Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՋԵՅՐԱՆ (Gazella subgutturosa), սնամեջ եղջերավորների ընտանիքի վիթերի սեռի երկսմբակավոր կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը 95–115 սմ է, մնդավի բարձրությունը՝ մինչե 75 սմ, քաշը՝ մինչե 33 կգ։ Արուներն ունեն սև, քնարաձե, մինչե 40 սմ երկարությամբ օղակաձե հաստացումներով եղջյուրներ։ էգերը եղջյուրներ չունեն։ Տարածված է Առաջավոր, Միջին և Կենտրոնական Ասիայի, Անդրկովկասի անապատային և կիսաանապատային գոտիներում։ Վազում է մինչե 60 կմքժ արագությամբ։ Ապրում են խմբերով (ամռանը՝ 3–5, ձմռանը՝ 10–20 կենդանի)։ Ապրիլ–մայիսին էգն ունենում է 1–2 ձագ։ Ապրում են 6–7 տարի։ Գլխաքանակն արագորեն կրճատվում է, որսի պատճառով։ ԱԱՀՄ–ում գտնվում է պահպանության տակ։

«ՋԷՆԵՐԸԼ ԴԱՅՆԸՄԻՔՍ» (General Dynamices), ամեր․ ավիահրթիռաշինական ընկերություն (տես Մոնուցուիա կաւցիաաւիսաական հոդվածի Արդյունաբերական մոնոպոլիաներ բաժինը)։

«ՋԵՆԷՐԸԼ ԷԼԵՔԹՐԻՔ» (General Electric), ամեր․ էլեկտրատեխ․ ընկերություն (տես Մոևոպուիա կաւցիւոաւիսաական հոդվածի Արդյունաբերական մոնոպոլիաներ բաժինը)։

«ՋԵՆԷՐԸԼ ՄՈԹՈՐՍ» (General Motors), ամեր․ ավտոմոբիլաշինական ընկերություն (տես Մոնուցուիա կապիաաւիսաական հոդվածի Արդյունաբերա– կան մոնոպոլիաներ բաժինը)։

ՋԵՆՆԵՐ (Jenner) էդուարդ (1749–1823), անգլիացի բժիշկ, ծաղկապատվաստման մեթոդի հիմնադիրը։ Բժշկություն ուսանել է Լոնդոնում, 1773-ից Գլոստերշիրում զբաղվել է բժշկ․ ինքնուրույն պրակտիկայով։ Նկատել է կովի ծաղիկով հիվանդացած կթվորուհիների անընկալությունը բնական ծաղիկ հիվանդության հանդեպ։ 1796-ին Զ․ 8-ամյա Զեյմս Ֆիպսին պատվաստել է կովի ծաղիկ, ապա 1,5 ամիս անց՝ բնական ծաղիկ։ Վերջինով տղան չի հիվանդացել։ Պատվաստումները կրկնելով մի քանի ամիս և տարի անց, ապացուցել է ծաղկի դեմ վակցինացման հնարավորությունը և արդյունավետությունը։ 1803-ին Լոնդոնում հիմնվել է ծաղկապատվաստման ինստ․ (Թագավորական ջեններյան ընկերություն, Royal Jennerian Society), որը ղեկավարել է Զ․։ 1813-ին Օքսֆորդում Զ–ին շնորհվել է բժշկության դոկտորի աստիճան։ Զ․ ընտրվել է Եվրոպայի բազմաթիվ ակադեմիաների, ինստների և գիտ․ ընկերությունների պատվավոր անդամ։

ՋԵՆՈՎԱ (Genova), քաղաք Հս․ Իտալիայում, Զենովայի ծոցի ափին։ Լիգուրիա մարզի և Զենովա գավառի վարչական կենտրոնը։ 848,1 հզ․ բն․ (1978)։ Ափամերձ գոտու երկայնքով ձգվում է 30 կմ։ Քաղաք–արբանյակների հետ կազմում է տնտեսաաշխարհագրական շրջան՝ Մեծ Ջ․։ Երկրի հս–արմ․ մասի ծովային դարպասն է, խոշորագույն նավահանգիստը Միջերկրական ծովում։ Երկաթուղային, ավտոմոբիլային և օդային ուղիների հանգույց է, արդ․ և առետր․ կենտրոն։ Մեծ Զ–ում են տեղաբաշխված ծանր մեքենաշինությունը, Իտալիայի խոշոր նավաշինարանները, ինքնաթիռների և նավերի շարժիչների, տուրբինների, կաթսաների, լոկոմոտիվների, տրակտորների, էլեկտրասարքավորումների արտադրությունը, ռազմ, արդյունաբերությունը, ճշգրիտ մեխանիկան, մետալուրգիան, նավթավերամշակումը։ Կան տեքստիլ, ջուտի, քիմ․, սննդի և այլ ձեռնարկություններ, ԶԷԿ–եր։ Ունի համալսարան (XV դ․)։ Զարգացած է տուրիզմը։

