Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/675

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ուրիշներ), որոնք հանդես էին գալիս Անդրֆեդերացիայի դեմ և Անդրկովկասի մյուս ժողովուրդների նկատմամբ վարում շովինիստական քաղաքականություն։ Համագումարում այդ հարցի քննարկմանը մասնակցեցին Մ․ Վ․ Ֆրունզեն, Գ․ Կ․ Օրջոնիկիձեն, Ա․ Ի․ Միկոյանը, Մ․ Դ․ Օրախելաշվիլին, ժ․ Զ․ էլիավան, Ա․ Ա․ Ենուկիձեն և ուրիշներ։ Նացիոնալ–ուկլոնիստների սխալ գիծը համագումարի կողմից վճռականապես դատապարտվեց: Համագումարին ուղղված Վ․ Ի․ Լենինի նամակի հիման վրա որոշում ընդունվեց ԿՎՀ–ի և ԲԴՏ–ի միաձուլման մասին, նրան պարտավորեցվեց պետ․ ապարատի կատարելագործմանը մասնակից դարձնել բանվորներին։ Համագումարը բանաձևեր ընդունեց նաև երիտասարդության ու կանանց շրջանում տարվող աշխատանքի, արտաքին առևտրի մենաշնորհի և Կուսպատի («Истпарт», Հոկտեմբերյան հեղափոխության և ՌԿ(բ)Կ–ի պատմության ուսումնասիրման հանձնաժողով) գործունեության մասին։ Համագումարն ընտրեց ԿԿ–ի (40 մարդ) և ԿՎՀ–ի (50 մարդ) կազմ․։

Գրկ․ Двенадцатый съезд РКП (б)․ Стенографический отчет, М․, 1968․ Ա․ Բաղմանյան

ՌԿ(Բ)Կ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՏԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ, կայացել է 1922-ի օգոստոսի 4–7-ին՝ Մոսկվայում։ Մասնակցել է 129 պատգամավոր վճռական, 92-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Օրակարգ, միջազգային դրության մասին (զեկուցող Գ․ 6ա․ Աոկոլնիկով), արհեստակցական միությունների մասին (Մ․Պ․ Տոմսկի), կուսակցական աշխատանքը կոոպերացիայում (Վ․ Վ․ Կույբիշև), հակասովետական կուսակցությունների և հոսանքների մասին (Գ․ Ե․ Զինովև), կանոնադրական բաժանմունքի աշխատանքների մասին (Վ․ Մ․ Մոլոտով), կուսակցության անդամների նյութական դրության բարելավման մասին (Մոլոտով), Կոմինտերնի IV կոնգրեսի մասին (Զինովև)։ Հիվանդության պատճառով Վ․ Ի․ Լենինը չկարողացավ մասնակցել կոնֆերանսին։ Կոնֆերանսը հավանություն տվեց արտաքին քաղաքականության բնագավառում ԿԿ–ի վարած գծին և դրական գնահատեց Զենովայի (տես Ջենովայի կոնֆերանս 1922) և Հաագայի (տես Հաագայի կոնֆերանս 1922) կոնֆերանսներում ՌԱՖԱՀ պատվիրակությունների դիրքորոշումները։ Կուսկազմակերպություններին կոչեց ամրապնդելու արհմիությունների գաղափարական ղեկավարումը։ «Կուսակցության խնդիրները կոոպերացիայում» կոնֆերանսի որոշման մեջ նշվեց կոոպերատիվ շարժման մեջ կուսակցության դիրքերի ամրապնդման, կոոպերացիայի տարբեր ձևերի զարգացման անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ ուշադրություն նվիրեց հակասովետական կուսակցությունների և հոսանքների դեմ պայքարին՝ կոչ անելով ակտիվացնել կուսակցության և բանվոր դասակարգի պայքարը ընդդեմ սովետական իշխանությանը թշնամի կուսակցությունների և հոսանքների։ Կոնֆերանսը հավանություն տվեց Կոմինտերնի ԴԿ–ի գործունեությանը և նշեց,որ կոնգրես ուղարկվող պատվիրակություններում պետք է ներկայացվեն ՌԿ(բ)Կ ազգ․ կազմակերպությունները։ Կուսակցության XI համագումարի որոշմամբ վերանայված կուսակցության կանոնադրությունը կոնֆերանսում ընդունվեց միաձայն։

