Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/587

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների անմիջական ղեկավարությամբ գործող այդ ՌՀԿ–ները դարձան աշխատավորական զանգվածների զինված ապստամբության մարտական մարմիններ։ Չնայած Մայիսյան ապստամբության պարտությանը, Հայաստանի բանվորներն ու աշխատավոր գյուղացիները ձեռք բերեցին քաղաքացիական կռիվների հարուստ փորձ, որը Հայաստանի կոմունիստական կազմակերպություններն օգտագործեցին ինչպես նոյեմբերյան ապստամբության, այնպես էլ քաղաքացիական կռիվների շրջանում։

ՌՀԿ–ներ ստեղծվեցին նաև 1920-ի նոյեմբերյան ապստամբության իրագործման օրերին։ Կատարելով զինված ապստամբության մարտական մարմինների իրենց դերը, դրանք միաժամանակ հանդիսացան որպես պետական իշխանության կենտրոնական ու տեղական ժամանակավոր մարմիններ՝ հեղկոմներ։ Սովետական պետական ապարատի կազմակերպմանը, կենտրոնում ու տեղերում սովետական իշխանության ամրապնդմանը համեմատ ՌՀԿ–ների անհրաժեշտությունը վերացվեց։ Ամբողջ իշխանությունը կենտրոնացվեց բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների սովետների ձեռքում։ ՌՀԿ–ները լուծարքի են ենթարկվել տարբեր ժամանակներում՝ ելնելով կոնկրետ տեղական պայմաններից (տես Հեղափոխական կոմիտեներ, Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե 1920 մայիս, Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե 1920 նոյեմբեր)։

Գրկ․ Լենին Վ․ Ի․, Սահմանադրական պատրանքների մասին, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 34, էջ 55 – 56։ Նույնի, Մարքսիզմը և ապստամբությունը, նույն տեղում, էջ 313 – 14։ Սահրադյան Ս․ Մ․, Ռազմա–ռեույուցիոն կոմիտեները Հայաստանում (1917 –1922 թթ․)«Ե․, 1961։ Ս․ Սահրադյան

ՈԱԶՄԱՃԱԿԱՏ, զինված ուժերի բարձրագույն օպերատիվ–ստրաւոեգիական միավորում, որ ստեղծվում է պատերազմի ժամանակ՝ ռազմ, գործողությունների ցամաքային թատերաբեմում։ Ռ–ի մեջ սովորաբար մտնում են մի շարք համազորային, տանկային, ավիացիոն բանակներ, տարբեր զորատեսակներից կազմված առանձին միավորումներ և զորամասեր, հատուկ զորքեր, ինչպես նաև օպերատիվ թիկունքի միավորումներ, զորամասեր, հիմնարկներ։ Ռ․ որպես զինված ուժերի կազմակերպություն ռուս, բանակում առաջին անգամ ստեղծվել է 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմի սկզբին։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ (1918–20) կարմիր բանակում սկզբում կար 4, այնուհետև՝ 6–7 Ռ․։ Հայրենական մեծ պատերազմի (1941–1945) սկզբին կազմվել է 5 Ռ․, պատերազմի ընթացքում Ռ–ների թիվն ավելացել է։ Կապիտալիստական երկրների զինված ուժերում Ռ–ներին համազոր են բանակախմբերը։

ՌԱԶՄԱՃԱԿԱՏԱՅԻՆ ԹԵՐԹԵՐ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) տարբեր պարբերականությամբ հրատարակություններ, որոնք լույս են ընծայվել բրիգադներում, դիվիզիաներում, կորպուսներում, նավատորմիղներում, բանակներում, նավատորմերում ու ռազմաճակատներում, ինչպես նաև կարմիր բանակի ու ռազմածովային նավատորմի կենտրոնական օրգանները։ 1942-ին ՄՄԿԿ Կենտկոմի պրոպագանդայի վարչությունն ու կարմիր բանակի գլխ․ քաղ․ վարչությունը հաստատեցին ռազմաճակատում զինվորական թղթակիցների աշխատանքի կանոնադրությունը։ 1943-ի մայիսի 24-ին ՍՄԿԿ Կենտկոմը որոշում ընդունեց կարմիր բանակում կուսակցական ու կոմերի տական կազմակերպությունների կառուցվածքը վերանայելու և Ռ․ թ–ի դերը ուժեղացնելու մասին։ Խնդիր դրվեց թերթերը դարձնել քաղ․–դաստիարակչական աշխատանքի ու մարտական փորձի պրոպագանդման կարևոր կենտրոններ։ 1943-ին գործող բանակում հրատարակվում էր 728 անուն թերթ (128-ըլ ամենօրյա, 600-ը՝ երկօրյա)։ 1941–42-ի ձմռանը պարտիզանական միավորումներն ու օկուպացված տերիտորիաներում գործող ընդհատակյա կուսակցական կազմակերպությունները տպագրական եղանակով հրատարակում էին 20 թերթ, 1943–44-ին դրանց թիվը հասավ 270-ի։ Ռ․ թ․ ղեկավարում էին համապատասխան զորամասերի ու միավորումների քաղ․ բաժինները և վարչությունները, ընդհանուր ղեկավարությունն իրականացնում էր կարմիր բանակի ու ռազմածովային նավատորմի գլխ․ քաղ․ վարչությունը։ Լույս էին տեսնում հայ․ «Մարտական դրոշով», «Հանուն հայրենիքի», «Կարմիր զինվոր», «Հայկական սնայպեր», ռուս,՝ «Վորոշիլովեց» («Ворошиловец») և այլ թերթեր (տես Հայկական դիվիզիաներ հոդվածը)։

