Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չին՝ 29, մահացությունը՝ 13։ Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները։ ժող․ իշխանության հաղթանակից հեւոո վերացել է խոլերան։ Նվազել է որովայնային տիֆով, տուբերկուլոզով, վեներական հիվանդություններով հիվանդացությունը։ Լայնորեն տարածված են շիստոսոմատոզը, մալարիան, ֆիլյարիատոզը, տրախոման, բորը, լեյշմանիոզը, անկիլոստոմիդոզը։ Առողջապահության զարգացման հիմնական սկզբունքները (կանխարզելիչ ուղղությունը, բանվորների, գյուղացիների և զինվորների համար անվճար բուժօգնությունը, պետ․ առողջապահության սերտ կապը զանգվածային շարժման հետ) հռչակվել են 1950-ին, առողջապահության աշխատողների համաչինական համագումարում։ Ավելի ուշ (1976-ին) գյուղացիներին բուժօգնություն էին կազմակերպում կոոպերատիվ, բանվորներին՝ պետ․ և ապահովազրական հիմունքներով։ Սկսած 1959-ից բուժկանխարգելիչ հիմնարկների վերաբերյալ տվյալներ չեն հրապարակվել։ 1958-ին գործում էին 4949 հիվանդանոց, 1959-ին՝ 570 հզ․ հիվանդանոցային մահճակալ և 760 հզ․ արտահիվանդանոցային մահճակալ (խոշոր քաղաքներում 1 հզ․ բնակչին՝ 2,5 մահճակալ)։ 1966-ի վերջին աշխատում էին մոտ 150 հզ․ բժիշկ (5 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), 172 հզ․ բուժակ, 186 հզ․ բուժքույր, 42 հզ․ մանկաբարձ, 100 հզ․ դեղագործ, 30 հզ․ ստոմատոլոգ։ 1957-ին եղել է բժշկ․ և դեղագործական խոշորացված 38 ինստ․, ոչ պաշտոնական տվյալներով՝ 1962-ին ինստ–ների թիվը դարձել է 60։ 1965-ին չինական ավանդական բժշկության ներկայացուցիչների թիվը կազմել է 500 հզ․։ Կուլտուրական հեղափոխության շրջանում խանգարվել է մասնագետների աշխատանքը և որակյալ կադրերի պատրաստումը։ Դիպլոմավոր բագմաթիվ բժիշկներ ուղարկվել են «վերադաստիարակման» այսպես կոչված՝ մայիսի 7-ի դպրոցներ։ Բժիշկների վերապատրաստման ժամկետը կրճատվել է մինչե 1–3 տարի։ Հանդես էր եկել բուժաշխատողների նոր տիպ, որը կարեվոր դեր էր խաղում բնակչության բուժօգնության համար, «ոտաբոբիկ բժիշկներ» գյուղացիների համար (կադրերի պատրաստման ժամկետը 1 ամիս), «Կարմիր գվարդիայի բժիշկներ» (10-օրյա դասընթացով), որոնք «բժշկ․ աշխատանքի» համար չեն վճարվում, այլ հիմնական աշխատավայրից ստանում են միջին աշխատավարձ։ Բուժսպասարկման բարդությունների հետ լպպված՝ գյուղացիները հաճախ բուժօգնության անհրաժեշտության դեպքում դիմում են հեքիմներին։ «Բժշկության և դեղաբանության բնագավառում գիտության և տեխնիկայի զարգացման պլանի հիմնական դրույթները» (1978) վկայում են, որ պետությունից պահանջվում է նշանակալից ջանքեր բնակչությանը հանրամատչելի բուժօգնություն կազմակերպելու համար։

