տիկային և տեսության հարցերին նվիրված բազմաթիվ աշխատությունների հեղինակ։
ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ դպրոցում, կոմունիստական դաստիարակության կարևորագույն բաղկացուցիչ մասերից, որը սովորողներին տեսականորեն և գործնականորեն ծանոթացնում է․ ժամանակակից արտադրության գիտ․ սկզբունքներին, հասարակական և արտադրական հարաբերությունների յուրահատկություններին, նպաստում աշխատանքային հմտությունների և ունակությունների ձևավորմանը, մասնագիտական կողմնորոշմանը։ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը Պ․ կ–յան համակցումը արտադրողական աշխատանքին համարել են սոցիալիզմի ժամանակաշրջանում դաստիարակության հիմնական համակարգը և բազմակողմանիորեն զարգացած մարդկանց ձևավորման միակ միջոցը։ Վ․ Ի․ Լենինը պոլիտեխնիկական դպրոցը համարում էր անդասակարգ հասարակության բազա ստեղծելու, երիտասարդ սերնդին նոր կյանքի նախապատրաստելու, նրան կոմունիզմի ոգով դաստիարակելու կարևորագույն օղակ։ Լենինյան այս գաղափարներն իրենց զարգացումն ստացան Ն․ Կ․ Կրուպսկայայի, Ա․ Վ․ Լունաչարսկու, Մ․ Ի․ Կալինինի աշխատություններում։ Պ․ կ․ ընդհանուր կրթության, աշխատանքային կարողությունների ու հմտությունների համակցմամբ մասնագիտական կրթության հիմքն է։ Ընդհանուր և պոլիտեխնիկական կրթությունը սերտ կապի մեջ են։ Առանց գիտ․ գիտելիքների և հասարակական զարգացման օրենքների տիրապետման հնարավոր չէ իրագործել Պ․ կ․։ Որքան բարձր է ընդհանուր և Պ․ կ–յան միասնության մակարդակը, այնքան հիմնավոր է դառնում մասնագիտական ուսուցումը։ Պ․ կ, իրագործվում է դպրոցում դասավանդվող բոլոր, հատկապես ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական առարկաների ուսուցմամբ, սովորողների աշխատանքն արհեստանոցներում, ուսումնափորձնական հողամասերում կազմակերպելու, արտադրական էքսկուրսիաների, արտադպրոցական խմբակների, ֆակուլտատիվ պարապմունքների և այլ միջոցներով։
Գրկ․ Լենին Վ․ Ի․, Պոլիտեխնիկական կրթության մասին; Դիտողություններ Նադեժդա Կոնսսյանտինովնայի թեզիսների վերաբերյալ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 42։ Маркс К․, Инструкция делегатам Временного Центрального совета по отдельным вопросам: Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 16; Проблемы политехнического образования, М․, 1972․ Ա․ Իգնատյան
ՊՈԼԻՏԻՍ (Ոօւէղտ) Ֆոտոս (1890–1934), հույն ռեժիսոր։ Հուն, թատրոնի ժամանակակից պրոֆեսիոնալ ռեժիսուրայի հիմնադիրը։ 1913-ից հանդես է եկել որպես թատերական քննադատ։ Ռեժ․ գործունեությունն սկսել է 1919-ից «Հուն, թատրոնի ընկերության» թատերախմբում (Մոֆոկլեսի «Էդիպ արքա», Գոգոլի «Ոևիզոր»)։ 1932-ից եղել է Ազգ․ թատրոնի (Աթենք) առաջին ռեժիսորը։ Պ․ իր գեդագիտական հայացքներում արտահայտել է գերմ․ իդեալիստական փիլ–յան տարբեր միտումներ, սակայն գործնականում կիրառել է ռեալիստական սկզբունքներ, հանդես եկել նատուրալիզմի դեմ, ձգտել է ստեղծել դերասանական անսամբլ։ Լավագույն ներկայացումներից են՝ Եվրիպիդեսի «Հեկաբե», էսքիլեսի «Պարսիկներ», Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»։ Դասավանդել է Թատրոնի պրոֆեսիոնալ դպրոցում (Աթենք)։
