Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՌԵԼԵՅ, Ռեյլի (Rayleigh), Ջոն Ուիլյամ (1842–1919), անգլիացի ֆիզիկոս, տատանումների տեսության հիմնադիրներից։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1873-ից, 1905–08-ին՝ պրեզիդենտ)։ Իսկական ազգանունը՝ Սթրեթ (Strutt), լորդ Ռելեյ՝ 1873-ից։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1865), 1879-ին (Ջ․ Մաքսվեփ մահից հետո) դարձել է նույն համալսարանի պրոֆեսոր և Կավենդիշի լաբորատորիայի դիրեկտոր։ 1887-ից՝ Բրիտանական թագավորական ինստ–ի (Լոնդոն) պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են ձայնագիտությանը, տատանումների տեսությանը, օպտիկային, էլեկտրականությանը ևն։ 1873-ին ձևակերպել է տատանումների գծային տեսության մի շարք հիմնարար թեորեմներ։ Առաջինն է ցույց տվել առանց արտաքին պարբերական ազդեցության չմարող տատանումներ կատարող ոչ գծային համակարգերի յուրահատկությունը, ինչպես նաև այդ տատանումների (հետագայում կոչվել են ինքնատատանումներ) առանձնահատուկ բնույթը։ Բացատրել է խմբային և փուլային արագությունների տարբերությունը և ստացել խմբային արագության բանաձև (Ռ–ի բանաձև)։ Դիտարկել է նաև պատահական փուլերով մեծ թվով տատանումների գումարման խնդիրը և ստացել արդյունարար ամպլիտուդի բաշխման ֆունկցիան (այսպես կոչված, Ռելեյի բաշխում)։ Զբաղվել է ալիքների դիֆրակցիայի, ցրման և կլանման հարցերով, հետազոտել վերջավոր ամպլիտուդի ալիքներն ու յուրատեսակ մակերևութային ալիքները (Ռելեյի ալիքներ)։ Տատանումների տեսության վերաբերյալ աշխատանքները Ռ․ ամփոփել է «Ձայնի տեսություն» հիմնարար աշխատությունում։ 1900-ին արտածել է բացարձակ սև մարմնի ճառագայթման օրենքներից մեկը (տես Ռելեյ–Ջինսի օրենք), որը կարևոր նշանակություն է ունեցել քվանտների տեսության ստեղծման համար։ Դրել է լույսի մոլեկուլային ցրման տեսության հիմքը։ Պարզելով, որ լույսի ցրման ինտենսիվությունը հակադարձ համեմատական է ալիքի երկարության 4-րդ աստիճանին (Ռելեյի օրենք), բացատրել է երկնքի երկնագույն լինելը։ 1879-ին ստեղծել է օպտիկական սարքերի Լուծունակության տեսությունը։ 1894-ին Ու․ Ռամզայի հետ հայտնագործել է արգոնը։ Ռ–ի անունով են կոչվել ֆիզիկական շատ հասկացություններ, օրենքներ, սարքեր (Ռեչեյի սկավառակ, Ռելեյի ինտերֆերոմետր, լույսի ռելեյան ցրում, Ռելեյի մագնիսացման օրենք ևն)։ Նոբելյան մրցանակ (1904)։

Երկ․ Волновая теория света, М․–Л․, 1940; Теория звука, т․ 1–2, 2 изд․, М․, 1955․

ՌԵԼԵՅԻ ՍԿԱՎԱՌԱԿ (Ջ․ Ու․ Ռեչեյի անունով), ձայնային ալիքում մասնիկների տատանողական արագության և ձայնի ուժի չափման սարք։ Նուրբ թելից (սովորաբար քվարցե) կախված Փայլարե կամ մետաղե բարակ կլոր թիթեղ է, որը սովորաբար տեղադրվում է միջավայրի մասնիկների տատանման ուղղության նկատմամբ 45° անկյունով (առավելագույն զգայունության դիրք)։ Ձայնային ալիքների տարածման ժամանակ սկավառակը ձգտում է գրավել տատանումների ուղղությանն ուղղահայաց դիրք։ Դրա պատճառն այն է, որ թիթեղի շրջահոսման դեպքում, ըստ Բեռնուլիի օրենքի, ճնշումը մեծ է սկավառակի այն կողմում, որտեղ փոքր է արագությունը (նկ․ )։ Ճնշման ուժերն առաջացնում են պտտող մոմենտ, որը համակշռվում է թելի առաձգականության հաշվին, և այդ դեպքում սկավառակի ու հոսքի ուղղության կազմած անկյունը 45°-ից մեծ է լինում։ Սկավառակի շրջման անկյունով որոշում են ձայնի ուժը։ Հաստատուն հոսքում Ռ․ ս–ի շրջման անկյունը համեմատական է արագության քառակուսուն, ձայնային տատանումների դեպքում՝ արագության ամպլիտուդի քառակուսուն, ընդ որում այդ անկյունը կախված չէ հաճախականությունից։ ՍՍՀՄ–ում Ռ․ ս․ ընդունված է որպես էտալոնային չափիչ սարք՝ կանգուն ալիքներով ռեզոնանսային խողովակում ձայնային ճնշումը որոշելու համար։ Ռ․ ս–ով ձայնային չափումներ կարելի է կատարել ոչ միայն օդում և տարբեր գազերում, այլև ջրում։