Հնում Զ․ եղել է ւիգուրների բնակավայր։ Մ․ թ․ ա․ III դ․ այն նվաճել են հռոմեացիները, և Զ․ դարձել է Հռոմ․ պետության կարեորագույն առետր․ նավահանգիստներից մեկը։ Լանգոբարդների օրոք (641-ից) դքսության, իսկ IX դարից՝ մարկգրաֆության կենտրոն էր։ XIդ․ առետր․ լայն կապեր է հաստատել Հվ․ Իտալիայի, Աիցիլիայի, Իսպանիայի, Աֆրիկայի հետ։ Խաչակրաց արշավանքներին Զ–ի մասնակցությունը նպաստել է նրա հզոր ծովային տերություն դառնալուն։ XII դ․ Զ․ կոմունա էր, որտեղ իշխանության գլուխ էին կանգնած խոշոր վաճառականներն ու հողատերերը, XIV դարից՝ դոժը։ Հաղթելով իր մրցակիցներին՝ ծովային հանրապետություններ Պիզային և Վենետիկին, Զ․ ամրապնդել է իր դիրքերը Միջերկրական ծովի արլ․ մասում, ինչպես նաև Սե ծովում։ XIII–XIV դդ․ Զ․ բազմաթիվ գաղութներ ուներ Ղրիմում (Կաֆա են)։ 1380-ին պարտվել է Վենետիկից, իսկ 1396-ից քանիցս ընկել Ֆրանսիայի եՄիլանի իշխանության տակ։ 1528-ին վերականգնվել է Ջ–ի հանրապետությունը, որը սակայն ենթակա էր Իսպանիային։ XV–XVI դդ․ սկսել է բարգավաճել մետաքսագործությունը, սակայն տնտ․ ակտիվության գլխավոր ձեը եղել է բանկային գործը։ XIX դ․ 2-րդ կեսից Զ․, որն արդեն խոշոր արդ․ քաղաք էր, դարձել է բանվորական շարժման կարեոր կենտրոն։ 1892-ին Զ–ում հիմնվել է Իտալական սոցիալիստական կուսակցությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) Ժամանակ Զ․, որը 1943-ի սեպտեմբերին օկուպացրել էին գերմ․ ֆաշիստները, դարձել է Դիմադրության շարժման հենակետերից։ 1945-ի ապրիլին Զ․ ազատագրել են պարտիզանները և ապստամբ բնակիչները։

Ջ–ում, որը ամֆիթատրոնաձե տեղադրված է ծովախորշը շրջափակող զառիվայրերի վրա, պահպանվել են մեծ թվով ճարտ․ հուշարձաններ, որոնցից հնագույնները Աանտա Մարիա դի Կաստելլո եկեղեցին (XI դ․) և Աան Լորենցո տաճարն (XI–XII դդ․) են։ Առավել տեսարժան են XVI–XVII դդ․ պալատներն ու վիլլաները [Պալացցո Պարողի (1567), Կամբյազո (1548) և Պալլավիչինո դելլե Պեսկիերե (1560–72, ճարտ․ Գ․ Ալեսսի), վիլլաները Պալացցո Մունիչիպալե կամ Դորիա Տուրսի (1564, ճարտ․ Ռ․ Լուրագո), Պալացցո Դուրացցո Պալավիչինի (1618), Պալացցո դել Ունիվերսիտա (1634–36, ճարտ․ P․ Բյանկո) են]։ Հին թաղամասերին կից կառուցվում են նոր շենքեր և համալիրներ (Միջազգային ցուցահանդեսի տարածքը մարզացուցահանդեսային դահլիճով, 1964, ճարտ․ Կ․ Դաների և ուրիշներ, Իտալ․ հեռախոսային ընկերության բազմահարկ շենքը, 1969, ճարտ․ Մ․ Բեգա, Պ․ Գամբաչանո)։ Բնակելի շինարարությունը տարվում է հիմնականում քաղաքի սահմաններից դուրս (Բերնաբո–Բրեա շրջանը, 1951–54, ճարտ․ Կ․ Դա– ների և ուրիշներ)։

Ջ–ի և հայերի առնչությունները սկսվել են XI դարից, երբ Զ–ի նավերը սկսել են երթեեկել Ղրիմի ափերը, որտեղ գոյություն ուներ հայ համայնք։ Իսկ հվ–արլ–ում ջենովացիները հարաբերությունների մեջ են մտել կիլիկիահայերի հետ, 1201-ին Կիլիկիայի հայոց թագավոր Լեոն Բ նրանց շնորհել է ազատ առետրի և այլ առանձնաշնորհումներ։ Կիլիկիայի հայկ․ պետականության անկումից հետո էլ շարունակվել են հայերի ու ջենովացիների առետր․ սերւո հարաբերությունները, հատկապես Ղրիմի Կաֆա քաղաքում։ Զենովացիները թույլ են տվել հայերին բնակվելու իրենց տնօրինության տակ գտնվող ծովամերձ առետրաավաններում։ Հայերը, ծանոթ լինելով արլ․ ժողովուրդների բարքերին ու լեզուներին, մեծապես նպաստել են ջենովական առետրաավանների շահութաբեր առետր․ գործարքներին՝ առետր․ կապեր պահպանելով Սե ծովի կովկասյան ու փոքրասիական ափերի հետ։ Հայ վաճառականները լինում էին Զ–ի շուկաներում։ Զ–ում էին պատրաստվում ու նորոգվում հայ վաճառականների նավերը։ XIV դ․ սկզբից Զ–ում հիշվում է «Հայոց տուն»։ 1307-ին Զ–ի Մուլտեդո արվարձանում հայերը կառուցել են վանք ու եկեղեցի՝ Ա․ Բարդուղիմեոս (գոյատեել է մինչև 1650-ը)։ Վանքում ընդօրինակվել են հայերեն ձեռագրեր։ Տես նաև Իաաչիա, Հայերը Իտալիայում մասը։ Գրկ․ Միքայելյան Վ․ Ա․, Հայ–իաալական առնչություններ (Ջենովական փաստաթղթերը ղրիմահայերի մասին), Ե․, 1974։

ՋԵՆՈՎԱՅԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1922, միջազգային կոնֆերանս տնտ․ և ֆինանս, հարցերով։ Տեղի է ունեցել ապրիլի 10-ից մայիսի 19-ը, Զենովայում (Իտալիա)։ Մասնակցել են կապիտալիստական 28 պետությունների և ՌԱՖԱՀ ներկայացու–