Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ուժերի հեա (երկրի պատման, արեգակնա–լուսնային ձգողականության են)։ Արտածին պրոցեսները սովորաբար ձևավորում են Ռ–ի խոշոր ձևերը բարդացնող, ավելի փոքր, մշակված ձևեր։ Ըստ արտածին գործոնի գերակշռության առանձնացվում են․ ֆլյուվիալ ձևեր, որոնք արդյունք են գետերի ու ժամանակավոր հոսքերի աշխատանքի, սառցադաշտային ձևեր՝ պայմանավորված ժամանակակից և հնագույն սառցադաշտերի գործունեությամբ, սառցույթային (կրիոգնն) ձևեր և արիդային ձևեր, որոնց առաջացման գործում գլխավոր դեր ունեն ֆիզիկական հողմահարումը, քամու աշխատանքը ևն։

Տեկտոնական բարձրացման և իջեցման մարզերը ենթակա են արտածին երևույթների ներգործությանը, բարձրությունները և երկրակեղևի բարձրացող տեղամասերը մասնատվում են, մաշվում, ենթարկվում տեղատարման, իսկ իջվածքներն ու ցածրացող տեղամասերը դառնում են կուտակումային մարզեր։ Տեկտոնական վերընթաց շարժումների հետևանքով առաջանում է Ռ–ի բարձրալեռնային տիպը (Ալպեր, Հիմալայներ, Գլխավոր Կովկասյան լեռնաշղթա, Հայկական լեռնաշխարհ ևն)։ Արտածին պրոցեսների գերակշռության պայմաններում քայքայվում են Ռ–ի դրական տարրերը, փոքրանում բացարձակ և հարաբերական բարձրությունները, առաջանում գոգավոր լանջեր, թուլանում են էրոզիան և տեղատարման պրոցեսները։ Լեռնային երկրներում վարընթաց զարգացմանը համապատասխանում է Ռ–ի միջինլեռնային (միջին բարձր ու թյան) տիպը (Ուրալ, Ապալաչներ)։ Միջինբարձրության լեռները ցածրանալով փոխարկվում են Ռ–ի ցածրալեռնային տիպի (առանձին լեռնազանգվածներ Ղազախական մանրաբլուրներում)։ Վարընթաց զարգացող Ռ–ի վերջին փուլում ձևավորվում է սահմանային հարթավայր կամ պենեպլեն։

Ռելիեֆագոյացման այս կամ այն արտածին գործոնի համեմատական դերը կախված է կլիմայից։ Դրանով պայմանավորված և հիմնականում արտածին ուժերի մասնակցությամբ ստեղծված ռելիեֆի ձևերի տեղաբաշխումը երկրի վրա ենթակա է աշխարհագրական զոնայականության և բարձունքային գոտիականության օրենքին։

Նախորդ երկրբ․ ժամանակաշրջանների կլիմաների աշխարհագրական զոնայականության և բարձունքային գոտիականության փոփոխությունները երկար ժամանակ իրենց արտացոլումն են գտնում հետագա Ռ–ում։ Օրինակ, ժամանակակից լանդշաֆտներում տեղ–տեղ (Արևելա–Եվրոպական հարթավայր, Ալպեր) դիտվում են պլեյստոցենյան սառցադաշտային Ռ–ի մնացորդային ձևեր, որոնք հատկանշական չեն ժամանակակից մորֆոլոգիական–կլիմայական պայմաններին։ Մնացորդային ձևերով հնարավոր է կանխագուշակել Ռ–ի հետագա զարգացման ուղղությունը։ Ծագմամբ և արտաքին տեսքով նման պարզ ձևերի համալիրներն օրինաչափորեն կրկընվելով որոշակի տարածքներում, առաջացնում են Ռ–ի ծագ ու մնային տիպեր։ Դրանց տարածքային անդատվածությունը պայմանավորված է երկրբ․ կառուցվածքի առանձնահատկություններով (Ռ–ի աստիճանակերպ տիպ), ռելիեֆագոյացման որևէ արտածին գործոնի գերակշռությամբ (սառցադաշտային, ջրաէրոզիոն, էոլային և այլ տիպեր), տեկտոնական գործոնի տիրապետող ազդեցությամբ (Ռ–ի սկզբնական տեկտոնական կամ հրաբխային տիպեր)։

