Ցին կայսրության կազմի մեջ։ XVIII դ․ վերջին ցիները վերջնականապես զավթեցին Տիբեթը։ Դասակարգային և ազգ․ հակասությունների սրումը առաջացրին ճգնայամ, որը XVIII –XIX դդ․ սահմանագծին և XIX դ․ 20–30-ական թթ․ իր արտահայտությունը գտաւ| հակաֆեոդ․, հակամանջուրական ապստամբությունների մեջ։

XIX դ․ 1-ին կեսին ուժեղացավ եվրոպ․ պետությունների, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի էքսպանսիան դեպի Չ․։ 1840-ին Մեծ Բրիտանիան Չ–ի դեմ սկսեց, այսպես կոչված, առաջին «հաշիշային» պատերազմը և 1842-ին Չ–ին պարտագրեց Նանկինի անիրավահավասար պայմանագիրը, որով Չ․ պարտավորվում էր անգլ․ առևտրի համար բացել 5 նավահանգիստ, Մեծ Բրիտանիային հանձնել Սյանգան (Հոնկոնգ) կղզին։ Շուտով Չ․ հարկադրված անիրավահավասար պայմանագրեր կնքեց ԱՄՆ–ի և Ֆրանսիայի հետ։ Չ․ սկսեց վերածվել կիսագաղութային երկրի։ 1851-ին սկսվեց տայպինների գյուղացիական հուժկու ապստամբությունը, որը մանջուրա–չին․ կառավարողները անգլ․, ֆրանս․, ամեր․ ինտերվենտների օգնությամբ կարողացան ճնշել միայն 1864-ին։ Մանջուրների դեմ ապստաւքբեցին նաև հվ–արմ–ի և հս–արմ–ի ազգ․ փոքրամասնությունները։

XIX դ․ վերջին Չ–ում սկզբնավորվեցին կապիտալիստական հարաբերությունները, զարգացան տնտ․ և մշակութային նոր կենտրոններ (Շանհայ, Ուհան, Տյանցզին), ձևավորվեցին պրոլետարիատն ու բուրժուազիան։ 1894–95-ի ճապոնա–չին․ պատերազմում Չ– պարտությունից հետո եվրոպ․ պետությունները նոր ճնշում գործադրեցին չին․ կառավարության վրա։ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ցարական Ռուսաստանը Չ–ից սկսեցին «վարձակալել» տարածքներ։ Ցիների կառավարության երկչոտ քաղաքականությունն առաջ բերեց երկրի առաջադիմական ուժերի դժգոհությունը։ Ծնունդ առավ հեղափոխական-դեմոկրատական շարժում՝ Սուն 6աթ Սենի գլխավորությամբ, որը 1894-ին ստեղծեց հեղափոխական առաջին կազմակերպությունը՝ «Չինաստանի վերածննդի միությունը»։ Միաժամանակ առաջացավ բուրժուա–կալվածատիրական շարժում՝ հանուն ռեֆորմների։ 1898-ին բռնկեց հակաիմպերիալիստական իխետուանների ապստամբությունը։ Եվրոպ․ պետությունները միացյալ ուժերով ճնշելով ապստամբությունը, Չ–ի կառավարությանը ստիպեցին ստորագրել (1901-ի հուլիսի 7-ին) «Եզրափակիչ արձանագրությունը», որով ամրապնդվեց Չ–ի կիսագաղութային վիճակը։ 1905–07-ի ռուս, հեղափոխությունից հետո ուժեղացավ բուրժուա–հեղափոխական շարժումը։ 1905-ի օգոստոսին Մուն Ցաթ Մենը և նրա կողմնակիցները հիմնեցին համաչին․ հեղափոխական կազմակերպություն՝ «Միավորված միությունը»։ Նրա ծրագիրն էր մանջուրական դինաստիայի տապայումը, հանրապետության ստեղծումը, «հողի նկատմամբ իրավունքների հավասարեցումը»։ 1911-ի հոկտեմբերին Ուչանի հաղթական ապստամբությունը սկզբնավորեց սինհայի (տարվա անունով) բուրժ․ հեղափոխությունը (1911 – 1913)։ 1911-ի դեկտեմբերին հեղափոխական նահանգների ներկայացուցիչների ժողովը Մուն Ցաթ Մենին ընտրեց Չ–ի հանրապետության ժամանակավոր պրեզիդենտ։ Սակայն «Միավորված միության» աջ թևի ճնշումը և օտարերկրյա իմպերիալիստների ռազմ, ինտերվենցիայի սպառնալիքը Մուն Ցաթ Մենին ստիպեցին համաձայնության գալ Հս․ Չ–ի հետադիմական ֆեոդալահամաձայնողական ուժերի ղեկավար Ցուան Շի Կայի հետ։ 1912-ի փետր, 12-ին Ցին դինաստիան հրաժարվեց գահից․ միապետությունը վերացվեց։ Մուն Ցաթ Մենը հրաժարվեց ժամանակավոր պրեզիդենտի պաշտոնից՝ հօգուտ Ցուան Շի Կայի, որըՊեկինում կազմեց կառավարություն և ներքին հակահեղափոխության ու արտաքին իմպերիալիստների օգնությամբ ճնշեց հեղափոխությունը և հաստատեց ռազմ, բռնապետություն։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) Ժամանակ ճապոնիան ուժեղացրեց իր էքսպանսիան Չ․։ 1915-ին ճապոնիան Չ–ին ներկայացրեց «Քսանմեկ պահանջ», որով Չ․ վերածվում էր ճապոնիայից կախյալ պետության։ Ցուան Շի Կայի կառավարությունն ընդունեց պահանջների մեծ մասը։ 1916-ին Ցուան Շի Կայի մահից հետո Հս․ և Կենտր․ Չ–ում իշխանությունը մնաց նրա խմբավորման ձեռքին, Հվ․ Չ–ի կառավարությունը 1917-ի սեպտեմբերից մինչև 1918-ի ամառը գլխավորեց Սուն Ցաթ Մենը։ 1917-ի օգոստոսին Պեկինի միլիտարիստական կառավարությունը պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում մեծ ազդեցություն ունեցավ Չ–ի վրա։ 1918-ին Սուն Ցաթ Մենը Վ․ Ի․ Լենինին և սովետական կառավարությանը հեռագիր հղեց, հույս հայտնելով, որ Չ–ի և Ռուսաստանի հեղափոխական կուսակցությունները կհամախմբվեն համատեղ պայքարի համար։ 1919-ին Չ–ում բռնկեց զանգվածային հակաիմպերիալիստական «մայիսի 4-ի շարժումը», վերելք ապրեց բանվորական շարժումը։ 1921-ին ստեղծվեց Չ–ի կոմկուսը (ՉԿԿ)։ Զգալի փոփոխություններ կրեց Մուն Ցաթ Սենի աշխարհայացքը։ 1923-ին նա մերձեցավ ՉԿԿ–ին և բանվորագյուղացիական շարժմանը, գլխավորեց Գուանչժոուում (Կանտոն) ստեղծված Չ–ի կառավարությունը։ Սուն Ցաթ Սենի խնդրանքով ՍՍՀՄ–ից Չ․ ուղարկվեցին քաղ․ և զինվորական խորհրդականներ (Մ․ Մ․ Բորոդին, Վ․ Կ․ Բլյուխեր և ուրիշներ)։ ՉԿԿ–ի և 1912-ին հիմնված գոմինղանի (որը գլխավորում էր Ման Ցաթ Մենը) համագործակցության հիման վրա 1924-ին ձևավորվեց պրոլետարիատի, գյուղացիության, քաղաքային մանր բուրժուազիայի, մտավորականության, ազգ, բուրժուազիայի և հակաիմպերիալիստորեն տրամադրված կալվածատերերի մի մասի միասնական ազգային–հեդափոխական ճակատ։ Չին․ առաջադեմ հասարակայնության պահանջների ազդեցության տակ Պեկինի կառավարությունը 1924-ի մայիսի 31-ին ԱՍՀՄ–ի հետ կնքեց համաձայնագիր ՄՄՀՄ–ի և Չ–ի հանրապետության միջև հարցերի կարգավորման ընդհանուր սկզբունքների մասին։ Այդ համաձայնագրով վերականգնվում էին դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև, ՍՍՀՄ հաստատեց, որ հրաժարվում է այն բոլոր արտոնություններից, որոնցից օգտվում էր ցարիզմը Չ–ում։

