Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/691

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Գրկ․ Дашкевич Я․ Р․, Армянские колонии на Украине в источниках и литературе XV–XIX веков, Е․, 1962, с․ 143-147․ Ռ․ Համբարձումյան

ՌՈԼԼԻ ԹԵՈՐԵՄ, մաթեմատիկական անալիզի թեորեմներից, առաջին անգամ ձևակերպել է Մ․ Ռոչւբ։ Ռ․ թ․ պնդում է․ եթե f(x) ֆունկցիան անընդհատ է [a, b] հատվածի վրա, ունի ածանցյայ (a, ե)-ի յուրաքանչյուր կետում և [a, ե]-ի ծայրակետերում ընդունում է նույն արժեքը [f(a) =f(b)]f ապա (a,b) միջակայքի գոնե մեկ с կետում f՝(x) ածանցյալը զրո է դառնում՝ f՝(c)=0։ Երկրաչափորեն Ռ․ թ–ի պնդումը նշանակում է, որ f(x) խունկցիայի գրաֆիկի գոնե մեկ կետում տարված շոշափողը զուգահեռ է աբսցիսների (xrb-րի) առանցքին։

ՌՈԿԱ (Roca), հրվանդան Պիրենեյան թերակղզում, Պորտուգալիայում, Եվրոպա մայր ցամաքի արմ․ ծայրագույն (արմ․ երկայնության 9°34՝ և հս․ լայնության 38°48՝) կետը։

ՌՈԿԱՅԼ (ֆրանս․ rocaille, բառացի՝ մանրացված քար, խեցիներ), 1․ ռոկոկոյին բնորոշ զարդամոտիվ՝ ոճավորված խեցի։ 2․ Տերմին, որ երբեմն օգտագործվում է ռոկոկո ոճը նշելու համար։

ՌՈԿԻՏԱՆՍԿԻ (Rokitansky) Կարլ (1804–1878), ավստրիական բժիշկ, ազգությամբ չեխ։ Վիեննայի ԴԱ անդամ (1848) U պրեզիդենտ (1869), Փարիզի ԴԱ անդամ (1870)։ Մասնագիտական կրթությունն ստացել է Պրագայի և Վիեննայի համալսարաններում։ 1834–75-ին եղել է Վիեննայի համալսարանի ախտաբանական անատոմիայի պրոֆեսոր։ 1844-ին Վիեննայում կազմակերպել է ախտաբանական անատոմիայի առաջին ամբիոնը՝ պատրաստուկների թանգարանով։ Ախտաբանական նկարագրական անատոմիայի հիմնադիրներից է։ Նկարագրել է ստամոքսի խոցի թափածակումը, աղիքների ճմլումը, աորտայի ինքնաբեր պատռվածքները, սրտի միջնապատերի բնածին արատները են։ Ռ․ հումորալ ախտաբանության կողմնակից էր, հիվանդությունների առաջացման հիմքը համարում էր օրգանիզմի հեղուկների քիմ․ բաղադրության փոփոխությունները։

