Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նվիրված XI –XII դդ․ գրված Սիմ Գուանի «Ցզի չժի աուն ցզյան» («Կառավարմանն օժանդակող իրադարձությունների ընդհանուր տեսություն», ընդգրկել է մ․ թ․ ա․ 403–մ․ թ․ 959-ի ժամանակաշրջանը) և Չժու Սիի «Տուն Ցզյան գան մու» (տոգորված էր լեգիտիմիզմի ոգով և կոնֆուցիականության ուղղահավատության գաղափարով) աշխատությունները։ Միաժամանակ պատմական մտքի վրա զգացվում էր դաոսականության ազդեցությունը։ Սուն ժամանակաշրջանում (960–1279) ի հայտ եկավ իրադարձությունները «սկզբից մինչև վերջ» նկարագրելու ժանրը, հրապարակվեցին օրենքների ժողովածուներ, առաջին անգամ հավաքվեցին քարի և բրոնզի վրա արված գրությունները։ Կազմվեցին նոր ժողովածուներ՝ Չժեն Ցյաոյի «Տուն չժի»-ն («Պատմական ժողովածու»), Մա Դուանլինի «Վենսյան տունկաո» («Հին տեքստերի և դրանց ավանդույթների հետազոտությունը») պատմական–գրական բանաքաղությունր, «Տայպին յույլան» («Կայսերական վերանայում») և «Յե Ֆու յուան գույ» («Գրադարանների գանձարան») հանրագիտարանները։ Ֆեոդ. պատմագրության զարգացման վերջին շրջանը XVII –XVIII դդ․ են։ Մանջուրական նվաճողները պայքարում էին հայրենասիրական գաղափարների դեմ, իրականացնում, այսպես կոչված, գրական ինկվիզիցիա։ Չին․ Մին դինաստիայի (1368- 1644) ճշմարտացի պատմությունը շարադրելու համար մահապատժի են ենթարկվել Դադ Մինշին և ուրիշներ։ XVII –XVIII դդ․ չին պատմաբանների միջավայրում ուժեղացավ պատմագրական ժառանգության և ավանդական պաշտոն. գրականության նկատմամբ քննադատական մոտեցման շարժումը (Վան Սիտուն, Ցյուան Ցզուվան, Գոլ Յանու, Ցյան Դասին և ուրիշներ)։ Չժան Սյուեչենի «Վեն շի տուն»-ի («Գրականության և պատմության ընդհանուր իմաստը») աշխատության մեջ դրված են պատմաբանի գիտակցության և բարոյականության, օբյեկտիվի և սուբյեկտիվի հարաբերակցության, նկարագրության ճշմարտացիության խնդիրները։ Չին․ պաշտոնական պատմագրությանը, ընդհանուր առմամբ, բնորոշ էր ժող․ զանգվածների ելույթների, բռնի կերպով Չին․ կայսրությանը միացված ոչ չինացի ժողովուրդների ազատագրական շարժումների նկատմամբ արհամարհանքը։ XIX դ․ նկատելիորեն ուժեղացավ հայրենասիրական թեման և հետաքրքրությունը արտաքին աշխարհի նկատմամբ (Լին Ցզեսյույ, Վեյ Ցուան, Սե Ֆուչեն)։ Չին․ մտավորականությունը սկսեց ծանոթանալ Արևմուտքի բուրժ․ գիտության հետ։

Կան Յուվեյի (1858–1927) աշխատություններում նոր զարգացում ստացան հին ուղղությունների ավանդական տեսությունները պատմության երեք դարաշրջանների ուսմունքի տեսքով։

XX դ․ չին․ պատմագիտության մեջ ներթափանցեցին մի կողմից բուրժ․ իդեալիստական տեսությունները, մյուս կողմից տեղի էր ունենում աստիճանական ծանոթությունը մարքսիզմի հետ։ Չին․ պատմագիտության մեջ պատմամատերիալիստական գաղափարների մունետիկը չին հայտնի մարքսիստ Լի Դաչժաոն էր։ Պատմագիտության զարգացումն ընթանում էր բարդ ուղիով, իրենց զորությունն էին պահպանում ավանդական հայացքներն ու մեթոդները, հրապարակվում էին հին ժանրի տասնյակ աշխատություններ, միևնույն ժամանակ նոր գտածոների և նյութերի հայտնաբերումը (գրություններ ոսկորների վրա, Հան ժամանակաշրջանի տեքստեր, կայսերական դիվան) ընդլայնում էր հետազոտությունների բազան։ Պատմագիտության զարգացման մեջ մեծ ավանդ են ներդրել Լո Չժենյույը, Դուն Ցզոբինը, Վան Գովեյը և ուրիշներ։ Հնության նկատմամբ քննադատական մոտեցում են ցուցաբերել «Գու շի բյան» («Բանավեճեր հին պատմության մասին») աշխատության հեղինակները։

Գոմինդանականների տիրապետության ժամանակաշրջանում (1927–49) պատմագիտության մեջ գաղափարական սուր պայքար էր մղվում առաջադիմական և հետադիմական հայացքների միջև։ Պաշտոն․ պատմագիտության մեջ քարոզվում էին կոնֆուցիականության գաղափարներ, բուրժ․ հետադեմ տեսություններ և բացահայտ ազգայնամոլություն (Դայ Ցզիտաո, Ցզյան Տինֆու, Տաո Սիշեն և ուրիշներ)։ Սրանց զուգահեռ աճում էր առաջադեմ պատմ․ գրականությունը, հրապարակվում էին Ֆան Վենլանի, Ցզյան Բոցզանի, Գո Մոժոի և ուրիշների երկերը։ 1941-ին լույս տեսավ «Չինաստանի համառոտ պատմություն» կոլեկտիվ աշխատությունը, որում նկատելի է մարքսիզմի լույսի տակ չին․ հասարակության պատմությունը բացահայտելու ձգտումը։

