Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

մադիրք) Ռ․ կ–ներ, թույլ են տալիս չափել օբյեկտի շարժման մինչև 6 պարամետր (հեռավորություն, ազիմուտ, տեղի անկյուն, շառավղային արագություն, անկյունային արագության 2 բաղադրիչ), մոլորակային Ռ․ կ–ներ, որոնք թույլ են տալիս չափել մոլորակի հեռավորությունը, շարժման պարամետրերը և այլ ֆիզիկական բնութագրեր։ Կիրառվում են ռազմ, գործում, ծովային, գետային, օդային տրանսպորտում, աստղագիտության, տիեզերագնացության, օդերևութաբանության մեջ և այլուր։

ՌԱԴԻՈԿԱՅԱՆ, ռադիոալիքների միջոջոցով ինֆորմացիա հաղորդելու և (կամ) ընդունելու սարքավորումների համալիր։ Ըստ նշանակման տարբերում են հաղորդող (օրինակ, հաղորդող ռադիոկենտրոնի կազմում), ընդունող և ընդունող–հաղորդող Ռ–ներ։ Հաղորդող Ռ–ի հիմնական հանգույցներն են․ ռադիոհաղորդիչը, անտենան, դրանք միացնող ֆիդերը և էլեկտրասնման աղբյուրները, ընդունող Ռ–ի հիմնական հանգույցները՝ ռադիոընդունիչը, անտենան, ֆիդերը և էլեկտրասնման աղբյուրները։ Բացի դրանից, հաղորդող Ռ–ի կազմի մեջ կարող են մտել հաղորդման ենթակա ինֆորմացիայի որևէ կրիչից (օրինակ, մագնիսական ժապավենից) վերարտադրող սարքերը, իսկ ընդունող Ռ–ի կազմի մեջ՝ ընդունվող ազդանշանները գրանցող կամ էլ դրանք ձայնի կամ լուսային պատկերի ձևավւոխող սարքավորումները։ Ռ–ները դասակարգվում են նաև ըստ ռադիոծառայությունների բնույթի՝ ժամանակավոր կամ մշտական (տես Ռադիոկապ), կապի մշտական ծառայության (կապ որոշակի կետերի միջև), կապի շարժական ծառայության (կապ շարժական և անշարժ օբյեկտների կամ մի քանի շարժական օբյեկտների միջև), ռադիոհաղորդման, ռադիոնավագնացության և այլ Ռ–ներ։ Ա․ Սիմոնյան

ՌԱԴԻՈԿԱՊ, ռադիոալիքներով իրականացվող էչեկտրակապ։ Հաղորդագրությունների հաղորդման կետում տեղադրվում է ռադիոհաղորդիչ սարքավորումը, որն ունի ռադիոհաղորդիչ և հաղորդիչ անտենա, իսկ հաղորդագրությունների ընդունման կետում՝ ռադիոընդունիչ սարքավորումը, որն ունի ընդունիչ անտենա և ռադիոընդունիչ։ Հաղորդիչում գեներացվող կրող հաճախականությամբ ներդաշնակ տատանումները մոդուլվում են հաղորդվող հաղորդագրությանը համապատասխան (տես Մոդոււում տատանումների)։ Մոդուլված ռադիոհաճախային տատանումները ռադիոազդանշաններ են, որոնք հաղորդիչից մտնում են հաղորդիչ անտենա։ Անտենայի միջոցով շրջակա տարածության մեջ գրգռվում են մոդուլված Էլեկտրամագնիսական աղիքներ։ Ռադիոալիքները, տարածվելով, հասնում են ընդունիչ անտենային և նրանում գրգռում էլեկտրական տատանումներ, որոնք այնուհետև մտնում են ռադիոընդունիչ։ Ընդունված ռադիոազդանշանը շատ թույլ է, քանի որ ընդունիչ անտենային է հասնում ճառագայթված էներգիայի աննշան մասը (տես Տարածում էչեկտրամագնիսական աւիքների)։ Այդ պատճառով ռադիոազդանշանը ռադիոընդունիչում մտնում է էլեկտրոնային ուժեղացուցիչ, ենթարկվում դեմոդուլման կամ դեաեկտման։ Ստացված ազդանշանը (սովորաբար ուժեղացված) վերարտադրող սարքավորման օգնությամբ փոխակերպվում է հաղորդագրության, որը լիովին համապատասխանում է սկզբնական հաղորդագրությանը։ Ընդունման կետում ռադիոճառագայթումների կողմնակի աղբյուրներից կարող են վերադրվել էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք խանգարում են հաղորդագրության ճիշտ վերարտադրմանը և այդ պատճառով էլ կոչվում են ռադիոընդունման խանգարումներ։ Ռ–ի համար օգտագործվում է ռադիոալիքների չափազանց լայն միշակայք՝ կիլոմետրականից մինչև սանտիմետրական ալիքներ։ Շնորհիվ այն բանի, որ դեցիմետրական և սանտիմետրական ալիքների հաճախային միշակայքը (30 Մհց-30 Գհց) մոտ 1000 անգամ գերազանցում է 30 Մհց–ից ցածր հաճախականություն ների միշակայքերին, հնարավոր է դառնում իրականացնել բազմուղի ռադիոկապ (տես Բազմակ անաչառին ռադիոկապ)։ Կիրառելով դեցիմետրական և սանտիմետրական ալիքների տարածության մեջ ուղղագիծ տարածվելու հատկությունը՝ բազմակի վերահաղորդման միշոցով մեծ հեռավորությունների վրա իրականացվում է ռադիոռելեային կապ։ Ռ–ի համար Երկրի արհեստական արբանյակների օգտագործումը հիմք դրեց տիեզերական կապի ստեղծմանը։ Մետրական միջակայքի մեծ հզորություն և հաճախականության նեղ շերտ (մի քանի կհց) ունեցող ալիքների՝ իոնոլորտից ցրման երևույթի հիման վրա ստեղծվեց իոնոլորտային Ռ․, իսկ մթնոլորտի վերին շերտերում այրվող ասուպների իոնացված հետքերից ռադիոալիքների անդրադարձման երևույթի հիման վրա՝ ասուպային Ռ․։

