Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եեւո միացնելով։ Հատկապես շատ են օգտագործվում պոլիվինիլֆորմալը (R–H)՝ էլեկտրամեկուսիչ լաքեր, փայտը, ռետինը, տեքստալիտները են կպցնող սոսինձներ եպոլիվինիլբուաիրալը (R=C3H7) պլաստիֆիկացված թաղանթներ, անբեկոր ապակի (արիպւեըս), սոսինձներ (БФ) և լաքեր պատրասաե|ու համար։ Արտասահմանում Պ․ թողարկվում են ֆորմվար, բուտվար (ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա), ֆորմադուր, մովիաալ F և B, պոլիֆորմ F (ԳՖՀ), ռեիլ F և B, ռովինալ F և В (Ֆրանսիա), Տ–lecB (ճապոնիա) անվանումներով։

ՊՈՒԻՎԻՆԻԼԱՑԵՏ US, [-CH2~CH–(СНзСОО)–]ո, վինիչացեաաւոի պոլիմերը։ Անգույն, պինդ նյութ է, մոլ․ զանգվածը կախված ստացման պայմաններից 10000–1500000 է։ Թունավոր չէ, լուծվում է բազմաթիվ օրգ․ լուծիչներում, չի լուծվում ջրում, բենզինում, անօրգ․ թթուներում։ Պլաստիկ է, սառը մամլվող, 26– 28°Շ–ում փափկում է, ունի տարբեր նյութերին կպչելու (ադհեզիա) հատկություն։ Թողարկվում է հատիկավոր զանգվածի (ուլունքանման), ջրային կախույթների և լուծույթների (լաքեր) ձևով։ Պ․ պոչիվինիչայխն սպիրտի և պուիվինիւացետաւների սինթեզի համար հումք է, օգտագործվում է նաև ներքին և արտաքին հարդար– ման ներկեր, լավորակ բետոններ, թղթի, կաշվի, փայտի գործվածքի սոսինձներ, մաստակ ստանալու համար Լ․ Հակոբյան

