Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/612

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ռարմաաի արաահայաած իմաստին հակառակ գործողություն (օրինակ՝ ռևիզիա, ռեգրես), 3․ հակազդեցություն (օրինակ՝ ռեակցիա)։

ՌԵՍ, Հոեա, Սատուռն մոլորակի արբանյակ, 10-րդ աստղային մեծության։ Տրամագիծը՝ 1500 կմ։ Մոլորակից գտնվում է 527,8 հզ․ կմ հեռավորության վրա (ըսա հեռավորության՝ 5-րդը)։ Հայտնաբերվել է 1672-ին։

ՌԵԱԲԻԼԻՏԱՏՈՒՄ (< լատ․ rehabilitate– վերականգնում), 1․ անհիմն մեղադրված կամ վարկաբեկված մարդու իրավունքների, բարի անվան, նախկին համբավի վերականգնում։ 2․ Իրավաբանական այն ակտի հետևանքների վերացում, որով անձը ճանաչվել էր որպես իրավախախտման սուբյեկտ և ենթարկվել որոշակի սանկցիայի՝ վարչական, կարգապահական տույժի, դատապարտման (այդ թվում՝ քաղաքացիական, քաղ․ իրավունքներից, որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, որոշակի վայրերից չհեռանալու պարտավորություն ևն)։ Օրինակ, Ռ․ է դատվածության, նկատողության հանումը, արգելքի վերացումը։ 3․ Բժշկության մեջ, բժշկ․, մանկավարժական, մասնագիտական և իրավական միջոցառումների համալիր՝ ֆիզիկական և հոգեկան սահմանափակ հնարավորություններով (հիվանդությունների և վնասվածքների հետևանքով) անձանց առողջությունը և աշխատունակությունը վերականգնելու համար։ Կիրառվում է ներքին օրգանների, հոգեկան, հենաշարժական ապարատի բնածին և ձեռքբերովի հիվանդությունների, ծանր վնասվածքների հետևանքների ևն դեպքերում։ Հատուկ նշանակություն ունի մտավոր թերզարգացմամբ (տես Օլիգոֆրենոպեդագոգիկա) և լսողության, տեսողության ու խոսելու արատներով երեխաների Ռ․։ Բացի բուժիչ մեթոդներից (աշխատանքային բուժում, բուժական ֆիզկուլտուրա, սպորտային խաղեր, էլեկտրաբուժություն, ցեխաբուժություն ևն), Ռ․ ընդգրկում է նաև ինքնասպասարկման (սոցիալական, կենցաղային Ռ․) հմտություն զարգացնելու և աշխատանքային գործունեության (մասնագիտական, արտադրական Ռ․) նախապատրաստելու միջոցառումները։

ՌԵԱԼԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱ, տես Ռեալական կրթություն։

ՌԵԱԼԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ընդհանուր միջնակարգ կրթության համակարգ, որը, ի տարբերություն դասական կրթության, տեղ չի տալիս հին, դասական լեզուների դասավանդմանը և գլխ․ ուշադրությունը նվիրում է բնական, ֆիզիկամաթ․ գիտությունների հիմունքների ու նոր լեզուների ուսուցմանը։ Դեռևս XVI–XVII դդ․ Ռ․ կ–յան գաղափարն առաջ են քաշել նոր ձևավորվող բուրժուազիայի ներկայացուցիչները՝ նպատակ ունենալով երեխաներին տալ բնական ու ճշգրիտ գիտելիքներ և նրանց գործնական կյանքի նախապատրաստել։ Եվրոպայի առաջին պետ․ ռեալական ուս․ հաստատություններից էին Մաթեմատիկական ենավարկային գիտությունների դպրոցը (1701, Մոսկվա) և Մաթեմատիկական ու մեխ․ ռեալական դպրոցը (1706–08, Հալլե, Գերմանիա)։ XIX դ․ 60-ական թթ․ Ռուսաստանում սրվեց պայքարը ռեալական և դասական կրթության կողմնակիցների միջև։ Ն․ Գ․ Չեռնիշևսկին, Ն․ Ա․ Դոբրոլյուբովը և Կ․ Դ․ Ուշինսկին հանդես եկան հօգուտ բազմակողմանի կրթության՝ ներառելով և՝ հումանիտար, և՝ ռեալական գիտելիքները։ 1864-ի կանոնադրությամբ դասականին զուգընթաց բացվեցին նաև ռեալական գիմնազիաներ (7-ամյա, դասական՝ հուն, և լատ․ լեզուների փոխարեն դասավանդվում էին արտասահմանյան կենդանի լեզուներ)։ Շրջանավարտներն իրավունք ունեին ընդունվել բարձրագույն տեխ․ ուս․ հաստատություններ։ 1872-ին դրանց փոխարինեցին ռեալական ուսումնարանները (ուսման տևողությունը 6–7 տարի), որպեսկիսամասնագիտական ուս․ հաստատություններ ստեղծվել են Գերմանիայում XVIII դ․ կեսին։ 1913-ին Ռուսաստանում կար միջնակարգ և ոչ լրիվ միջնակարգ 276 ռեալական ուսումնարան, 17 հզ․ սովորող։ 1888-ից դրանք տալիս էին ընդհանուր կրթություն և համալսարանների ֆիզիկամաթ․ ու բժշկ․ ֆակուլտետներ ընդունվելու իրավունք։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ՍՍՀՄ–ում ստեղծվեց միասնական հանրակրթական դպրոց (տես ժողովրդական կրթություն, Միջնակարգ կրթություն)։ Մի շարք երկրների (Ավստրիա, Իտալիա, Ֆրանսիա, ԳՖՀ, ճապոնիա ևն) ժողկրթության ժամանակակից համակարգում գործում են ռեալական միջնակարգ ուս․ հաստատություններ կամ միջնակարգ դպրոցներին կից ռեալական բաժանմունքներ։

ՌԵԱԼԳԱՐ (ֆրանս․ realgar, < արաբ, ռախջ ալ գհար – քարանձավի, հանքի փոշի), միներալ, AsS։ Պարունակում է 70,1% As։ Բյուրեղային համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է վառ նարնջակարմիր գույնի զուգահեռանիստեր։ Հանդիպում է հոծ հատիկային զանգվածների կամ Փոշենման հողային կուտակների ձևով։ Փխրուն է, կարծրությունը՝ 1,5–2, խտությունը՝ 3560–3590 կգ/մ։։ Հանդես է գալիս, սովորաբար, աուրիպիգմենտի, անտիմոնիտի, կապարային, արծաթային և ոսկու հիդրոթերմալ հանքանյութերի հետ։ Արևի լույսի ազդեցությամբ քայքայվում և անցնում է դեղին աուրիպիգմենտի։ Ռ․ մկնդեղ ստանալու կարևոր հանքանյութ է։ Հանքավայրեր կան ԱՍՀՄ–ում (Անդրկովկասում), Չեխոսլովակիայում, Ռումինիայում, Հունաստանում, ԱՄՆ–ում, ճապոնիայում։

ՌԵԱԼԻԶՄ (< ուշ լատ․ realis – իրական), Լպարզունակ Ռ․, աշխարհի մասին առօրյա կենսավւորձի վրա հիմնված տարերային պատկերացում, ըստ որի աշխարհը գոյություն ունի այնպես, ինչպես այն ընկալվում է զգայարաններով։ Վ․ Ի․ Լենինի բնորոշմամբ պարզունակ Ռ․ արտահայտում է գիտակցությունից անկախ արտաքին աշխարհի իրական գոյության մասին պարզունակ, չգիտակցված մատերիալիստական տեսակետը։ Մատերիալիստական ուղղվածությունը որոշում էնաիվՌ–ի դրական բովանդակությունը, սակայն ընդհանուր առմամբ իմացության բնույթի վերաբերյալ նաիվ ռեալիստական պատկերացումները անբավարար են և հանգեցնում են լուրջ մոլորությունների։ 2․ Միջնադարյան Ռ․, սխոլաստիկական Փիլիսոփայության երկու հիմնական ուղղություններից (տես Նոմինափզմ և ոեաչիզմ)։ 3․ Արդի բուրժ․ փիլիսոփայության մեջ՝ իդեալիստական իմացաբանական ըմբռնում, որը բաժանվում է անմիջական Ռ–ի (տես Նեոոեափզմ) և միջնորդավորված Ռ–ի (տես Քննադատական ռեափզմ) դպրոցների։

