Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

աստղագիտության պրոֆեսոր Լոնդոնում, 1661-ից՝ Օքսֆորդում։ 1681–83-ին Լոնդոնի թագավորական ընկերության (Գիտությունների ակադեմիա) պրեզիդենտ։ 1660-ական թթ–ից զբաղվել է ճարտարապետությամբ, դարձել անգլ․ կչասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչներից։ Լոնդոնի վերակառուցման Ռ–ի նախագիծը (կազմվել է 1666-ի հրդեհից հետո) չի իրականացվել, սակայն Սիթիում նա կառուցել է բազմաթիվ բնակելի տներ և 52 եկեղեցի, որոնք ուշագրավ են կառուցվածքային և ծավալատարածական լուծումների բազմազանությամբ։ Լավագույնը Ս․ Պողոսի տաճարն է Լոնդոնում (պատկերազարդումը տես SUS, հ․ 4, էշ 658)՝ աշխարհում ամենամեծ բողոքական տաճարը։ Գործերից են նաև․ Լոնդոնում՝ Չելսիի (1682-91) և Գրինվիչի (1696–1716, ավարտվել է 1728-ին, ճարտ․ Ջ․ Վանբրու և ուրիշներ) հոսպիտալները, Քեմբրիջում՝ Տրինիտի–կոլեջի գրադարանը (1676–84), Օքսֆորդում՝ Շելդոնի թատրոնը (1664–69) ևն։

ՌԵՆԳԱՐՏԵՆ Վլադիմիր Պավլովիչ (1882–1964), սովետական երկրաբան և հնէաբան, ՍՍՀՄ ԳԱ թղթ․ անդամ (1946)։ Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստ–ը (1908)։ Աշխատել է Երկրբ․ կոմիտեում (1908-ից), ինչպես նաև ՍԱՀՄ ԳԱ երկրբ․ գիտությունների ինստ–ում (1941-ից), Ֆ․ Ն․ Չեռնիշովի անվ․ երկրբ․ թանգարանի դիրեկտոր (1947–49)։ հիմնական աշխատությունները վերաբերում են Կովկասի ռեգիոնալ երկրաբանությանը, գլխավորապես տեկտոնիկային, շերտագրությանը և հնէաբանությանը։ Կատարել է Կովկասի տեկտոնական շրջանացումը՝ համեմատելով այն Պամիրի հետ։ Մշակել է Կովկասի կավճի ժամանակաշրջանի նստվածքների շերտագրական սխեման։ հնէաբանական հետազոտություններում Ռ․ հատուկ ուշադրություն է դարձրել կավճի և մասամբ պալեոգենի ֆաունայի կարգաբանությանը, ֆիլոգենեզին և հնէակենսաաշխարհագրությանը։ Պետ․ մրցանակ (1948)։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

ՌԵՆԵ (Resnais) Ալեն (ծն․ 1922), ֆրանսիացի կինոռեժիսոր։ Սովորել է դերասանական դասընթացներում և Բարձրագույն կինոկրթության ինստ–ում։ «Նոր ալիք» (ուղղություն ֆրանս․ 1950-ական թթ․ կեսի կինոյում) խմբի ներկայացուցիչ։ Առաջին Կադր «տիրոսիմա, իմ սեր» կինոնկարից (1959), ոեժ․ Ա․ Ռ և ն ե աշխատանքներից են՝ «Վան Գոգ» (1948) կարճամետրաժ, «Գեռնիկա» (1949), «Գիշեր և մառախուղ» (1956) վավերագրական ֆիլմերը։ Ռ–ի գեղարվեստական կինոնկարներից են՝ «Հիրոսիմա, իմ սեր» (1959), «Անցյալ տարի Մարիենբադում» (1961), «Պատերազմը վերջացած է» (1966), «Միրում եմ քեզ, սիրում» (1968)։ 1967-ին մասնակցել է «Վիետնամից հեռու» ֆիլմի ստեղծմանը։

