Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրադարաններ, թանգարաններ։ Գործում է 2 թատրոն։

Քաղաքի պատմական կենտրոնի տարածքում (Ջ–ի հս․ մասը) պահպանվել են ջրանցքներ, XVII–XVIII դդ․ տներ, Պենանգյան դարպասը (1671), պորտուգ․ եկեղեցի (1695), հին ռատուշան (1710–1712)։ Մեծ Զ–ի նոր, կանոնավոր հատակագծով շրջաններն ընդգրկում են արլ․ և եվրոպ․ ճարտ․ ոգով XIX–XX դդ․ կառույցներ՝ Պրեզիդենտի և փոխպրեզիդենտի պալատը, Կենտրոնական հոսպիտալը, Արտաքին գործերի մինիստրության շենքը, Անկախության հուշարձանը (բրոնզ, 1964, սովետական քանդակագործ Մ․ Գ․ Մանիզեր, սովետական ճարտ․ ի․ Ե․ Ռոժին)։ Ջ–ի հվ–արմ–ում կառուցվել են մեծ թվով բնակելի տներ (1– 2-հարկանի կոտեջներ), բազմահարկ արդ․ և հասարակական շենքեր (սպորտային համալիրը՝ 1956–62, սովետական ճարտ․ Ռ․ Ի․ Սեմերջիե և ուրիշներ)։

Ջ–ում ապրած հայերի մասին տես Ինդոնեզիա, Հայերը Ինդոնեզիայում մասը։

ՋԱՀ, լուսատու սարք՝ շինություններ, բաց տարածություններ և առանձին առարկաներ լուսավորելու համար։ Ջ․ գործնական նշանակությունից բացի կիրառվում է նաև ինտերիերը զարդարելու համար, ունենում է բազմազան ձեեր, մեծ մասամբ լինում է կախովի, մի քանի կամ բազմաթիվ մոմակալներով կամ լամպերի տեղերով։ Ջ․ են կոչվում նաև կոթի վրա ամրացված դյուրավառ նյութեր պարունակող թաս, նավթաթաթախ լաթ կամ խոտերի խրձիկ ունեցող հարմարանքները՝ ձեռքին բռնելով լուսավորելու կամ որեէ բան վառելու՝ հրկիզելու՝ հրդեհ գցելու համար։ Լուսավորման համար հնուց օգտագործվել է մարխը, ձեթի, մոմի Ան ճրագը, ղամբարը, կանթեղը, աշաանակը, նավթի լամպը, գազի լապտերը, որոնց փոխարինել են արդի էլեկտրական լուսատուները։ Հնագույն քարե ճրագաթասերը հայտնաբերվել են մադլենյան քարեդարյան կայաններից։ Պղնձի դարից հայտնի են կավե ճրագաթասերը։ Հետագայում երևան են եկել պատրույգի և ձեթ լցնելու անցքերով ճրագները։ Հին Հունաստանում և Հռոմում կիրառվել են ձիթապտղի ձեթայրոցով կավե և բրոնզե Ջ–եր, հին Ռուսիայում՝ մեկը մյուսի վրա ամրացված կավե պնակներով բազմահարկ լուսատուներ։ Հին Հայաստանում կիրառված լուսատու հարմարանքներից թե՝ ձևերի բազմազանությամբ, թե՝ գեղարվեստական ճոխ զարդապատումով առանձնանում են Անիի բրոնզե ճրագները, կանթեղները, իսկ իր կատարելությամբ՝ Գագկաշեն տաճարի մեծ Ջ․։

ժամանակակից Ջ․ բաղկացած է լուսավորման ամրանից (ԼԱ) և մեկ կամ մի քանի լույսի աղբյուրներից։ ԼԱ նախատեսված է լուսային հոսքը տարածության մեջ վերաբաշխելու և լույսի աղբյուրի կուրացնող ազդեցությունից աչքերը պաշտպանելու համար։ Բացի այդ, ԼԱ հնարավորություն է տալիս փոխել լուսային հոսքի ինտենսիվությունը, սպեկտրային կազմությունը և այլ բնութագրեր։ Ծառայում է նաև լույսի աղբյուրին ամրակապելու, սնման համակարգին միացնելու և մեխանիկական վնասվածքներից և շրջակա միջավայրի ազդեցությունից պաշտպանելու համար։ ԼԱ–ի կարևորագույն մասը օպտիկական համակարգն է, որը բաղկացած է լուսային հոսքը վերաբաշխող և փոխակերպող օպտիկական տարրերից (անդրադարձիչներ, բեկիչներ, ցրիչներ, զատիչներ, պաշտպանական ապակի, էկրանավորող ցանցեր)։ Լույսի գազապարպման աղբյուրներով Ջ–երը լամպը վառելու և աշխատանքը կայունացնելու համար ունեն հարմարանքներ։ Զ–երը պետք է բավարարեն լուսատեխնիկական, տեխնիկատնտեսական, գեղագիտական և մոնտաժային–շահագործման պահանջներին, ինչպես նաև աշխատանքում լինեն անվտանգ և հուսալի։ Ըստ ֆունկցիոնալ նշանակման, Ջ–երը լինում են ընդհանուր և տեղային լուսավորման, իսկ ըստ տեղադրման՝ կախովի, ներկառուցվող, պատի, սեղանի, հատակի, սրակող, բարձակավոր ևն, փոշուց և խոնավությունից պաշտպանելու համար՝ բաց և ծածկված, անջրաթափանց, հերմետիկ։ Կան նաև հատուկ պայթապաշտպանված Ջ–եր։

