Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/676

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

նել ներկուսակցական դեմոկրատիան, բարձրացնել կուսակցության անդամների գաղափարաքաղ․ մակարդակը ևն։ «Կուսակցության միասնության և անարխոսինդիկալիսաական թեքման մասին» զեկուցման հիման վրա ընդունվեց բանաձև, որում վճռականապես դատապարտվեցին «բանվորական օպոզիցիայի» և այլ ֆրակցիոն խմբերի հակակուսակցական հայացքները։ Վ․ Ի․ Լենինի առաջարկությամբ «Կուսակցության միասնության մասին» ընդունված հատուկ բանաձևում խնդիր դրվեց անհապաղ ցրել բոլոր ֆրակցիոն խմբերը։ Կենտկոմին լիազորություններ տրվեցին կարգապահության խախտման կամ ֆրակցիոնության դեպքերում կիրառել ներկուսակցական պատժի բոլոր ձևերը, ընդհուպ մինչև կուսակցությունից վտարելը, իսկ ԿԿ–ի անդամներին փոխադրել ԿԿ–ի անդամության թեկնածու, կամ, իբրե ծայրահեղ միջոցառում, վտարել կուսակցությունից։

Համագումարը հաստատեց ՌԿ(բ)Կ IX կոնֆերանսի (1920) որոշումը Կենտրոնական վերահսկիչ հանձնաժողով (ԿՎՀ) և մարզային ու նահանգային կուսկոմիտեների վերահսկիչ հանձնաժողովներ ստեղծելու մասին, որոնք մեծ նշանակություն ունեցան կուսակցության ամրապնդման և պետ․ ապարատի բարելավման պայքարի համար։ Համագումարը հավանություն տվեց ՌԿ(բ)Կ պատվիրակության գործունեությանը Կոմինտերնի ԳԿ–ում։ Ռազմ, հարցում հատուկ որոշում ընդունվեց, որը նպաստում էր կարմիր բանակի և ռազմածովային նավատորմի ամրապնդմանը, երկրի պաշտպանունակության ապահովմանը։

Ընտրվեց Կենտկոմ՝ 25 անդամ, 15 անդամության թեկնածու, ԿՎՀ՝ 7 անդամ, 3 անդամության թեկնածու կազմերով։

Գրկ․ Լենին Վ․ Ի․, ՌԿ(բ)Կ X համագումարը, 1921 թ․, մարտի 8–16, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 43։ ՍՄԿԿ–ն համագումարների, կոնֆերենցիաների և Կենտկոմի պլենումների բանաձևերում ու որոշումներում, 7 հրտ․, մ․ 1, Ե․, 1954։ Десятый съезд РКП(б)․ Стенографический отчёт, М․, 1963; История КПСС, т․ 4, кн․ 1, М․, 1970․

