ջում էին «հաց U 1793-ի սահմանադրությունը»։ Մայիսի 20-ին նրանք գրավեցին Կոնվենաի շենքը։ Դեկրետներով որոշվեց՝ կազմել կառավարական հանձնաժողով 4 հոգուց, ազատել քաղբանտարկյալներին, Փարիզն ապահովել հացով։ Սակայն ապստամբներն անվճռական եղան, չձերբակալեցին կառավարական կոմիտեները։ Տերմիդորւսկանները կարողացան հավաքել ուժերը և մայիսի 20-ի գիշերը մտան Կոնվենտի շենքը, սակայն ապստամբությունը ճնշել նրանց հաջողվեց միայն մայիսի 23-ին՝ մայրաքաղաք մտցրած բանակի օգնությամբ։ Մահվան դատապարտվեցին ապստամբությանը հարած մի շարք դեպուտատ յակոբինյաններ (մոնտանյարներ)։
ՊՐԵՐԻԱՆԵՐ (< լատ․ pratum – մարգագետին), Հս․ Ամերիկայում (Կանադայում և ԱՄՆ–ում) սեահողերի վրա տարածված տափաստանային կամ սավաննային տիպի բարձրախոտ բուսական ֆորմացիաների խումբ։ Տեղ–տեղ պահպանված բնական լանդշաֆտը ներկայացնում է խիտ ու բարձր (մինչև 1,5 մ) խոտային բուսածածկույթ՝ կազմված բազմամյա խոտաբույսերից (կծմախոտի, փետրախոտի և սիզախոտի տեսակներ)։ Ծառային բուսականությունը (հս–ում՝ դողդոջուն կաղամախի, բարդի, ուռենի, հվ–ոլմ՝ կաղնի, տխլենի են) հանդիպում է գետահովիտներում և առավել խոնավ ցածրադիր վայրերում։ Պ․ են կոչվում նաև Հս․ Ամերիկայի նոսր ծառային ու խիտ բարձրախոտային բուսածածկույթով հարթավայրերը։
ՊՐԵՑԵՍԻԱ (< ուշ լատ․ praecessio – շարժում առջեից, < լատ․ praecedere – գնալ առջեից, նախորդել), անշարժ Օ կետ ունեցող պինդ մարմնի այնպիսի շարժում, որն առաջանում է մարմնի հետ անփոփոխ կապված Oz առանցքի շուրջը Q անկյունային արագությամբ կատարվող պտույտից և Ozi առանցքի շուրջը (նկ․ 1 ω անկյունային արագությամբ կատարվող պտույտից։ OxiiyiZi-ը պայմանականորեն անշարժ կոչվող առանցքներ են, որոնց նկատմամբ դիտարկվում է մարմնի շարժումը, ON-ը ziOz հարթությանն ուղղահայաց ուղիղ է և կոչվում է հանգույցների գիծ, < xtON-ը Պ–ի անկյունն է։ Պ–ի հետ մեկտեղ մարմինը կատարում է նաև նուտացիոն շարժում (տես Նուաացիա), որի դեպքում փոփոխվում է նուտացիայի d=ziOz անկյունը։ Եթե շարժման ընթացքում ft=const (նուտացիան բացակայում է), և Q, ա մեծությունները նույնպես մնում են հաստատուն, ապա մարմինը կատարում է կանոնավոր Պ․, որի դեպքում Oz առանցքը Պ–ի Ozt առանցքի շուրջը գծում է ուղիղ շրջանային կոն։ Կամայական սկզբնական պայմանների դեպքում այդպիսի Պ․ է կատարում ծանրության կենտրոնում ամրացված սիմետրիկ մարմինը (տես Գիրոսկոպ), որի վրա ամրացման կետի նկատմամբ մոմենտ ստեղծող ոչ մի ուժ չի ազդում։ Երբ Q>co, գիրոսկոպի տեսանելի շարժումը քիչ է տարբերվում կանոնավոր Պ–ից․ այդպիսի շարժումը կոչվում է պսեդոկանոնավոր Պ․։
Պ․ աստղագիտության մեջ, Երկրի պտտման առանցքի դանդաղ շարժումը (լրիվ պտույտի պարբերությունը ~26000 տարի) շրջանային կոնով, որի սիմետրիայի առանցքն ուղղահայաց է խավարածրի հարթությանը (նկ․ 2)։ Տարածության մեջ Երկրի պտտման առանցքի տեղափոխությունը պայմանավորված է ոչ գնդաձև Երկրի վրա Լուսնի և Արեգակի (լուսնաարեգակնային Պ․), ինչպես նաև մոլորակների (մոլորակային Պ․) գրավիտացիոն ազդեցությամբ։ Ընդհանուր Պ–ի հետևանքով աշխարհի բևեռը երկնոլորտում խավարածրի բևեռի շուրջը գծում է 23°27՝ շառավղով (հասարակածի հակումը խավարածրի նկատմամբ) փոքր շրջան՝ մոտավորապես 26000 տարի պարբերությամբ, իսկ գարնանային գիշերահավասարի կետը շեղվում է դեպի արմ․ տարեկան 50,24 (հաստատուն Պ․)։ Պ–ի հետևանքով դանդաղ փոփոխվում է աստղային երկնքի օրական պտույտի պատկերը․ 4600 տարի առաջ աշխարհի բևեռը եղել է վիշապի a աստղի մոտ, այժմ այն գտնվում է Բևեռային ասաղի մոտակայքում, իսկ 12000 տարի հետո «բևեռային» աստղ կդառնա Վեգան (a Քնարի)։
