Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


է երկրագործական–անասնապահական տնտեսությունը։ Մշակել են ցորեն, գարի, հավանաբար՝ ոսպ, բուծել հիմնականում այծեր, ավելի սակավ՝ ոչխարներ, հետագայում՝ նաև խոզեր։ Դեռես կարեոր նշանակություն են ունեցել որսորդությունը (զուբրեր, վարազներ, եղջերուներ են) և հավաքչությունը (սիսեռ, վայրի կաղին են)։ Ջ–ի հասարակությունը կազմել է հիմնականում անհատական փոքր ընտանիքներից բաղկացած տոհմական համայնքը։

Գրկ. Массон В- М․, Средняя Азия и Древний Восток, М․–Л․, 1964; Braidwood R․ J․, Howe В-, Prehistoric Investigations in Iraqi Kurdistan [The Orien tal Institute of the University of Chicago], Studies in Ancient Oriental Civilization, №31, Chicago, [1960]․ Գ․ Արեշրսն

ՋԱՌՋԱՌԻՍ (1978-ից՝ Դերեկ), գյուղ ՀՍՍՀ Արագածի շրջանում, Ջառջառիս գետի վերնագավառում, Փամբակի լեռնաշղթայի հվ․ լանջին, շրջկենտրոնից 10 կս հս–արլ․։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման օբյեկտ, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։

ՋԱՌՋԱՌԻՍԻ ԵԿԵՂԵՑԻ, Հայաստանի վաղ միջնադարի ամենախոշոր միանավ եկեղեցիներից։ Կառուցված է բազմաստիճան որմնախարսխի վրա, մոխրագույն, սրբատաշ տուֆից։ Պահպանվել են հս․ պատը լրիվ և արլ–ի կեսից ավելին։ Աղոթասրահը (6,62 tlx 17,63 մ) արլ–ից ավարտվում է ներսից պայտաձե, արտաքուստ հնգանիստ խորանով, որը լուսամուտ չունի, դրա տեղում քանդակված է շրջանագծի մեջ վերցված հավասարաթև խաչ։ Սրահը երեք զույգ որմնամույթերով և թաղակիր կամարներով բաժանվում է չորս հատվածի։ Երկայնական պատերին կից, որմնամույթերի միջե ձգվում են կամարներ, որոնցից արլ–ներսլաքաձև են (երկկենտրոն), իսկ մյուսները՝ պայտաձե։ Զ․ ե–ու սլաքաձև որմնակամարները Հայաստանում այդ տիպի կամարի հնագույն օրինակներից են։ Որմնամույթերի իմպոստները իրենց ձևով (կորագիծ վերջավորությամբ պատին ձուլվող սալիկ) բնորոշ են վաղ միջնադարի կառույցներին։ Եկեղեցու հս․ պատը զուրկ է բացվածքներից, մուտքը հավանաբար եղել է արմ․ կողմից։ Արլ․ ճակատում պահպանվել են մոդուլյոններով քիվի մնացորդներ։ Տանիքը ծածկված է եղել կղմինդրով։ Քիվը, խորանի հավասարաթև խաչը ներկված են կարմրավուն ներկով։ Ջ․ ե․ իր հատակագծային ու ծավալատարածական հորինվածքի առանձնահատկությունների, մանրամասների հնագույն ձեերի հիման վրա թվագրվում է IV–V դդ․։

Գրկ․ Мнацаканян С- X-, Оганесян К․ Л․, С аиняй А-А-, Очерки по истории архитектуры древней и средневе ковой Армении, Е․, 1978․ Մ․ Հասրաթյան

ՋԱՍԸՄԵ Ջալիլ Օսեի (ծն․ 25․10․1908, գ․ Ղըզըլ–Ղուլա, Կարսի մարզում), քուրդ սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1930-ից։ 1941-ին ավարտել է Երեանի Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ի լեզվագրական ֆակ–ը։ Քրդ․ հրատարակվել են Ջ–ի «Իմ օրերը» (1960), «Մարերի երգերը» (1970), «Բրդի օդան» (1975), «Սիրահար քուրդը» (1980), հայ․՝ «Ալագյազ» (1954), «Քրդական սիրավեպեր» (1955), «Մայրենի աղբյուր» (1957), «Իմ օջախը»(1966), ռուս․՝ «ժամանակների ճամփաներով» (1968) ժողովածուները։ Ջ․ բնության և սիրո երգիչ է։ Լայնորեն օգտվել է ժող․ բանահյուսության ակունքներից։ Թարգմանել է Ա․ Պուշկինի, Տ․ Շեչենկոյի, Հ․ Թումանյանի, Ե․ Չարենցի, Հ․ Շիրազի և ուրիշների գործերից։ Կազմել է քուրդ սովետական գրողների ալմանախներ (հայ․՝ 1953, քրդ․՝ 1954, 1957, 1961), Ջ–ի ստեղծագործություններից թարգմանվել են արաբ․, ֆրանս․, անգլ․։ Հեղինակ է քրդ․ դպրոցների V–VI դասարանների գրականության դասագրքերի։

