Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/604

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ջինասիական Ռ․։ Մայրցամաքային և խաղաղօվկիանոսյան մոնղոլոիդների միջև միջանկյալ դիրք է գրավում արկտիկական (էսկիմոսյան) ռասան (բնորոշվում է ծայրահեղ բարձր ու լայն դեմքով, առաջածնոտության հակումով և շատ նեղ քթով)։ Խաղաղօվկիանոսյան մոնղոլոիդների բարձր, բայց համեմատաբար նեղ դեմքով հս․ խմբերը միավորվում են հեռավորարևելյան կամ արեելաասիական ռասայի մեջ։ Ասիական ծագում ունեցող ամեր․ մոնղոլոիդների դասակարգումը շատ է բարդացված, քանի որ գաղութարարների ձեռքով ոչնչացվել են հնդկացիների շատ խմբեր, քշվել բնակության սկզբնական վայրից կամ խառնվել եվրղպացիների ու աֆրիկացիների հետ։ Հարավասիական կամ մալայան ռասայի մեջ մտնող խաղաղ-օվկիանոսյան մոնղոլոիդների հվ․ խմբերը դրսևորում են բավականին ավստրալոիդյան առանձնահատկություններ (ալիքավոր մազեր, երբեմն մորուքի ու մարմնի փարթամ մազեր, մուգ մաշկ, ցածր դեմք, համեմատաբար լայն քիթ, հաստավուն շուրթեր ևն)։ Թվարկած հատկանիշներից շատերը յուրահատուկ են ճապոնացիներին, որոնց ռասայական կազմի ձևավորմանը մասնակցել են մոնղոլոիդ և ավստրալոիդ բաղադրատարրերը (վերջիններս հավանաբար մասամբ կապված են այներին)։

Վերոհիշյալ գրեթե բոլոր ռասայական հատկանիշները ժառանգվում են միմյան¬ցից անկախ և բազմածին են։ Սակայն մարդիկ ունեն նաև գենետիկական ավելի պարզ կառուցվածքով արեալային այլ առանձնահատկություններ։ Ելնելով ռասայական բոլոր հատկանիշների միագումարի Փոփոխականության վերլուծությունից, դրվում է ըստ գենետիկական կապերի Ռ-ի՝ արմ․ և արլ․ խմբերի բաժանման հարցը։ Որոշ գիտնականներ, հիմք ընդունելով գլխավորապես մազածածկույթի առանձնահատկությունները և գանգի կազմվածքը, արմ․ խմբին են վերագրում եվրոպեոիդ և հասարակածային (նեգրաավստրալոիդ) մեծ Ռ․, իսկ արլ-ին՝ մոնղոլոիդը։ Այլ ուսումնասիրողներ, օգտագործելով ատամնագիտության, մաշկաբանության և շիճուկաբանության տվյալները, Ռ֊ի արմ․ (ատլանտա-միջերկրածովյան) խմբում ընդգրկում են նեգրոիդներին ու եվրոպեոիդներին, իսկ արլ․ (խաղաղօվկիանոսյան) խմբում՝ ավստրալոիդներին ու մոնղոլոիդներին։

ժամանակակից Ռ-ի պատմությունը։ Որոշ մարդաբաններ ենթադրում են, որ Ռ․ սկսել են կազմավորվել հնագույն մարդկանց (արխանթրոպոսների) ժամանակ՝ Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի մի քանի կենտրոններում, մյուսները (այդ թվում՝ սովետ, գիտնականների մեծ մասը) գտնում են, որ ռասայական շերտավորումը Միջերկրականի արլ․ երկրներում, Հվ․ Եվրոպայում, Հս․ ու Արլ․ Աֆրիկայում, Արմ․ Ասիայում և հարակից շրջաններում տեղի է ունեցել ավելի ուշ, արդեն ժամանակակից կերպարանքի մարդու ձևավորումից հետո։ Հավանաբար պալեոլիթի վերջում ժամանակակից կերպարանքի մարդկանց մեջ նախ առաջացել է ռասայագոյացման երկու կենտրոն. արմ․՝ Աֆրիկայի հս-արլ-ում ու Ասիայի հվ-արմ-ում, և արլ․4 Ասիայի արլ-ում և հվ-արլ-ում։ Ավելի ուշ մարդկանց զանազան պոպուլյացիաներ, տարածվելով երկրագնդի վրա, խառնվել են միմյանց և, հարմարվելով բնաաշխարհագրական տարբեր պայմաններին, տարաբաժանվել են արդի Ռ-ի։

