Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ծծումբ և այլ օգտակար բաղադրիչներ, որոնք կորզվում են խտանյութերի մետալուրգիական մշակման ժամանակ։ Ֆ․ Պետրոսյան

ՊՂՆՁԱՐԶԱՍՊ, CuS04․5H20, պղնձի սուլֆաւոի բյուրեղահիդրատը։ Վառ կապույտ բյուրեղներ են, խտությունը 2284 կգ/մ³։ Բնության մեջ հանդիպող խալկանթիտ միներալն է։ Լավ է լուծվում ջրում (25°C–ում 100 գ ջրում՝ 423 գ, 100°Շ–ում՝ 196,2 գ)։ Տաքացնելիս աստիճանաբար կորցնում է բյուրեղաջուրը, առաջացնելով CuS04•3H20 (105°C), CuS04-H20 (150°C) և CuSG4 (258°C)։ Արդյունաբերության մեջ Պ․ ստանում են պղինձը նոսր և տաք ծծմբական թթվում (որի մեջ օդ է ներփչվում) լուծելով U որպես կողմնակի արդյունք պղինձը էլեկտրոլիտային ռաֆինացման ենթարկելիս։ Օգտագործվում է հանքային ներկեր պատրաստելու, գյուղատնտ․ վնասատուների, բույսերի հիվանդությունների դեմ պայքարելու, հացահատիկը ախտահանելու, կաշին մշակելու, գալվանական բջիջներ պատրաստելու, պղնձի այլ միացություններ ստանալիս։

ՊՂՆՁԻ ԴԱՐ, խալկոլիթ (հուն. x6գ – պղինձ ե․․․ չիթ) կամ էնեոլիթ (լատ․ aeneus –պղինձ), նեոչիթից բրոնզի դարին անցման ժամանակաշրջան։ Տես էնեոչիթ։

ՊՂՆՁԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, մետաղական համաձուլվածքներ, որոնց հիմնական բաղադրիչը պղինձն է։ Օգտագործվում են Պ․ հ․ անագի, ցինկի, կապարի, ալյումինի, երկաթի, նիկելի, սիլիցիումի և լեգիրող այլ տարրերի հետ, որոնց մեծ մասը պղնձի հետ առաջացնում են տեղակալման պինդ լուծույթներ։ Վերջիններիս առաջացման հետևանքով մեծանում է մետաղի կայունությունը, էլեկտրադիմադրությունը, երբեմն նաև կոռոզիակայունությունը, փոքրանում է պլաստիկությունը, էլեկտրահաղորդականության ջերմաստիճանային գործակիցը։ Պ․ հ–ի պլաստիկությունը, սակայն, սովորաբար մնում է բավարար բարձր։ Տարրերի լուծելիությունը պինդ պղնձում տարբեր է՝ նիկելը լուծվում է անսահման քանակներով, ցինկը՝ մինչև 30%, անագը՝ 15,5%, ալյումինը 9,4% են։ Լեգիրող տարրերից շատերի ավելի մեծ քանակները պղնձի հետ առաջացնում են ներմեւոաղական միացություններ (CuZn, Cu3Al, Cu3A14, CuBe, CuBe3 են)։ Կարևոր Պ․ հ․ են արույրը, բրոնզը և պղինձնիկելային համաձուլվածքները։

Բրոնզը մարդուն հայտնի ամենահին համաձուլվածքն է։ Հավանորեն պատահաբար ստացված բրոնզը կարծրության և դյուրահալության շնորհիվ ձուլվեց ավելի ու ավելի մեծ քանակներով և օգտագործումից դուրս մղեց պղինձը, սկիզբ դնելով բրոնզի դարին։ Բրոնզե հնագույն իրերը (գործիքներ, զենք, ամանեղեն, զարդեր, պաշտամունքի առարկաներ են) գտնվել են Հայաստանում (Վան, Շիրակ, Սևանի ավազան, Արարատյան դաշտ, Բագրեվանդ, Սեբաստիա ևն), Հարավային Իրանում և Միշագետքում, ավելի ուշ նաև Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում և Եվրոպայում։ Հնագույն բրոնզը՝ անագապղինձը, պղնձի համաձուլվածքն է անագի (8–10%) հետ, որը ձուլվում և օգտագործվում է մինչև այժմ։ Այն աստիճանաբար փոխարինվում է այլ տարրեր պարունակող Պ․ հ–ով, որոնք ոչ միայն ավելի արժեքավոր մեխանիկական հատկություններ ունեն, այլ նաև չեն պարունակում մեծ պահանջարկ ունեցող անագը։

