Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/685

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

րից, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1920), պրեզիդենտ (1945– 1950)։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1966)։ Ավարտել է Մանչեստրի համալսարանը (1910), ստացել դոկտորի կոչում։ Եղել է Սիդնեյի (1912–15), Լիվերպուլի (1915–21), Մանչեստրի (1922–1928), Լոնդոնի (1928–30) համալսարանների օրգ․ քիմիայի, Օքսֆորդի համալսարանի (1930–55) քիմիայի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են տեսական օրգ․ քիմիային։ Ուսումնասիրել է ալկալոիդների, իզոպրենոիդների, անտոցիանների կազմությունը, պարզել մորֆինի, ստրիխնինի կառուցվածքը, մշակել ատրոպինի, կոկաինի են միացությունների սինթեգը։ Նոբելյան մրցանակ (1947)։

ՌՈԲՈՏ (չեխ․ robot < robota – հարկադրական աշխատանք, rob – ստրուկ), համակարգ, որը վերարտադրում է մարդու (երբեմն կենդանու) ֆիզիկական և բանական գործողությունները։ «Ռ․» տերմինն առաջինն օգտագործել է Կ․ Չապեկը «R․ Ս․ R․» պիեսում (1920)։ Նախատեսված է արտադրական պրոցեսների ավտոմատացման, մարդու համար վտանգավոր պայմաններում (բարձր և ցածր ջերմաստիճան կամ ճնշում, թունավոր մթնոլորտ, բարձր ճառագայթում են) կամ անմատչելի տարածությունում (գետնի տակ, տիեզերքում, այլ մոլորակների մակերևույթների վրա են) աշխատելու համար։ Որպես կանոն արտաքին տեսքով Ռ–ները խիստ տարբերվում են մարդուց։ Այսպես, օրինակ, տարածության մեջ տեղաշարժվելու համար անշարժ կամ ստացիոնար Ռ–ները չունեն մեխանիզմներ, իսկ շարժական Ռ–ները հանդերձվում են թրթուրավոր մեխանիզմներով կամ այլ շարժիչներով (հեղուկ միջավայրում աշխատելու համար՝ թիավար պտուտակներով, մթնոլորտում կամ անօդ տարածության մեջ շարժվելու համար՝ ռեակտիվ շարժիչներով են)։ Մարդկային ձեռքի շարժական ֆունկցիաները վերարտադրելու համար Ռ–ները հանդերձվում են մեկ կամ մի քանի մանիպուլյատորներով, որոնք կինեմատիկորեն և շարժական հանգույցների թվով արմատապես տարբերվում են մարդկային ձեռքից։ Մանիպուլյատորների հանգույցները կարող են ունենալ պտտական (մի քանի պտույտ), շարժական (երկարող) զույգեր են։ Ընդունված է Ռ–ների՝ ըստ դասերի (տիպերի) հետեյալ դասակարգումը․ մանիպուլյացիոն (ավտոմատ, կենսատեխնիկական, ինտերակտիվ, վերջին երկուսն ավտոմատ ռեժիմով աշխատում են օպերատորի հետ), շարժական (քայլող, ինքնաշարժվող, էկզոսկելետոն), ինֆորմացիոն (հետազոտող՝ «Վեներա» և «Մարս» սովետական ապարատներ, փնտրող, որոշող), ստեղծագործականխաղային (նախագծող, խաղային, կոմպոզիցիոն), կոմպլեքսային (մանիպուլյացիոն–ինֆորմացիոն՝ Մարսի մակերևույթն ուսումնասիրող ամեր․ <Վիկինգ> ապարատ, շարժական տարբեր Ռ–ների կոմպլեքսներ՝ Լուսնի մակերևույթն ուսումնասիրող «Լուսնագնաց–1» և «Լուսնագնաց–2» սովետական ինքնագնաց ապարատներ)։ Արդյունաբերության մեջ առավել լայնորեն կիրառվում են ավտոմատ մանիպուլյացիոն Ռ–ները (նկ․ 1), որոնք ստորաբաժանվում են ծրագրայինի (առաջին սերունդ), հարմարվողի (երկրորդ սերունդ), բանականի (երրորդ սերունդ)։ Բանական Ռ–ներն (նկ․ 2) ունեն զգայական տվիչներ (սենսորային համակարգ) և ստացված ինֆորմացիայի մշակման սարքավորում՝ գործադիր մեխանիզմներով ու կառավարման համակարգով։ Տվիչները միջավայրի առարկաների, նրանց հատկությունների ու փոխհարաբերությունների մասին հավաքում են ինֆորմացիա, որի հիման վրա արհեստական բանականությունը ձևավորում է արտաքին շրջապատի մոդելը և վճիռ ընդունում Ռ–ի գործողությունների հաջորդականության մասին։ Վճիռը վերածվում է ծրագրերի, որոնք իրականացվում են գործադիր մեխանիզմներով։ ՀՍՍՀ–ում Ռ–ների տեսության և արտադրության ուղղությամբ աշխատանքներ տարվում են 1970-ից։