Սկզբնապես մուտացիաների հատկանիշների փոփոխության միջոցով առաջացած ռասայական շատ հատկանիշներ ձեռք են բերել հարմարվողական նշանակություն և բնական ընտրության ներգործությամբ ռասայագոյացման վաղ փուլերում ամրապնդվել ու տարածվել են տարբեր աշխարհագր․ միջավայրում ապրող պոպհւլյացիաներում։ Նեգրոիդ և ավստրալոիդ Ռ-ին բնորոշ առանձնահատկությունները կազմավորվել են Աֆրիկայում և Հվ․ Ասիայում շոգ, խոնավ կլիմայի պայմաններում արևի խիստ լուսավորմամբ, որի վնասակար ազդեցությանը կարող էր դիմագրավել մաշկի մուգ երանգը, հնարավոր է՝ նաև գանգուր մազերը, որոնք գլխի վրա ստեղծում են պաշտպանական բնական ծածկոց։ Արևադարձային շրջաններում լորձաթաղանթի միջով խոնավության ուժեղ գոլորշացման համար հարմարվողական նշանակություն կարող էին ունենալ հաստացած շուրթերը և լայնակի դիրքով լայն քթանցքերը։ Եվրոպեոիդների մեջ ընտրության ներգործությանը կարող էր ենթարկվել մաշկի, մազերի, աչքերի բաց գույնը, քանի որ այդ հատկանիշները պայմանավորող մուտացիաներն առավել հավանականություն ունեին գոյատևելու և տարածվելու Հս․ և Միջին Եվրոպայում, որտեղ ուշ պալեոլիթում գերակշռում էր զովաշունչ խոնավ կլիման՝ զգալի ամպամածությամբ և նվազ արևահարությամբ։ Կենտր․ Ասիայում, հավանաբար տափաստաններում ու կիսաանապատներում, ձևավորված մոնղոլոիդների մեջ հարմարվողական դեր կարող էին խաղալ էպիկանտուսը և աչքերն ուժեղ քամիներից, ավազահողմերից պաշտպանող վերին կոպի խիստ զարգացած ծալքը։

Հասարակության արտադրողական ուժերի զարգացմամբ և համատեղ աշխատանքի ընթացքում արհեստական մշակութային միջավայրի ստեղծմամբ բնական ընտրության դերը ռասայագոյացման մեջ աստիճանաբար նվազել է։ Այդ նվազեցումն սկսվել է հավանաբար դեռևս պալեոլիթից մեզոլիթին անցման ժամանակ, երբ մարդիկ սկսել են Հս-Արլ․ Ասիայից սփռվել Ամերիկա, իսկ Հվ-Արլ․ Ասիայից՝ Ավստրալիա և Օվկիանիայի կղզիները։ XVI—XIX դդ․ եվրոպացիների ու աֆրիկացիների վերաբնակեցման հետևանքով առաջացան մետիսային նոր խմբեր՝ ամեր․ մուլատներն ու մետիսները, հարավաֆրիկյան «գունավորները», Սիբիրի բնակչության խառը խմբերը ևն։ ժողովուրդների ռասայական կազմի որոշակի պատմությունը (ուսումնասիրում է էթնիկական մարդաբանությունը) կախված է նրանց փոխազդեցությունների բնույթից, քանակի տատանումներից, բնակչության տնտեսաձևից և մշակութային մակարդակից, ճնշված դասակարգերի շահագործման սաստկությունից, կրթությունից ու գենետիկ, պատնեշների (աշխարհագր․, դասային, մասնագիտ․ ևն) վերացումից, պատերազմներից, սովից, համաճարակներից, էթնիկ, ձուլման և ինտեգրացիայի երևույթներից։

