Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ունեցած հարաբերությունների մեշ, կամ էլ՝ բացի այն մաթ․-տրամաբանական կապերից ու հարաբերություններից, որոնցով այն նկարագրվում է գիտական տեսության մեշ։ Ներկայացուցիչներն են Կանտր, Բերգսոնը, Ա․ Պուանկարեն, տրամաբանական պոզիտիվիստները են։ Հարցի լուծումը տալիս է էության և երեվույթի կատեգորիաների հարաբերակցության դիալեկտիկական մեկնաբանությունը։ Հ․ Գևորգյան

ՌԵԼՍԵՐ (անգլ․ rails, եզակի թիվը՝ rail – ռելս, < լատ․ regula – ուղիղ փայտ, չորսվակ, ձող), շերտերի տեսքով՝ պրոֆիլավորված պողպատե շինվածքներ։ Նախատեսված են երկաթուղու և մետրոպոլիտենի շարժակազմի, տրամվայի, լոկոմոտիվների, հանքարանային տրանսպորտի ու միառեւս ճանապարհների վագոնիկների, ամբարձիչ սայլակների, ամբարձիչների և այլ շարժական, դարձովի ու պատվող կոնստրուկցիաների տեղաշարժման համար։

Առաջին մետաղական Ռ․ կառուցվել են Մեծ Բրիտանիա յում, 1767-ին։ Ռուսաստանում հանքարանային և գործարանային ուղիների համար թուշե Ռ․ կիրառվել են 1788-ին։ XIX դ․ երկրորդ կեսից տարածում ստացան գլոցված պողպատե Ռ․։ Արդի գլոցման արտադրության ձեռնարկությունները Ռ․ են թողարկում հատուկ ռելսային պողպատից, որի բաղադրությունը սահմանված է պետ․ ստանդարտով։ Հենարանների վրա տեղադրված, հենարանների և միմյանց հետ ամրակապված երկաթուղային Ռ․ կազմում են ռելսային աղուր և անմիշականորեն ընդունում են շարժակազմի անիվների ճնշումը։ ԱԱՀՄ–ում ընդունված են 4 տիպի Ռ․՝ Ռ43, Ռ50, Ռ65, Ռ75 (ըստ 1 մ–ի կլորացված զանգվածի)։ Ռ–ի տիպի ընտրությունը կախված է ուղու բեռնալարվածությունից։

Գրկ․ Шахунянц Г․ М․, Железнодорожный путь, М․, 1969; Чернышев М․ А․, Железнодорожный путь, М․, 1974․

ՌԵԿԼԱՄ (ֆրանս․ reclame, < լատ․ reclamare – բացականչել), գովազդ․ 1․ ինֆորմացիա ապրանքների սպառողական հատկությունների և ծառայությունների մասին՝ դրանց նկատմամբ պահանջարկ առաջացնելու և իրացնելու նպատակով։ 2․ Տեղեկությունների տարածում անձի, կազմակերպության, գրականության ու արվեստի ստեղծագործությունների ենի մասին՝ դրանք ժողովրդականացնելու նպատակով։ Ռ–ի ժամանակակից միջոցներն են մամուլը (թերթեր, ամսագրեր, տեղեկագրեր, ուրվագրեր են), ռադիոն, հեռուստատեսությունը, կինոն, ինչպես նաև ցուցափեղկերը, ցուցանակ՝ ները, լուսազդագրերը, փաթեթավորումը, ապրանքների ու ֆիրմաների պիտակները են։

ՌԵԿԼՅՈՒ(1ն^1ստ) Ժան Ժակ Էլիզե (1830–1905), ֆրանսիացի աշխարհագրագետ, սոցիոլոգ, քաղ․ գործիչ, անարխիզմի տեսաբաններից։ 1 Ինտերնացիոնալի անդամ էր, հարել է բակունինականներին։ Հանրապետության կողմնակից էր։ 1871-ի Փարիզի կոմունայի ժամանակ ազգային գվարդիայի մարտիկ էր, գերվել է վերսալցիներից, դատապարտվել ցմահ արտաքսման։ Ապրել է Իտալիայում, Շվեյցարիայում, Բելգիայում։ 1892–1905-ին աշխարհագրության պրոֆեսոր էր Բրյոաելում (սկզբում՝ Ազատ համալսարանում, իսկ այնուհետե իր նախաձեռնությամբ ստեղծված Նոր համալսարանում)։ Ռ․ բացահայտել է պատմության նշանակությունը աշխարհագրության համար և նրանց փոխադարձ կապերը։ Համաշխարհային համբավ է վաստակել Ռ–ի «Նոր ընդհանուր աշխարհագրություն։ Երկիրը և մարդիկ» երկը (հ․ 1–19, 1876–94), որի մեջ փորձել է տալ մարդկության զարգացման ընդհանուր պատկերը և երկրների նկարագրությունը։ Ռ․ չափազանցրել է հասարակության զարգացման վրա աշխարհագրական միջավայրի ազդեցությունը, սակայն աշխարհագրական դետերմինիզմի հետեողական հետնորդ չէր։

Երկ․ La Terre, description de phenomenes de la vie du globe, 5 ed․, t․ 1–2, P․, 1883; Nouvelle Geographie Universelle․ La Terre et les Hommes, v․ 1–19, P․, 1876–94; L’homme et la Terre, v․ 1–6, P․, 1905–08; Ռուսական Հայաստան կամ Արաքսի ավազանը, Ուրմիա լիճ և Առաջավոր Ասիա, Վաղ–պատ, 1890։ Լազիստտե, Հայաստան և Բուրդիսաան։ Կիլիկիա, Փոքր Ասիա, Միջագեաք, Ասորիք և Պաղեսաին, Վաղ–պաա, 1893։

