Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Մարքսիստական ռազմ, պաւոմ․ գիտությունը զարգացել է գաղափարական սուր պայքարում բուրժ․ ռազմ, պատմագրության դեմ։ Բուրժ․ հետադիմական ռազմ. պատմաբանները հանդես նն գալիս կապիտալիստական պետությունների զավ թողական պատերազմների, իմպերիալիզմի ագրեսիվ քաղաքականության պաշտպանությամբ։ Նրանց կողքին կան նաև առաջադեմ բուրժ․ ռազմ, պատմաբաններ, որոնք ձգտում են հասկանալ ռազմ․ պատմ․ ընթացքի օբյեկտիվ օրենքները և իրենց աշխատություններով հարստացնում են Ռ․ պ․՝ իբրև գիտություն։

Գրկ․ Энгельс Փ․ ,Избр․ военные произведения, М․, 1958; Ленин В․ И․, О войне, армии и военной науке, М․, 1965; Карл Маркс и военная история, М․, 1969; Очерки советской военной историографии, М․, 1974; Марксистско-ленинская методология военной истории, 2 изд․, испр․ и доп․, М․, 1976․

ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՂ, թղթադրամի հատուկ տեսակ, որ մի պետության զինվորական իշխանությունները, որպես վճարման պարտադիր միջոց, շրջանառության մեջ են դնում մյուս երկրի (երկրների խմբի) տերիտորիայում։ Նպատակը գրավված երկրի բնակչության հաշվին ռազմ, ծախսերի ֆինանսավորումն է։ Ռ․ փ․ (օկուպացիոն փողը) կատարում է միայն շրջանառության ու վճարման միջոցի ֆունկցիաներ և չի կարող լինել արժեչափ, գանձակուտակման միջոց ու համաշխարհային փող։ Թղթադրամից տարբերվում է առանձնահատուկ ու ինֆլյացիոն բնույթով, շրջանառման կարճատևությամբ ու տերիտորիայի սահմանափակությամբ, որևէ ապահովվածության բացակայությամբ, տեղական վալյուտայի նկատմամբ հարկադրական կուրսով։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ռ․ փ․ է թողարկել պատերազմող երկրների մեծ մասը, իսկ Սովետական հանրապետության դեմ ինտերվենցիայի Ժամանակ՝ ճապոն․, գերմ․, անգլ․, ֆրանս․ օկուպանտները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռ․ փ․ է բաց թողել Գերմանիան (Լեհաստանում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Ֆրանսիայում, Հարավսլավիայում, Հունաստանում, ՍՍՀՄ ժամանակավորապես օկուպացված տերիտորիայում են), իսկ պատերազմի վերջին շրջանում և դրա ավարտից հետո՝ ԱՄՆ–ն ու Մեծ Բրիւոանիան (Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Արևմտյան Գերմանիայում և այլուր)՝ օկուպացման ծախսերը փոխհատուցելու և այդ երկրների էկոնոմիկան առավել ներթափանցելու միտումով։ Թշնամուց ազատագրված երկրների տերիտորիաներում շրջանառել են նաև սովետական Ռ․ փ–երը՝ «Կարմիր բանակի հրամանատարության դրամական նիշերը», ինչպես նաև «Դաշնակցային զինվորական իշխանությունների» դրամանիշերը (Ավստրիայում ու Գերմանիայի տերիտորիայում)։ Սովետական Ռ․ փ–երի նպատակն էր խիստ արժեզրկված տեղական Փողը փոխարինելու ուղիով կայունացնել տվյալ երկրների ֆինանսները։ Հետագայում այդ Ռ․ փ–երը փոխարինվեցին տեղական լիարժեք վալյուտաներով։

