Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ցությունը։ Նշանավոր են «Կալևիպոեգ» էստոն․ էպոսի նրա պատկերազարդումները․ (գիրքը հրատարակվել է 1935-ին)։ Պաուլ Ռ․ (1865–1930), գեղանկարիչ։ Սովորել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում (1888–94) և Պետերբուրգում (1911), Ի․ Ե․ Ռեպինի մոտ։ Դասավանդել է Տալլինի գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում (1923-ից)։ Ստեղծել է հիմնականում ակադեմիական ոգով դիմանկարներ («Ն․ Իկսկյուլ», 1894), ժանրային և բնանկարչական էտյուդներ, էստոնացի գյուղացիների հավաքական դիմանկարներ [«Քեռի Պաուլը ծխամորճով, 1894–96 ]։

ՌԱՈՒԼ (Raoult) Ֆրանսուա Մարի (1830–1901), ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս։ Փարիզի ԳԱ թղթ․ անդամ (1890), Պետերրուրգի ԳԱ արտասահմ․ թղթ․ անդամ (1899)։ 1867-ից աշխատել է Գրենոբլի համալսարանում (1870-ից՝ պրոֆեսոր)։ Ուսումնասիրել է (1882–88) լուծույթների ֆիզիկաքիմ․ հատկությունները, բացահայտել իր անվամբ հայտնի օրենքներ (տես Ռաուչի օրենքներ), որոնք կիրառվում են լուծույթում լուծված նյութերի մոլ․ զանգվածը որոշելու համար։

ՌԱՈՒԼԻ ՕՐԵՆՔՆԵՐ, լուծիչի հագեցած գոլորշիների ճնշման և լուծույթի եռման (սառման) ջերմաստիճանի կախումը լուծույթի կոնցենտրացիայից արտահայտող քանակական օրինաչափություններ։ Փորձառական եղանակով հայտնաբերել է Ֆ․ Ռաուչը։ Լուծիչի հագեցած գոլորշիների պարցիալ ճնշման հարաբերական փոքրացումը հավասար է լուծված նյութի մոլային բաժնին (х2)՝ օ –х2» որտեղ PJ –ը և Pi-ը լուծիչի գոլորշիների ճնշումներն են մաքուր լուծիչի և լուծույթի վրա։ Լուծույթները, որոնք Ռ․ օ–ին ենթարկվում են անկախ կոնցենտրացիայից և ջերմաստիճանից, կոչվում են իդեալական (կատարյալ)։ Իրական լուծույթների համար Ռ․ օ․ կիրառելիս անհրաժեշտ է բաղադրիչների մոլային բաժինները փոխարինել նրանց ակտիվություններովակ գոլորշիների ճնշումը ցնդելիությամբ։ Մաքուր լուծիչի համեմատությամբ նոսր լուծույթի եռման ջերմաստիճանի աճը (Atfcn․․) և պնդեցման ջերմաստիճանի փոքրացումը (Atuma․) ուղիղ համեմատական են լուծված նյութի մոլալ կոնցենտրացիային (ա)՝ Atb․․=Kt-m և Дtuum=Itym։ Kt-ն և Հկ –ն կոչվում են լուծիչի էբուլիոսկոպիական և կրիոսկոպիական հաստատուններ։ (Տես նաև էբաւիոսկոպիա, Կրիոսկոպիա)։ Ա․ Մարտիրոսյան

