Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

սում՝ Արավալի լեռնաշղթան։ Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է, հատկապես՝ անասնապահությունը։ Ռ․ Հնդկաստանի բրդի կարեոր մատակարարն է։ Մշակում են հացահատիկ, բամբակենի, ձիթենի են։ Ոռոգումը իրականացվում է Չամբալ հիդրոտեխ․ հանգույցի և Ոաջաստանի ջրանցքի միջոցով։ Կա հանքարդյունահանող ու մշակող արդյունաբերություն, ԱԷԿ։ Տարածված է տնայնագործությունը։

Ռ․ որպես պատմական մարզ առանձնացվել է XIII –XIV դդ․։

XIII –XIX դդ․ նրա տարածքում ձևավորվել է մոտ 20 իշխանություն։ 1818– 1947-ը կոչվել է Ռաջպուտանա։ 1950-ին որպես նահանգ միացել է անկախ Հնդկաստանին։ 1956-ին Ռ–ին է միացվել Աջմեր նահանգի տարածքը։

ՌԱՍԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, սոցիալական և էթնիկական խմբերի, դասերի, դասակարգերի և պետությունների միջև հարաբերությունների տիպ, որի բնույթը գիտակցվում և ուղղություն է ստանում սոցիալական և մշակութային տարբերությունները մարդաբանական (տես Ռասաներ) հատկանիշներով բացատրող գաղափարներով։ Ռ–յան սաղմերը նկատվում են առաջին մարդկային հանրույթների «մշակութային էթնոցենտրիզմի» մեջ, երբ դրանցից յուրաքանչյուրը իրեն վեր էր դասում շրջապատող «բարբարոսներից» և դրանով արդարացնում նրանց ստրկացնելը։ Բուն ռասայական տեսությունները ծագել են գաղութատիրության դարաշրջանում՝ ձևավորվող մարդաբանության շրջանակում, առաջին ուսմունքի հիմնաղիրը ժ․ Գոբինոն (Gobineau, 1816–82) է, որի գաղափարները զարգացրել են ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում ևն։ Հիմնական ռասայական հատկանիշի ընտրության տարբերությունների հետ մեկտեղ Ռ–յան բոլոր տեսություններին բնորոշ է ոչ սպիտակամորթ ռասաների ներկայացուցիչներին «ստորին կարգի» մարդ համարելը, որոնք իբր ընդունակ չեն ստեղծելու բարձր զարգացավ մշակույթ, հետևաբար հարկադրված են վերցնելու այն «բարձր» ռասաներից։ Սրանից ելնելով շահագործումը և գաղութատիրությունը մեկնաբանվել են որպես քաղաքակրթության ներմուծում։ Ռասիստական գաղափարների հիմքում ընկած են սոցիաական դարվինիզմը, մաչթուսականությունը և եվգենիկան։

Ռ–յան մարմնավորման բարձրակետը գերմ․ ֆաշիզւէն էր, որը Ռ․ հռչակեց պաշտոնական գաղափարախոսություն՝ այն ծառայեցնելով իր հրեշավոր ոճրագործությունները հիմնավորելուն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռասիստական գործելակերպի են դիմել ճապոն, միլիտարիստները Չինաստանում և ասիական այլ երկրներում, իտալ․ ֆաշիստները՝ Եթովպիայում, Ալբանիայում, Հունաստանում։ ժամանակակից կապիտալիստական երկրներում (ԱՄՆ, Կանադա, հատկապես ՀԱՀ) պահպանվել են ռասայական խտրականությունը, սեգրեգացիան, ապարահեյդը, շատ դեպքերում նաև ցեղասպանությունը։ Հարելով իմպերիալիզմի գաղափարախոսներին՝ մաոիստները իրենց մեծապետական նկրտումները արդարացնելու համար քարոզում են Ասիայի ժողովուրդների ռասայական միասնության և Չինաստանի (որն իբր կոչված է լինելու համաշխարհային պատմության հեգեմոնը) բացառիկ դերի մասին ուսմունքը։