ՌԿ(բ)Կ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ, կայացել է 1921-ի մայիսի 26–28-ին՝ Մոսկվայում։ Մասնակցել է 239 պատգամավոր։ Օրակարգ․ 1․ տնտեսական քաղաքականությունը (զեկուցող Վ․ Ի․ Լենին), ա․ պարենային հարկը (Ա․ Ի․ Մվիդերսկի), բ․ կոոպերացիան (Լ․ Մ․ Իփնչուկ), գ․ ֆինանսական բարենորոգման մասին (Ե․ Ա․ Պրեոբրաժենսկի), դ․ մանր արդյունաբերությունը (Վ․ Պ․ Միլյուտին), 2․ էսէռների և մենշևիկների դերը ընթացիկ պահին (Կ․ Я․ Ռադեկ), 3․ Կոմինտերնի III կոնգրեսը (Կ․ Բ․ Ռադեկ), կուսակցության կազմակերպական աշխատանքի առաջիկա խնդիրների մասին (Վ․ Մ․ Մոլոտով)։ Կոնֆերանսը հրավիրվեց արտահերթ՝ նոր ւոնւոեսական քաղաքականության էության ու խնդիրների հետագա պարզաբանման համար։ Բացելով կոնֆերանսը՝ Վ․ ի․ Լենինը նշեց, որ «․․․օրակարգի գլխավոր կետը, այն գլխավոր հարցը, որ մեզ ստիպել է կոնֆերանս հրավիրել մեր ենթադրած ժամկետից առաջ, դա տնտեսական քաղաքականության պարենհարկի հարցն է։ Այդ հարցը գլխավոր հարցն է այժմ» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 43, էջ 359)։ ՌԿ(ր)Կ աասներորղ համագումարում նոր տնտ․ քաղաքականության հարցի քննարկումից հետո տեղական աշխատողներից շատերը դեռևս անտեղյակ էին այդ քաղաքականության հարցերին։ Պարենհարկի մասին իր զեկուցման մեջ Վ․ Ի․ Լենինը նշեց, որ տեղերում պարենհարկի կապակցությամբ որոշված քաղաքականությունը չբացատրված, մասամբ նույնիսկ անհասկանալի է մնում։ Նա պարզաբանեց նէպի նշանակությունն ու իրագործման ուղիները, ընդգծելով, որ գլխավոր խնդիրը տնտ․ հիմքի վրա բանվոր դասակարգի դաշինքի ամրապնդումն է գյուղացիության հետ, գյուղատնտեսության վերելքի ապահովումը, գյուղատնտեսության և արդյունաբերության միջև ճիշտ ապրանքափոխանակության կազմակերպումը, սոցիալիստական հասարակարգ կառուցելու համար որպես հիմք խոշոր արդյունաբերության զարգացումը և երկրի էլեկտրիֆիկացումը։ Նշելով պարենային ֆոնդերի ստեղծման գործում գյուղատնտեսության վերելքի ապահովման առաջնահերթ խնդիրը, Վ․ Ի․ Լենինը հատուկ ընդգծեց խոշոր արդյունաբերության նշանակությունը։ «Ռեսուրսների ամրապնդման, սոցիալիստական հասարակարգի ստեղծման իսկական և միակ բազան բացառապես խոշոր արդյունաբերությունն է» (նույն տեղում, էջ 369)։ Նա միաժամանակ մատնանշեց, որ այդ գլխ․ գործի հաջողությունը տվյալ էտապում կախված է պարենհարկի քաղաքականության ճիշտ կիրառումից, գյուղատնտեսության վերելքից և մանր արդյունաբերության աշխուժացումից, մի բան, որը հնարավորություն կտա պետության ձեռքում կենտրոնացնելու մթերքների ու հումքի անհրաժեշտ պաշարները և վերականգնելու խոշոր արդյունաբերությունը։ խնդիր դրեց զարգացնել տեղերի նախաձեռնությունն ու ինքնուրույնությունը, ուսումնասիրել գործնական փորձը, աշխատողներին ուսուցանել աշխատանքի լավագույն ձևերը ևն։

Կոնֆերանսի փակման ժամանակ արտասանած իր ճառում Վ․ Ի․ Լենինը մեծագույն նշանակություն ունեցող հետևությունների հանգեց․ «Այժմ միջազգային հեղափոխության վրա մենք գլխավոր ազդեցությունը գործում ենք մեր տնտեսական քաղաքականությամբ։ ․․․Այս ասպարեզն է փոխադրվել պայքարը համաշխարհային մասշտաբով։ Կլուծենք այդ խնդիրը, և այն՞ ժամանակ մենք կշահենք միջազգային մասշտաբով հաստատապես ու վերջնականապես։ Այդ պատճառով տնտեսական շինարարության հարցերը մեզ համար միանգամայն բացառիկ նշանակություն են ստանում» (նույն տեղում, Էջ 412)։

Կոնֆերանսն ընդունեց համապատասխան բանաձևեր և հաստատեց Կենտկոմի աշխատանքի պլանը, որտեղ հատուկ ուշադրություն էր դարձվում կուսակցական կադրերի դաստիարակմանն ու տեղաբաշխմանը, տեղական կազմակերպությունների հետ Կենտկոմի կապերի ամրապնդմանը։ Ընդւսնված բանաձևերն ու որոշումները հիմնավորեցին և պարզաբանեցին նոր տնտեսական քաղաքականությունը․ «․․․ մի քաղաքականություն, որը պետք է իրագործել լրջորեն ու երկար ժամանակով» (նույն տեղում, էջ 411)։