ՌԱՖԱՅԵԼ [իսկ․ Ռաֆֆայելլո Սանտի (Սանցիո), Raffaello Santi (Santio) 26 կամ 28․3 (այլ տվյալներով 6․4)․ 1483, Ուրբինո –6․4․1520, Հռոմ], իտալացի նկարիչ և ճարտարապետ։ Ռ–ի արվեստը, որը Բարձր Վերածննդի ամենափայլուն արտահայտություններից է, առավել պարզությամբ է մարմնավորել գեղեցկության ու աշխարհի կատարելության մասին հումանիստական պատկերացումները։ Ռ․ ծնվել է գեղանկարիչ Ջովաննի Սանտիի ընտանիքում։ 1500-ին տեղափոխվել է Պերուջա ե․ հաճախել Պերոդինոյի արվեստանոցը։ Արդեն վաղ շրջանի գործերում նկատելի է բարձր ձիրքով աչքի ընկնող նկարչի շնորհքը․ «Ասպետի երազը», Ազգ․ պատկերասրահ, Լոնդոն, «Կոնեստաբիլեի տիրամայրը», («Մադոննա Կոնեստաբիլե», էրմիտաժ, Լենինգրադ, երկուսն էլ՝ մոա 1500–02)։ Հեռանալով Պերուջինոյի արվեստանոցից՝ Ռ․ ստեղծել է ավագ խորանի համար արված «Մարիամի նշանադրությունը» (1504, Բրերա պատկերասրահ, Միլան)։ 1504-ին Ռ․ մեկնել է Ֆլորենցիա, ուսումնասիրել տեղի հռչակավոր նկարիչների ստեղծագործությունները (հատկապես ֆրա Բարտոլոմեոյի ն․ Լեոնարդո դա Վինչիի), ինչպես և անատոմիա ու հեռանկարչություն։ Ռ–ին մեծ ճանաչում են բերել ավագ խորանների բազմաթիվ պատկերները։ 1504–08-ի նրա տիրամայրերը տոգորված են մայրական անբասիր հրապուրանքով, պատկերված են կամ մանկանը գրկած՝ «Գրանդուկայի տիրամայրը» («Մադոննա դել Գրանդուկա», Պիտտի պատկերասրահ, Ֆլորենցիա), կամ կանաչ մարգագետնում նստած, իսկ մանուկ Քրիստոսն ու Հովհաննեսը խաղալիս («Տիրամայրը կանաչների մեջ», Գեղարվեստա-պատմական թանգարան, Վիեննա, -«Տիրամայրը մանկան և Հովհաննես Մկրտչի հետ», այսպես կոչված «Գեղեցիկ այգեպանուհին», 1507, Լուվր, Փարիզ)։ Վատիկանի պալատում աշխատելու համար Ռ․, 1508-ին, Բրամանաեի միջոցով Հուլիոս II պապից Հռոմ տեղափոխվելու հրավեր է ստացել։ Հռոմում արվեստագետը անմիջականորեն ծանոթացել է անտիկ շրջանի հուշարձաններին, մասնակցել պեղումների։ Այստեղ Ռ․ ստեղծել է իր ամենանշանավոր գործերը՝ Վատիկանի պալատի հանդիսավոր դահլիճների, այսպես կոչված «ստանցա»–ների որմնանկարները։ Այդ որմնանկարների բովանդակությունը շաա ավելի տարողունակ է, քան դրանց պաշտոնական ծրագիրը (կաթոլիկ եկեղեցու և Հռոմի պապի փառաբանումը)։ Գրանցում գովերգվում է մարդու ազատության ու երկրային երջանկության իդեալը, նրա հոգեոր և ֆիզիկական ուժերի բազմակողմանի զարգացումը։ Մտանցա դելլա Սենյատուրայի (1509–11, Վատիկան) որմնանկարներում Ռ․ ներկայացրել է մարդկային գործունեության չորս բնագավառ՝ աստվածաբանություն («Դիսպուտ»), փիլիսոփայություն («Աթենքի դպրոցը»), պոեզիա («Պառնաս»), իրավագիտություն («Իմաստություն, Պատժամիջոց և Ուժ»՝ աշխարհիկ և եկեղեցական իրավունքի պատմության օրինակներով), ինչպես և այլաբանական համապատասխան ֆիգուրներ, աստվածաշնչային և դիցաբանական պատկերներ (առաստաղապաակերում)։ Երկրորդ դահլիճում (Մտանցա դ՝էլիոդորո, 1511 – 14), ուր առավել ցայտուն է դրսևորվել լուսաստվերի վարպետ Ռ–ի տաղանդը, պատմա-առասպելական թեմաներով որմնանկարներ են («էլիոդորոյի արտաքսումը», «Լևոն I-ի հանդիպումը Աթիլլայի հետ», «Պետրոս առաքյալի ազատագրումը զնդանից» ևն)։ Այս ստանցայի որմնանկարների աճող դրամատիզմը երրորդ դահլիճում (Ստանցա դել Ինչենդիո, 1514–17) ձեռք է բերել թատերային պաթետիկայի երանգներ, որը ոչ միայն ավելի շատ աշակերտների մասնակցության, այլև Ռ–ի արվեստի հումանիստական սկզբունքները սասանող ռեակցիայի արդյունք էր։ Վատիկանի որմնանկարներին են հարում շպալերների նախանկարները, որոնք տոն օրերին զարդարելու էին Սիքստինյան կապելլայի պատերը (1515–16, իտալ․ մատիտ, վրձներանգում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարան, Լոնդոն ու այլ հավաքածուներ)։ Անտիկ դասականության զգայական գեղեցկության պաշտամունքի ոգով է տոգորված Հռոմի Ֆառնեզինա վիլլայի «Գաղատեայի հաղթարշավը» որմնանկարը (1514)։ Ռ․-դիմանկարչի տաղանդը հասունացել է Հռոմում․ նա պատկերել է բնորդի առավել տիպական գծերը՝ Հուլիոս II-ի (մոտ 1511, ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա) զուսպ տիրականությունը, «Քողով կնոջ» («Գոննա վելատա», մոտ 1514, Պիտտի պատկերասրահ, Ֆլորենցիա) հոգեթովությունը ևն։ Նախկին հովվերգականության երանգները Հռոմում ստեղծված տիրամոր պատկերներում իրենց տեղը զիջել են մայրության առավել խոր ըմբռնմանը՝ «նկբայի տիրամայ–