Պ–ի երևույթը մ․ թ․ ա․ II դ․ հայտնաբերել է հույն աստղագետ Հիպարըոսը։ Պ–ի մեխանիկական բացատրությունն առաջինը տվել է Ի․ Նյուաոնը (1686), իսկ տեսությունը հիմնականում մշակել են ժ․ դ’ Աչամբերը, Պ․ Լապչասը և Լ․ Էրերը (XVIII դ․)։
ՊՐԵՑԻՊԻՏԱՏ, СаНР04-2Н20, կալցիումի երկաեղակալված ֆոսֆատի երկհիդրատ, ֆոսֆորական հանքային պարարտանյութ։ Սպիտակ կամ բաց մոխրագույն փոշի է, հող մտցնելիս փոշեցնցղվում է, լավ սփռվում է տուկային շարքացաններով։ Պարունակում է 27–35% Р2О5։ Ստացվում է Н3Р04+Са(0Н)2=СаНР04-2Н20 ռեակցիայով։ Կիրառվում է բոլոր հողերում և գյուղատնտ․ բոլոր բույսերի համար որպես հիմնական պարարտանյութ։ Առավել արդյունավետ է թթու հողերում։ Կերային Պ․ օգտագործում են կենդանիների հանքային սնուցման համար։
ՊՐԵՖԵԿՏ (լատ․ praefectus – պետ, գլխավոր), 1․ Հին Հռոմում պաշտոնատար անձ․ նշանակվել է հսկելու հռոմ․ պրեֆեկաուրաները։ Մ․ թ․ ա․ I դ․ վերջից Պ․ նշանակվել է կառավարելու Եգիպտոսը, իսկ հետագայում՝ նաև այլ պրովինցիաներ։ Կայսրության ժամանակաշրջանում Պ․ անվանել են առանձին գերատեսչությունների ղեկավարներին։ 2․ Ֆրանսիայում դեպարտամենտի ղեկավար՝ իբրև կենտր․ կառավարության ներկայացուցիչ (տվյալ դեպարտամենտի պետ․ բոլոր հաստատությունների ղեկավար), նշանակում է պրեզիդենտը։ Փարիզում կառավարումն իրականացնում են երկու Պ․՝ Սեն դեպարտամենտի Պ․ և ոստիկանության Պ․։
ՊՐԵՖԵԿՏՈՒՐԱ (լատ․ praefectura), 1․ Հին Հռոմում հանրապետության շրջանի մունիցիպիումներ [(լատ․ municipium) ինքնավարություն ունեցող քաղաքներ], որոնք կորցրել էին ինքնավարությունն ու գտնվում էին հռոմ․ պրեֆեկաի հսկողության ներքո։ Կոստանդին Մեծի օրոք (IV դ․) վարչական բաժանման միավոր։ 2․ ճապոնիայում հիմնական վարչատերիտորիալ միավորի անվանում։
ՊՐԵՖՈՐՄԻԶՄ (< լատ․ praeformare – նախաձեավորել), ուսմունք, ըստ որի օրգանիզմների սեռական բջիջներում կան սաղմի զարգացումը և ձևավորվող օրգանիզմի հատկանիշները կանխորոշող նյութական կառուցվածքներ։ Առաջացել է պրեֆորմացիայի մասին XVII – XVIII դդ․ տիրապետող պատկերացումից, որի համաձայն ձևավորվող օրգանիզմն իբրև թե ձևավորված վիճակում առկա է ձվում կամ սպերմատոզոիդում։ XX դ․ գենի քիմ․ բնույթի և գենետիկական ինֆորմացիայի պահպանման և հաղորդման մեխանիզմների բացահայտմամբ պրեֆորմիստական դարավոր պատկերացումները գիտական եզրափակում ստացան։ Այդ պատճառով չի կարելի նույնացնել ժամանակակից Պ․ պրեֆորմիստական առաջին նաիվ պատկերացումների հետ։ Օրգ․ զարգացման արդի մատերիալիստական տեսությունն ընդունելով պրեֆորմիստական կառուցվածքները (օրինակ, ԴՆԹ ևն), հաշվի է առնում նաև էպիգենետիկ (տես էպիգենեզ) գործոնները։
ՊՐԺԵՎԱԼՍԿ (մինչև 1889 և 1921–– 1939-ին Կարակոլ), քաղաք, կիրգիզական ՍՍՀ Իսսիկ Կուլի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Տերսկեյ Ալաւոաու լեռնաշղթայի հս․ ստորոտին, Կարակոլ գետի ափին,ՊրիստանՊրժեալսկ ավանից 12 կմ հեռավորության վրա։ Խճուղային ճանապարհների հանգույց է։ 55 հզ․ բն․ (1982)։ Կա սննդի և թեթև արդյունաբերություն, էլեկտրատեխ․ գործարան, շինանյութերի արտադրություն։ Ունի մանկավարժական ինստ․, բժշկ․ և մանկավարժական ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան։ Պ–ի մոտ, Իսսիկ Կուլ լճի ափին է Ն․ Պրժևալսկու գերեզմանն ու թանգարանը։ Հիմնադրվել է 1869-ին։
ՊՐԺԵՎԱԼՍԿԻ Նիկոլայ Միխայլովիչ (1839–1888), ռուս աշխարհագրագետ, ճանապարհորդ, Կենտրոնական Ասիայի հետազոտող, գեներալ–մայոր, Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1878-ից), Ռուս, աշխարհագրական ընկերության անդամ (1861-ից) և պատվավոր անդամ (1880-ից)։