ՉԺՀ–ի ստեղծումը» մարքսիզմ–լենինիզմը իբրև գիտ․ ստեղծագործության գաղափարական հիմք հռչակելը լայն հնարավորություններ բացեցին պատմագիտության զարգացման համար։ 1949 – 1958-ին պատմագիտությունը զգալի հաջողություններ ունեցավ։ Ստեղծվեց պատմության երեք ինստ․, Չ–ի ԳԱ հնագիտության ինստ–ը։ Հրատարակվեցին պարբերականներ՝ «Լիշի յանցզյու» («Պատմության ուսումնասիրություն», 1954-ից), «Կաոգու» («Հնագիտություն») ևն։ Ծավալվեցին հնագիտական աշխատանքներ, որոնք կարևոր նյութեր տվեցին Չ–ի հին մշակույթների մասին։ Բանավեճեր ծավալվեցին միջնադարի հանգուցային խնդիրների վերաբերյալ։ Հրապարակվեցին մեծ թվով փաստաթղթեր ու նոր նյութեր նոր և նորագույն պատմության վերաբերյալ։

Պատմաբանների համար անարդյունավետ էր 1959–65-ի ժամանակահատվածը, որը պայմանավորված էր երկրի քաղ․ վիճակով։ 1960-ական թթ․ 2-րդ կեսին «կուլտուրական հեղափոխության» ժամանակ դադարեցին լույս տեսնել պատմության վերաբերյալ գրքեր և ամսագրեր, հայտնի պատմաբաններ (Ու Հան, Ցզյան Բոցզան և ուրիշներ) հետապնդվեցին և հալածվեցին, գիտ․ հիմնարկները անգործության մատնվեցին։ Այդ բոլորը լրջորեն խոչնդոտեցին չին․ պատմագիտության զարգացմանը։

Տնտեսագիտությունը։ Չ–ում տնտեսագիտական միտքն սկզբնավորվել է մ․ թ․ ա․ I հազարամյակում։ Սկսած մ․ թ․ ա․ VI – III դդ․ փիլիսոփայական մտքի առաջատար դպրոցների՝ կոնֆուցիականության, դաոսականության, մոիզմի (Մո Ցզիի հետևորդների), «ֆացզյայի» ուսմունքի միջև սուր բանավեճ էր ընթանում ստրկության ու համայնքի փոխհարաբերության, վերջինիս տնտ․ հնարավորությունների ու թերությունների, տնտ․ կյանքին պետության միջամտության աստիճանի, պետ․ մենաշնորհի, առևտրի, ֆինանսների պրոբլեմների մասին։ Կոնֆուցիականները մեծ նշանակություն էին տալիս ժողովրդի ու պետության հարստության աճմանը, ընդ որում, դրա աղբյուրը համարում էին աշխատանքը։ Մոիստները դեմ էին դասայնությանը, վերնախավի հանարժանի արտոնություններին, պաշտպանում էին մասնավոր սեփականության, մանր արտադրողների ազատ նախաձեռնության զարգացման և համատեղ ֆիզիկական աշխատանքով ընդհանուր բարեկեցության հասնելու գաղափարը։«Ֆացզյայի» դպրոցը և նրա խոշորագույն ներկայացուցիչ Հան Ֆեյը հիմնավորում էին պետության տնտ․ և ռազմ, հզորության ամրապնդման անհրաժեշտությունը, տնտեսության հիմքը համարում գյուղատնտեսությունը և, այդ պատճառով, պահանջում էին խրախուսել հողատերերին։

Տայպինյան ապստամբության տարիներին (1850–64) առաջ էր քաշվում արտադրության ու բաշխման ոլորտներում հասարակության բոլոր անդամների հավասարության հիման վրա արդարացի հասարակարգ ստեղծելու գաղափարը։ XIX դ․ վերջին առաջավոր մտավորականության շրջանում առաջացած ռեֆորմիստական շարժման ղեկավարներ Կան Ցու Վեյր, Լյան Ցի Չաոն, Տան Սի Տուն գտնում էին, որ Չ–ի հետամնացությունը կարելի է հաղթահարել ընթանալով միայն Արևմուտքի ուղիով, յուրացնելով նրա քաղ․ ու գիտատեխ․ փորձը և, այդ նպատակով, առաջարկում էին վերևից ռեֆորմներ անցկացնել։ Հետագայում ռեֆորմիստներին փոխարինեց բուրժ․ հեղափոխական դեմոկրատների շարժումն ի դեմս դրա առավել հետևողական գաղափարախոսության՝ սոլնյաթսենիզմի։

Ռուսաստանում Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո Չ–ում մարքսիզմի, այդ թվում նաև Կ․ Մարքսի տնտեսագիտական ուսմունքի, առաջին պրոպագանդողը Լի Դա Չժաոն էր։ Նա շեշտում էր, որ Չ–ի բոլոր արմատական պրոբլեմների լուծման ուղեցույցը գիտական կոմունիզմի գաղափարներն են։ Երկրում մարքսիստական շարժումը զարգանում ու ամրապնդվում էր ֆեոդալական կոմպրադորական ռեակցիայի, բուրժ․ ռեֆորմիզմի ու մանրբուրժ․ տարերայնության գաղավւարախոսության դեմ մղվող սուր պայքարում։

ՉԺՀ–ի կազմավորումից հետո, 1949-ից մինչև 1958-ը, երկրում սոցիալիզմի կառուցման պրոբլեմները լուծվում էին ելնելով մարքսիստական դիրքերից, ուսումնասիրվում ու օգտագործվում էր ՍՍՀՄ տնտ․ շինարարության փորձը։ Մինչև