ՊՈԼԻՏՐՈՊ ՊՐՈՑԵՍ (< հուն․ ЛоЪЗтролос; – բազմակողմանի, բազմակերպ, < պոյի․․․ և xpojtoc; – պտույտ, ուղղություն), ֆիզիկական համակարգի վիճակի փոփոխման այնպիսի պրոցես, որի դեպքում հաստատուն է մնում ջերմունակությունը։ Թերմոդինամիկական դիագրամներում Պ․ պ․ պատկերող կորը կոչվում է պոլիտրոպ։ Շրջելի Պ․ պ–ի պարզագույն օրինակը իդեալական գազի վիճակի փոփոխման Պ․ պ․ է, որը բավարարում է pVn~const հավասարմանը (p-ն գազի ճնշումն է, V-ն՝ ծավալը, ո–ը՝ պոլիտրոպի ցուցիչը)։Պ․ պ–ի մասնավոր դեպքերն են ադիաբատ պրոցեսը, իզորար պրոցեսը, իզոթերմ պրոցեսը և իզոխոր պրոցեսը։ Պ․ պ․ հասկացությունից լայնորեն օգտվում են տեխ․ թերմոդինամիկայում ջերմային շարժիչների աշխատանքային ցիկլերը հետազոտելիս։
ՊՈԼԻՑԻԱՆՈ (Poliziano, Ամբրոջինի, Ambrogini) Անջելո (1454–1494), իտալացի հումանիստ–բանաստեղծ, բանասեր։ «Ոտանավորներ մրցախաղի մասին» (1478, հրտ․ 1518) անավարտ պոեմում մարմնավորել է Վերածնության դարաշրջանի մարդու կատարելատիպը։ Գրել է մի քանի եղերերգ (լատիներեն) և տոսկանյան ժող․ պոեզիայի ժանրերը հասցրել Վերածննդի սիրային քնարերգության լավագույն նմուշների մակարդակին։ Հեղինակել է «Նոթեր Պացցիի դավադրության մասին» (1478) պատմ․ երկը։ Պ–ի «Ասք Օրփեոսի մասին» (բեմ․ 1480) չափածո պիեսդ Վերածնության դարաշրջանի աշխարհիկ դրամայի առաջին նմուշն է ազգ․ լեզվով։
ՊՈԼԻՖԱԴԻԱ (< պոյի․․․ և tpavelv – ուտել, խժռել), շատակերություն, սննդանյութերի չափից ավելի օգտագործումը։ Ֆիզիոլոգիական Պ․ կարող է զարգանալ օրգանիզմի ընդունած սննդանյութերի շատ արագ յուրացման հետևանքով (երիտասարդ օրգանիզմի բուռն աճման շրջանում, երկարատև քաղցից, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո են)։ Ախտաբանական Պ․ լինում է գլխուղեղի ուռուցքի, շաքարային հիվանդության, թունավոր խպիպի, նևրոզների ևնի ժամանակ։ Տես նաև Բազմակերոէթյուն․’․
ՊՈԼԻՖՈՆԻԱ, (հուն․ ttoXucpcovia – բազմաձայնություն, < պոչի ․․․ և (pcovii –հնչյուն, ձայն), բազմաձայնության այն տեսակը, որի հիմքում ընկած է միասնական ամբողջականություն կազմող, փոխադարձաբար զուգակցված, մի քանի ինքնուրույն մեղեդիների հնչողությունը։ Պ․ հասկացությունը համընկնում է լայն իմաստով կիրառվող կոնտրապունկտ հասկացության հեա։ Պոլիֆոնիկ կերտվածքի առաջնակարգ առանձնահատկությունն է երաժշտ․ մտքի հոսունությունը։ Այն ապահովվում