Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


վել են որպես պլատոնական գաղափարներ։ Աշխարհը թվերի և թվային հարաբերությունների միջոցով ըմբռնելու Պ–յան ձգտումը գիտ․ մտքի որոշակի նվաճում էր, սակայն թվերը նյութական գոյերից անջատելու և աստվածացնելու միտումը Պ–յանը տարավ խորհրդապաշտության և իդեալիզմի գիրկը։ Պյութագորականները դրսեորել են դիալեկտիկական մոտեցում երևույթներին, առաջադրել հակադրությունների միասնության գաղափարը։ Հոգեբանության և բարոյագիտության ասպարեզում զարգացրել են կրոնամիստիկական հայացքներ, քարոզել ճգնակեցություն։ Պ–յան մեջ զգալի տեղ է բռնում հոգիների վերամարմնավորման, անմահության, հոգու մաքրման և փրկության մասին ուսմունքը։ Պ–յան հետնորդները զգալի ավանդ են մուծել ճշգրիտ գիտությունների՝ թվաբանության, երկրաչափության, երկնային մեխանիկայի, երաժշտության տեսության ասպարեզում։ Մ․ թ․ ա․ IV դ․ 2-րդ կեսին Պ․ կլանվել է պլատոնականության կողմից, դարձել նրա կարեոր բաղադրամասը։ Պ․ վերածնվեց որպես նեոպյութագորականություն (մ․ թ․ ա․ I դ․–մ․ թ․ II դ․)․ որն էկլեկտիկորեն զուգակցում էր Պյութագորասի ուսմունքը պլատոնականության, ստոիցիզմի, արիստոտելականության իդեալիստական կողմերի և արլ․ տարբեր կրոն, գաղափարների հետ։ Պ–յան մի շարք գաղափարներ թափանցել են քրիստոնեության, նեոպլա տոնականության, միջնադարի և նոր ժամանակի կրոնափիլ․ տարբեր ուսմունքների մեջ։

Գրկ․ История философии, т․ 1, [М․], 1940; Лосев А․ Ф․, История античной эстетики, М․, 1963; Bauer W․ von, Der altere Pythagoreismus, Bern, 1897; Tоtоk W․f Handbuch der Geschichte der Philosophie, Bd 1, Frankfurt am Main, 1964․ Ս․ Արևշատյան

ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍԻ ԹԵՈՐԵՄ, երկրաչափության թեորեմ, որը կապ է հաստատում ուղղանկյուն եռանկյան կողմերի միջև։ Հավանաբար, Պ․ թ․ հայտնի է եղել մինչև Պյութագորասը, սակայն նրան է վերագրվում այդ թեորեմի ապացուցումը ընդհանուր տեսքով։

Սկզբնական տեսքով Պ․ թ․ պնդում էր, որ ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի վրա կառուցված քառակուսու մակերեսը հավասար է էջերի վրա կառուցված քառակուսիների մակերեսների գումարին։ Սովորաբար Պ․ թ․ ձևակերպում են այսպես․ եթե ուղղանկյուն եռանկյան կողմերը չափված են միևնույն մասշտաբով, ապա ներքնաձիգի երկարությունը արտահայտող թվի քառակուսին հավասար է էջերի երկարությունները արտահայտող թվերի քառակուսիների գումարին (կարճ՝ ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին)։ ճիշտ է նաև Պ․ թ–ի հակադարձ թեորեմը, եթե եռանկյան որևէ կողմի քառակուսին հավասար է մյուս երկու կողմերի քառակուսիների գումարին, ապա այդ եռանկյունը ուղղանկյուն է։

ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍՅԱՆ ԹՎԵՐ, բնական երեք թվեր, որոնց հավասար երկարությամբ կողմեր ունեցող եռանկյունը ուղղանկյուն է։ Ըստ Պյութագորասի թեորեմի հակադարձ թեորեմի՝ երեք թվեր կլինեն Պ․ թ․, եթե նրանք բավարարում են *?--_l_y2=z2 դիոֆանտյան հավասարմանը։ Օրինակ՝ 3, 4, 5-ը Պ․ թ․ են (32+42=52)։ Եթե х;, у, z-ը Պ․ թ․ են, ապա kx;, ky, kz (k-ն բնական թիվ է) թվերը նույնպես Պ․ թ․ են։ Բոլոր փոխադարձաբար պարզ Պ․ թ–ի (x, у, z) եռյակները կարելի է ստանալ x=m2–ո2, y=2mn, z– m24-n2 (m >n >0) բանաձևերով։