ՌԱԶՄԱԿԱՆ ՕԿՐՈՒԳ, ՍՍՀՄ–ում զորամասերի, միավորումների, ռազմաուսումնական հաստատությունների և տարբեր տեղական զինվորական հիմնարկությունների տերիտորիալ համազորային միավորում։ Ռ․ օ․ գլխավորում է օկրուգի զորքերի հրամանատարը, որը ենթարկվում է պաշտպանության մինիստրին։ Երկրի տարածքը Ռ. о-ների բաժանելը ապահովում է զորքերի նպատակային կառավարումը, նրանց օպերատիվ, մարտական, քաղ․ պատրպստությունը, երկիրը և զինված ուժերը պաշտպանության նախապատրաստելու միջոցառումների իրականացումը։ Ռուսաստանում Ռ․ օ–ները ստեղծվել են 1862–64-ին։ ՍՍՀՄ–ում առաջին Ռ․ օ–ները կազմվել են 1918-ին։ ՍՍՀՄ պաշտպանության խնդիրներին համապատասխան և ՍՍՀՄ զինված ուժերի զարգացմանը զուգընթաց փոփոխվել ԷՌ․ օ–ների թիվը։ Օրինակ, Հայրենական մեծ պատերազմի (1941–45) նախօրեին կար 16 Ռ․ օ․ և 1 ռազմաճակատ, պատերազմից հետո՝ 33, իսկ 1946-ի հոկտեմբերին՝ արդեն 21։ Ռ․ օ–ում զորքերի հրամանատարը ռազմ, միջոցառումներն իրականացնում է օկրուգի շտաբի, քաղվարչության և այլ բաժինների օգնությամբ։ Կարևոր հարցերը լուծում է ռազմական խորհուրդը։

1976-ին ՍՍՀՄ–ում կար 16 Ռ․ օ․՝ Լենինգրադի, Մերձբալթյան, Բելոռուսական, Մերձկարպատյան, Օդեսայի, Անդրկովկասյան, Թուրքեստանյան, Միջինասիական, Մոսկվայի, Կիևի, Հյուսիսկովկասյան, Մերձվոլգյան, Ուրալի, Սիբիրի, Անդրբայկալյան և Հեռավորարևելյան։ Ռ․ օ–ներ կան նաև սոցիալիստական (ԳԴՀ, ՉՍՍՀ ևն) ու կապիտալիստական (ԱՄՆ, Ֆրանսիա, Արգենտինա, Բելգիա ևն) երկրներում։

ՌԱԶՄԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ (ՌՀԿ) Ռուսաստանում, զինված ապստամբության ռազմատեխնիկական նախապատրաստման և իրագործման հեղափոխական Ժամանակավոր արտակարգ մարտական մարմիններ։ Ստեղծվել են Վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ 1917-ի հոկտեմբեր -1918-ի մարտին, բանվորների և զինվորների դեպուտատների սովետներին առընթեր՝ Ռուսաստանում բուրժուակալվածատիրական իշխանությունը տապալելու և սովետների ձևով պրոլետարիատի դիկտատուրա հաստատելու նպատակով։

Զինված ապստամբության մարտական կենտրոն ստեղծելու գաղափարը պատկանում ԷՎ․ Ի․ Լենինին։ 1917-ի սեպտ․ 13–14-ին ՌԿ(բ)Կ ԿԿ–ին գրած «Մարքսիզմը և ապստամբությունը» նամակում Վ․ Ի․ Լենինն առաջ քաշեց «ապստամբական ջոկատների շտաբ» ստեղծելու անհրաժեշտությունը։ 1917-ի հոկտ․ 12(25)-ին Պետրոգրադի սովետը ստեղծեց ՌՀԿ։ Պետրոգրադում զինված ապստամբության հաղթանակի պահին երկրում գոյություն ունեին 40 ՌՀԿ–ներ, որոնց նպատակը տեղերում վերահաս ապստամբության ռազմատեխնիկական նախապատրաստումն ու իրականացումն էր։