Գրկ․ Изобретение радио․ А․ С․ Попов․ До кументы и материалы, под ред․ А․ И․ Берга, М․, 1966; Развитие связи в СССР․ 1917–1967, под ред․ Н․ Д․ Псурцева, М․, 1967; Гусятинский И․ А․, Пирогов А․ А․, Радиосвязь и радиовещание, М․, 1974․ Ա․ Սիմոնյան

ՌԱԴԻՈԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՍԵԿՏՈՐ, ՀՍՍՀ առողջապահության մինիստրության, գիտահետազոտական հիմնարկություն Երևանում։ Հիմնադրվել է 1958-ին։ ունի դեղաբանության, մորֆոլոգիայի, արյունաբանության, ներզատաբանության, կենսաֆիզիկայի, իմունաբանության, քիմիաթերապիայի, իզոտոպային թաղանթաբանության լաբորատորիաներ։ Սկզբնական ժամանակաշրջանում ուսումնասիրվել են իոնացնող ճառագայթների ազդեցության հետևանքով առաջացող ախտաբանական պրոցեսների մեխանիզմները։ Պարզաբանվել են առանձին օրգաններում, համակարգերում և ամբողջական օրգանիզմում տարբեր ուժգնության իոնացնող ճառագայթահարումից առաջացող հիվանդագին փոփոխությունները։ Մշակվել են նրանց կանխարգելման և բուժման նոր ձևեր ու միջոցառումներ։ Վերջին տարիներին Ռ․ գ․ ս․ հիմնականում զբաղվում է համակցված ճառագայթային ախտահարումների տեսական ու գործնական հարցերի մշակմամբ։

ՌԱԴԻՈԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, գիտություն․ ուսումնասիրում է բոլոր տեսակի իոնացնող ճառագայթների ազդեցությունը կենդանի օրգանիզմների, նրանց համակեցությունների և ամբողջությամբ կենսոլորտի վրա։ Ռ․ սահմանակցվում է էլեկտրամագնիսական ալիքների կենսբ․ ազդեցություններն ուսումնասիրող գիտությունների հետ (տես Ֆոտոկենսաբանություն), սակայն նրանցից տարբերվում է իր առանձնահատկություններով, որոնք պայմանավորված են իոնացնող ճառագայթների (a-մասնիկներ, էլեկտրոններ, պոզիտրոններ, ավելի մեծ էներգիայով, ճառագայթահարվող օբյեկտի խորքը մասնիկների թափանցելու և նրա բոլոր կառուցվածքների վրա ազդելու կարողությամբ։ Իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցության ուսումնասիրություններն սկսվել են ռենտգենյան Ճառագայթների (1895), ռադիոակտիվության (1896) U ռադիումի (1898) հայտնադործումից անմիջապես հետո։ Ռուս ֆիզիոլոգ Ի․ Թարխանովը առաջիններից մեկը հայտնաբերեց (1896) ռենտգենյան ճառագայթների ազդեցությունը կենդանի օրգանիզմ