<ՊՈԼԻՎԻՆԻԼԱՑԵՏԱՏ>, արտադրական միավորում, ՍՍՀՄ քիմ․ արդյունաբերության ձեռնարկությունների համախումբ։ Կազմակերպվել է 1978-ին։ Ներառնում է Երեանի «Պոլիվինիլացետատ» գործարանը (գլխամասային ձեռնարկություն) և «Պոլիպլաստ» արտադրությունը։ «Պոլիվինիլացետատ» գործարանը հիմնադրվել է 1943-ին։ 1943–47-ին ենթարկվել է ՍՍՀՄ քիմիական արդյունաբերության քիմիական պլաստների և ներկերի գլխավոր, իսկ 1957–65-ին՝ ՀՍՍՀ ժողտնտխորհի քիմիական արդյունաբերության վարչությանը, 1971-ից՝ ՍՍՀՄ քիմիական արդյունաբերության «Սոյուզխիմպլաստ» միավորմանը։ Գործարանի տեխնոլոգիական առաջին՝ ամինա և ֆենոպլաստներից մամլված իրերի արտադրամասը շահագործման է և անձնվել 1949-ին (1956-ին ապասարքավորվեյ և փոխադրվել է էջմիածին)։ Հետագայում գործարկվել են քացախաթթվի համալիր (1971-ին վերացվել է), վինիլացետատի, պոլիվինիլբուտիրալի և բուտաֆոլ թաղանթների, վինիֆլեքս խեժերի, մեթանոլի ռեգեներացման ու թափոններից նատրիումի ացետատի, դիացետիլ ու բամբակի թաղանթանյութերի համալիր, ինչպես նաե պոլիվինիլացետատային դիսպերսիայի, պոլիվինիլսպիրտի, վինիլացետատի (կատալիզատորի ստացիոնար շերտով) նոր արտադրամասերը։ Բացի այդ, 1957-ին ձեռնարկությանն են միացվել Երեանի քիմ․ գործարանի օլիֆի, դուստի, սպիտակեցնող հեղուկների ու քլորակրի արտադրամասերը։ Կազմակերպվել է կարագալդեհիդի, պոլիվինիլացետատային չոր սպիրտների, խեժերի ու լաքերի, կարագաթթվի, «Բուտվել» թաղանթի, վինիլացետատի օլիգոմերների արտադրությունը են։ ՍՍՀՄ–ում աոաջին անգամ գործարանում յուրացվել է անընդհատ մեթոդով թաղանթանյութի ացետատի, կատալիզատորի եռացող շերտում վինիլացետատի, ուլունքանման պոլիվինիլացետատի, սոլվարի, մեթիլացետատի թափոններից նատրիումի ացետատի, եռացող շերտում կատալիզատորի, վինիլացետատի օլիգոմերների և ԲՖ–6 սոսնձի արտադրության տեխնոլոգիան։ Թողարկվող արտադրանքը լայնորեն օգտագործվում է ժողտնտեսության տարբեր բնագավառներում, օրինակ, վինիլացետատի պոլիմերներից ու համապոլիմերներից պատրաստում են սոսինձներ, լաքեր, հատակի սալիկներ, ձայնասկավառակներ, պոլիվինիլսպիրտից ստանում են մանրաթել, թաղանթ, դրա հատուկ տեսակներն օգտագործում են սննդի ու դեղագործական, պոլիվինիլֆորմալինը՝ կաբելի արդյունաբերության մեջ են։ «Պոլիպլաստ» արտադրությունը հիմնադրվել է 1948-ին, կոչվել ՀՍՍՀ տեղա– կան արդյունաբերության Երեանի կաշվի գործարան։ 1951-ին վերանվանվել է Դերմատինի–մոմլաթի, իսկ 1961-ին՝ ՀՍՍՀ ժողտնտխորհի (1966-ից՝ Մինիստրների խորհրդի) քիմ․ արդյունաբերության վարչության «Պոլիպլաստ» գործարան։ 1972-ին ներառնվել է «Հայկենցաղքիմ», 1978-ին՝ «Պոլիվինիլացետատ» արտադրական միավորման կազմում և վերածվել արտադրության։ 1960-ից արտադրում է պլաստմասսայե իրեր։

Արտադրության տեխնիկայի ու տեխնոլոգիայի կատարելագործման շնորհիվ 1978–81-ին միավորման ձեռնարկություններում աշխատանքի արտադրողականությունն աճել է 33%-ով։ Թողարկվող արտադրանքն առաքվում է ՍՍՀՄ տարբեր շրջաններ, արտահանվում Չեխոսլովակիա, Կուբա, Ռումինիա, Հարավսլավիա, Ֆրանսիա, Իտալիա են երկրներ։ Կ․ Խուդոյան