է միմյանց հաջորդող մեղեդային կառուցվածքների միջև ընկած ցեզուրային սահմանագծերի քողարկման, հաղթահարման միջոցով։ Պոլիֆոնիկ բազմաձայնության ծավալման անընդհատությանը նպաստում է և այն, որ առանձին մեղեդային գծերում կադանսային պահերը, բարձրակետերը տարաժամանակ են, չեն համընկնում։ Պ–ի տեսակներն են՝ իմիտացիոն, կոնտրաստային և ենթաձայնային։ Հանդիպում են նաե դրանց զուգորդումները։ Իմիտացիոն Պ․ հիմնվում է նմանակման վրա (տես Իմիտացիա)։ Կոնտրաստային պոլիֆոնիայում զուգակցվում են ռիթմաինտոնացիայով հակադրվող մեղեդիներ։ Ենթաձայնային Պ․՝ հիմնական մեղեդու և նրա տարբերակների՝ «ենթաձայների» միասնությունն է։ Տարբեր դարաշրջաններում մեղեդիների կազմավորման և միաժամանակյա զուգակցման օրինաչափությունները կրել են էվոլյուցիոն զարգացում։ Ուսումնական դասընթացներում ընդունված են խիստ (XV– XVI դդ․) և ազատ (XVII դարից) ոճի Պ․ հասկացությունները, այդ ոճերին հատուկ ընդհանուր օրինաչավւություններով։ Սակայն այստեղ չեն ընդգրկվում այն առանձնահատկությունները, որոնք հատուկ են XVIII, XIX և XX դդ․ եվրոպ․ երաժշտության որոշ ուղղություններին և առանձին ժողովուրդների պոլիֆոնիկ մտածելակերպին։ Պատմականորեն Պ․ զարգացել է երաժշտ․ ստեղծագործության որոշակի ձևերում ու ժանրերում (ֆուգա, ֆուգետա, կանոն, պոլիֆոնիկ վարիացիաներ, մոտեա, մադրիգալ, ռիչերկար, պասսակալիա, չակոնա ևն), որոնցում կիրառվել են երաժշտ․ մտքի զարգացման տարբեր միջոցներ (նմանակում, հակադրում և զուգակցման տարբեր ձևեր)։ Պոլիֆոնիկ ձևերը և զարգացման միջոցները աստիճանաբար ներթափանցել են հոմոֆոնիկ երաժշտության մեջ (սոնատային ձևի մշակման մասում՝ ֆուգա, ֆուգատո, սոնատային ֆինալը՝ ֆուգա, վարիացիաներում՝ կանոն, ֆուգա ևն), ընդհուպ մինչև սոնատային ձևի լրիվ պոլիֆոնիկացում։ Պ․ երաժշտ․ արտահայտչության հզոր միջոց է, կարևոր դեր է կատարում ձևակառուցման, գեղարվեստական կերպարների մարմնավորման, զարգացման և առավել խոր բացահայտման մեջ։ Պ․ լայն կիրառում է գտել բոլոր ժողովուրդների պրոֆեսիոնալ–կոմպոզիտորական երաժշտ․ արվեստում։ Հայկ․ մոնոդիկ երաժշտության բազմաձայն մշակման առաջին փորձերը կատարվել են XIX դ․ 2-րդ կեսին։ Կոմիտասը առաջինն էր, որ լուծեց այդ հարցը ենթաձայնային–իմիտացիոն պոլիֆոնիայի դիրքերից՝ կիրառելով բազմապլանային–բազմատոնալ պոլիֆոնիկ կերտվածք։
Գրկ. Փաշինյան է․, Կոմիտասի խմբնրգերում բազմաձայնության կազմավորման որոշ սկզբունքների մասին, տես Կոմիտասական 2, Ե․, 1981։ Кушнарев X․ С․, О полифонии․ Сб․ статей, М․, 1971; Григорьев С․, Мюллер Т․, Учебник полифонии, 3 изд․, М․, 1977․ Է, Փաշինյան
ՊՈԼԼԱՅՈԼՈ (Pollaiolo, Pollaiuolo, իսկականը՝ ՊԵնչի, Benci) Անտոնիո դել (1433–1498), իտալացի նկարիչ, քանդակագործ, ոսկերիչ և փորագրող։ Ուշ քվա–