Գրկ․ Юткевич С․, Новая школа французского короткометражного фильма, в сб․։ Французское киноискусство, М․, 1960․

ՌԵՆԵՍԱՆՍ (ֆրանս․ Renaissance – Վերածնունդի renaitre – վերածնվել), Արմ, և Կենտր, Եվրոպայի մի շարք երկրների զարգացման՝ միջնադարյան մշակույթից նոր ժամանակի մշակույթին անցնելու դարաշրջանը։ Տես Վերածնունդ։ ՌԵՆԻ (Reni) Գվիդո (1575–1642), իտալացի նկարիչ։ Կրել է Կառաչչի եղբայրների ազդեցությունը, ուսումնասիրել Ռաֆայելու և Կարավաշոյի ստեղծագործությունները, անտիկ արվեստը։ հիմնականում ստեղծագործել է Հռոմում (1605-ից), նաև Բոլոնիայում (1622-ից)։ Հասուն շրջանի գործերում Ռ․ ներդաշնակորեն պարզ, երբեմն ռելիեֆատիպ կոմպոզիցիաների նրբագեղությունը միահյուսել է տաք ոսկեգույն կամ լուսավոր արծաթավուն տոներով ստեղծված կոլորիտին («Ավրորա» որմնանկարը Հռոմի Պալացցո Պալլավիչինի–Ռոսպիլիոզիում, մոտ 1610)։ Բոլոնիայում ստեղծագործելու շրջանում Ռ–ի գործերում ուժեղացել են պերճաշուք և սառը իդեալականացման («Ատալանտեն և Հիպոմենեսը», Ազգային թանգարան և Կապոդիմոնտե պատկերասրահներ, Նեապոլ) կամ քաղցրավուն սենտիմենտալության գծերը, որոնց պատճառով նրա անունը հետագայում հաճախ համարվել է ակադեմիականացող արվեստի հոմանիշ։

ՌԵՆԻԵ (Regnier) Անրի Ֆրանսուա ժոզեֆ դը (Հյուգ Վինի, Hugues Vignix;, 1864–1936), ֆրանսիացի գրող։ Ֆրանս, ակադեմիայի անդամ (1911)։ Ռ–ի «Գալիք օրեր» (1885), «Հանգստացում» (1886), «Լանդշաֆտներ» (1887), «Դիպվածներ», (1888) բանաստեղծությունների ժողովածուներում, որոնք գրված են ռոմանտիկների և պառնասականների, մասամբ Պ․ Վեռլենի ազդեցությամբ, իշխում է նրբագեղ զգացումների լիրիկան, որը հետագայում «Հնագույն և ասպետական բանաստեղծություններ» (1887–90), «Ինչպես երազում» (1892) ժողովածուներում դառնում է մշուշապատ սիմվոլների ամբողջություն։ Ռ․, ազատ ոտանավորն օգտագործելով, փորձել է բարեփոխել ֆրանս․ տաղաչափությունը։ Սակայն «Կավե մեդալները» (1900), «Ջրերի քաղաքը» (1902), «Թռչող մաշիկներ» (1906), «ժամերի հայելին» (1910), «Vestigia flammac» (լատ․ «Բոցի հետքեր», 1921) ժողովածուներում վերադարձել է խիստ ձևի ավանդույթներին։ Ռ–ի պոեզիայի և արձակի («Կրկնակի սիրելին», 1900, «Կենդանի անցյալը», 1905, «Վախ սիրո հանդեպ», 1907, «Մեղսագործուհին», 1920, վեպեր, «Երազի սիրահարները», 1924, «Կորսված երջանկություն», 1924, պատմվածքների ժողովածուներ) գլխ․ թեման ժամանակի վաղանցիկությունն է, գեղեցիկ գոյաձևերի Փխրունությունը։ Ռ․ ձգտել է վերակենդանացնել XVII–XVIII դդ․ էստեթավորված պալատական կենցաղը։ Նրա արձակին բնորոշ են դեկադենտական գեղապաշտությունը և բարոյական անտարբերությունը, սակայն նկատվում է բուրժ․ պրակտիցիզմի, շահասիրության, կեղծավորության դատապարտում։