ՌԱԶՄԱՆԱՎ, ռազմածովային նավատորմի կազմի մեջ մտնող և որոշակի մարտական կամ հատուկ խնդիրների լուծման համար ծառայող նավ։ Puig ծովի վերաբերյալ 1958-ի ժնևի միջազգային պայմանագրի համաձայն Ռ․ պետք է ունենա պետ․ պատկանելիությունը որոշող արտաքին նշաններ, լինի պետ․ ծառայության մեջ գտնվող սպայի հրամանատարության տակ, ունենա կանոնավոր ռազմ, կարգապահությանը ենթարկվող անձնակազմ։ Ռ–երը պետության սեփականությունն են, են թարկվում են միայն նրա օրենքներին և, պաշտոնապես օտար ջրերում գտնվելիս, օգտվում են արտերկրայնության իրավունքից։

Ըստ մարտական նշանակման Ռ–երը սարքավորված են հրթիռային, հրետանային, տորպեդային կամ ականային զենքով կամ էլ զենքի մի քանի տեսակներով։ Որոշ, Ռ–եր կրում են ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Մարտական խնդիրների հաջող կատարման համար Ռ․ պետք է օժտված լինի բարձր լողունակությամբ, կանգունությամբ, անխորտակելիությամբ, արագընթացությամբ, ղեկավարելիությամբ, սահունությամբ և ճոճման որոշակի ամպլիտուդով։ Ըստ ֆիզիկական միջավայրի, որում Ռ–երը գործում են, լինում են ստորջրյա և վերջրյա Ռ–եր, ըստ լուծվող խնդիրների բնույթի՝ նավատորմի հիմքը հանդիսացող մարտական և օժանդակ նավեր, խարսխակայանային և բազային նավեր ու լողացող միջոցներ, ըստ լուծվող խնդիրների նշանակության՝ ստրատեգիական և օպերատիվ–տակտիկական նշանակման նավեր։ Արդի Ռ–երն ունեն հզոր շոգե–, դիզելային, գազատուրբինային, ատոմային և համակցված էներգետիկական (օրինակ, դիզել–գազատուրբինային) տեղակայանքներ։

ՌԱԶՄԱՎԻՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ, Գլխ․ Կովկասյան լեռնաշղթայով անցնող խաչի լեռնանցք, 2384 մ) և Օրջոնիկիձե ու Թբիլիսի քաղաքները միացնող ճանապարհի պատմ․ անվանումը։ Երկարությունը 208 կմ է։ Անցնում է Թերեքի հովտով, Դարիալի ու Բայդարկա գետի կիրճերով, իջնում Մպիտակ Արագվի գետի հովիտը և Կուրի աջ ափով մոտենում Թբիլիսիին։ Ռ․ ճ․ կառուցել են ռուս, զորքերը, մշտական հաղորդակցություն է հաստատվել 1799-ին։ Վրաստանը Ռուսաստանին միանալուց (1801) հետո սկսվեց նոր ճանապարհի կառուցումը (1863-ին խճապատվեց)։ Ռ․ ճ․ մեծ դեր է խաղացել Ռուսաստանի և Անդրկովկասի միջև տնտ․ կապերի զարգացման գործում։ Սովետական իշխանության տարիներին ճանապարհը վերակառուցվել է։ Կա մշտական ավտոհաղորդակցություն։ ճանապարհի երկարությամբ հանդիպում են վրաց․ հին հուշարձաններ, տաճարներ, բերդեր։ Ռ․ ճ–ի վրա է գտնվում Մցխեթ քաղաքը։ Զարգացած է տուրիզմը։

ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ, երկրի (երկրների կոալիցիայի) օբյեկտիվ հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել նրա պաշտպանական հզորության ամրապնդման և պատերազմի վարման համար։ Որոշվում է պետության սոցիալ–տնտ․ և քաղ․ կարգով, արտադրության ծավալով ու կառուցվածքով, արդյունաբերության (առաջին հերթին՝ ծանր և ռազմ․) արտադրական կարողությունների առկայությամբ, գյուղատնտեսության զարգացմամբ, հաղորդակցության ճանապարհների վիճակով, համապատասխան տրանսպորտային միջոցների ու կապի գոյությամբ, բնակչության թվով ու բարոյա–քաղ․ մակարդակով, գիտության ու տեխնիկայի զարգացման աստիճանով, ֆինանսների վիճակով, բնական ռեսուրսների առկայությամբ և դրանց յուրացման աստիճանով, արտադրողական ուժերի տեղաբաշխմամբ, արտադրության կոոպերացման, ներքին ու արտաքին տնա․ կապերի մասշտաբներով ու խորությամբ, նյութական միջոցների ու ռեզերվների պաշարներով։ Ռ․ պ–ի կարևոր ցուցանիշներից է էկոնոմիկայի հիմնական ճյուղե–