Ռ–ի ծագումնային դասակարգումն անհրաժեշտ է տեսական ընդհանրացումների և գեոմորֆոլոգիական քարտեզագրման համար։ ԱԱՀՄ–ում առավել տարածված է Ռ–ի ձևերի և տիպերի ծագումնային դասակարգումը։

Ռ–ի այն ձևերը, որոնցում հստակ արտացոլվում են երկրակեղևի երկրբ․ կառուցվածքները և որոնց գոյացման գործում վճռական դերը պատկանում է ներծին պրոցեսներին, համարվում են ձևաբանական–կառուցվածքային ձևեր։ Ռ–ի ավելի փոքր ձևերը, որոնք ունեն գերազանցապես արտածին ծագում (գետահովիտներ, ձորակներ, բարխաններ, մորենային թմբաշարեր են), առանձնացվում են որպես մորֆոլոգիական մշակված ձեվեր։ Ռ–ի ծագումնային հետազոտությամբ զբաղվում է գեոմորֆոչոգիան։ Այդ հետազոտությունների արդյունքները կիրառվում են մելիորացիայի, ինժեներատեխ․ հետախուզումների, օգտակար հանածոների որոնման և այլ աշխատանքների ժամանակ։

ՌԵԼԻԵՖ, քանդակապատկեր հարթության վրա։ Պատկերի և նրա ֆիզիկական հիմքն ու ֆոնը հանդիսացող հարթության անխզելի կապը Ռ–ի յուրօրինակ առանձնահատկությունն է։ Ռ–ի կարևորագույն արտահայտչամիջոցները՝ հարթության վրա կոմպոզիցիայի ծավալումը, տարածական պլանները հեռանկարչորեն կառուցելու հնարավորությունն ու ծավալների բոլորաձևության պատրանքի ստեղծումը, ձևերի նուրբ կերպավորումը, հնարավորություն են ընձեռում երևակել բարդ, բազմաֆիգուր տեսարաններ, ինչպես և ճարտ․ ու բնապատկերային մոտիվներ։ Ռ․ կարող է ներառնվել պատի, թաղի, քանդակագործական հուշարձանի ևն կոմպոզիցիայում կամ լինել հաստոցային ինքնուրույն ստեղծագործություն։ Ֆոնի հարթության հետ ունեցած հարաբերությամբ տարբերակում են ուռուցիկ և խոր Ռ–ներ։ Խոր Ռ․՝ խորաքանդակը, կիրառվել է հիմնականում Հին Եգիպտոսի ճարտ.–յան, ինչպես և հին արլ․ և անտիկ գլիպտիկայում։ Ուռուցիկ Ռ․, որ իր հերթին ստորաբաժանվում է ցածրի՝ հարթաքանդակ, և բարձրի՝ բարձրաքանդակ, ավելի մեծ տարածում ունի, հայտնի է դեռևս պալեոլիթի դարաշրջանից, ավելի ուշ կիրառվել է Հին Եգիպտոսում, Հնդկաստանում, Ասորեստանում, Չինաստանում և մեծ զարգացում է գտել անտիկ արվեստում, Հայաստանում, Վերածննդի և հետագա շրջանների քանդակագործությունում։ Տես նաև Քանդակագործություն, Գչիպտիկա, Մեդալագործություն հոդվածները։ Պատկերազարդումը տես 448–449-րդ եթերի միջև՝ ներդիրում, աղյուսակ VII։