Պ․ հ․ ստացվում են պղինձը համապատասխան մետաղի կամ այն պարունակող համաձուլվածքի (լիգատուրա) հետ միահալելով։ Առաջացած օքսիդները վերականգնելու նպատակով ավելացնում են ֆոսֆոր (տասնորդական %-ներ)։ Ստացվում են դեֆորմացող և ձուլվածքային Պ․ հ․։ Դեֆորմացող Պ․ հ–ից սառը և տաք մամլման, ձգման գլոցման միջոցով ստանում են թիթեղներ, ժապավեններ, ձողեր, խողովակներ, լարեր են։ Հալված ձուլվածքային Պ․ հ․ կաղապարների մեջ լցնելով ստանում են ձևավոր իրեր, կիրառական դեկորատիվ առարկաներ, արձաններ ևն։ Սառը մամլման հետևանքով Պ․ հ․ դառնում են կարծր, լրիվ կամ մասնակի ջերմամշակման (600–700°C) հետևանքով վերականգնվում է դրանց մեծ մասի պլաստիկությունը։ ՍՍՀՄ–ում արտադրվում են 3,5–11% Տո և 0,2–1,2% P, երբեմն նաև Zn (3–6%), Pb (3–6%), Ni (0,5–2%) պարունակող բրոնզներ։ Լայն կիրառություն ունեն նաև Տո չպարունակող ալյումինային (6–11% A1, 2–4% Fe, 1–2,5% Mn, 3,5–5,5% Mi), մանգանային (4,5–5,5% Mn), բերիլիումային (1,9–2,2% Be, 0,2 –0,5% Ni), սիլիցիումնիկելային (0,6–1,1% Si, 2,4–3,4% Ni, 0,1–0,4% Mn) և կապարային (27–33% Pb) բրոնզները։ Արույրների հիմնական հավելանյութը ցինկն է (3–25%), որոշ դեպքերում ավելացնում են նաև A1 (0,1–7%), Fe (0,6– 4%), Mn (0,1–2,5%), Ni (2-6,5%), Տո (0,3-1,5%), Pb (2-4%), Si (2,5–4,5%)։ Պղինձնիկելային համաձուլվածքներ են մելքիորը (18–33% Ni + Co կամ 29–33% Ni-j-Co, 0,8–1,3% Mn և 0,6–1% Fe), նեյզիլբերը (13,5–16,5% Ni-j-Co, 18–22% Zn), կոպելը (42,5–44% Ni-f-Co, 0,1 – 1% Mn)։ Կոնստանտանը և կոպելը մեծ էլեկտրադիմադրություն ունեցող համաձուլվածքներ են։ Պ․ հ․ օգտագործվում են որպես կառուցվածքային, զսպանակային, գնդառանցքակալային, կոռոզիակայուն, բարձր էլեկտրահաղորդականություն, էլեկտրադիմադրություն, ջերմահաղորդականություն ունեցող նյութեր նաև թերմոզույգեր, գեղարվեստական ձուլվածքներ, արձաններ, ամանեղեն են պատրաստելու համար։

ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, պղինձ պրունակող բնական միներալային ագրեգատներ, որոնցից մետաղի արդյունաբերական կորզումը տնտեսապես շահավետ է։ Պղինձ պարունակող ավելի քան 170 միներալներից միայն 10–17 ունեն արդյունաբերական նշանակություն։ Գլխավոր արդյունաբերական միներալներն են՝ խաղկոպիրիաը, բոոնիաը, խաչկոզքւնը, կովեչինը։ Որոշ նշանակություն ունեն տենանտիտը, տետրաէդրիտը, էնարգիտը։ Օքսիդացման զոնայում տարածված են պղնձի կարբոնատները, սուլֆատները, սիլիկատները (մալաքիտ, ազուրիտ, քրիզոկոլա, խալկանթիտ են)։ Հանքանյութերում պղնձի միներալները ուղեկցվում են ոչ հանքային (քվարց, բարիտ, անհիդրիտ) և երկաթի ու գունավոր մետաղների որոշ, միներալներով (պիրիտ, պիրոտին, սֆալերիտ են)։ Պ․ հ․ ծագմամբ բազմազան են․ հայտնի են՝ 1․ մագմատիկ ծագման պղինձնիկելային լիքվացիոն հանքանյութեր, տեղադրված գաբրո–նորիտներում և այլ հիմքային կազմի հրային ապարներում (Սադբերին՝ Կանադայում, Կոլա թերակղզու հանքավայրերը՝ ՍՍՀՄ–ում), 2․ սկառնային հանքանյութեր կրաքարերի և գրանիտոիդային ապարների կոնտակտներում (Տուրայի հանքավայրը՝ Ուրալում, Բիսբին և Մորենսին՝ ԱՄՆ–ում), 3․ բարձր ջերմաստիճանի հիդրոթերմալ պղինձտուրմալինային և պղինձանագային հանքանյութեր՝ կապված մերձմակերեսային ինտրուզիվների և հրաբուխների արմատային մասերի հետ (Մեծ ձորը՝ ՀՍՍՀ–ում, Ակենոբեն՝ ճապոնիայում, Տելեմարկենը՝ Նորվեգիայում), 4․ միջին ջերմաստիճանի հիդրոթերմալ հանքանյութեր, որոնք ստորաբաժանվում են երեք ֆորմացիայի՝ ա․ ցանավոր և երակիկացանավոր հանքանյութեր (Կոունրադը՝ Ղազախ․ ՍՍՀ–ում, Ալմալիկը՝ Ուզբեկ․ ՍՍՀ–ում, Բինհեմը՝ ԱՄՆ–ում ևն)․ այս ֆորմացիային բաժին է ընկնում պղնձի համաշխարհային հանույթի 50–60%, բ․ հրաքարային հանքանյութեր՝ կապված հրաբխածին–նստվածքային հաստվածքների հետ (Ուրալի հրաքարային հանքավայրերը՝ Դեգտյարկան, Կալատան, Բլյավան, Սիբայը, Ուչալին են, Ալավերդին, Շամլուղը՝ Հայկական ՍՍՀ–ում, Բորը՝ Հարավսլավիայում, Ռիո Տինտոն՝ Իսպանիայում, էրգանի Մադենը՝ Թուրքիայում ևն), գ․ սուլֆիդային հարուստ հանքանյութերի երակներ (պիրիտ–խալկոպիրիտային, Ղափանը՝ Հայկ․ ՍՍՀ–ում, էնարգիտային Բյուտը՝ ԱՄՆ–ում), 5․ ցածր ջերմաստիճանի հիդրոթերմալ հանքանյութեր՝ ներկայացված ա․ պղնձաբեր ավազաքարերի շերտերով (Ջեզկազգանը՝ Ղազախական ՍՍՀ–ում) և բ․ բնածին պղնձով ցեոլիտների հետ (Վերին լիճը՝ ԱՄՆ–ում), 6․ ինֆիլտրացիոն հանքանյութեր (Նաուկատը՝ Միջին Ասիայում, Բոլիվիայի որոշ հանքավայրերը), 7․ նստվածքային ծագման պղնձաբեր թերթաքարերի ֆորմացիա (Մանսֆելդը՝ ԴԴՀ–ում)։ Պղնձի համաշխարհային պաշարներն ըստ հանքանյութերի ֆորմացիաների բաշխվում են հետևյալ կերպ՝ երակիկացանավոր հանքանյութերը պարունակում են պաշարների 42%, պղնձաբեր ավազաքարերը՝ 28%, հրաքարային հանքանյութերը՝ 10%, քվարցսուլֆիդային երակները՝ 10%, մագմատիկական պղինձնիկելային հանքանյութերը՝ 4%, սկառնային հանքավայրերը՝ 3% և uiji տիպի հանքանյութերը՝ 3% (տես նաև Օգտակար հանածոներ)։

Գրկ․ ՄաղաքյանՀ․ Գ․, Օգտակար հանածոների հանքավայրերի առաջացման պայմանները, Ե․, 1981։ Курс месторождений полезных ископаемых, под ред․ П․ М․ Татаринова и А․ Г․ Бетехтина, 3 изд․, переработ․ и доп․, М․, 1964; Магакьян И․ Г․, Рудные месторождения, 2 изд․, доп․, Е․, 1961․ է․ Խաչատրյան

ՊՂՆՁԻ ՍՈՒԼՖԱՏ, CuS04, ծծմբական թթվի պղնձային աղը։ Անգույն բյուրեղներ են, խտությունը՝ 3640 կգքմ3։ Տաքացնելիս քայքայվում է առանց հալվելու