Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ցզյա Սյանի, Ցան Խուեյի, Չժու Շի Ցզեի և ուրիշների աշխաաությունները վկայում են, որ արդեն XI –XIV դդ․ չին գիտնականներին հայտնի են եղել երկանդամ գործակիցների հատկությունները և այսպես կոչված Պասկալի (թվաբանական) եռանկյունին։

Աստղագիտությունը։ Չ–ում դեռես մ․ թ․ ա․ I հազարամյակի պատմ․ հուշարձաններում հիշատակություններ կան գիսավոր աստղերի և մոլորակների մասին։ Այս ժամանակաշրջանում չինացիներն արդեն գիտեին խավարումների պարբերականության մասին՝ Արեգակի խավարման առաջին գրանցումը վերաբերում է 720 թ․ մ․ թ․ ա․։ Մեզ հասած ամենահին աստղային կատալոգը (807 աստղի համար) կազմել է Շի Շենը IV դ․ մ․ թ․ ա․։ Մ․ թ․ VIII դ․ Ի Սինը և Լյան Լին Ցգյանը կարծիք են հայտնել «անշարժ» աստղերի միջև եղած հեռավորության փոփոխության մասին։

Աշխարհագրական գիտութ՛յունները Չ–ում սկզբնավորվել են հնագույն ժամանակներից։ Մ․ թ․ մի քանի դ․ առաջ չինացիները նավարկել են Խաղաղ օվկիանոսի հեռավոր ծովերում և կատարել մի շարք աշխարհագրական հայտնագործություններ։ Մ․ թ․ ա․ 138 – 126-ին Չժան Ցյանը ճանապարհորդել է Միջին Ասիա, իսկ 629-ին ճանապարհորդ և փիլիսոփա Սյուան Ցզանը հասավ մինչև Հնդկաստանի հվ․՝ Գանգեսի գետաբերանը։ Սունի ժամանակաշրջանում (960– 1279), ծովային առետրի ընդլայնման շնորհիվ (արաբ, երկրների, ճապոնիայի, Հնդկայինի հետ) նշանակալից զարգացման հասան ծովագնացությունը և նավաշինությունը։ Մինի ժամանակաշրջանում (1368–1644) աշխարհագրական գիտության զարգացմանը նպաստեցին ծովային 7 ճանապարհորդությունները (դեպի Հնդկաստանի արմ․ ափերր, Կենտր․ և Հվ–Արլ․ Ասիա, Աֆրիկա)։ Չին ճանապարհորդների և ծովագնացների հաջողությունները պայմանավորված էին կողմնացույցիգյուտով և անցած տարածությունը չափելու սարքի հայտնագործումով։ Աշխարհագրության զարգացման համար կարևոր էր նաև միջօրեականի երկարության չափումը, որը կատարեց 725-ին Նանգուն Շոն։ Չժան Հենը ստեղծեց աշխարհում առաջին սեյսմոսկոպը (երկրաշարժաչափիյ), որը ցույց էր տալիս երկրաշարժի էպիկենտրոնը։

Բժշկագիտությունը Չ–ում ունի մոտ 3000 տարվա պատմություն։ Բուժողների դիտումները, որոնք ընդհանրացրել է բժիշկ Բյան Ցաոն աշխարհում ամենահին «Նեյցզին» բժշկ․ գրքում (VI դ․ մ․ թ․ ա․), կարևոր դեր խաղացին չին․ բժշկության զարգացման գործում։ Բժշկագիտությունը մեծ հաջողությունների հասավ Հանի Երկրորդ դինաստիայի ժամանակ (25–220)։ Այդ շրջանի վերջում բժիշկ ժուն Ֆենը կազմեց աշխարհում առաջին «Դեղաբանությունը» («Բեն Ցաո)։ Հանի ժամանակաշրջանում արդեն կատարվում էին քնաբեր միջոցների օգտագործումով (ընդհանուր նարկոզ) վիրահատություններ։ Սունի ժամանակաշրջանի բժշկ․ գրքերում ընդգրկված էին ասեղնաբուժության և այրելու (դաղելու) մեթոդների մասին ցուցումներ։ Դեղորայքային նշանակումների ընդհանուր թիվը XVI –XVIII դդ․ հաշվվում էր մոտ 62 հզ․ (դրանց կեսը հետագայում կորել է)։ XIX դ․ վերջին երրորդում Չ–ում սկսեցին երևալ եվրոպ․ տիպի սանիտարական հիմնարկներ (առաջինը 1904-ին), որտեղ աշխատում էին օտարերկրյա բժիշկներ։ Նախկինում և Պեկինում ստեղծված բժշկագիտության ԳՀԻ–ն (1928) զբաղվում էր միայն եվրոպ․ բժշկագիտության հարցերով։ Չին․ բժշկագիտությունը, հետապնդվելով գոմինդանական իշխանությունների կողմից (բժիշկներին, արգելվել էր զբաղվել պրակտիկայով), այդ շրջանում անկում է ապրում։