Գրկ․ Всероссийская конференция РКП(б)․ Постановления и резолюции, М․, 1922․

ՌԿ(բ)Կ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, կայացել է 1921-ի մարտի 8–16-ին՝ Մոսկվայում։ 717 վճռական և 418 խորհրդակցական ձայնով պատգամավորները ներկայացնում էին կուսակցության 732521 անդամի։ Օրակարգ․ Կենտկոմի քաղ․ հաշվետվությունը (զեկուցող՝ Վ․ Ի․ Լենին), Կենտկոմի կազմակերպական հաշվետվությունը (Ն․ Ն․ Կրեստինսկի), վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը (Ա․ Ա․ Աոլց), կուսակցության ագիտացիոն–պրոպագանդիստական աշխատանքի և Գլխ-քաղլուսի մասին (Ե․ Ա․ Պրեոբրաժենսկի), կուսակցության հերթական խնդիրներն ազգային հարցում (Ի․ Վ․ Ատալին, հարակից՝ Գ․ Ի․ Աաֆարով), կուսակցական շինարարության հարցեր (Ն․ Ի․ Բուխարին, հարակից՝ Ե․ Ն․ Իգնատով, Վ․ Ն․ Մաքսիմովսկի, Ի․ Տ․ Ամիլգա), արհմիությունները և նրանց դերը երկրի տնտ․ կյանքում (Դ․ Ե․ Զինովև, հարակից՝ Լ․ Դ․ Տրոցկի, Ա․ Դ․ Շլյապնիկով), պարենմասնատրումը պարենհարկով փոխելու մասին (Վ․ Ի․ Լենին, հարակից՝ Ա․ Դ․ Ցուրյուպա), սոցիալիստական հանրապետությունը կապիտալիստական շրջապատման մեջ (Լ․ Բ․ Կամենև), Կոմինտերնում ՌԿ(բ)Կ ներկայացուցչի հաշվետվությունը (Դ․ Ե․ Զինովև), կուսակցության միասնության և անարխո–սինդիկալիստական թեքման մասին (Վ․ Ի․ Լենին), ղեկավար մարմինների ընտրություններ։ Բացի հայտարարված օրակարգի կետերից, համագումարը լսեց Մ․ Ա․ Օլմինսկու զեկուցումը Կուսպատի [ՌԿ(բ)Կ և Հոկտեմբերյան հեղափոխության պատմության հանձնաժողով] աշխատանքի մասին։ Մարտի 12–14-ին փակ նիստերում քննարկվեց կարմիր բանակի վերակառուցման հարցը։ Համագումարի աշխատանքը ղեկավարում էր Վ․ Ի․ Լենինը։

Համագումարն ընթանում էր երկրի համար բարդ և ծանր իրադրության պայմաններում։ Իմպերիալիստական և քաղաքացիական պատերազմների, օտարերկրյա ռազմ, ինտերվենցիայի հետևանքով քայքայվել էր ժող․ տնտեսությունը։ Զգացվում էր արդյունաբերական ապրանքների, պարենի և վառելիքի սուր պակաս։ Լրացուցիչ մեծ դժվարություններ առաջացրեց բանակի զորացրումը։ Այդ ծանր պայմաններում գյուղացիությունը դժգոհ էր պարենմասնատրումից, դժգոհություն առաջացան նաև բանվորների որոշ, խավերի շրջանում։ Նման իրադրության մեջ ակտիվացել էին հակասովետական տարրերը՝ սպիտակգվարդիականները, էսէռները, մենշևիկները, անարխիստները և այլոք։ Բռնկվեցին հակասովետական խռովություններ, կուսակցության ներսում գլուխ բարձրացրին հակակուսակցական խմբավորումներ, տրոցկիստները, Բանվորական օպովիցիան», «Դեմոկրատական ցենարաչիզմ» խումբը և ուրիշներ։ Առանձնապես սրվեց արհմիությունների մասին բանավեճը (տես Բանավեճ արհ– միությունների մասին)։