Պետրոգրադի ՌՀԿ–ի օրինակով Անդրկովկասում ընդհանրապես և Հայաստանում մասնավորապես ՌՀԿ–ների ստեղծման համար կարևոր դեր է խաղացեք 1917-ի դեկտ․ 10–23-ը Թիֆլիսում հրավիրված Կովկասյան ռազմաճակատի զինվորական պատգամավորների երկրային II համագումարը։ Մերկացնելով մենշևիկների և աջ էսէռների հակահեղափոխական քաղաքականությունը, համագումարի բոլշևիկ պատգամավորները, Ստ․ Շահումյանի գլխավորությամբ, վճռականորեն արտահայտվեցին երկրամասում անհապաղ սովետական իշխանություն ստեղծելու օգտին։ Ընտրվեց Կովկասյան բանակի երկրային սովետի նոր կազմ, որում մեծամասնություն կազմեցին բոլշևիկներն ու «ձախ» էսէռները։ Սովետի նախագահ ընտրվեց Անդրկովկասի հեղափոխական շարժման ականավոր գործիչ Գ․ Կորգանովը։

Դեկտ․ 28-ին սովետն իրեն հայտարարեց Կովկասյան բանակի հեղափոխական երկրային սովետ և գերագույն իշխանություն՝ ռազմական գործերի կառավարման ոլորտում։ Նույն օրը սովետը ստեղծեց իր «գործադիր օրգանը»՝ Կովկասյան բանակի ՌՀԿ։

Իրագործելով Կովկասյան բանակի Հեղափոխական երկրային սովետի որոշումները, ՌՀԿ դեկտ․ 29-ին հրաման արձակեց ռազմաճակատի առանձին հատվածներում, մասնավորապես էնզելիում, Ջուլֆայում, Շահթախտիում, Սարիղամիշում, Տրապիզոնում և այլուր տեղական ՌՀԿ–ներ ստեղծելու մասին։ Սարիղամի–շում, Կարսում, Ալեքսանդրապոլում ծավալվող հեղափոխական շարժումները ղեկավարելու համար Կովկասյան բանակի ՌՀԿ–ի մի քանի անդամներ 1918-ի հունվ․ 2-ին Սարիղամիշում ստեղծեցին ՌՀԿ։ Նույն օրը ՌՀԿ Սարիղամիշում սովետական իշխանություն հռչակեց (տես Սարիղամիշի ռազմահեղափոխական կոմիւոե)։ Կովկասյան բանակի ՌՀԿ–ների գործունեությունն ուժեղացրեց Հայաստանի բանվորների և գյուղացիների հեղափոխական պայքարի թափը։ Սակայն հայկական շրջաններից Կովկասյան բանակի դուրս գալը և 1918-ի գարնանը թուրքական զավթիչների կողմից Հայաստանի տերիտորիայի զգալի մասի օկուպացումն անհնարին դարձրին ՌՀԿ–ների հետագա գործունեությունը։

Հայաստանում ՌՀԿ–ների վերաստեղծումը նորից օրակարգի հարց դարձավ 1920-ի Մայիսյան ապստամբության շրջանում, երբ անհրաժեշտ էր տապալել դաշնակցականների տիրապետությունը և հաստատել սովետական իշխանություն։ 1920-ի մայիսի 7-ին Ալեքսանդրապոլում հրավիրված ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ), Ալեքսանդրապոլի, Կարսի, Սարիղամիշի, Քյավթառլուի, Դիլիջանի բոլշևիկյան կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությունում ընտրվեց Հայաստանի ՌՀԿ, որի մեջ մտան Ս․ Մուսայելյանը, Ա․ Նուրիջանյանը, Ա․ Մելքոնյանը, Լ․ Ուլիբեկյանը, Պ․ Պետրոսյանը, Գ․ Սարգսյանը, Ա․ Տեր– Սահակյանը, Դ․ Տեր–Սիմոնյանը։ Տեղական կոմունիստական կազմակերպությունների ղեկավարությամբ ՌՀԿ–ներ ստեղծվեցին նաև Հայաստանի մի շարք քաղաքներում և գավառներում։