Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կի պայմանագրի (տես Գեորգիեսկի պայմանագիր /783) կնքմանը։ Մերձավոր կապերի և նամակագրության մեջ է եղել Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի և Ղարաբաղի հայ մելիքների հետ՝ նախատեսվող անդրկովկասյան արշավանքի և հայկ․ պետականության վերականգնման հարցի կապակցությամբ։ Մասնակցել է 1787–1791-ի ռուս–թուրք․ պատերազմին և Իզմայիլի գրավմանը (1790)։ Պ․ գրել է «Պատմություն Պուգաչովի մասին» և «Կովկասյան ժոքլովուրդների նկարագրությունը» գործերը (անտիպ), բանաստեղծություններ, թարգմանել ժ–ժ․ Ռուսոյի, Վոլտերի երկերից։ Վ․ Դիլոյան

ՊՈՏՅՈՄԿԻՆ Վլադիմիր Պետրովիչ (1874–1946), սովետական պետ․ և կուսակցական գործիչ, պատմաբան, դիվանագետ։ ՍՍՀՄ ԳԱ և ՌՍՖՍՀ ՄԳԱ իսկական անդամ (1943)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ 1898-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի պաւոմաբ անաս իրական ֆակ–ը։ 1900–17-ին դասավանդել է Մոսկվայի և Եկատերինոսլավի (այժմ՝ Դնեպրոպետրովսկ) ուս․ հաստատություններում։ 1918–19-ին եղել է ՌՍՖՍՀ լուսժողկոմատի կոլեգիայի անդամ, 1918–20-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 6-րդ բանակի Ռազմահեղափոխական խորհրդի անդամ, Արմ․ և Հվ․ ռազմաճակատների քաղբաժինների պետ։ 1922-ից անցել է դիվանագիտական աշխատանքի, եղել է ՍՍՀՄ լիազոր ներկայացուցիչ Հունաստանում (1929–32), Իտալիայում (1932–34), Ֆրանսիայում (1934–37)։ 1937–40-ին՝ ՍՍՀՄ արտաքին գործերի ժողկոմի առաջին տեղակալ։ 1940–46-ին ՌՍՖՍՀ լուսժողկոմ էր։ Մասնակցել է ՌՍՖՍՀ ՄԳԱ ստեղծմանը, որի պրեզիդենտն էր 1943-ից։ Պ–ի գիտ․ աշխատությունները նվիրված են Ֆրանսիայի պատմության, անգլ․ բանվ․ շարժման, միջազգային հարաբերությունների խնդիրներին։ «Դիվանագիտության պատմության» եռահատորի [ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1942, 1946)] գլխ․ խմբագիրն էր և հեղինակներից։ 1939-ից ՍՄԿԿ ԿԿ և 1935-ից ՍՍՀՄ ԿԳԿ անդամ էր։ ՍՍՀՄ I–II գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։

Երկ․ История дипломатии․ Под ред․ В․ П․ Потёмкина, т․ 1–3, М․–Л․, 1941–45․

«ՊՈՏՅՈՄԿԻՆ» («Իշխան Պոտյոմկին Տավրիկյան»), Սևծովյան նավատորմի զրահանավ (1907-ից՝ գծանավ), որի վրա տեղի է ունեցել առաջին զանգվածային հեղափոխական ելույթը ռուս, զինված ուժերում, 1905–07-ի հեղափոխության ժամանակ։ Ապստամբության առիթ հանդիսացավ հոտած մսով կերակրից անձնակազմի կազմակերպված հրաժարվելը։ Ապստամբությունը գլխավորեցին բոլշևիկ Գ․ Վակուլենչուկը, իսկ նրա մահացու վիրավորվելուց հետո՝ Ա․ Մատյուշենկոն։ «Պ․»-ին միացավ JSP 267 ականակիրը։ Հունիսի 14-ին զրահանավը կարմիր դրոշ բարձրացրած ժամանեց Օդեսա, որտեղ ապստամբության ղեկավարները չօգտագործեցին քաղաքի բանվորների հետ համատեղ ելույթի հնարավորությունը։ Վառելիք, ջուր և պարեն պահեստավորելու համար հունիսի 18-ին զրահանավը գնաց Կոնստանցա (Ռումինիա)։ Այստեղ օտարերկրյա հյուպատոսներին հանձնվեցին կոչեր՝ ուղղված «Ամբողջ քաղաքակիրթ աշխարհին» և «Բոլոր եվրոպական տերություններին», որոնցում նավաստիները հայտարարում էին ցարիզմի դեմ պայքարի իրենց վճռականության մասին։ Կոնստանցայում պաշար չստանալով՝ «Պ․» հունիսի 22-ին եկավ Թեոդոսիա, որտեղ նույնպես օգնություն չստացավ և, հնարավորություն չունենւսլով շարունակելու պայքարը, վերադարձավ Կոնստանցա ու հունիսի 25-ին հանձնվեց ռումին, իշխանություններին։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո նավաստիների մեծ մասը վերադարձավ Ռուսաստան, իսկ զրահանավը դեռես 1905-ին հանձնվել էր ռուս, կառավարությանը։ 1919-ի ապրիլին՝ քաղաքացիական պատերազմի և օտարերկրյա ռազմ, ինտերվենցիայի ժամանակ, անգլիացիները Սևաստոպոլի մոտ «Պ․» պայթեցրին։ «Պ․»-ի ապստամբությունը բարձր գնահատելով՝ Վ․ Ի․ Լենինը նշել է․ «․․․ առաջին անգամ ցարիզմի ռազմական ուժի մի խոշոր մաս,– ամբողջ մի զրահանավ,– բացահայտ կերպով անցավ հեղափոխության կողմը» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 10, էջ 402)։