Երկ․ Ինձ բավեց մի Փոքրիկ եղեգ։ Թե պատմեցի, տես Ծաղկաքաղ ֆրանսիական դասական քնարերգության, Ե․, 1976։ Ա․ Գատցարյան․

ՌԵՆԻԵ (Regnier) Մատյուրեն (1573–1613), ֆրանսիացի բանաստեղծ։ Շարունակել է Ֆ․ Ռաբչեի և Կ․ Մարոյի ավանդույթները, յուրացրել <Պչեադայի> փորձը և Ֆ․ Մաչերբի դասերը։ Ռ–ի «Երգիծանքներ» (1608–13) գլխավոր ստեղծագործությունում տրված է ֆրանս․ հասարակության կյանքի պատկերը XVI –XVII դդ․ սահմանագծում։ Կենցաղային տարրը և սոցիալական ու հոգեբանական ճշգրիտ բնութագրումները Ռ–ի գործերում զուգակցվում են վւիլ․ և բարոյաէթիկական ընդհանրացումներին։ «Երգիծանքները» ազդեցություն են ունեցել այդ ոճի զարգացման վրա՝ կլասիցիզմի գրականության մեջ (Ն․ Բուալո, ժ․ դը Լաֆոնթեն), մասամբ նաև դրամատուրգիայում (Մոլիեր)։

ՌԵՆԻՆ (< լատ․ ren – երիկամ), մարդու և ողնաշարավոր կենդանիների երիկամում արտադրվող պրոտեոլիտիկ (սպիտալուծիչ) ֆերմենտ։ Անցնելով արյան և ավշի մեջ Ռ․ ազդում է արյան զարկերակային ճնշման կարգավորմանը մասնակցող անգիոտենզինոգենի վրա և այն վերածում ակտիվ ձևի՝ հիպերտենզինի (անգիոտոնինի)։ Ռ–ի ակտիվության որոշումն արյան մեջ օգտագործվում է զարկերակային հիպերտոնիան ախտորոշելու համար։ Ռ–ի նման ֆերմենտներ հայտնաբերվել են նաև արգանդում, ընկերքում, թքագեղձերում, ուղեղում և խոշոր զարկերակների պատերում։

ՌԵՆԻՈՒՄ (Rhenium), Re, տարրերի պարբերական համակարգի VI պարբերության, VII խմբի տարր։ Կարգահամարը՝ 75, ատոմական զանգվածը՝ 186, 207։ Ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s2 5p6 5d5 6տ2, d-աարր է՝ պատկանում է անցումային տարրերի շարքին։ Բնական Ռ․ բաղկացած է 185Re (37,07%) կայուն և 187Re (62,03% Ti/2= 1011 տարի) թույլ ռադիոակտիվ իզոտոպներից։ Արհեստականորեն ստացվել են Ռ–ի 175–192 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները։ JSP 75 տարրի, որպես մանգանի նմանակի, գոյությունը կռահել է Դ․ ի․, Մենդելեևը (1871), նրան վերագրելով 190 ատոմական կշիռ։ Ռ․ հայտնաբերել են (կոչումբիա միներալում, սպեկտրասկոպիական եղանակով, 1925), մուիբդենիաից անջատել (1926) գերմանացի քիմիկոսներ Վ․ Նոդդակ և Ի․ Տակկի (Նոդդակ) ամուսինները անվանել են Հռենոս (Rhenus) գեաի անունով։ Ռ․ չափազանց հազվագյուտ և ցրված տարր է, պարունակությունը երկրակեղում 7 • 10-8 % (տարածվածությամբ