Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

շրջանն անցած բոլոր ժողովուրդներին։ Դասական ձևով արտահայտվել է հոմերոսյան դարաշրջանի հույների, այսպես կոչված՝ թագավորական ժամանակաշրջանի հռոմեացիների, սկյութների, կելտերի, հին գերմանների, նորմանների և այլ ժողովուրդների մոտ։ Հայկական լեռնաշխարհի բնակիչները Ռ․ դ․ ապրել են մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում։

Գրկ․ Էնգելս Ֆ․, Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 3, Ե․, 1978։ Маркс К․, Конспект книги Льюи са Г․ Моргана «Древнее общество», в кн․։ Архив Маркса и Энгельса, т․ 9, [М․], 1941; Морган Л․ Г․, Древнее общество или исследование линий человеческого прогресса от дикости через варварство к цивилизации, пер․ с англ․, 2 изд․, Л․, 1935; Косвен М․ О․, К вопросу о военной демократии, «Труды Ин-та этнографии․ Новая серия», I960, т․ 54․

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆԱ, պաշտոնական հայացքների և դրույթների համակարգ, որը սահմանում է ռազմ, շինարարության ուղղվածությունը, երկիրը և զինված ուժերը պատերազմի նախապատրաստելու ուղիները և պատերազմ վարելու ձևերն ու եղանակները։ Ռ․ դ․ մշակում է պետության քաղ․ ղեկավարությունը։ Ռ․ դ–ի հիմնական դրույթները պայմանավորված են հասարակական–քաղ․ կարգով, արտադրողական ուժերի զարգացման մակարդակով, գիտ․ նվաճումներով և հնարավոր պատերազմի բնույթով։ Երիտասարդ սովետական պետության Ռ․ դ–ի հիմքերը մշակվել են Վ․ Ի․ Լենինի ղեկավարությամբ։ Սովետական ժամանակակից Ռ․ դ․ բխում է ՍՍՀՄ խաղաղասիրական քաղաքականությունից, արտահայտում ՍՄԿԿ քաղաքականությունը պատերազմի և խաղաղության հարցերում, որոշում հնարավոր պատերազմների բնույթն ու էությունը և դրանց նկատմամբ վերաբերմունքը, ագրեսորների դեմ երկրի և զինված ուժերի նախապատրաստման և պայքարի խնդիրները ևն։ Կարևոր նշանակություն է տրվում ՍՍՀՄ Զինված ուժերի և սոցիալիստական երկրների բանակների սերտ համագործակցությանը։ Սովետական Ռ․ դ․ ծառայում է խաղաղության գործին, իմպերիալիստական ագրեսորների նկրտումների սանձահարմանը և ունի վառ արտահայտված առաջադիմական բնույթ։

ԱՄՆ–ի Ռ․ դ․ իր հիմքում ունի պատերազմի միջոցով համաշխարհային տիրապետություն հաստատելու հայացքներ և իր էությամբ ագրեսիվ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո ԱՄՆ–ում ընդունվել է «միջուկային ահաբեկման» դոկտրինա՝ ուղղված ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների դեմ։ ՆԱՏՕ–ի ստեղծումից (1949) հետո ընդունվել է «սրի» և «վահանի», 1950-ական թթ․՝ «զանգվածային հատուցման», 1962-ին՝ «ճկուն հակազդեցության ստրատեգիայի», 1967-ին՝ «առաջավոր դիրքերի», 1980-ական թթ․՝ «սահմանափակ» և «տևական» միջուկային պատերազմների Ռ․ դ–ները։ Թեև իմպերիալիստական ռազմ, դաշինքների մեջ մտնող պետությունները ղեկավարվում են այս կամ այն դաշինքի ընդհանուր Ռ․ դ–ներով, այնուամենայնիվ նրանցից յուրաքանչյուրն (Մեծ Բրիտանիա, ԴՖՀ, Ֆրանսիա ևն) ունի իր Ռ․ դ․։ Անկախ, զարգացող երկրների Ռ․ դ․ հիմնականում արտահայտում է ազգ․ անկախությունն ամրապնդելու և իմպերիալիզմի ագրեսիվ քաղաքականությանը հակազդելու ձգտում։

Գրկ․ Военная стратегия, 3 изд․, М․, 1968․

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ, հատուկ իրավական կանոնակարգ երկրում կամ նրա առանձին մարզերում, որը հաստատում է պետության իշխանության բարձրագույն մարմինը արտակարգ դրության (պատերազմ, ապստամբություն,- տարերային աղետ ևն) դեպքում։ Ռ․ դ–յան բնորոշ գծերն են՝ զինվորական իշխանություն ների լիազորությունների ընդլայնումը, քաղաքացիական բնակչության լրացուցիչ պարտականությունների (աշխատանքային և այլ պարհակներ) սահմանումը, որոշակի սահմանափակումների (պարետային ժամ, որոշակի վայրից հեռանալու կամ մուտք գործելու արգելք ևն) իրականացումը ևն։ Զինվորական իշխանությունների կարգադրությունները չկատարողները ենթարկվում են քրեական պատասխանատվության՝ պատերազմական ժամանակաշրջանի օրենքներով։

ՍՍՀՄ–ում Ռ․ դ․ մտցնելու իրավունք վերապահվում է ՍՍՀՄ Դերագույն սովետի Նախագահությանը։ ՍՍՀՄ մի շարք հանրապետություններում (Հայկ․ ՍՍՀ–ում 1942-ին) և մարզերում Ռ․ դ․ մտցվել է Հայրենական մեծ պատերազմի (1941 – 1945) ժամանակ։