ՌԵԱԼԻԶՄ, գեղարվեստական մեթոդ, գրականության և արվեստի մեջ իրականության արտացոլման և գնահատման հիմնական եղանակներից մեկը։ Մյուս գեղարվեստական մեթոդների համեմատությամբ (կչասիցիզմ, ռոմանտիզմ, նատուրաչիզմ, սիմվոչիզմ ևն) Ռ․ աչքի է ընկնում կյանքի բացառիկ լայն ընդգրկումով և արտահայտչամիջոցների բազմազանությամբ, իրականության էական կողմերի առավել խոր բացահայտումով։ Այն ավելի է համապատասխանում կյանքի գեղարվեստական ճանաչողության հիմնական խնդիրներին (արտացոլման ճշմարտացիություն, երևույթների տիպական բովանդակության բացահայտում ևն)։ Այդ է պատճառը, որ գեղագիտության մեջ հաճախ փորձեր են արվել արվեստում ռեալիստական համարելու այն ամենը, ինչը ճշմարտացի է, բարձր գեղարվեստական և օրինակելի՝ Ռ․ ըստ էության նույնացնելով առաջավոր արվեստի պատմության հետ։ Այդ հիման վրա երբեմն խոսվում է «անտիկ ռեալիզմի», «միջնադարյան ռեալիզմի» և այլՌ–ների մասին։ Ռ–ի այս լայն, ըստ էության արտապատմական, ըմբռնումն ընդունելի չէ։

Ճշմարտությունը կարող է արտահայտվել տարբեր գեղարվեստական մեթոդների միջոցով, թեև Ռ․ նրանցից ամենահամապարփակն է և հանդես է գալիս արվեստի զարգացման համեմատաբար բարձր փուլում։

Ռ–ի պատմությունն սկսվում է եվրոպ․ Վերածննդի դարաշրջանից (XV–XVII դդ․), երբ տնտ․, քաղ․ և գաղափարական կյանքում կատարված մեծ տեղաշարժերի, բուրժ․ հարաբերությունների զարգացման և հումանիստական հայացքների լայն տարածման պայմաններում ստեղծվեց նաև գեղարվեստական մտածողության նոր համակարգ, «ծագեց նոր, առաջին ժամանակակից գրականությունը* (Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը արվեստի մասին, հ․ 1, 1963, էջ 419)։ Այդ նոր գրականության հիմնադիրները եղան Ջ․ Բոկաչչոն, Ֆ․ Ռաբլեն, Ու․ Շեքսպիրը, Մ․ Աերվանտեսը և ուրիշներ։ Գրականությունը ձերբազատվեց անտիկ աշխարհի դիցաբանական և միջնադարի աստվածաբանական ըմբռնումներից, ավելի մերձեցավ կյանքին, որը և հիմք դարձավ ռեալիստական մեթոդի ձևավորման համար։ Հաստատվեցին մարդկային անհատականության ըմբռնման և պատկերման նոր սկզբունքներ (կերպարի զարգացում պատմ․ հանգամանքների մեջ, նրա կապը սոցիալական, ազգ․ և աշխարհագրական պայմանների հետ ևն)։ Վերածնության Ռ–ի մեջ, առաջին հերթին Շեքսպիրի, Ռաբլեի, Աերվանաեսի երկերում ազատորեն միաձուլվում են ողբերգականն ու կոմիկականը, վեհն