ՊՅՈՒԺԵ (Puget) Պիեռ (1620–1694), ֆրանսիացի քանդակագործ, գեղանկարիչ և ճարտարապետ, բարոկկոյի ներկայացուցիչ։ 1640–43-ին ապրել է Իտտլիայում, զբաղվել հիմնականում գեղանկարչությամբ։ Մտեղծագործել է Տուլոնում, Փարիզում, նաև Ջենովայում (1661–67)։ Պ–ի քանդակները առանձնանում են կերպարների ֆիզիկական լարվածության ու ապրումների արտահայտման կենսական հավաստիությամբ (Տուլոնի ռատուշայի պատշգամբը պահող ատլասները, 1656–1657, «Գալլիական Հերկուլես», 1660–61), բուռն էքսպրեսիայի և կոմպոզիցիայի պարզության զուգորդմամբ։ Պ–ի գեղանկարները («Քրիստոսը աշխարհի Փրկիչ», 1655, Լոնշան թանգարան, Սարսել) մոտ են իտալ․ բարոկկոյի ակադեմիականացող ուղղությանը (Դվերչինո և ուրիշներ) Պ–ի ճարտ․ նշանավոր գործը Մարսելի վերակառուցման նախագիծն է (1660-ական թթ․, չի իրականացվել)։

ՊՅՈՒՌՈՍ, Պյուռհոս (ШЗррод) (մ․ թ․ ա– 319–273/272), էպիրոսի թագավոր 307–302 և 296–273-ին, հելլենիզմի ժամանակաշրջանի զորավար։ 302-ին տեղական ցեղերի ապստամբության հետեվանքով զրկվել է գահից։ 296-ին, վերագրավելով գահը, իր տիրույթներին է միացրել Կերկիրա և Լեկաս կղզիները․ Հունաստանի Ակարնանիա, Ամբրակիա ևն մարզերը։ 288–287-ին պարտության է մատնել Մակեդոնիայի թագավոր Դեմետրիոս I Պոլիորկետեսին և յոթ ամիս իշխել Մակեդոնիայում։ 280-ին, Տարենտի և Հռոմի միջև պատերազմում, դաշնակցել է Տարենտի հետ և Հերակլեայի (Հվ․ Իտալիա) մոտ իր վարձկան զորքով պարտության մատնել հռոմեացիներին։ 279-ին Օսկուլում քաղաքի մոտ Պ․ մեծ զոհերի գնով դարձյալ հաղթել է (այսպես կոչված՝ պյուռոսյան հաղթանակ) հռոմեացիներին։ 275-ին Բենեվենտումի մոտ հռոմեացիները ջախջախել են Պ–ի բանակը։ Պ․ փախել է Տարենտ, այնուհետև՝ էպիրոս։ Զոհվել է մարտում՝ Արգոս քաղաքի պաշարման ժամանակ։

Գրկ. ․Hassel U․f Pyrrhus, Miinchen, 1947; Nenсi G․, Pirro, Torino, 1953․

ՊՅՈՒՎԻ ԴԸ ՇԱՎԱՆ (Puvis de Chavannes) Պիեռ (1824–1898), ֆրանսիացի նկարիչ։ Կրել է ժ․ Օ․ Դ․ էնգրի և Թ․ Շասսերիոյի, նաև իտալ․ քվատրոչենտոյի ազդեցությանը։ Ստեղծել է հիմնականում դեկորատիվ–մոնումենւոալ գործեր։ Հասուն շրջանի աշխատանքներն առանձնանում են կլասիցիստական և ոոմանտիկական պոետիկայի տարրերի զուգորդումովե, հանդիսանալով գեղանկարչական սիմվողիզմի տարբերակներից, մի շարք գծերով նախորդել են «մոդեռն» ոճին։ Հիմնական գործերից են՝ «Ս․ ժնեեայի կյանքը» (1874–98, Պանթեոն, Փարիզ), «Գիտություններն ու արվեստները» (1887–89, Սորբոն, Փարիզ), «Մուսաներ» (1893–95, Բոստոնի համալսարանի գրադարան) պաննոների շարքը։

Գրկ․ Тугендхольд Я․, Пювис де Шаванн, СПБ, [б․ г․]․

ՊՆԵՎՄԱԱՎՏՈՄԱՏԻԿԱ (< հուն․ nvev[iaշունչ, օդ -f ավտոմատիկա), ավտոմատ կառավարման համակարգերում կիրառվող տեխնիկական միջոցների համալիր, որոնցում ինֆորմացիան ներկայացվում և հաղորդվում է գազի, սովորաբար օդի ճնշումով կամ ծախսով (պնևմաազդանշաններով)․ ավտոմատիկայի բաժին, որի ուսումնասիրման օբյեկտը ավտոմատացման այդ միջոցներն են։ Պ–ի զարգացումը պայմանավորված է եղել արտադրական պրոցեսների ավտոմատացման խնդիրների բնույթով։ Մինչև 1940-ական թթ․ օգտագործվում էին մեծածավալ սարքեր, որոնցում համատեղված էին չափող, ցուցադրող, ինքնագրանցող համակարգեր և կարգավորիչ։ 1940-ական թթ․ վերջին արդյունաբերական ավտոմատիկայում սկսվեց կիրառվել ագրեգատային սկզբունքը (կառավարման համակարգը կազմվում էր որոշակի ֆունկցիաների համար նախատեսված ստանդարտ բլոկներից)։ 1960-ական թթ․ ստեղծվեց արդյունաբերական պնեմաավտոմատիկայի տարրերի ունիվերսալ համակարգը (ԱՊՏՕԻՀ)։ Պ–ի համակարգերի ստորին օղակը (ֆունկցիոնալ և կառուցվածքային առումով) պնևմատարրն է,