ՋԱՎԱԽԵՑԻ [Տեր–Գրիգորյան Ղազարոս Աուքիասի, 1874, գ․ Դանձա (այժմ՝ Վրաց․ ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում)–1937, Երեան], հայ գրող, գյուղագիր։ Վ․ Տերյանի ավագ եղբայրը։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, զբաղվել ուսուցչությամբ։ 1900-ից հանդես է եկել «Մշակ»-ում («Գյուղացու ցավերից» հոդվածաշարը են)։ Լույս են տեսել «Ջավախքի աղետը» (1900), «Կրակը» (1903), «Պատկերներ» (գիրք 1–2, 1905, 1930) պատմվածքների գրքույկները։ Ջ–ու արձակը հատկանշվում է ռեալիստական պատկերման ու բանաստեղծական ապրումի յուրօրինակ զուգակցությամբ և գեղարվեստորեն բացահայտում է XIX դ․ վերջի –XX դ․ սկզբի հայ գյուղաշխարհի սոցիալական իրականությունը։

Երկ․ Պատկերներ, Ե․, 1936։

ՋԱՎԱԽԻՇՎԻԼԻ Ալեքսանդր Նիկոլայի (1875–1973), վրացի սովետական աշխարհագրագետ, քարտեզագիր, մարդաբան։ Թիֆլիսի համալսարանի պրոֆեսոր (1920-ից), ՎՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1941), ՎՍՍՀ ԴԱ ակադեմիկոս (1944), ՎՍՍՀ ԴԱ Վախուշտիի անվ․ աշխարհագրության ինստ–ի դիրեկտոր (1945–62), ՍՍՀՄ աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ (1955-ից)։ Աշխատությունները նվիրված են ռելիեֆի ձեերի դասակարգման ու ռեգիոնալ գեոմորֆոլոգիայի, լանդշաֆտագիտության, աշխարհագրության պատմության, քարտեզագրության և մարդաբանության հարցերին։ Հիմնական աշխատություններն են․ «Վրաստանի մարդաբանությունը» (հ․ 1–2, 1908–14), «Վրաստանի աշխարհագրությունը» (հ․ 1, 1926), «Վրացական ՍՍՀ գեոմորֆոլոգիական շրջանները» (1947)։ Պարգեատրվել է Լենինի շքանշանով։

ՋԱՎԱԽԻՇՎԻԼԻ Իվանե Ալեքսանդրի [ 11(23)․4․1876, Թիֆլիս –18․11․1940, Թբիլիսի], վրացի սովետական պատմաբան, բանասեր, արեելագեա, հայագետ։ ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1939)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի բանասիրության բաժինը (1899)։ Աշակերտել է Ն․ Մառին (հայագիտություն), Վ․ ժուկովսկուն (իրանագիտություն), Պ․ Կոկովցովին (սեմագիտություն)։ 1902–17-ին նույն համալսարանի հայ–վրաց․ բանասիրության ամբիոնի պրիվատ–դոցենտ (դասախոսել է «V դ․ Հայաստանի հասարակական կառուցվածքը», «Հայ–վրացական պաամաիրավական հուշարձաններ», «Անի քաղաքի պատմություն» և այլ թեմաներով)։ 1911-ին այցելել է Հայաստան (եղել է Անիում)։ 1919–26-ին՝ Թիֆլիսի համալսարանի ռեկտոր։ Հեղինակ է բազմաթիվ հիմնարար աշխատությունների («Վրաց ժողովրդի պատմություն», հ․ 1–4, 1908– 1949, «Վրաց իրավունքի պատմություն», հ․ 1–2, 1928–29, «Վրաստանի տնտեսական պատմություն», հ․ 1–2, 1930–34)։ Մեծ ներդրում ունի վրաց աղբյուրագիտության և պատմ․ օժանդակ գիտությունների զարգացման գործում («Պատմության խնդիրները, աղբյուրները և մեթոդները նախկինում և այժմ», հ․ 1–4, 1916–26, «Հին վրացական պատմական գրականությունը», 1916, «Վրացական հնագրությունը», 1926 են)։ Զբաղվել է նաև Կովկասի ժողովուրդների ծագման խնդիրներով («Վրաց ժողովրդի պատմության ներածությունը», 1932)։

Ջ–ի հայագիտ․ առաջին գործը, 1906-ին որպես մագիստրոսական դիսերտացիա պաշտպանած «Հին Վրաստանի և հին