Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գրկ․ Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, Վաղ–պաա, 1896։ Սեդրակյան Ա․, Հնութիւնք հայրենեաց ի գավառին Երնշակու, Վաղ–պատ, 1872։ Ալիշան Ղ․․ Սիսական, Վնտ․, 1893։ է և ո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։ Այվազյան Ա․, Նախիջևանի պատմա–ճարտարապետական հուշարձաները, Ե․, 1978։ Վրույր Ա․, Ջուղա, «ՊԲՀ», 1967, № 4; Т е р-А ветисян С․, Город Джуга, Тифлис, 1937; Айвазян А․, Памятники армянской архитектуры Нахичеванской АССР, Е․, 1981․ Ա․ Այվազյան

ՋՈՒՂԱՅԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Խոսվել է Ջուղա քաղաքում, այժմ խոսվում է Պարսկաստանի Նոր Ջուղա, Շիրազ քաղաքներում, Հնդկաստանում։ Ջուղայի և Նոր Ջուղայի բարբառները մոտավորապես 400 տարվա բաժանման ընթացքում զգալապես հեռացել են իրարից։ Առավել հնագույն հատկանիշներ է պարունակում Նոր Ջուղան։ Ըստ միահատկանիշ ձևաբանական դասակարգման Ջ․ բ․ պատկանում է «ում» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ իբրև առանձին բարբառային միավոր մտնում է արլ․ խմբակցության Արարատյան կամ հս–արւ․ բառբառախմբերի մեջ ունի եռաստիճան շնչեղ–ձայնեղներով համակարգ (բ >բ՝, պ >պ՝, փ>փ՝)։ Հին Ջ․ բ–ում գրաբարի ձայնեղների դիմաց առկա են խուլեր (բ >պ, պ >պ, փ >փ)։ Ձայնավոր հնչյուններն են՝ ա, ի, ու, օ, է, ը։ և և ո հաճախ ունեն երկբարբառային արտասանություն։ Բնորոշ են հ >խ և յ >հ՝/հ հնչյունափոխությունները (հաց >խաց, յաղթել >հ՝ախթէլ)։ Երկբարբառները պարզված են՝ այ >ա (լայն >լէն), ոյ >ու (լոյս >լուս), իլ >ու (արիւն >արուն)։ Հոգնակիակերտ ձևույթներն են՝ էր, նէր/նի, ք (տընէր, բ՝էրաննէր, անգօջնի, քէնիք)։ Գործածական են էրօրդ և ում վերջավորություններով դասական թվականներ (չօքէրօրդ, չօքում–չորրորդ)։ Ցուցական դերանուններն են՝ էս–էտ–էն, աոօնքտօնք–էնդօնք/ընդօնք/նօնք։ Ունի անորոշ՝ էլ /իլ, ալ (խըմէլ, աբրիլ, թօղալ), անկատար՝ ում/ըմ, ման (խաղում/խաղըմ, վազման), ապառնի՝ էց, ու (կատարէլէց, կատարէլու), վաղակատար՝ էլ (աղացէլ), հարակատար՝ ած (նըստած) դերբայները։ Սահմանական եղանակի ներկա և անկատար ժամանակները կազմելիս, ում–ին զուգահեռ գործածվում է ման մասնիկով անկատար դերբայ (ուզում ա, գ՝ոլման ա–ուզում է, գալիս է)։ Պայմանական եղանակը կազմվում է կը/գը/գ՝ը/քը, պիտալ, պըլա, հարկադրականը՝ պըւոկա, պըտի, պէտիլ եղանակիչներով։ Օժանդակ բայը խոնարհվում է հետևյալ կերպ, ներկա՝ ամ, աս, ա, անք, աք/էք, ան, անցյալ՝ ի, իր, էր, ինք, իք, ին։ Ջ․ բ–ում շեշտն ընկնում է վերջընթեր վանկի ձայնավորի վրա։

Գրկ․ Աճառյան Հ․, Քննություն Նոր–Ջուղայի բարբառի, Ե․, 1940։ Նույնի, Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե,, 1951։ Ղարիբյան Ա․, Հայ բարբառագիտություն, Ե․, 1953։ Ջահուկյան Գ․, Հայ բարբառագիտության ներածություն, Ե․, 1972։ Դ․ Կոստանդյան

ՋՈՒՂԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ, տարածված է Ջուղայի արմ․ կողմում, փոքրիկ ձորակներով բաժանված երեք բլրակների վրա ու նրանց շուրջը։ Ջ․ գ․ նշանավոր է խաչքարերով։ 1648-ին, ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի տվյալներով ունեցել է շուրջ 10 հզ․ լավ պահպանված խաչքար։ 1903–1904-ին Ջուղայի տարածքով անցկացված երկաթուղու շինարարությունից հետո, երբ քաղաքի մի շարք հուշարձանների ավերման հետ անվերադարձորեն ոչնչացվել են նաև գերեզմանատան խաչքարերի մեծ մասը, այստեղ արձանագրվել է շուրջ 5 հզ․ կանգուն և վայր ընկած խաչքար։ 1915-ի և ապա 1928–29-ի տվյալներով գերեզմանատանը գրանցվել են մինչև 3000 խաչքար և մի քանի հազար հարթ, երկթեք և խոյաձև տապանաքար։ 1971-ի և 1973-ի հաշվումներով Զ․ գ–ում մնացել էր ընդամենը 2707, իսկ եկեղեցիների և Ամենափրկիչ վանքի գերեզմանաաներում և այլուր՝ ևս 250 խաչքար, ինչպես և շուրջ 1000 տապանաքար։ Ամենավաղ շրջանի խաչքարերը թվագրվում են IX–X դդ․, դրանք սովորաբար փոքրածավալ են, սակավ քանդակազարդ ու վիմագրված։ Խաչքարերի հաջորդ խումբը, որ կարելի է համարել անցման կամ միջին շրջանի հուշարձաններ, վերաբերում են XV դ․ կեսերից սկսած մինչև XVI դ․ կեսերին, իրենց կազմությամբ ու հարդարանքով, վիմագրչությամբ ու ատկերաքանդակներով արվեստի աչքի ընկնող օրինակներ են։ Երրորդ և ամենաստվար խմբի խաչքարերը, որ ստեղծվել են XVI դ․ կեսերից մինչև 1605-ը, աչքի են ընկնում մշակման կատարելությամբ ու բազմազանությամբ, իրական և երևակայական զարդաձևերով, հորինվածքների բարդություններով։ Ջուղայի խաչքարերը սովորաբար առանց պատվանդանների են՝ անմիջապես կանգնեցված են հողի մեջ (գերեզմանատներում՝ որպես ի տապանի)։ Բոլոր խաչքարերը անխտիր վերից վար ունեն գրեթե հավասար լայնություն և 2 մ միջին բարձրություն ու թողնում են քառակող կոթողների տպավորություն։ Խաչքարի հորինվածքի մեջ, խաչի գրաված կենտրոնական մասը ավելի խորաքանդակ է, ուր մեկ խաչապատկերից բացի հաճախ տեղավորված են 2–4 խորաններով խաչապատկերներ։ Քիվերին տեղավորված են Քրիստոսի ու ավետարանիչների, Աստվածամոր, սֆինքսների և այլ բարձրաքանդակներ, ստորին մասերում՝ արձանագրություններ, հեծյալ Ս․ Գևորգի կամ էլ հանգուցյալների պատկերաքանդակներ։ Ջ․ գ–ում տարածված են նաև բազմաթիվ մեծ ու փոքր, գեղեցիկ ու բազմաբնույթ կենցաղային քանդակներով պատած խոյաձև տապանաքարեր։

Գերեզմանատան խաչքարերի ու տապանաքարերի արվեստի թեմատիկայում մարդկային բազմաթիվ պատկերաքանդակներից բացի լայն տարածում են գտել նաև Հայոց լեռնաշխարհի մի շարք կենդանիների ու թռչունների, բույսերի ու թփերի, կենցաղային, երաժշտական, աշխատանքային գործիքների, զենքերի տարատեսակ քանդակներ։

Գրկ. Վրույր Ա․, Ջուղա, <Պ9Հ», 1967, М» 4։ Այվազյան Ա․, Նախիջևանի պատմա–ճարտարապետական հուշարձանները, Ե․, 1978։ Тер-Аветисян С․, Город Джуга, Тифлис, 1937; Айвазян А․, Памятники армянской архитектуры Нахичеванской АССР, Е․» 1981․ Ա․ Այվազյան

ՋՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԱԼԱԹԱՈՒ, լեռնային համակարգ ՍՍՀՄ–ում (Ղազախական ՍՍՀ հվ–արլ․ մաս) և Չինաստանում։ Ունի 450 կմ երկարություն, 50–190 կմ լայնություն։ Կազմված է իրար զուգահեռ լեռնաշղթաներից։ Առավելագույն բարձրությունը 4464 մ է (Բեսբասկան լեռ)։ Մառցադաշտերը գրավում են 1120 կմ2 տարածություն։

Առկա է բարձունքային (նախալեռնային անապատայինից մինչե նիվալ) գոտիականությունը։ Կան բազմամետաղային, պղնձի, հազվագյուտ մետաղների հանքավայրեր։

ՋՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԴԱՐՊԱՍՆԵՐ, լեռնային անցում Ջունգարական Ալաթաու (արմ–ից) և Բիռլիկթաու ու Մայլիթաու (արլ–ից) լեռնաշղթաների միջև։ Բարձրությունը 300–400 մ է, լայնությունը՝ մինչև