Գրկ. Լենին Վ․ Ի․, ՌԿ(բ)Կ համառուսասաանյան X կոնֆերանսը, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 43։ Десятая всероссийская конференция РКП(б), в кн․։ КПСС в резолюциях и решениях съездов, конференций и пленумов ЦК, 8 изд․, т․ 2, М․, 1970․ Հ․ Մելիքյան

ՌԿ(բ)Կ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել Մոսկվայում 1922-ի մարտի 27–ապրիլի 2-ին։ Մասնակցել է 522 պատգամավոր վճռական, 165-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Օրակարգ․ ԿԿ–ի քաղ․ հաշվետվությունը (զեկուցող՝ Վ․ Ի․ Լենին), ԿԿ–ի կազմակերպական հաշվետվությունը (Վ. Մ․ Մոլոտով), վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը (Վ․ Պ․ Նոգին), ԿՎՀ հաշվետվությունը (Ա․ Ա․ Աոլց), Կոմինտերնում ՌԿ(բ)Կ պատվիրակության հաշվետվությունը (Գ․ Ե․ Զինովև), արհմիությունները (Մ․ Պ․ Տոմսկի, Ա․ Ա․ Անդրեև), կարմիր բանակի մասին (Լ․ Դ․ Տրոցկի), ֆինանսական քաղաքականությունը (Դ․ Յա․ Մոկոլնիկով, Ե․ Ա․ Պրեոբրաժենսկի), կուսակցության զտման արդյունքները և նրա շարքերի ամրապնդումը (Մ․ Ֆ․ Շկիրյատով, Գ․ Ե․ Զինովև, հարակից՝ Գ․ Ի․ Սաֆարով, 6ա․ Ա․ Ցակովլև), ընտրություններ։

Կենտկոմի քաղ․ հաշվետվության մեջ Վ․ Ի․ Լենինը բազմակողմանիորեն վերլուծել է երկրի ներքին ու արտաքին դրությունը, հանրագումարի բերել նէպի (տես Նոր տնտեսական քաղաքականություն) կիրառման մեկ տարվա արդյունքները․ «Մենք մի տարի նահանջում էինք։ Այժմ մենք պետք է ասենք կուսակցության անունից՝ բավակա ն է։ Մենք հասել ենք այն նպատակին, որը հետապնդում էր այդ նահանջը։ Այդ ժամանակաշրջանը վերջանում է կամ վերջացել է։ Այժմ առաջ է մղվում ուրիշ նպատակ՝ ուժերի վերախմբավորումը» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 45, էջ 107)։ Նէպը կատաղի պայքար էր սոցիալիզմի և կապիտալիզմի միջև։ «Ո՞վ ո՞ւմ» կհաղթի–ահա թե ինչպես էր դրված հարցը։ Վ․ Ի․ Լենինն այն հաստատակամ համոզմունքն արտահայտեց, որ հաղթանակողը սոցիալիզմը կլինի, քանի որ «Ռուսաստանի պրոլետարական պետության ձեռքում եղած տնտեսական ուժը միանգամայն բավական է անցումը դեպի կոմունիզմ ապահովելու համար» (նույն տեղում, էջ 118)։ Նա կոմունիստների առջև խնդիր դրեց սովորել և մասսաներին ապացուցել, որ իրենք կապիտալիստներից ավելի լավ կարող են տնտեսություն կառավարել։ Նէպի պայմաններում, երբ արտադրության զարգացման գործում խրախուսվում էին աշխատավոր գյուղացիության ջանքերը, լայն չափով ծավալվել էին շուկայական հարաբերությունները, առևտուրը դարձել էր հիմնական օղակ այն բարդ ու բազմաբնույթ խնդիրների մեջ, որոնք ծառացել էին կուսակցության առջև։ Առևտուրը կապիտալիզմի և սոցիալիզմի միջև ծավալվող մրցության գլխավոր ասպարեզն էր։ Վ․ Ի․