Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յեկա, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադրվել է 1928-ին։

ՋՐԱՇՈՒՇԱՆ (Nymphaea), ջրաշուշանազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր ջրային խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 40 տեսակ՝ տարածված հիմնականում արեադարձային և մերձարևադարձային երկրներում։ ՍՍՀՄ–ում և ՀՍՍՀ նախալեռնային շրջանների (Լոռի, Շիրակ) քաղցրահամ ջրերում, լճերում, դանդաղահոս գետերի գետախորշերում աճում է Զ–ի 3 տեսակ։ Առավել տարածված է սպիտակ Զ․ կամ հարսնամատը (N․ alba), որը հայկ․ ֆլորայի ամենագեղազարդ բույսն է։ Տերևները խոշոր են, կաշեկերպ, կլորավուն կամ սրտաձև, հաստ կոթուններով, ազատ լողում են ջրի երեսին։ Ծաղիկները խոշոր են, մեկական, երկար ծաղկակոթուններով։ Պսակաթերթիկները բազմաթիվ են, սպիտակ, կղմինդրաձև դասավորված։ Պտուղները հասունանալիս ընկնում են ջրի հատակը, փտում, սերմերը դուրս են գալիս ջրի մակերևույթ և տարածվում շրային թռչունների միջոցով։ Բազմանում է նաև վեգետատիվ ճանապարհով՝ սողացող կոճղարմատներով։ Զ–ի բոլոր տեսակներն էլ օգտագործվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ, ջրամբարները կանաչապատելու համար։ Երիտասարդ կոճղարմատները (որոշ տեսակների սերմերն ու բողբոջները) ուտելի են։ Ա․ Բարսեղյան

ՋՐԱ–ՋՐԱՅԻՆ ՌԵԱԿՏՈՐ, միջուկային ռեակաոր, որտեղ որպես դանդաղեցուցիչ և ջերմակիր կիրառվում է ջուրը։ Զրի բարձր դանդաղեցնող հատկությունների շնորհիվ Զ–ջ․ ռ–ի ակտիվ գոտին բավականին կոմպակտ է։ Ակտիվ գոտու տեսակարար էներգալարվածությունը կարող է հասնել 100–200 Մվւոխ3։ էներգետիկա՝ կան Զ–ջ․ ռ–ի միջուկային վառելիքը քիչ հարստացված (2–5%) ուրանն է։ էներգետիկայում կիրառում են գտել ջրաջրային (ՍՍՀՄ–ում, օրինակ, ՎՎԷՌ–440, ՎՎԷՌ–1000 տիպի, հզորությունը՝ 440 և 1000 Մվտ) իրանային ռեակտորները։

ՋՐԱՌԱՏ, գյուղ ՀՍՍՀ Ախուրյանի շրջանում, Զրառատ գետի վերին հոսանքի ավազանում, շրջկենտրոնից 15 կմ հվ–արլ․։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մսուրմանկապարտեզ, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղի, կիկլոպյան ամրոցի մնացորդներ, մատուռ։

Զ–ի հս–արլ–ում գտնվում են Ս․ Մինաս եկեղեցու (VI դ․) ավերակները։ Պահպանվել են գորշագույն տուֆի սրբատաշ մեծադիր քարերից կառուցված հուշարձանի հս․ մասի պատերը մոտ 3,5 մ բարձրությամբ (XIX դ․ այն լրացվել է ուղղանկյուն պատերով, արլ․ մասը4 խորանով և կողային, ավանդատներով)։ Եկեղեցին պատկանում է փոքր խաչաձև գմբեթավոր հուշարձանների եռախորան ենթատիպին։ Ունի ճարտ․ մի շարք կարևոր առանձնահատկություններ՝ գմբեթատակ տարածությունը ոչ թե քառակուսի է, այլ ուղղանկյունի, բեմի առջևում կա նախախորան խաչաթևերը՝ արլ․, հս․ և հվ․, դրսից վեցանիստ են, լուծում, որ չի հանդիպում Հայաստանի ոչ միայն վւոքր գմբեթավոր, այլև ընդհանրապես այլատիպ հուշարձաններում։ Ներսում կան որմնանկարների հետքեր։ Բնակիչների նախնիները եկել են Ալաշկերտից, 1828–29 թվականներին։

Գրկ․ Գրիգորյան Վ․, Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Ե․, 1982։ Մ․ Մկրաչյան, Մ․ Հասրաթյան

ՋՐԱՌԱՏ, գյուղ ՀՍՍՀ էջմիածնի շրջանում, Արաքս գետի ձախափնյա մասում, շրջկենտրոնից 9 կմ հվ․։ Կա երկաթուղային կայարան։ Զ–ով է անցնում ԵրևանԼենինական երկաթուղին։ Կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Կա թռչնաբուծական ֆաբրիկա։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի պալատ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղի տուն, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադրել են Սուրմալուի գավառից եկած հայերը, 1918–20-ին։

ՋՐԱՌԱՏ, ավան ՀՍՍՀ Հրազդանի շրջանում։ Վարչականորեն ենթարկվում է Աղավնաձորի գյուղսովետին։ Ստեղծվել է 1982-ին, որպես Ջրառատի սովետական տնտեսության կաթնային համալիր։ Ունի կենցաղսպասարկման օբյեկտ, հեռախոսակայան, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։

ՋՐԱՌՈՒ ԿԱՌՈՒՅՑ, ջրառու, հիդրոէներգետիկայի, ջրամատակարարման, ոռոգման և այլ նպատակների համար բաց ջրավազանից (գետից, լճից, ջրամբարից) ջրի ընդունման համար ծառայող հիդրոտեխնիկական կառույց։ Ջ․ կ․ պետք է ապահովի ջրտարի (ջրանցք, խողովակաշար, թունել ևն) մեջ տրված ծավալով, պահանջվող որակի և ջրի սպառման գրաֆիկի համաձայն ջրի բացթողումը։ Տարբերում են․ հիդրոէլեկտրակայանների Զ․ կ–ներ՝ ցածրճնշումային (նկ․) և խորքային, որոնք մտնում են հիդրոհանգույցի կառույցների կազմի մեջ, ջրամատակարարման համակարգերի Ջ․ կ–ներ (ջրնդունիչներ), առավել տարածված գետային Ջ․ կ–ներ՝ առափնյա, հունային, լողացող, շերեփաձև, ոռոգման (առանց պատվարի և պատվարով)։

ՋՐԱՍԱՄՈՒՅՐ (Lutra lutra), կզաքիսազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։ Մարմինը ճկուն է, մկանոտ, երկարությունը մինչև 70 սմ, պոչի երկարությունը՝ 45 սմ, կենդանի զանգվածը՝ 6–10 կգ։ Թաթերը կարճ են, մատները լողաթաղանթով միացած։ Լավ լողում ու սուզվում է։ Մազածածկը մեջքի մասում մուգ գորշ գույնի է, փորի կողմից՝ բաց արծաթավուն։ Սնվում է հիմնականում ձկներով, գորտերով, երբեմն՝ բադերով։ Սեռահասուն է դառնում կյանքի 2–3-րդ տարում։ Հղիությունը 8–10 ամիս է, էգն ունենում է 2, հազվադեպ՝ 4 ձագ։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հս–Արմ, Աֆրիկայում։ ՍՍՀՄ–ում Զ․ չկա միայն Ծայր Հյուսիսում, Ղրիմում և անապատ–