Համագումարի բացման իր ճառում և Կենտկոմի քաղ․ հաշվետվության մեջ բնութագրելով պատերազմի ավարտից հետո կապիտալիստական երկրների հետ հարաբերությունների հարցում կուսակցության քաղաքականությունը, Վ․ Ի․ Լենինը զարգացրեց սոցիալ–տնտ․ տարբեր սիստեմների խաղաղ գոյակցության հնարավորության մասին գաղափարը։ Բացահայտելով քաղաքացիական պատերազմի ավարտից հետո կուսակցության և ամբողջ երկրի առաջ ծառացած հսկայական դժվարությունները՝ Լենինը նշեց դրանց վերացման ուղիները։ Աահմանեց ինչպես տնտ․ շինարարության, այնպես էլ երկրի ներսում բանվոր դասակարգի և աշխատավոր գյուղացիության փոխհարաբերության խնդիրները, ուսուցանելով, որ պրոլետարիատի դիկտատուրայի բարձրագույն սկզբունքը բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքն է։ «Պարենմասնատրումը պարենհարկով փոխելու» մասին զեկուցման մեջ նա նշեց, որ դրա անհրաժեշտությունը բխում է աշխատավոր գյուղացիության դրության բարելավման, գյուղատնտեսության և ողջ ժողտնտեսության վերելքի պահանջներից։ Վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ համագումարը որոշում ընդունեց <ռազմական կոմունիզմի> քաղաքականությունից անցնելու նոր ւռնաեսական քաղաքականությանը (նէպին), որով նախատեսվում էր սոցիալիզմի կառուցումը երկրում։

Համագումարը բանաձև ընդունեց «Ազգային հարցում կուսակցության հերթական խնդիրների մասին» զեկուցման վերաբերյալ, որտեղ հանգամանորեն բնութագրվեց կուսակցության ազգային քաղաքականությունը։ Խնդիր դրվեց զարգացնել սովետակակ հանրապետությունների փոխադարձ կապերը, օժանդակել նրանց հետագա, ավելի սերտ մերձեցմանն ու դաշինքի ամրապնդմանը։ Առաջ քաշելով անցյալում ճնշված ժողովուրդների տնտ․, քաղ․ և կուլտուրական հետամնացության վերացման խնդիրը, համագումարը դրա լուծումը կապեց մեծապետական շովինիզմի և տեղական նացիոնալիզմի դեմ պայքարն ուժեղացնելու հետ։ Համագումարը մեծ ուշադրություն նվիրեց սովետական հանրապետությունների համախմբմանը, ընդգծելով, որ հանրապետությունների տնտ․, քաղ․ ու պաշտպանական ընդհանուր շահերը թելադրում են կազմել դրանց կամավոր պետ․ միություն։

Ամփոփելով արհմիությունների մասին բանավեճի արդյունքները՝ համագումարը դատապարտեց տրոցկիստների, «բանվորական օպոզիցիայի», «դեմոկրատական ցենտրալիզմ» խմբի հայացքները։ Ձայների մեծամասնությամբ ընդունեց «Արհմիությունների դերի և խնդիրների մասին» բանաձևը, որտեղ առաջ քաշված լենինյան դրույթները դարձան ղեկավար սկզբունքներ արհմիությունների հետա–գա գործունեության համար։

Համագումարը կուսակցական շինարարության հարցերին նվիրված որոշում ընդունեց, որտեղ խնդիր դրվեց զարգաց–