Տնտ․, հասարակական և մշակութային զարգացման աստիճանի, ինչպես նաև տարբեր ժողովուրդների կենսբ․ փոխազդեցության համեմատ, ռասայական արեալների սահմաններն ավելի ու ավելի են վերանում, առաջանում են միասնական մարդկության ռասայական հատկանիշների տեղային նոր զուգորդումներ։

Քարտեզը տես 608-րդ էջից հետո՝ ներդիրում։

Գրկ․ Наука о расах и расизм, М․, 1939; Дебец Г․ Ф․, Палеоантропология СССР, М․—Л․, 1948; Рогинский Я․ Я․, Что такое человеческие расы, М․, 1948; Происхождение человека и древнее расселение человечества, М․, 1951; Бунак В․ В․, Человеческие расы и пути их образования, «Советская этнография», 1956, Jsfe 1; Рогинский Я․ Я․, Левин М․ Г․, Антропология, М․, 1963; Дебец Г․ Ф․, Расовый состав мира, в кн․։ Атлас народов мира, М․, 1964; Нестурх М․ Ф․, Человеческиерасы, М․,t1965;tРогинский Я․ Я․, Рычков Ю․ Г․, Генетика расообразования у человека, в кн․։ Проблемы медицинской генетики, М․, 1970; Чебоксаров Н․ Н․, Чебоксарова И․ А․, Народы, расы, культуры, М․, 1971; Նույնի, Этносы, популяции, расы, в сб․։ Земля и люди, М․, 1974; Расы и народы․ Ежегодник, в․1—3, М․, 1971—73; Бромлей Ю․ В․, Этнос и этнография, М․, 1973․

ՌԱՍԵԼ (Russell) Բերտրան Արթուր Ուիլյամ, լորդ (1872—1970), անգլիական փիլիսոփա, մաթեմատիկոս, տրամաբան։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1908)։ Ռ-ին պատկանում են նշանակալից արդյունքներ մաթեմատիկայի հիմնավորման և տրամաբանության բնագավառում, որտեղ նա, զարգացնելով Գ․ Ֆրեզեի գաղափարները, մշակել է չոգիցիզմի ծրագիրը, առաջադրել է տիպերի տեսությունը, որպես մաթեմատիկայի հիմունքներում ծագած պարադոքսները լուծելու եղանակ։ Ա․ Օւայտհեդի հետ միասին Ռ-ի գրած «Principia Mathematical աշխատությունը (հ․ 1—3, 1910—13) մաթ․ տրամաբանության հիմնարար երկն է։ Ռ-ի փիլ․ հայացքները փոփոխվել են, բայց գրանցում հիմնականը միշտ եղել է փորձնական բնագիտության վրա հենվող փիլ․ էմպիրիզմը մաթեմատիկատրամաբանական դեդուկտիվ մեթոդի հեա զուգակցելու հնարավորությունների որոնումը և այդ առնչությամբ ծագող իմացաբանական դժվարությունների հաղթահարումը։ Դարասկզբին Ռ․ կանգնում է ռեալիզմի տեսակետին (տես Նեոոեաւիզս), Լայբնիցի ազդեցությամբ և իր մաթեմատիկատրամաբանական ըմբռնումներին համապատասխան զարգացնում է պլյուրալիստական գոյաբանություն, ըստ որի բազմազան իրերը կապված են տրամաբանական՝ իրենց էության նկատմամբ արտաքին, հարաբերություններով։ Այս հայացքը հետագայում վերաճում է տրամաբանական, ատոմիզմի տեսության, որը Ռ․ մշակում է Լ․ Վիտգենշտայնի հետ։ Ռ-ի փիլ-յան մյուս գիծը անգլ․ դասական էմպիրիզմից սերող՝