X․ Լուսավորությունը Մեծ թռիչքի և ժող․ կոմունաների քաղաքականության անցնելուց հետո (1958) կրթական համակարգը երկրում ճգնաժամ ապրեց։ 1959–60 ուս․ տարվանից դադարեցվեց կրթության մասին պարբերաբար տրվող վիճակագրական տեղեկությունների հրապարակումը։ Կրթության ճգնաժամը իր գագաթնակետին հասավ այսպես կոչված «կուլտուրական հեղափոխության» տարիներին։ Ուս․ հաստատություններում պարապմունքների կրճատումը մեծ վնաս հասցրեց երկրին։ «Կուլտուրական հեղափոխությունից» հետո, 1970-ի սկզբներին, մտցվեց նոր, մաոական, ուսման ժամկետներով և դասավանդման բովանդակությամբ առավելագույն կրճատված կրթական համակարգ։ Նախկին 12-ամյա դպրոցին (6+3+3) փոխարինեց 9-ամյա (5+2+2) միջնակարգ դպրոցը։ Միջին որակավորման մասնագետների և տարրական դպրոցի ուսուցիչների պատրաստումը (2 տարով) դրվեց ոչ լրիվ դպրոցի հիմքի վրա (5+2): Բուհ ընդունվում էին միջնակարգ դպրոցի այն շրջանավարտները, որոնք ունեին առնվազն 3 տարվա աշխատանքային (արտադրական, գյուղատնտ․) կամ զինվորական ծառայության ստաժ։ Բուհերում ուսման տեվողությունը 4–5 տարվանից կրճատվեց մինչե 2–3 տարվա։ 70-ական թվականների չին․ դպրոցը ռազմականացված հաստատություն էր, ուր ուսուցումն ու դաստիարակությունը տարվում էր մառական մեծախանական շովինիզմի, հեգեմոնիզմի և հակասովետիզմի ոգով։ Դրությունը չփոխվեց նաև Մաո Ցզե Դունի մահից հետո։ 1977-ին մի շարք պաշտոնատար անձինք հանդես եկան կրթության զարգացման և նրա որակի բարելավման մասին ընդհանուր հայտարարություններով։ Վերականգնվեցին քննությունները բուհերում, մասնակիորեն վերացվեցին միջնակարգն ավարտելուց հետո բուհ ընդունվելու արգելքները։ 1978-ի սկզբին ՉԺՀ Պետ․ խորհուրդը որոշում ընդունեց հանրակրթական 10-ամյա (5-|–3–|–2) դպրոցական համակարգ մտցնելու, ինչպես նաե բուհերում ուսման տևողությունը 4–5 տարի սահմանելու մասին։ Սակայն նպատակահարմար նկատվեց բուհերում թողնել ուսուցման 2–3-ամյա ժամկետը։ 1978-ին ընդունած կրթության զարգացման ծրագրով հայտարարվեց, որ մինչև 1985-ը գյուղում կիրագործվի համընդհանուր 8-ամյա, իսկ քաղաքում՝ 10-ամյա ուսուցում։ Կրթության 1978–85-ի զարգացման ծրագրում նշված է այսպես կոչված «հանգուցային» դպրոցների ստեղծման անհրաժեշտությունը «ընդունակ և տաղանդավոր» երիտասարդության համար։ Ըստ էության այստեղ խոսքը պեկինյան կառավարող վերնախավի ներկայացուցիչների համար արտոնյալ դպրոցների ցանց ստեղծելու մասին է, որոնց պահպանման ծախսերը հոգալու է կառավարությունը՝ այն դեպքում, երբ չինական դպրոցների մեծ մասի պահպանման հոգսը ընկած է ժող․ զանգվածների ուսերին։ Արտ․ մամուլի տվյալներով ՉԺՀ կրթական համակարգը 1976–77-ի բնութագրվում էր հետևյալ տվյալներով, ավելի քան 300 մլն մարդ անգրագետ է, 1․090 հզ․ տարրական դպրոցներում սովորել է 150 մլն աշակերտ, կամ տարրական ուսուցման տարիքի երեխաների 90%, 123 հզ․ միջնակարգ դպրոցներում՝ 44,6 մլն աշակերտ, 3 եզ․ պրոֆտեխ․ դպրոցներում՝ 900 հզ․ սովորող, 400 համալսարաններում և ինստ–ներում՝ ավելի քան 500 հզ․ ուսանող, ձեռնարկություններին և գործարաններին կից գործել է 6 հզ․ բուհ՝ 2–3 տարի ուս․ տևողությամբ։