ՊՈԼԻՎԻՆԻԼՔԼՈՐԻԴ, [–СН2–СНС1–]ո, վինիչքւորիդի հիմնականում գծային պոլիմերը։ Ջերմապլաստիկ, սպիտակ, կենսաբանորեն պասսիվ նյութ է։ Մոլ․ զանգվածը՝ 6000–160000, բյուրեղականությունը՝ 10–35%, խտությունը՝ 1350–1430 կգյէՐ (20°С)։ Ունի մեխանիկական բավարար ամրություն, դիէլեկտրիկ է։ Կայուն է օդի, խոնավության, թթուների, ալկալիների, բենզինի, ճարպերի, սպիրտների, արտադրական գազերի (NO, Cl2, Տ03, HF) նկատմաւքբ։ 100°6-ից բարձր սկսում է քայքայվել (հատկապես արագ՝ 02-ի, HCl-ի, ուլտրամանուշակագույն և ռադիո– ակտիվ ճառագայթների առկայությամբ)՝ անջատելով HC1 և գունավորվում (դեղի– նից սե)։ Ջերմակայունությունը և լուծելիությունը մեծացնելու նպատակով Պ․ քլորացնում են (գերքլորվինիլայինխևժևր)։ Մտանում են կարծր (վինիպլաստ) և պլաստիֆիկատորներ պարունակող փափուկ կամ կիսափափուկ (պլաստիկատ) պոլիվինիլքլորիդային պլաստմասսաներ, որոնցից պատրաստում են արհեստական կաշի, թաղանթներ, խողովակներ, ձայնապնակներ, կենցաղային իրեր, ստանում են մանրաթելեր, լաքեր են։ Պ․ ամենաշատ արտադրվող պոլիմերներից է, օգտագործվում է էլեկտրատեխ․, թեթե, սննդի, շինանյութերի արդյունաբերության, ծանր մեքենաշինության, նավաշինության, գյուղատնտեսության, բժշկության մեջ և այլուր։ Պոլիվինիլքլորիդային մանրաթելերը կայուն են քիմ․ ազդակների, միկրոօրգանիզմների նկատմամբ, ունեն փոքր ջերմա– և էլեկտրահաղորդականություն, էլեկտրաստատիկ լիցքեր կուտակելու մեծ ունակություն, օգտագործվում են ֆիլտրող, չհրկիզվող, չգործված կտորեղեն, ջերմակայուն նյութեր ստանալու, բուժական ներքնահագուստ պատրաստելու համար։ Վինիլիդենքլորիդի գծային պոլիմերմամբ ստանում են հատկություններով Պ–ին նման պոլիվինիլիդենքլորիդը (–CH2–ՇՇ1շ–)ո, որից ստանում են մանրաթելեր, լաքեր, պատրաստում են խողովակներ են։ Լ․ Հակոբյան․

ՊՈԼԻՏ (Pollitt) Հարրի (1890-1960), անգլ․ և միջազգային բանվ․ շարժման գործիչ։ Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1906-ից Անկախ բանվ․ կուսակցության, 1912-ից՝ Բրիտ․ սոցիալիստական կուսակցության անդամ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ մասնակցել է հակապատերազմական պրոպագանդային։ 1915-ի Մաութհեմփթոնի նավաշինարանի բանվորների գործադուլի, 1918– 19-ին՝ Թեմզա գետի ավազանի ֆաբրիկագործարանային ավագներ և «Ձեռքե՜րդ հեռու Ռուսաստանից» շարժումների կազմակերպիչներից և ղեկավարներից էր, Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության (ՄԲԿԿ, 1920) հիմնադիրներից։ 1922-ից ՄԲԿԿ ԿԿ–ի և ԿԿ–ի քաղբյուրոյի, 1943-ից՝ կոմկուսի ԳԿ–ի և քաղ․ կոմիտեի անդամ։ 1921–24-ին՝ Պրոֆինտերնի Լոնդոնի բյուրոյի քարտուղար, 1924–29-ին՝ տրեդյունիոնիստական և լեյբորիստական ղեկավարության դեմ հանդես եկող «Փոքրամասնության շարժման» գլխ․ քարտուղար։ 1925-ին հեղափոխական գործունեության համար դատապարտվել է 12-ամսյա բանտարկության։ 1924–43-ին՝ Կոմինտերնի ԳԿ–ի անդամ։ Մասնակցել է Կոմինտերնի III, V–VII կոնգրեսներին։ 1929–56-ին Պ․ ՄԲԿԿ գլխ․ քարտուղարն էր․ 1956–60-ին՝ կոմկուսի ԳԿ–ի նախագահը։ Բազմիցս եղել է ՍՍՀՄ–ում։

Պ․ ՄԲԿԿ–ի «Բրիտանիայի ուղին դեպի սոցիալիզմ» ծրագրի հեղինակներից է։ Բանվ․ և կոմունիստական շարժման պրակ–