Չ–ում քիմիայի զարգացման մասին է վկայում այն փաստը, որ չինացիներըն աշխարհում առաջինն օգտագործեցին սելիտրան (բորակ) վառոդ ստանալու համար։ Արդեն X դ․ Չ–ում վառոդն օգտագործվում էր հրավառությունների հրթիռ պատրաստելու համար, իսկ XI դ․ սկզբում՝ հրաձգության մեջ։

Չ–ում հարուստ պատմություն ունի տեխնիկան։ Ին ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ XVI–XI դդ․) զարգացած է եղել բրոնզի ձուլումը, սպիտակ խեցու արտադրությունը, բրուտագործությունը։ Մ․ թ․ Ill –V դդ․ ստացվեց ճենապակի, որի գործածությունը Մուն դինաստիայի ժամանակաշրջանում ավելի ընդլայնվեց։ Սկսած Սին ժամանակաշրջանից ճենապակու ջնարակման համար կիրառվում է կոբալտ։ XIX դ․ վերջում ճենաւղակու արտադրությունը անկում ապրեց և այն վերականգնվեց ՉԺՀ կազմավորումից հետո։ Չին ժողովրդի կյանքում կարևոր դեր խաղացին հնագույն ժամանակներից կատարվող շինարարական աշխատանքները։ Մ․ թ․ ա․ VI դ․ սկսվել է աշխարհում ամենախոշոր ջրանցքի՝ Մեծ ջրանցքի, կառուցումը, որի շինարարությունը տևել է ավեփ քան 2000 տարի։ Այն XIII դ․ Պեկինը (հս–ում) կապեց Հանչժոուի (հվ–ում) հետ։ Ջրանցքն ունի բազմաթիվ հիդրոտեխ․ կառույցներ։ Մյուս խոշոր կառույցներից է Չինական մեծ պարիսպը։

Թղթի հայտնադործումը (մ․ թ․ II դ․) չին ժողովրդի խոշորագույն ներդրումներից է համաշխարհային քաղաքակրթության մեջ։

IV դ․ թուղթը դուրս մղեց նախկինում օգտագործվող բամբուկե սկավառակները և մետաքսը։

Գրքի տպագրության պատմությունը սկիզբ է դրվել V–VI դդ․։ Գրքի սկզբնական տեքստը փորագրվում էր քարի վրա, և ապա վերատպվում թղթի վրա։ Այս պրոցեսի հետևանքով զարգացավ լիտոգրաֆիան։ Այնուհետև աստիճանաբար անցան փորագրության տեսակներին (քսիլոգրաֆիա), որը տարածված էր IX դ․։ Շարժական շրիֆտով գրքի տպագրությունը հայտնագործեց դարբին Բի Զենը 1041 –1048-ին, որն առաջին լիտերները պատրաստեց կավից։ Մետաղական տպատառերը Չ–ում սկսեցին կիրառվել XV դ․։ Կարևոր նվաճում էր գունավոր տպագրության հայտնադործումը։ Երկու գույնով առաջին գիրքը լույս է տեսել Չ–ում, 1340-ին։