Գրկ. Попов Е․ П․, Верещагин А․ Փ․, Зенкевич С․ Л․, Манипуля ционные роботы․ Динамика и алгоритмы, М․, 1978; Тимофеев А․ В․, Роботы и искусственный интеллект, М․, 1978․ Գ․ Արեշյան․

Պոլ Ռոբսոն (Robeson) (1898-1976), ամեր․ նեգր երգիչ (բաս), դրամատիկ դերասան, հասարակական գործիչ։ Ավարտել է Նյու Ցորքի Կոլումբիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1923)։ 1921-ից հանդես է եկել որպես դրամատիկ դերասան, 1925-ից՝ որպես երգիչ։ Ամեր․ և անգլ․ թատրոններում խաղացած դերերից լավագույնը Օթելլոն է (Շեքսպիրի «Օթելլո», 1930, «Սավոյ» թատրոն, Լոնդոն)։ Նեգր․ ժող․ երգերի և սպիրիչուեւսների կատարումով համաշխարհային ճանաչման է արժանացել Եվրոպայի երկրներում համերգային շրջագայությունից հետո (1926–28)։ ՍՍՀՄ–ում առաջին անգամ եղել է 1934-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939–45) Ռ–ի համերգներն ուղեկցվել են ֆաշիզմի դեմ կրքոտ կոչերով։ Օժտված էր փափուկ, գեղեցիկ տեմբրի, լայն դիապազոնի ձայնով։ Երգացանկում (երգել է մոտ 20 լեզուներով)՝ նեգր․, ամեր․ ժող․, իսպանացի և գերմանացի հակաֆաշիստների, ՍՍՀՄ ժողովուրդների և սովետական կոմպոզիտորների երգեր։ Նկարահանվել է կինոֆիլմերում (1933-ից)։ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ, Մոսկվայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆ․ (1958-ից): Խաղաղության միջազգային մրցանակ (1950), «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան մրցանակ (1952)։

ՌՈԳԻՐ ՎԱՆ ԴԵՐ ՎԵՅԴԵՆ (Rofe ier van der Weyden), Ռոժյե դելա Պատյուր (Rogier de la Pasture) (մոտ 1400 – 1464), նիդերլանդացի նկարիչ։ Հյուսիսեվրոպական Վաղ Վերածննդի խոշորագույն ներկայացուցիչներից։ 1435-ից աշխատել է Բրյուսելում։ Ռ․ վ․ դ․ Վ–ի վաղ շրջանի աշխատանքները չեն պահպանվել։ Նրա ստեղծագործությանը բնորոշ են կերպարների արտասովոր հուզական հագեցվածությունը, կոմպոզիցիոն ռիթմերի խստությունը, գծանկարի հստակությունը, գունապատկերի լարվածությունը («Խաչից իջեցնելը», Պրադո, Մադրիդ, «Խաչելություն», Գեղարվեսաապատմական թանգարան, Վիեննա)։ Գործողությունը կենտրոնացնելով առաջին պլա–