ՌԵԼԻԵՖԻ ՁԵՎԵՐ, երկրակեղևի մակերեվույթի առանձին անհարթություններ, որոնք լինում են ուռուցիկ կամ դրական (լեռներ, բլուրներ ևն) և գոգավոր կամ բացասական (գոգավորություններ, գետահովիտներ)։ Դրանք օրինաչափորեն կապված են իրար հետ և առաջացնում են ոելիեֆի տիպեր։ Տես նաև Ռեչիեֆ հոդվածը։

ՌԵԼԻԵՖԻ ՏԻՊԵՐ, արտաքին տեսքով, կառուցվածքով և ծագումով իրար նման ռելիեֆի ձևերի համադրումը, որոնք օրինաչափորեն կրկնվում են երկրի մակերեվույթի որոշակի տեղամասերում։ Տես նաև Ռեչիեֆ հոդվածը։

ՌԵԼՅԱՏԻՎԻԶՄ (< լատ․ relativus – հարաբերական), 1․ հարաբերականապաշտություն, փիլ․ իմացաբանական ըմբռնում, որը մարդկային ճանաչողությունը և գիտելիքը համարում է հարաբերական՝ ոչ բացարձակ, պայմանական, փոփոխական՝ կախված ճանաչող սուբյեկտից, նրա զգայությունների և մտածողության առանձնահատկություններից, ճանաչողության պայմաններից, ինչպես նաև աշխարհի բացարձակ փոփոխականությունից։ Դիտելիքի մեջ բացարձակ՝ անփոփոխ, հաստատուն բովանդակության (բացարձակ ճշմարտության) ժխտման հետևանքով Ռ․ կասկածի տակ է առնում կամ իսպառ ժխտում է գիտելիքի օբյեկտիվ բովանդակության (օբյեկտիվ ճշմարտության) հասնելու հնարավորությունը։ Անտիկ փիլ–յան մեջ Ռ․ ձևավորվել է դիալեկտիկայի մշակման փորձերի ընթացքում, որպես մետաֆիզիկայի ծայր հակադրություն (Պրոտագորաս, Դորգիաս, Կրատիլոս ևն)։ Նոր և նորագույն փիլ–յան մեջ Ռ․ հատուկ է էմպիրիզմի՝ Հյումից սերող գծին, մասնավորապես Էմպիրիոկրիտիցիզմին, նեոպոզիտիվիզմին, պրագմատիզմին, ինչպես նաև կոնվենցիոնաչիզմին, որքանով որ դրանք գիտելիքի էմպիրիկական հիմքը մեկնաբանում են որպես սուբյեկտիվ, անհատական փորձ, հետևաբար և պատմականորեն հաջորդափոխվող կամ մրցակցող գիտական տեսությունները և առհասարակ վերացությունները համարում են միմիայն ներգիտական չափանիշներով ընտրված կառուցվածքներ, որոնց կարելի է վերագրել միայն աշխատանքային հիպոթեզների իրավակացություն (ստատուս)։ Ըստ դիալեկտիկական մատերիալիզմի, Ռ․ անհիմն է, քանի որ մարդկային գիտելիքը հիրավի պարունակում է հարաբերական կողմ, բայց չի հանգում նրան։

Իմացաբանական Ռ–ի նմանողությամբ, Ռ․ է կոչվում բարոյական, իրավական, գեղագիտական այնպիսի տեսակետը կամ դիրքավորումը, ինչպես նաև պատմության ընթացքի այնպիսի ըմբռնումը, որը համապատասխան օրինաչափությունները, նորմաները և մոտեցումները կախման մեջ է դնում սուբյեկտից և փոփոխվող հանգամանքներից։ 2․ Նույնն է, ինչ և հարաբերապաշտությունը (ռելյացիոնիզմ, ռելյացիոնալիզմ), ըստ որի իրը (երևույթը) չունի այլ էություն՝ մի ինչ–որ թաքնված «մետաֆիզիկական» բովանդակություն, բացի այն հատկությունների համախմբությունից, որոնք դրսևորվում են ուրիշ իրերի հետ նրա