ՊՈՏՍԴԱՄ (Potsdam), քաղաք ԳԴՀ–ում, Հաֆել գետի ափին, Արևմտյան Բեռլինի հվ–արմ․ ծայրամասի մոտ։ Պոտսդամ օկրուգի վարչական կենտրոնն է։ 119 հզ․ բն․ (1976)։ Երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների հանգույց է, գետային նավահանգիստ։ Զարգացած է մեքենաշինությունը, քիմ․, տեքստիլ, սննդի արդյունաբերությունը։ Պ–ում է ւցետության և իրավունքի ակադեմիան, ԳԴՀ կինոյի և հեռուստատեսության բարձրագույն դպրոցը, «Դեֆա» կինոստուդիան, աստղաֆիզիկական դիտարանը։ Առաջին անգամ հիշատակվում է X դ․ որպես սլավոնական բնակավայր։ XVII –XVIII դդ․ Պ․ կառուցվել է որպես ռազմական քաղաք։ 1945-ին խիստ ավերվել է։ Պահպանված և վերականգնված հուշարձաններից են՝ բարոկկո ոճի «Հոլանդական» թաղամասը (1737–42), ռատուշան (1753), Քաղաքային պալատը (1745–51, ճարտ․ Գ․ Վ․ ֆոն Կնոբելսդորֆ), Բրանդենբուրգյան դարպասը (1770), ուշ կլասիցիստական Նիկոլայկիրխե եկեղեցին (1830–37, ճարտ․ Կ․ Ֆ․ Շինկել, ավարտվել է 1849-ին)։ Կենտրոնից արմ․ Սան Ս ու ս ի պալատապուրակային համալիրն է, որն ընդգրկում է կանոնավոր «ֆրանսիական» տիպի Սան Սուսի զբոսայգին (Սան Սուսի պալատը, 1745–62, ճարտ․ Գ․ Վ․ ֆոն Կնոբելսդորֆ, Նոր պալատը, 1763–69, Կոմմյոնս պալատը, 1765–69 ևն շինություններ) և բնապատկերային «անգլիական» տիպի Շառլոտենհոֆ (Շառլոտենհոֆ պալատը, 1826–29, «Հաւմեական բաղնիքը», 1828–44, երկուսն էլ՝ ճարտ․ Կ․ Ֆ․ Շինկել) պարտեզը։ «Նոր այգում» են Մարմարե (1787–91) և Ցեցիլիենհոֆ (1913-1916) պալատները։ XX դ․ կառույցներից է Աստղադիտարանը («էյնշտեյնի աշտարակը», 1920–21, ճարտ․ է․ Մենդելզոն)։

Պ–ում է կայացել ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և Անգլիայի կառավարությունների ղեկա– վարների կոնֆերանսը (տես Պոտսդամի կոնֆերանս 1945)։

ՊՈՏՍԴԱՄԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1945, Բեռլինի կոնֆերանս, ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների ղեկավարների [Ի․ Վ․ Ստալին, Հ․ Տրումեն, Ու․ Չերչիլ (հուլիսի 28-ից՝ Ք․ էտլի)] կոնֆերանս, որ տեղի է ունեցել հուլիսի 17–օգոստ․ 2-ին, Պոտսդամի (Բեռլինի մոտ) Ցեցիլիենհոֆ պալատում։ Աշխատանքներին մասնակցել են արտգործմինիստրները, զինվորական խորհրդականներ և փորձագետներ։ Պ․ կ․ զարգացրեց Ցալթայի կոնֆերանսի (տես Ղրիմի կոնֆերանս 1945) ընդունած որոշումները։ Հիմնական հարցը Գերմանիայի ապառազմականացումն էր, ապանացիֆիկացումը, դեմոկրատացումը։ Ղրիմի կոնֆերանսի որոշումներին համապատասխան, Պոտսդամի համաձայնագրերը նախատեսում էին Գերմանիայի լիակատար զինաթափում և զինված ուժերի արձակում, մոնոպոլիաների և ռազմական, արտադրանքի վերացում, նացիոնալ–սոցիալիստական կուսակցության ոչնչացում ևն։ Ստորագրվեց ռազմատուգանքների վերաբերյալ հատուկ համաձայնագիր։ Պ․ կ–ում վերջնականապես համաձայնեց– վեց Գերմանիայի քառակողմ օկուպացիայի համակարգը, որը պետք է ծառայեր նրա ապառազմականացմանն ու դեմոկրատացմանը․ օկուպացիայի ընթացքում գերագույն իշխանությունը իրականացնելու էին ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերի գլխ․ հրամանատարները (յուրաքանչյուրն իր գոտում)։

Պ․ կ․ որոշեց լեհ–գերմ․ նոր սահմանը՝ Օդեր–Արմ․ Նայսե գծով, հաստատեց Քյոնիգսբերգի (1946-ից՝ Կալինինգրադ) և նրան հարող շրջանի անցումը Սովետական Միությանը, հիմնեց ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի արտգործմինիստրների խորհուրդ, որը պետք է նախապատրաստեր հաշտության պայմանագրերը Գերմանիայի և նրա նախկին դաշնակիցների հետ։ Պ․ կ․ քննարկեց նաև Ավստրիայի, պատերացմական հանցագործներին պատժելու, Չեխոսլովակիայից, Լեհաստանից և Հունգարիայից գերմանացիների վերաբնակեցման ևն հարցեր, որոնց մասին ընդունվեցին որոշուսներ։

Պ․ կ–ում Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ–ի և Չինաստանի կառավարությունների անունից հրապարակվեց (հուլիսի 26) դեկլա–