Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

(ao=^=0, bo=^=0) թվեր են, ո,ա–ը բնական թվեր։ Բազմանդամը Ռ․ ֆ–ի այն մասնավոր դեպքն է, երբ ա=0։ Եթե ա>ո, ապա Ռ․ ֆ․ անվանում են կանոնավոր։ Եթե m^n, ապա RW-ը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով․ Pi(x) R(x)=M (х)+Rj (х), Ri(x) որտեղ M(x;)^ բազմանդամ է, իսկ Ri(x,Hi կանոնավոր Ռ․ ֆ․։ Ռ․ ֆ․ ունի ածանցյալ իր որոշման տիրույթի յուրաքանչյուր կետում, ընդ որում այն հավասար է՝ р>лл_ P՝(x)Q(x)–P(x)Q՝(x) ․ Q’(X) Ցուրաքանչյուր կանոնավոր Ռ․ ֆ․ վերլուծվում է պարզագույն կոտորակների գումարի․ պարզագույն են կոչվում (к >1), Вх+С , х–а (х–а)кtx2–fpxH–q _^±£_r(k>l,4q-p^>0) (x2+px+q) տեսքի Ռ․ ֆ–երը․ ուստի Ռ․ ֆ–ի ինտեգրումը բերվում է բազմանդամի և պարզագույն Ռ․ ֆ–երի ինտեգրալներ հաշվելուն։ Սահմանվում է նաև մի քանի փոփոխականի Ռ․ ֆ․՝ որպես այդ փոփոխականների և թվերի նկատմամբ վերջավոր թվով թվաբանական գործողություններ կատարելու արդյունք։

ՌԱՑԻՈՆԱԼԱՑՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, արտադրության պրոցեսի բոլոր տարրերի և դրանց զուգակցման մեթոդների կատարելագործման միջոցառումներ, որոնց նպատակն արտադրության արդյունավետության բարձրացումն է։ Կապիտալիստական Ռ․ ա․ ձեռնարկատիրոջ համար առավելագույն շահույթի ստացման ուղիներից է։ Այն ուժեղացնում է աշխատավորների շահագործումը, բարձրացնում աշխատանքի ինտենսիվությունն ու վատթարացնում դրա պայմանները, դառնում գործազրկության աճի պատճառ։

Սոցիալիստական Ռ․ ա․ պլանաչափ պրոցես է, ծառայում է աշխատավորների շահերին, ամբողջ ժողովրդի նյութական ու կուլտուրական մակարդակի բարձրացմանը։ Ռացիոնալացման հիմնական ուղղություններն են․

1․ աշխատանքի միջոցների ու տեխնոլոգիական պրոցեսների կատարելագործում՝ մեքենաների ու սարքավորումների կոնստրուկցիաների առաջադիմական փոփոխություն, սարքավորումների նորացում, արտադրական պրոցեսների համալիր մեքենայացման ու ավտոմատացման հիման վրա ձեռնարկությունների տեխ․ վերազինում։

2․ Աշխատանքի առարկաների կատարելագործում՝ թողարկվող արտադրանքի հատկությունների բարելավում, տեսականու և անվանացանկի կարգավորում, ստանդարտացում, միասնականացում և նորմալացում, նաև ելանյութերի ու հումքի որակական բնութագրերի բարձրացում, հումքի միավորից թողարկվող արտադրանքի ավելացում ևն։

3․ Աշխատանքի կատարելագործում, որը կապված է աշխատանքի գիտական կազմակերպման միջոցառումների հետ՝ աշխատանքի առավել նպաստավոր պայմանների ստեղծում, ֆիզ․ և նյարդային լարվածության վերացում (տես Աշխատանքի հիգիենա)։ Այդ նպատակին են ծառայում աշխատանքի և հանգստի ռացիոնալ ռեժիմների սահմանումը, անվտանգության տեխնիկայի, սանհիգիենայի, արտադրական գեղագիտության ևնի բարելավումը։

Ամբողջ ժողտնտեսության մասշտաբով հասարակական աշխատանքի կազմակերպման ու արտադրության կառավարման ձևերի կատարելագործումը ձեռք է բերվում արտադրության ճյուղային կառուցվածքի բարելավման, մասնագիտացման խորացման ու համակենտրոնացման ուժեղացման, արտադրողների ու սպառողների միջև ռացիոնալ կոոպերացված կապերի հաստատման ուղիով։ Ռ․ ա․ համար մեծ նշանակություն ունեն սոցիափստական մրցությունը, աշխատանքային նախաձեռնությունների և առաջավոր փորձի տարածումը (տես նաև Արտադրության կազմակերպում, Գյուտարարություն, Ռացիոնափզատորական առաջարկություն)։