ՍՍՀՄ–ում և սոցիալիստական համագործակցության երկրներում սոցիալիզմի ու կոմունիզմի կառուցման փորձը, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրների սոցիալ–տնտ․ և մշակութային հաջողությունները ապացուցում են «բարձր» և «ստորին» ռասաների գոյության և պատմության ռասայական պայմանավորվածության մասին ըմբռնումների անհիմն լինելը։

ՄԱԿ–ը ընդունել է մի շարք որոշումներ և բանաձևեր, որոնցում դատապարտել է Ռ․։ Յուրաքանչյուր տարվա մարտի 21-ը նշվում է որպես ռասայական խտրականության վերացման համար պայքարի միջազգային օր, 1971-ը հայտարարվել է ռասայական խտրականության բոլոր ձևերի դեմ համաձայնեցված գործողությունների միջազգային տարի, 1974–84-ը՝ Ռ–յան դեմ առավել արդյունավետ պայքարի տասնամյակ։

Գրկ․ Рогинский Я․ Я․, Левин М․ Г․, Расизм и его социальные корни, в кн․։ Антропология, М․, 1963; Чебоксаров Н․ Н․,Чебоксарова И․ А․, Общественное развитие человечества и расы, в их кн․։ Народы, расы, культуры, М․, 1971․

ՌԱՍԱՆԵՐ, մարդացեղեր, պատմականորեն կազմավորված և ընդհանուր ժառանգական հատկանիշներով ծագման (սերման) միասնականություն արտահայտող մարդկանց արեալային խմբեր։ Ելնելով մոնոգենիզմի սկզբունքից, արդի մարդաբանությունը գտնում է, որ բոլոր Ռ․ առաջացել են նույն տեսակի բրածո մարդակերպից։ Հետևաբար անհիմն են մարդակ երպ կապիկների տարբեր ցեղերից Ռ–ի առաջացման, «բարձր» և «ցածր» Ռ–ի գոյության մասին հետադիմական տեսակետները։

«Ռ․» բառը, որ հավանաբար առաջացել է արաբ, «ռաս» (զլուխ, սկիզբ) արմատից, առաջին անգամ (1684) արդի իմաստով գործածել է ֆրանսիացի մարդաբան Ֆ․ Բեռնյեն։ Գլխավորապես ելնելով արտաքին կազմաբանական հատկանիշներից՝ XVIII–XX դդ․ առաջարկվել են Ռ–ի բազմաթիվ դասակարգումներ, որոնցից առավել հաջողվածը համարվում է ֆրանսիացի մարդաբան ժ․ Դենիկերի դասակարգումը (1900)։

Մարդաբանության մեջ հստակությամբ զատորոշվում են երեք հիմնական կամ մեծ Ռ․՝ նեգրոիդ ռասա (սև), եվրոպեոիդ ռասա (սպիտակ) և մոնղոլոիդ ռասա (դեղին)։ Մակայն արդի մարդկության ոչ բոլոր խմբերն են պատկանում այդ երեք Ռ–ին։ Օրինակ, ավստրալացիները, մելանեզացիները, հնդկացիները, բուշմենները, պոլինեզացիները, այները, վեդդաները և ուրիշ խմբեր դիտվում են կա՝մ երեք մեծ Ռ–ից դուրս, կամ դրանց միջև ընկած միջանկյալ ձևեր, կա՛մ դրանցից մեկից առանձնացված տիպեր ևն։

