Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/674

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մը, այն բնորոշելով որպես մանրբուրժուական թեքում, որպես լենինիզմի ռևիզիա, հաստատեց ՌԿ(ք)Կ տասներեքերորդ կոնֆերանսի «Կուսակցական շինարարության մասին», «Դիսկուսիայի արդյունքները և կուսակցության մեջ մանրբուրժուական թեքման մասին» բանաձևերը, ընդգծելով, թե «Լենինից զրկվելուց հետո լիակատար կուսակցական միասնություն ապահովելու գործը էլ ավելի կարևոր ու անհրաժեշտ է դարձել քան մինչև այժմ» («ԱՄԿԿ–ն բանաձևերում․․․», մ․ 2, էջ 15)։ Համագումարը հատուկ կարևորություն տվեց կուսակցության անդամների, առանձնապես լենինյան կոչով ընդունվածների մարքս–լենինյան դաստիարակությանը և ցուցում տվեց մասսայական տպաքանակով ԱԱՀՄ–ի բոլոր ժողովուրդների լեզուներով հրատարակել Վ․ Ի․ Լենինի երկերը։ Ելնելով քաղաքի և գյուղի զոդումն ամրապնդելու առանցքային խնդրից՝ համագումարը դիրեկտիվ տվեց ընդլայնել ծանր արդյունաբերությունը՝ առաջին հերթին մետաղարդյունաբերությունը և երկրի հետագա էլեկտրիֆիկացումը։ Նշվեց թեթև արդյունաբերության էլ ավելի զարգացման անհրաժեշտությունը։ Հավանություն տրվեց ներքին առևտրի ժողկոմատի ստեղծմանը, առևտրի մարմինների առջև խնդիր դրվեց տիրապետել շուկային, աստիճանաբար առևտրի ոլորտից դուրս մղել մասնավոր կապիտալը։ Գյուղում կուսակցական կազմակերպությունների ուշադրությունը կենտրոնացվեց գյուղացիական տնտեսությունների կոոպերացումն ուժեղացնելու, հարկային քաղաքականության բնագավառում հստակ դասակարգային գիծ վարելու հարցերի վրա։ Համագումարի ընդունած «Կոոպերացիայի մասին», «Գյուղում տարվող աշխատանքի մասին» բանաձևերի հիմքում դրվեց Վ․ Ի․ Լենինի կոոպերատիվ պլանը։ Համագումարը կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել երիտասարդության կոմունիստական դաստիարակության հարցերին, բանվորական և մտավորական որակյալ կադրերի պատրաստմանը։ Նշելով ՍՍՀՄ–ի կազմավորման ավարտը՝ համագումարը ԿԿ–ին հանձնարարեց անշեղորեն իրագործել ազգերի իրավահավասարության լենինյան գիծը, ամեն կերպ նպաստել ազգերի տնտ․ և կուլտուրական ծաղկմանը։

Համագումարում, յուրաքանչյուր պատգամավորությունում ընթերցվեց Վ․ Ի․ Լենինի նամակը («Նամակ համագումարին»), որի մեջ ընդգծվում էր կուսակցության միասնությունը պահպանելու, նրա շարքերի պառակտումը կանխելու ընդունակ, կայուն Կենտկոմ ընտրելու անհրաժեշտությունը։ Այդ նպատակով Լենինը առաջարկում էր ավելացնել Կենտկոմի անդամների թիվը՝ նրա հեղինակությունը բարձրացնելու, ապարատի աշխատանքը բարելավելու համար և «․․․այն բանը կանխելու համար, որ Կենտկոմի փոքրիկ մասերի կոնֆլիկտները չկարողանային չափից ավելի մեծ նշանակություն ստանալ կուսակցության ողջ ճակատագրի համար» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 36, Էջ 685)։ Նամակում Վ. Ի․ Լենինը տվել է ամփոփիչ բնութագիրը այն մարդկանց, որոնք Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո մղված պայքարի վճռական պահերին հանդես էին գալիս կուսակցության վարած գծի դեմ, փորձելով պառակտել նրա շարքերը։ Նշվում Էր, որ Զինովևի և Կամենևի «հոկտեմբերյան Էպիզոդը» պատահականություն չէր, հատուկ շեշտվում էր Տրոցկու«ոչ բոլշևիզմը», նրան բնութագրելով որպես մի մարդու, որը «․․․ չափազանց ինքնավստահ է գործում և չափազանց հրապուրվում է գործի զուտ վարչական կողմով» (Երկ․, հ․ 36, էջ 687)։ Նամակում տրվել էր նաև Ի․ Վ․ Ատալինի բնութագիրը՝ Վ․ Ի․ Լենինը արտահայտել էր իր կասկածը այն կապակցությամբ, որ դառնալով Կենտկոմի գլխ․ քարտուղար, իր ձեռքում կենտրոնացնելով անսահման իշխանություն, Ատալինը չի կարողանա բավականաչափ զգուշորեն օգտվել այդ իշխանությունից, առաջարկելով Կենտկոմին մտածելու Ատալինին այդ պաշտոնից տեղափոխելու եղանակի մասին և այդ պաշտոնում նշանակելու մեկ այլ մարդու, որը մյուս բոլոր տեսակետներից ընկ․ Ստալինից տարբերվեր մեկ առավելությամբ՝ լիներ ավելի համբերատար, ավելի լոյալ, ավելի քաղաքավարի ու ավելի ուշադիր դեպի ընկերները, ավելի քիչ քմահաճ։ Այս հանգամանքը կարող էր չնչին մանրուք թվալ, բայց «․․․ դա մանրուք չէ, կամ դա այնպիսի մանրուք է, որը կարող է վճռական նշանակություն ստանալ» (Նույնի, նույն տեղում, էջ 689)։ Հաշվի առնելով Ատալինի անհաշտ պայքարը տրոցկիզմի դեմ, ինչպես նաև նրա հավաստիացումները՝ ուղղելու նամակում նշված իր թերությունները, համագումարի պատգամավորները արտահայտվեցին Ի․ Վ․ Ատալինին Կենտկոմի գլխ․ քարտուղարի պաշտոնում թողնելու օգտին։ Համագումարը կատարեց Վ․ Ի․ Լենինի ցուցումը Կենտկոմի անդամների թիվն ավելացնելու մասին։ Կենտկոմ ընտրվեց 53 անդամ և 34 անդամության թեկնածու, ԿՎՀ 151 մարդ, Կենար, վերստուգիչ հանձնաժողով՝ 3 մարդ կազմերով։

Գրկ․ ՍՄԿԿ–ն համագումարների կոնֆերենցիաների և Կենտկոմի պլենումների բանաձևերում ու որոշումներում, մ․ 2, Ե․, 1960։ Тринадцатый съезд РКП(б)․ Стенографический отчет, М․, 1963; История КПСС, т․ 4, кн․ 1, М․, 1970․

ՌԿ(բ)Կ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել 1923-ի ապրիլի 17–25-ին, Մոսկվայում։ Մասնակցել է 408 պատգամավոր վճռական, 417-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին կուսակցության 386 հզ․ անդամի։ Օրակարգ․ Կենտկոմի հաշվետվությունը․ ա․ քաղաքական (զեկուցող՝ Գ․ Ե․ Զինովև), բ․ կազմակերպական (Ի․ Վ․ Ատալին), վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը (Վ․ Պ․ Նոգին), ԿՎՀ հաշվետվությունը (Մ․ Ֆ․ Շկիրյատով), Կոմինտերնի ԳԿ–ում Ռուսաստանյան ներկայացուցչության հաշվետվությունը (Ն․ Ի․ Բուխարին), արդյունաբերության մասին (Լ․ Դ․ Տրոցկի), տարվող հարկային քաղաքականությունը գյուղում (Լ․ Բ․ Կամենև, հարակից4 Մ․ Ի․ Կալինին, Գ․ Յա. Մոկոլնիկով), շրջանացման մասին (Ա․ Ի․ Ոփկով), ազգ․ մոմենտները կուսակցական և պետ․ շինարարության մեջ (Ի․ Վ․ Ստալին), ընտրություններ։ Հիվանդության պատճառով Վ․ Ի․ Լենինը համագումարի աշխատանքներին անմիջաբար չէր մասնակցում։ Համագումարը հանրագումարի բերեց նոր տնտ․ քաղաքականության առաջին երկու տարվա արդյունքները, մի անգամ ևս վճռական հակահարված տվեց նէպի հակառակորդներին, որոնք այն դիտում էին սոսկ նահանջ սոցիալիզմի դիրքերից, հավանություն տվեց կուսակցության ներքին ու արտաքին քաղաքականությանը։ Նշելով ժող․ տնտեսության և աշխատանքի արտադրողականության բարձրացման բնագավառներում ձեռք բերած հաջողությունները՝ համագումարը բանվոր դասակարգին կոչ արեց ջանքերն ուղղել արդյունաբերության, առաջին հերթին նրա առանցքը կազմող ծանր ինդուստրիայի զարգացմանը, «որը միակն է, որ կարող է հանդիսանալ իսկական սոցիալիստական շինարարության ամուր հիմնաքարը» («ԱՄԿԿ–ն բանաձևերում․․․», մաս 1, 1954, էջ 872)։ Կուսակցական, սովետական ու տնտ․ մարմիններին պարտավորեցրեց էլ ավելի խորամուխ լինել տնտ․ հարցերի մեջ, դրանք պահել մշտական ուշադրության կենտրոնում։ Համագումարը վճռականորեն մերժեց արդյունաբերությունը խիստ կենտրոնացնելու, այն գյուղացիության շահագործման հաշվին զարգացնելու, անշահութաբերության պատճառով պաշտպանական նշանակություն ունեցող մի շարք ձեռնարկություններ փակելու վերաբերյալ Տրոցկու առաջարկները, որոնք կխարխլեին գյուղացիության հետ բանվոր դասակարգի դաշինքը, նրան կգրգռեին կուսակցության և սովետական պետության դեմ, լրջորեն կթուլացնեին երկրի պաշտպանունակությունը։ «Հարկային քաղաքականությունը գյուղում» որոշման մեջ ընդգծվեց աշխատավոր գյուղացիների հարկևրը թեթևացնելու, հարկման գլխավոր ծանրությունը կուլակային տնտեսությունների վրա դնելու, կուսակցության դասակարգային գիծը անշեղորեն կենսագործելու անհրաժեշտությունը։ Համագումարը որոշում ընդունեց պարենհարկից դրամական հարկին անցնելու, գյուղի հարկային սիստեմը կանոնավորելու մասին։ Մի քանի հարկերի փոխարեն մտցվեց միասնական գյուղատնտ․ հարկ։ Նշվեց գյուղացիական տնտեսությունները կոոպերացիայի զանազան ձևերի մեջ ընդգրկելու, նրանց պետական օգնություն ցույց տալու, գյուղի նկատմամբ քաղաքի շեֆությունը կազմակերպելու անհրաժեշտությունը։ «Ազգային մոմենտները կուսակցական և պետական շինարարության մեջ» զեկուցման մեջ և այդ առթիվ ընդունված համագումարի բանաձևում նշվեցին ազգերի փաստական անհավասարությունը վերացնելու ուղղությամբ կուսակցության կոնկրետ խնդիրներն ու անելիքները, ԱԱՀՄ–ում ազգ․ հարցի լուծման առանձնահատուկ նշանակությունը, ընդգծվեց մեծապետական շովինիզմի և տեղական նացիոնալիզմի դեմ մղվող պայքարի անհրաժեշտությունը։ Համագումարը հատկապես անդրադարձավ վրացական նացիոնալ–ուկլոնիստներին (Բ․ Գ․ Մդիվանի, Մ․ U․ Օկուջավա և