1925-ին «մայիսի 30-ի շարժմամբ» ըսկսվեց 1925–27-ի ազգ․, բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունը։ 1925-ի հուլիսի 1-ին Գուանչժոուի կառավարությունն իրեն հռչակեց Չ–ի ազգ․ կառավարություն։ 1926-ի հուլիսին Ազգային–հեղափոխական բանակը սկսեց Հյուսիսային արշավանքը (Չ–ի հս–ի միլիտարիստական խմբավորման դեմ), որի հետեվանքով հեղափոխական ուժերի հսկողության տակ անցան մի շարք նահանգներ։ 1927-ի մարտին ապստամբեցին Շանհայի բանվորները։ Ազգ․ բուրժուազիան, սարսափելով հեղափոխական շարժման վերելքից, իմպերիալիստական պետությունների ճնշման տակ ետ քաշվեց հեղափոխությունից։ Գոմինդանի աջ թևը Չան Կայ Շիի գլխավորությամբ, իմպերիալիստների աջակցությամբ, 1927-ին կատարեց հակահեղափոխական հեղաշրջում Շանհայում, Նանկինում, ապա Գուանչժոուում, ուհանում։ Չան Կայ Շին Նանկինում կազմեց հակահեղափոխական «Ազգ․ կառավարություն»։ ՉԿԿ արգելվեց, երկրում հաստատվեց գոմինդանի (որը վերածվել էր կալվածատերերի, խոշոր բուրժուազիայի և միլիտարիստների կուսակցության) հետադիմական բռնապետությունը։ Գոմինդանական կառավարությունը թշնամական քաղաքականություն վարեց ՍՍՀՄ–ի նկատմամբ։ Չ–ի զորքերը սպիտակ վտարանդիների հետ հարձակվեցին ՍՍՀՄ–ի տարածքի վրա։ Սովետական բանակը հարկադրված էր 1929-ին հակահարված տալ ինտերվենտներին։ Չ–ի տարածքի մեծ մասում սկսեցին կազմավորվել Չ–ի կարմիր բանակի (ՉԿԲ) ջոկատները և հեղափոխական–դեմոկրատական իշխանության տեղական մարմինները՝ սովետները։ Մինչև 1930-ը Չ–ի հվ․ և կենար, շրջանների 11 նահանգներում գոյություն ուներ 15 սովետական շրջան։ Գոմինդանական զորքերը 1930–34-ին 5 պատժիչ արշավանք կատարեցին սովետական շրջանների դեմ։ 1934-ի հոկտեմբերին – 1936-ի նոյեմբերին ՉԿԲ զորամիավորումները հարկադրված Հվ․ և Կենտր․ Չ–ից վերաբազավորվեցին հս–արմ․՝ Շենսի–