Սկզբնապես Հվ–Արմ․ Ասիայում, Հս․ Աֆրիկայում և Եվրոպայում ձևավորված եվրոպեոիդ Ռ–ին բաժանում են երեք գլխավոր խմբերի, հվ–ը բնորոշվում է մուգ մաշկով, թուխ աչքերով ու մազերով, հս–ը՝ բաց մաշկով, գորշ և կապույտ աչքերով, խարտյաշ և բաց խարտյաշ մազերով, իսկ միջանկյալը՝ չափավոր գունավորմամբ։ Մաշկի, աչքերի և մազերի գույնով, դեմքի կառուցվածքով, ուղեղագանգի համամասնություններով և մի քանի այլ հատկանիշներով մարդաբանները եվրոպեոիդների մեջ առանձնացնում են զանազան տեղային կամ այսպես կոչված՝ երկրորդ կարգի Ռ․։ Հվ․ եվրոպեոիդներին, նկատի ունենալով նրանց արեալը, անվանում են հնդ–միջերկրածովյան ռասա։ Դրանց հարաբերականորեն երկայնագանգ պոպուլյացիաների մեջ առանձնացվում են՝ բուն միջերկրածովյանը (արմ–ում) և հնդ–աֆղանականը (արլ–ում), կարճագանգ հվ․ եվրոպեոիդների կազմում՝ ադրիատիկյանը կամ դինարյանը, առաջավորասիականը (արմենոիդ) և պամիրաֆերգանականը։ Ըստ մաշկի գունավորման՝ միջանկյալ եվրոպեոիդներին (մեծամասամբ կարճագանգ) ստորաբաժանում են՝ ալպիական, միջին եվրոպ․ ևն։ Միջնաերկայնագանգ և բաց գույնի եվրոպեոիդներին նախկինում բնորոշում էին իբրև հս․ կամ նորդյան ռասա, իսկ առավել կարճագանգերին՝ բալթիական ռասա։ Որոշ մարդաբաններ բոլոր բաց գույնի եվրոպեոիդներին ստորաբաժանում են հս–արմ–ի և հս–արլ–ի․ վերջինիս ձևավորմանը հավանաբար մասնակցել են Անդրուրալից Եվրոպա թափանցած մոնղոլոիդ պոպուլյացիաները։

Իրենց արեալի արլ․ սահմաններում եվրոպեոիդները հնագույն ժամանակներից փոխազդեցության մեջ են եղել մոնղոլոիդների հետ։ Նրանց վաղ միախառնման (սկսվել է, հավանաբար, դեռևս միջին քարի դարում) հետևանքով, Միբիրի հս–արմ–ում և Եվրոպայի ծայր արլ–ում կազմավորվել է ուրալյան ռասան, որին բնորոշ է միջանկյալ մոնղոլոիդա–եվրոպեոիդյան հատկությունների զուգորդումը որոշ ուրույն գծերի (օրինակ՝ կճատ քթի) հետ։ Ուրալյան ռասային շատ հատկանիշներով մոտիկ է լապոնոիդ ռասան։ Շատ մարդաբաններ նույնիսկ այդ երկու Ռ․ միացնում են (ուրալա–լապոնոիդյան)։ Հետագայում (մ․ թ․ առաջին դարերից) Ուրալի և Ենիսեյի միջտափաստանային գոտում եվրոպեոիդների ու մոնղոլոիդների միախառնման ընթացքում ձևավորվում է հարավսիբիրական ռասան (բնորոշվում է չափազանց լայն դեմքով և արտահայտված կարճագանգությամբ)։ Միջին դարերում Միջին Ասիայի տարածքում կազմավորվում էն նոր՝ եվրոպեոիդա–մոնղոլոիդյան խառը պոպուլյացիաներ։ Բուն մոնղոլոիդները Ասիայում ստորաբաժանվում են երկու գլխավոր խմբերի՝ մայրցամաքային և խաղաղօվկիանոսյան, առաջինը երկրորդից տարբերվում է առավել բաց գույնի մաշկով, մազերի ու աչքերի գունաթափման որոշ հակումով, դեմքի խոշորությամբ, հարթակզակությամբ, առավել բարակ շոլրթերով։ Մայրցամաքային մոնղոլոիդների կազմում զատվում են սիբիրյան կամ հյուսիսասիական և մի–