Գրկ․ Лебедева Н․ А․, Лебедев Н․ К․, Реклю, М․, 1956․

ՌԵԿՈՄԲԻՆԱՏԻԱ (< ռե․․․ և ուշ լատ․ combinatio – միացում), վերամիավորում, իոնացմանը հակառակ երեույթ, այսինքն՝ տարանուն ազատ լիցքակիրների անհետացումը դրանց բախումների ժամանակ։ Իոնացած գազերում և պլազմայում տեղի է ունենում ազատ էլեկտրոնների և դրական իոնների Ռ․, որի հետեանքով գոյանում են չեզոք ատոմներ կամ մոլեկուլներ, ընդ որում դրանք կարող են գտնվել թե՝ հիմնական, թե՝ գրգռված վիճակներում։ Կիսահաղորդիչներում տեղի է ունենում հաղորդականության էլեկտրոնների և խոռոչների Ռ․, երբ էլեկտրոնները հաղորդականության գոտուց անցնում են արժեքականության գոտի (տես նաև Գոտիների աեսություն)։ Էւեկարուիաներում տեղի է ունենում դրական և բացասական իոնների ռեկոմբինացիա, երևույթ, որը հակառակ է էլեկտրոլիտային դիսոցմանը։

ՌԵԿՈՆ ԿԻՍՏԱ (իսպ․ Reconquista, < reconquistar – ետ նվաճել), արաբների զավթած տարածքների ետնվաճումը Պիրենեյան թերակղզու ժողովուրդների կողմից VIII–XV դդ․։ Սկսվել է 718-ին, երբ Կովադոնգի (Իսպանիայի հս–ում) ճակատամարտում տեղական աշխարհազորը ջախջախել է արաբների ջոկատը և կանգնեցրել նրանց առաջխաղացումը։ Կորդովայի խաւիֆայության անկումը (1031) հեշտացրել է թերակղզու հվ–ի ազատագրումը։ 1085-ին կաստիլիացիները գրավել են Տոլեդոն։ Աւմորավյ անների (XI դ․ վերջ) և Աւմոհադների (XII դ․ կես) ներխուժումը առժամանակ կասեցրել է Ռ–ի զարգացումը։ 1212-ի հուլիսի 16-ին Կաստիլիայի, Արագոնի և Նավառայի միացյալ ուժերը վճռական հաղթանակ են տարել Ալմոհադների զորքերի նկատմամբ։ 1236-ին կաստիլիացիները գրավել են Կորդովան, 1248-ին՝ Սեիլյան։ 1229– 1235-ին Արագոնը գրավել է Բալեարյան կղզիները, 1238-ին՝ Վալենսիան։ 1249– 1250-ին պորտուգալացիները ազատագրել են Ալգարվին (այժմյան Պորտուգալիայի հարավը)։ 1492-ին ընկավ արաբների վերջին հենարանը՝ Գրանադայի ամիրայությունը։ Ետնվաճումը ուղեկցվում էր պատերազմից ավերված հողերի բնակեցմամբ և տնտ․ յուրացմամբ։

Ռ․ նշանակալիորեն կանխորոշել է Պիրենեյան թերակղզու պետությունների (Իսպանիայի, Պորտուգալիայի) տնտ․ և քաղ․ հետագա զարգացման յուրօրինակությունը, ազդել իսպանացիների ու պորտուգալացիների ազգ․ մշակույթի և ազգ․ բնութագրի ձեավորման վրա։

ՌԵԿՈՆՎԵՐՍԻԱ (< ռե․․․ և լատ․ conversio – վերադարձ, շրջադարձ), էկոնոմիկայի կառուցվածքային փոփոխություն՝ կապված ռազմ, արտադրանքի թողարկումից քաղաքացիականի անցնելու հետ։ Ենթադրում է արտադրության, կապիտալ ներդրումների ու արտաքին առետրական շրջանառության ոլորտներում ճյուղային ու ռեգիոնալ տեղաշարժերի իրականացում, հաճախ դրամական ռեֆորմի անցկացում, տնտ․ գործունեության իրավաբանական կարգավորման փոփոխություն։ Ռ–ի ընթացքում ժամանակավորապես կրճատվում են արտադրության բացարձակ չափերը, սակայն միաժամանակ էկոնոմիկան վերականգնվում է։

ՌԵԿՈՐԴՆԵՐ մարզական, պաշտոնական մրցումներում ․առանձին մարտիկների կամ թիմերի սահմանած Մարզական բարձրագույն նվաճումներ, որոնք հաշվարկվում են ժամանակի, տարածության, քաշի և այլ միավորներով։ Ցույց տրված արդյունքը որպես ռեկորդ գրանցում է համապատասխան մարզական ֆեդերացիան (միջազգային, ռեգիոնալ, ազգային) իր հաստատած պայմանների և կանոնների պահպանության դեպքում (մրցումների մակարդակն ու ընդգրկումը, որոշակի որակավորում ունեցող անհրաժեշտ թվով դատավորների առկայություն, ստանդարտ մարզական հանդերձանքի օգտագործում են)։ Մրցումների մակարդակին և բնույթին համապատասխան տարբերակվում են․ համաշխարհային (բացարձակ բարձրագույն նվաճում), օլիմպիական (Օլիմպիական խաղերի), ռեգիոնալ ազգային և այլ ռեկորդներ (ԱԱՀՄ–ում գրանցվում են նաև միութենակաեփ ինքնավար հանրապետությունների, երկրամասերի ու մարզերի, քաղաքների, մարզական ընկերությունների ռեկորդներ)։ Համաշխարհային ռեկորդները (ներկայացնում են ազգային մարզական ֆեդերացիաները) հաստատում են միջազգային