ՌԵԼԷՅ–ՋԻՆՍԻ ՕՐԵՆՔ, ճառագայթման օրենք, որն արտահայտում է էներգիայի բաշխումը բացարձակ սե մարմնի սպեկտրում՝ կախված ջերմաստիճանից։ Կարելի է գրեւ uv= –£3- kT տեսքով, որտեղ Uv-ն v հաճախականությանը համապատասխանող ճառագայթման խտությունն է, c-ն՝ լույսի արագությունը, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը, k-ն՝ Բոլցմանի հաստատունը։ 1900-ին արտածել է Ջ․ Ու․ Ռեւեյը՝ էներգիայի հավասարաբաշխման օրենքի հիման վրա։ 1905–1909-ին Զ․ Հ․ Ջինսը, դասական վիճակագրական մեխանիկայի մեթոդները կիրառելով խոռոչում ստացիոնար ալիքների վերաբերյալ, հանգել է նույն բանաձևին։ Ռ–Զ․ օ․ լավ համընկնում է փորձի արդյունքներին միայն փոքր v-երի դեպքում (սպեկտրի երկարալիք տիրույթում)։ v-ի մեծացման հետ ճառագայթման էներգիան, ըստ Ռ–Զ․ օ–ի պետք է անսահման աճի՝ սպեկտրի ուլտրամանուշակագույն և ավելի կարճալիք տիրույթներում հասնելով շատ մեծ արժեքների (այսպես կոչված, ուլտրամանուշակագույն աղետ), մի բան, որ հակասում է Փորձին։ Բացարձակ սև մարմնի ամբողջ սպեկտրի համար ճշգրիտ էներգիայի բաշխում ստացվում է միայն քվանտային պատկերացումների հիման վրա (տես Պչանկի ճառագայթման օրենք)։ Զ․ օ․ Պլանկի օրենքի մասնավոր դեպքն է և կիրառվում է բավականաչափ երկարալիք ճառագայթում ուսումնասիրելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ հաշվումների մեծ ճշգրտություն չի պահանջվում։

ՌԵԼԻԵՖ(ֆրանս․ relief, < Luiui․relevare – բարձրացնել), ցամաքի մակերևույթի, օվկիանոսների ու ծովերի հատակի ուրվագծերով, չափերով, ծագմամբ, հասակով և զարգացման պատմությամբ բազմատեսակ անհարթությունների հանրագումարը։ Ռ․ բաղկացած է դրական կամ ուռուցիկ (բարձունքներ, լեռներ ևն) և բացասական կամ վւոս ընկած (գոգավորություններ, գետահովիտներ են) ձևերից, որոնք առաջանում են արտածին և ներծին պրոցեսների միաժամանակյա երկարատև փոխներգործությունից և բարդացած են երկրորդական անհարթություններով։

Ըստ ձևերի մեծության առանձնացվում են Ռ–ի մի քանի կարգեր, մեգառե - լիեֆ․ ընդգրկում է մոլորակային (մայրցամաքային ելքեր, օվկիանոսային տաշտակներ) և մի շարք համեմատաբար փոքր կարգի (լեռնային համակարգեր, հարթավայրային երկրներ) ձևեր, մակրոռելիեֆ (լեռնաշղթաներ, միջլեռնային գոգավորություններ, բարձրություններ, դաշտավայրեր), մեզոռելիեֆ (ձորեր, ստորջրյա կանիոններ, բլուրներ), միկրոռելիեֆ (կարստային, ձագարներ, տափաստանային ափսեներ, սաղմնային ձորակներ), նանոռելիեֆ (մանրագույն փոսեր, խլուրդների․ մրջյունների հողակույտեր ևն)։ Ռ–ի արտաքին կամ մորֆոգրաֆիական հատկանիշները որոշիչ հիմք չեն նրա համալիրային գնահատման համար, քանի որ միևնույն արտաքին հատկանիշներ ունեցող ձևերը ծագմամբ ու զարգացման առանձնահատկություններով հաճախ լինում են տարբեր։

Ռ–ի մորֆոլոգածագումնային վերլուծության դեպքում առանձնացվում են՝ ռելիեֆ առաջացնող ներծին (գերազանցապես տեկտոնական շարժումներ և հրաբխականություն) և արտածին (Արեգակի ճառագայթային էներգիա, հոսող ջրեր, սառցադաշտեր, քամի, ծովերի և լճերի ալեբախում, հողմահարում են) գործոններ։ Ծանրության րւժի անմիջական ներգործությամբ երկրի մակերևույթին ընթանում են ծանրահակ պրոցեսներ (սողանքներ, լեռնային փլվածքներ ցրոններ ևն)։ Ռ–ի ձևավորման գործում կարեոր դեր ունի նաև մարդու գործունեությունը, որի հետևանքով առաջանում են անթրոպոգեն կամ տեխնոգեն ձևեր։ Ներծին պրոցեսների առաջատարության դեպքում գոյանում են Ռ–ի առավել խոշոր՝ կառուցվածքային ձևեր։ Դրանց առաջացումը կապված է նաև տիեզերական բնույթի