Տան ժամանակաշրջանում (VII դ․) ըստեղծվեց այսպես կոչված Գիտնականների պալատ, որի պարտականություններն էին գիտ․ աշխատանքների կատարումը և հանրագիտական բառարանների կազմումը։ Մոնղ․ լծից Չ․ ազատագրվելուց հետո Գիտնականների պալատը վերակազմավորվեց որպես Հանլինյան ակադեմիա, որը գոյատևեց մինչև 1911-ը։

XVII դ․ մանջուրական Ցին դինաստիայի հաստատումը կասեցրեց ֆեոդ, հարաբերությունների զարգացումը Չ–ում, որը արգելակեց մշակույթի և գիտության զարգացումը։ XIX դ․ 40-ական թթ․ Չ․ աստիճանաբար դառնում է կապիտալիստական երկրների կիսագաղութը, որոնց քաղաքականությունը հասցրեց գիտության անկման Չ–ում։ ժամանակակից տիպի առաջին գիտահետազոտական հիմնարկները Չ–ում ստեղծվել են միայն XX դ․ 20-ական թթ․ վերջերին։ 1928-ին Նանկինում կազմակերպվեց Կենտր․ գիտահետազոտական ակադեմիան (սկզբում՝ 9, հետո՝ 13 ԳՀԻ), իսկ 1929-ին՝ Պեկինի գիտահետազոտական ակադեմիան (7 ԳՀԻ և բյուրեղագիտության կաբինետ), ինչպես նաև Մանջուրական ակադեմիան (կենտրոնը՝ Չանչանում)։ Գոմինդանական ռեակցիայի ժամանակաշրջանում Չ–ում գիտության զարգացումը գրեթե արգելակվեց։

Բնական և տեխնիկական գիտությունների զարգացումը Չինական ժողովրդական Հանրապետությունում։ ՉԺՀ կազմավորմամբ (1949) նպաստավոր պայմաններ ստեղծվեցին գիտության և տեխնիկայի զարգացման համար։ 1949–57-ին կարևոր միջոցառումներ մշակվեցին գիտ․ հիմնարկների համակարգերի վերակազմակերպման և նոր ԳՀԻ–ների ստեղծման համար։ Գիտության և տեխնիկայի հետագա զարգացմանը նպաստեց նաև ՍՍՀՄ–ի և ՉԺՀ–ի սերտ համագործակցությունը, հատկապես I հնգամյակի տարիներին։ ՍՍՀՄ և ՉԺՀ բուհերը միասին մշակեցին շուրջ 124 գիտ․ թեմա։ ՍՍՀՄ օգնությամբ ՉԺՀ–ում կատարվեցին նոր գիա․ ուղղություններով կարևորագույն հետազոտություններ, ստեղծվեցին գիտ․ ինստ–ներ և կենտրոններ։ ՍԱՀՄ ակտիվ մասնակցությամբ 1956-ին կազմվեց ՉԺՀ գիտության զարգացման հեռանկարային պլան, որը նախատեսում էր 1967-ին Չ–ում գիտությունը հասցնել համաշխարհային մակարդակին և լուծել սեփական գիտ․ կադրերի պատրաստման հարցը։ 1951 – 1960-ին միայն ՍՍՀՄ ԳԱ–ում նախապատրաստվել են 900 գիտ. աշխատանք, ՉԺՀ–ից գիտատեխ․ համագործակցության նպատակով ՍՍՀՄ զո^եուղվել 2 հզ․ չին մասնագետ և մոտ ւ հզ․ գիտնական։ Չ–ում աշխատում էին գիտության, բարձրագույն կրթության, առողջապահության և մշակույթի բնագավառի 1,5 հզ․ սովետական մասնագետ։ 1949–55-ին Չ–ում հրատարակվել է մոտ 3 եզ․ անուն սովետական գիտատեխ․ գիրք։ ՍՍՀՄ–ից կանոնավոր կերպով առաքվում էին գիտատեխ․ փաստաթղթեր և գրականություն։

1950-ական թթ․ վերջին Չ–ում գիտության զարգացումը արգելակվեց մի շարք քաղ․ կամպանիաների հետևանքով, որի պատճառով գիտ․ մտավորականության