Կապիտալիստական երկրներում Ռ․ դ․ մեծ չափով կիրառվում է ոչ միայն պատերազմական, այլև խաղաղ ժամանակ՝ հեղափոխական, բանվորական, ժող․ շարժումները ճնշելու նպատակով։

ՌԱԶՄԱԿԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱ, 1․ ժողովրդական տնտեսության առանձնահատուկ մաս, որը կապիտալիստական երկրներում ծառայում է պատերազմների նախապատրաստմանն ու վարմանը, սոցիալիստական երկրներում՝ պաշտպանունակության ամրապնդմանը։ Ընդգրկում է ռազմ, արտադրանքի տարբեր տեսակների արտադրության ոլորտը, դրանց բաշխումը, փոխանակությունն ու սպառումը։ Պատերազմի և էկոնոմիկայի միջև եղած փոխադարձ կապի, պատերազմների վարման եղանակների փոփոխության վրա տնտ․ պայմանների ազդեցության գիտական հիմնավորումը տվել են մարքսիզմի հիմնադիրները։ Պատերազմների պատմությունը ցույց է տալիս, որ արտադրողական ուժերի զարգացմանն ու մարտավարական միջոցների կատարելագործմանը զուգընթաց աճում են ռազմ, ծախսերի բացարձակ և հարաբերական չափերը՝ առավելագույնի հասնելով իմպերիալիզմի վյուլում։ Բացի այդ, հաջողությունը պատերազմում մեծապես կախված է տնտ․ ռեսուրսների քանակից ու որակից, դրանց մոբիլիզացման ու օգտագործման արդյունավետությունից։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իմպերիալիստական երկրները ԱՄՆ–ի գլխավորությամբ սկսեցին նախապատրաստվել համաշխարհային նոր պատերազմի, վարել «սառը պատերազմի» քաղաքականություն, ստեղծել ռազմաքաղ․ խմբավորումներ՝ ընդդեմ սոցիալիստական համագործակցության երկրների և ազգային–ազատագրական շարժումների։ Ծավալվեց մարդկության պատմության մեջ աննախադեպ սպառազինությունների մրցավազք, համաշխարհային ռազմ, ծախսերը (միայն ուղղակի) 120 մլրդ դոլլարից (1962) հասան 650 մլրդ (1982)։ Ընդ որում, եթե նախկինում Ռ․ է․ ընդլայնվում էր մինչև պատերազմը և դրա ընթացքում, ապա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իմպերիալիստական երկրներում ձևավորվել է մշտապես գործող ճյուղավորված ռազմ, սեկտոր։ Այն առանձնացված չէ քաղաքացիականից, բազմաթիվ ճյուղեր ու ձեռնարկություններ թողարկում են արտադրանքի երկու տեսակներից էլ, իսկ թեթև ու սննդի արդյունաբերության որոշ ճյուղեր տալիս են և՝ քաղաքացիական, և՝ ռազմ, սպառում ունեցող արտադրանք։ Միաժամանակ, Ռ․ է–ի ու քաղաքացիական արտադրության զարգացումն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են ռազմ․ պահանջմունքների բնույթով, ռազմ, արտադրանքի նշանակությամբ, հատկություններով ու արտադրման եղանակով։ Ռ․ է–ի հարաբերական չափերի մասին մոտավոր պատկերացում է տալիս տվյալ երկրի համախառն ազգային արդյունքի (ՀԱԱ) մեջ ուղղակի ռազմ, ծախսերի տեսակարար կշիռը։ Բուրժ․ երկրներում այս ցուցանիշը, սակայն, իջեցնում է ռազմ, սպառման իրական մակարդակը, քանի որ ռազմ, ծախսերի վերաբերյալ պաշտոնական տվյալները չեն ընդգրկում դրանց բոլոր տեսակները, իսկ ՀԱԱ–ի տվյալներն ուռճացված են, որովհետև կրկնակի հաշվարկ են պարունակում։ Ռ․ է–ի մասշտաբների ու կառուցվածքի վրա վճռական ազդեցություն ունի պետությունը, որը երկրում թողարկվող ռազմ. արտադրանքի միակ կամ հիմնական գնորդն ու սպառողն է։ Ռազմ. արտադրանքի թողարկմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցում են երկրի էկո նոմիկայի գրեթե բոլոր ճյուղերը, բայց Ռ․ է–ի հիմնական օղակը ռազմ, արդյունաբերությունն է, որի միջուկը կազմում են ավիացիոն, հրթիռատիեզերական, ատոմային, ռադիոէլեկտրոնային, նավաշինական, զրահատանկային տեխնիկայի, հրետանահրաձգային զենքի և զինամթերքի արտադրության ճյուղերը։ ժամանակակից, կապիտալիզմի Ռ․ է–ում գերիշխող դիրք է գրավում ԱՄՆ, որտեղ կենտրոնացված է ՆԱՏՕ–ի բոլոր երկրների ավիահրթիռային տեխնիկայի, հրետանահրաձգային սպառազինությունների 3/4-ը, ռազմ, նավաշինության 2/3-ը ևն։ ԱՄՆ–ի ռազմ, ծախսերը հատկապես մեծ չափեր են ընդունել վերջին տարիներին․ 1980-ին՝ 180,7, 1982-ին՝ 240 մլրդ դոլլար, իսկ մինչև 1985-ը նախատեսվում է ծախսել մոտ 2 տրիլիոն դոլլար (այդ տարիներին ռազմ, հատկացումները ֆեդերալ բյուջեի մեջ 25,4-ից կհասնեն 35,3%–ի)։ ՆԱՏՕ–ի երկրների ուղղակի ռազմ․ ծախսերը 1970-ի 104 մլրդ–ի դիմաց 1982-ին կազմել են 280 մլրդ դոլլար։ Ռ․ է–ի զարգացումը