Ջ–երի բազմաթիվ տեսակներ թողարկվում են մասսայական արտադրությամբ, ՍՍՀՄ–ում՝ տարեկան մի քանի տասնյակ միլիոն։ ՀՍՍՀ–ում Ջ–եր արտադրում է Երևանի Լուսատեխնիկական գործարանը։ Առանձնահատուկ դեպքերում պատրաստվում են գեղարվեստական մեծ արժեք ունեցող եզակի Ջ–եր (օրինակ, Մոսկվայի Կրեմլի, էրմիտաժի, ՍՍՀՄ Մեծ թատրոնի, Երևանի Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի ևն Ջ–երը)։

Պատկերազարդումը տես 448–449-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ VI։

«ՋԱՀԱԿԻՐ», գրական, հասարակական շաբաթաթերթ։ Լույս է տեսնում 1948-ից, Կահիրեում։ 1963-ից՝ հնչակյան կուսակցության հրատարակություն։ Խմբագիրներ՝ Հ․ ժամկոչյան, Ա․ Տատրյան, Ս․Պալայան (1963-ից)։ Նկատելի ավանդ ունի ՀՍՍՀ–ն որպես համայն հայության հայրենիք պրոպագանդելու, նրա գիտության ու մշակույթի ձեռքբերումները լուսաբանելու գործում։ Ծանոթացնում է սփյուռքի հայ կենտրոնների հասարակ ակ ան–մշակութային կյանքին, մեծ տեղ հատեաօնում նշանավոր արվեստագետներին, երգիչներին ու գրողներին։ Հանդես է գալիս Սովետական Հայաստանին ոչ համակիր կուսակցությունների ու կազմակերպությունների դեմ, լուսաբանում միջազգային իրադարձությունները։ Շաբաթաթերթի գրական բաժնում տեղ են գտնում արևմտահայ, սփյուռքի և հայ սովետական ու դասական գրողների գործեր։ Ունի «Մարզական–երիտասարդական» և «Անահիտ» (կանանց համար) ամսօրյա հավելվածներ։

ՋԱՀԱՆԳԻՐ (1569-1627), ՄեծՄողոլների կայսրության տիրակալ՝ 1605-ից։ Աքբարի որդին։ Նրա օրոք սկսել է թուլանալ կենտր․ իշխանությունը, մեծացել է ֆեոդալների ազդեցությունը, մեծ չավւերի հասել կաշառակերությունը։ 1613-ին անգլ․ ԱրևելաՀնդկական ընկերությունը Ջ–ից ստացել է Մուրաթում առևտրավան հիմնելու առաջին ֆերմանը (հրամանագիրը)։ 1622-ին պարսիկները մողոլներից խլել են առևտր․ կարևոր կենտրոն Ղանդահարը։ Ջ․ քիչ է զբաղվել պետ․ գործերով, քաղ․ մեծ ազդեցություն է ունեցել նրա կինը՝ Նուր Ջահանը։ Գրել է հիշողություններ («Թյուզուկ–ի–Ջահանգիրի»)։

ՋԱՀԻՋ ալ Ջահիզ Աբու Ուսման Ամր իբն Բահր (մոտ 767–868), արաբ գրող։ Ծառայել է Աբբապանների արքունիքում։ ժամանակի ամենակրթված մարդկանցից էր։ Հեղինակ է հարյուրից ավելի տրակտատների և անթոլոգիաների՝ «Գիրք ժլատների մասին» (զավեշտական նովելների ժողովածու), «Գիրք շարադասության և ապացույցների» (ոճաբանության և հռետորության վերաբերյալ տրակտատ), «Գիրք արաբների և նրանց այցելուների մասին» և «Գիրք արաբների և պարսիկների մասին» (պատմաքաղ․ տրակտատներ)։ Ջ–ի գործերը պարունակում են տեղեկություններ անձնական և հասարակական կյանքի․ միջնադարյան Արաբ․ Արևելքի վերաբերյալ ազգագրական տվյալներ, ինչպես նաև կարճ պատմվածքներ, բանաստեղծություններ, զավեշտներ։ Ջ․ ազդեցություն է գործել արաբ, գրականության զարգացման վրա։

ՋԱՀՄԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Բայբուրդ գավառում։ 1909-ին ուներ 60 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։

ՋԱՀՈՒԿՅԱՆ Գևորգ Բեգլարի [ծն․ 1․4․1920, գ․ Շահնազար (գ․ Մեծավան, այժմ՝ ՀՍՍՀ Կալինինոյի շրջանում)], հայ սովետական լեզվաբան։ Բանասիրական գիտ․ դ–ր (1955), պրոֆեսոր (1958), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1977), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ՝ 1950-ից։ 1941-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակ–ը։ 1945-ից դասախոսում է նույն համալսարանում, 1948–57-ին՝ օտար լեզուների, 1957–1970-ին՝ ռոմանագերմ․ բանասիրության ամբիոնի վարիչ, 1962-ից՝ ՀՍՍՀ ԳԱՀ․ Աճառյանի անվ․ լեզվի ինստ–ի դիրեկտոր։ Ջ․ զբաղվում է ընդհանուր և համեմատական լեզվաբանությամբ, հայերենի պատմությամբ, ժամանակակից հայերենով ու հայ բարբառագիտությամբ։ Ջ–ի «Լեզվաբանության պատմությունը», (հ․ 1–2, 1960–62) համաշխարհային լեզվաբանության ամբողջական պատմություն ստեղծելու առաջին փորձերից է՝ շրջանաբաժանման ինքնուրույն սկզբունքներով։ Այստեղ նա ներկայացրել է լեզվաբանության (որպես լեզվի մասին գիտության) սկզբնավորումը հին աշխարհում (հին