ՌՈԿՈԿՈ (ֆրանս․ rococo), ռոկայլ (ոոկար զարդամոտիվից), XVIII դարի 1-ին կեսի տարածական արվեստներում ե XVIII դարի եվրոպ․ գրականության մեջ զարգացում գտած ոճ։ Սկզբնավորվել է Ֆրանսիայում, բացարձակ միապետության ճգնաժամի շրջանում, արտահայտել ազնվականությանը հատուկ հեդոնիստական տրամադրությունները, իրականությունից թատերականացված խաղի աշխարհ Փախչելու ձգտումը։ Տարածական արվեստներում Ռ․ ոճը նախ և առաջ ազդել է դեկորի բնույթի վրա, որն այդ դարաշրջանում ստացել է ընդգծված քմահաճ և բարդացված տեսք։ Ֆրանս․ Ռ–ի զարգացման վաղ շրջանում (մոտավորապես մինչե․ 1725-ը, այսպես կոչված՝ ռեգենտության ոճ) բարոկկոյի ձևերը կորցրել են իրենց մոնումենտալությունը, շենքերի հարդարանքին բնորոշ է դարձել մանրատված զարդապատկերը, կահավորման իրերին՝ քմահաճորեն մշակված մակերեսը։ Զարգացած Ռ․ (մոտավորապես 1725–50, այսպես կոչված՝ Լյուդովիկոս XV-ի ոճ) արմատավորել է քանդակային և ծեփածո բարդագույն նախշեր, պարուրազարդեր, կտրատված կարտուշներ, ռոկայլներ, ամուրների դիմակ–գլխիկներ ևն։ Սենյակների հարդարանքում կարևորվել են հարթաքանդակներն ու նրբագեղ շրջանակներով երփնագիր պաննոները, ինչպես և բազմաթիվ հայելիները։ Ռ․ ոճի առավելապես զարդապատկերային ուղղվածությունը թույլ չի տվել մեծապես ազդելու կառույցների կազմվածքի և արտաքին տեսքի վրա․ օրինակ, ֆրանս․ հյուրանոցների ճարտարապետության մեջ (ճարտ․ ժ․ Մ․ Օպպենոր, ժ․ Օ․ Մեյսոնիե, ժ․ Բոֆրան և ուրիշներ) Ռ․ ոճի ճոխ ինտերիերները զուգակցված են համեմատաբար խիստ արտաքին տեսքի հետ։ Տարածվելով Եվրոպայի երկրների [Դերմանիա (Դ․ Վ․ Կնոբելսդորֆ, 6ո․ Բ․ Նայման, մասամբ՝ Մ․ Դ․ Պյոպելման), Ավստրիա, Լեհաստան, Չեխոսլովակիա, Ռուսաստան (Վ․ Վ․ Ռաստրելլի, Ա․ Ի․ Չևակինսկի)] ճարտարապետության մեջ Ռ․ ոճը հաճախ եղել է ոչ այնքան ֆրանս․ ազդեցության արտացոլում, ինչքան ուշ բարոկկոյի տեղական յուրօրինակ տարբերակ։ Ռ–ի գեղանկարչությանը, քանդակագործությանը, գրաֆիկային բնորոշ են տարփերգական, տարփերգական–ղիցաբանական, հովվերգական սյուժեները, ոգով կամերային, ասիմետրիկ կառուցված կոմպոզիցիաները։ Ռ–ի քանդակագործության մեջ գերիշխել են ինտերիերի հարդարանքի համար նախատեսված հարթաքանդակներն ու արձանները, արձանիկները, ոչ մեծ խմբաքանդակները, կիսանդրիները, նաև՝ թրծակավից, գունազարդված կամ անջնարակ ճենապակուց (Ֆրանսիայում՝ ժ․ Բ․ Լեմուան, Գերմանիայում՝ Յո․ Յո․ Կենդլեր)։ Երվւներանգ և որոշ չափով գունաթափ կոլորիտով Ռ․ ոճի գեղանկարչությունը հիմնականում նույնպես դեկորատիվ ուղղվածություն ուներ (ֆրանս․ վարպետներ Ն․ Լանկրե, Ֆ․ Լեմուան, ժ․ Մ․ Նատիե, Ֆ․ Բուշե)։ Ռ–ի դեկոր ատիվ–կիրառական արվեստի ստեղծագործություններին բնորոշ է հարդարանքի ծայրաստիճան նրբությունը՝ հաճախ զուգորդված չինական արվեստից փոխառնված միտումնավոր էկզոտիկ մոտիվներով․ դրանց վարպետները կարողանում էին առանձնապես նրբորեն դրսևորել նյութի արտահայտչական հնարավորությունները։ 1760-ական թթ․ Ռ․ ոճը ամենուրեք տեղը զիջել է կւասիցիզվին։ Պատկերազարդումները տես 672–673-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ IX, և 641-րդ էջից առաջ՝ ներդիրում։

ՌՈԿՈՍՈՎՍԿԻ Կոնստանտին Կոնստանտինովիչ (1896–1968), սովետական զորավար, Սովետական Միության մարշալ (1944), Սովետական Միության կրկնակի հերոս (29․7․1944, 1․6․1945)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին (1914–1918)։ Կարմիր բանակում ծառայել է 1917-ից։ Մասնակցել է Քաղաքացիական պատերազմին (1918–20)։ Ավարտել է հրամկազմի կատարելագործման հեծելազորային դասընթացները (1925) և Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիային կից բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները (1929)։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) ժամանակ եղել է կորպուսի, բանակի, ռազմաճակատի (Բրյանսկի, Դոնի, Կենտր․, Բելոռուս․, 1-ին և 2-րդ Բելոռուս․) հրամանատար։ 1945-ի հունիսի 24-ին գլխավորել է Հաղթանակի շքերթը Մոսկվայում։ 1945 –49-ին Հս․ զորախմբերի գլխ․ հրամանատարն էր։ ԼԺՀ կառավարության խնդրանքով և սովետական կառավարության թույլտվությամբ 1949-ի հոկտեմբերին Ռ․ մեկնել է Լեհաստան։ Նշանակվել է Լեհական ժող․ Հանրապետության Ազգ․ պաշտպանության մինիստր և Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ Ստացել է Լեհաստանի մարշալի կոչում։ Ընտրվել է Լեհ․ միացյալ բանվ․ կուսակցության ԿԿ Քաղբյուրոյի անդամ և Սեյմի դեպուտատ։ 1956-ին վերադարձել է ՍՍՀՄ։ Եղել է ՍՍՀՄ պաշտպանության մինիստրի տեղակալ (1956–57), Անդրկովկասյան ռազմ, օկրուգի հրամանատար (1957–58), ՄՍՀՄ պաշտպանության մինիստրի տեղակալ և գլխ․ տեսուչ (1958– 1962), ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության գլխ․ տեսուչների խմբի գլխ․ տեսուչ (1962-ից)։ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու (1956–68), II, V–VII գումարումների ՍՍՀՄ Դերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 7, Հոկտեմբերյան հեղափոխության, «Հաղթանակի», Կարմիր դրոշի 6, Սուվորովի I և Կուտուզովի I աստիճանի շքանշաններով, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով և մեդալներով։ Թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։