ՌԱՑԻՈՆԱԼԻԶԱՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ, ՍՍՀՄ–ում ձեռնարկության, կազմակերպության, հիմնարկության համար նոր և օգտակար տեխ․ լուծում։ Ենթադրում է արտադրանքի կոնստրուկցիայի, արտադրության տեխնոլոգիայի, նյութի կատարելագործում ևն։ Ռ․ ա․ չեն համարվում կազմակերպական բնույթի առաջարկությունները (օրինակ, պլանավորման համակարգի, աշխատանքի նորմավորման, հաշվառման ու հաշվետվության բարելավումը ևն)։ Ռ․ ա–յան վերաբերյալ դիմումը ներկայացվում է այն հաստատությանը, որի գործունեությանը վերաբերում է։ Եթե վերաբերում է մի քանի ձեռնարկությունների գործունեությանը, դիմումը ներկայացվում է համապատասխան մինիստրությանը (գերատեսչությանը)։ Դիմումը պետք է քննարկվի 15, մինիստրությունում (գերատեսչությունում)՝ 45 օրվա ընթացքում։ Այդ ընթացքում հեղինակին տեղյակ է պահվում լուծումը Ռ․ ա․ ճանաչելու և օգտագործման ընդունելու, առաջարկության փորձնական ստուգման կամ մերժման մասին։ Դրական պատասխանի դեպքում հեղինակին տրվում է վկայական, որով ապահովվում են նրա հեղինակային, վարձատրություն ստանալու ևն իրավունքները։ Ռ․ ա–յան իրավահարաբերությունը կարգավորվում է «Հայտնագործությունների, գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների մասին» 1973-ի կանոնադրությամբ։ Հ․ Ղարիբյան

ՌԱՑԻՈՆԱԼԻԶՄ (< լատ․ rationalis – բանական), 1․ իմացաբանական ուղղություն, ըստ որի գիտելիքի համընդհանրության և անհրաժեշտության աղբյուրը բանականությունն է, մինչդեռ փորձի ընդհանրացմամբ հնարավոր է հասնել միայն մասնավոր և պատահական ճշմարտությունների։ Այն միտքը, որ մարդկային մտածողության հիմնարար սկզբունքները և վերացական գաղափարները հնարավոր չէ արտածել փորձից և հիմնավորել փորձով, արծարծվել է դեռևս հին հուն, փիլիսոփայության մեջ (Սոկրատես, Պլատոն), բայց բուն իմաստովՌ․ ձևավորվել է XVII–XVIII դդ․ որպես այն տեսակետի արտահայտություն, որ բնության օրենքների ճշմարիտ (բացարձակապես հավաստի) ձևակերպումը կարող է տրվել տեսական բնագիտության մեջ միայն մաթեմատիկայի լեզվով։ Սակայն Ռ–ի դասականները՝ Դեկարտը, Սպինոզան, Մալբրանշը, Լայբնիցը, բանականության ճշմարտությունները, որպես համընդհանուր և անհրաժեշտ, հակադրելով Փաստի ճշմարտություններին, միաժամանակ շեշտել են փորձնական հետազոտության կարևորությունը բնագիտության մեջ երևույթների նկարագրության համար։ Այս երկընտրանքն աշխատում է հաղթահարել Կանաը, որի ուսմունքի համաձայն Փորձը զգայականության նյութն է՝ մտածողության ապրիորի ձևերով կազմակերպված։ Ռ–ի և էմպիրիզմի հակադրությունը լուծվում է, երբ հնարավոր է գիտելիքի կառուցվածքը և ձեռքբերման ընթացքը ներկայացնել փորձի և տեսության, մասնավորի և համընդհանուրի, պատահականի և անհրաժեշտի դիալեկտիկայի տեսանկյունից։ 2․ Երբեմն Ռ․ են անվանում գոյաբանության այն տարատեսակությունը, որն աշխարհի օրինաչաՓ կարգը համարում է բանական նախասկիզբը (նուս, ւոգոս, բացարձակ գաղափար ևն)։ 3․ Ի հակադրություն իռացիոնաչիզմի, Ռ․ է կոչվում այն աշխարհայեցողությունը, որը գիտության, առհասարակ ճանաչողության և գործունեության մեջ ապավինում է բանականությանը, այս իմաստով ռացիոնալիստական է Նոր ժամանակի ամբողջ Փիլիսոփայությունը և գիտական մտածելակերպն ընդհուպ մինչև XIX դ․։ 4․ Աստվածաբանության մեջ Ռ․ այն ուղղությունն է, որն ընդունում է միայն բանական հիմնավորում գտնող դոգմաները։ Հ․ Գևորգյան

ՌԱՈՒԴ, էստոնացի նկարիչ եղբայրներ։ Քրի ստիան Ռ․ (1865–1943), գրաֆիկ։ Սովորել ԷՊետերբուրգի (1892–97), Դյուսելդորֆի (1897–98) և Մյունխենի (1899–1903, միաժամանակ՝ Ա․ ԱԺբեի դպրոցում) գեղարվեստի ակադեմիաներում։ Ղեկավարել է Տարտուում իր ստեղծած գեղարվեստական ստուդիան (մոտ 1905–14), դասավանդել Տալլինի գեղարվեստաարդ․ ուսումնարանում (1923–26)։ 1890-ական թթ․ ստեղծել է էստոնացի գյուղացիների կյանքը պատկերող ժանրային էտյուդների և ուրվանկարների շարք («Խրճիթում», 1896–98)։ Հետագայում կրել է <մոդեռն> ոճի և սիմվոյքւզմի ագդե–