Խոշորագույն բուհերն են․ Պեկինի (հիմն․ 1898-ին), Նանկինի (1902), Տյանցզինի, Նանկայի (1919), Շանհայի «Ֆուդան» (1922) և «Ցզյատուն» (1921), Ամոեյի Ֆուցզյան (1921), Գուանչժոուի Սուն Յաթ Սենի անվ․ «Չժունշան» (1924), Ցինդաոյի Շանդուն (1926), ինչպես նաև Ուխանի, Խանչժոուի, Չանշայի, Շենյանի, Խարբինի, Գիրինի, Ուրումչիի, Կունմինի և այլ համալսարանները, «Ցինխուա» պոլիտեխնիկական ինստ–ը Պեկինում (1911)։

Գրադարանները։ Ունի 3 հանրապետական գրադարան․ ՉԺՀ ԳԱ Կենտրոնականը (Պեկին, 1951, 4 մլն գիրք, մասնաճյուղեր այլ քաղաքներում), Ազգային (Պեկին, 1912, 4,5 մլն գիրք), Նանկինի (1933, 3 մլն գիրք)։ Խոշորներից են նաև Պեկինի համալսարանի (3,1 մլն գիրք), Շանհայի (1952, 3,5 մլն գիրք) և նահանգային կենտրոնների գրադարանները։

Թանգարանները։ Պատմ․ թանգարանը Պեկինում, «Գուգուն» թանգարանը Պեկինի նախկին կայսերական պալատում, Շանհայի թանգարանը են։

XI․ Գիտությունը և գիտական հիմնարկները 1․ Բնական և տեխնիկական գիտություններ Բնագիտական հետազոտությունները հնագույն ժամանակներից մինչև ՉԺՏ կազմավորումը Իր ավելի քան երեքհազարամյա պատմության ընթացքում չին ժողովուրդը մեծ ավանդ է ներդրել բնական գիտությունների և տեխնիկայի զարգացման գործում։ Շատ կարևոր հայտնագործություններ և գյուտեր Չինաստանում արվել են ավելի վաղ, քան այլ երկրներում (կողմնացույցի, սեյսմոսկոպի, արագաչափի, թղթի, վառոդի, գրքի տպագրության գյուտերը են)։

Մաթեմատիկան Չինաստանում նշանակալից չափով զարգացել էր արդեն Հան դինաստիայի օրոք։ Մ․ թ․ ա․ II դ․ 1-ին կեսին Չժան Ցանը գտավ և նկարագրեց երկ–և երեք անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման մեթոդը, Ցզին Չոուչանը առաջինը մտցրեց բացասական մեծությունների հասկացությունը և մշակեց դրանց հետ գործողություններ կատարելու կանոնները, ինչպես նաև նկարագրեց քառակուսի և խորանարդ արմատ հանելու եղանակները։ II –VI դդ․ չին գիտնականները մշակեցին I աստիճանի անորոշ հավասարումների համակարգերի ամբողջ թվերով լուծման յուրօրինակ եղանակ (Աուն Ցզի), Եվրոպայում այդ մեթոդը հայտնագործեց Գաուսը՝ միայն 1801-ին։ Հաշվարկելով շրջանագծի երկարության և տրամագծի հարաբերությունը՝ Ցզու Չուն Չժին ստացավ x-ի համար մոտավորություն՝ հավաստի նշանակությամբ 7 թվով (Եվրոպայում վերահայտնաբերվել է միայն XVI դ․)։ Ականավոր մաթեմատիկոսներ