Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/693

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

դպրոցները դրվել են պեա․ հովանավորության ներքո։ 1883-ին կառուցվել է դպրոցի նոր շենքը, որտեղ մի քանի տարի դասավանդել U տեսուչ է եղել Մ․ Միրախորյանը։ 1916-ին Ռ–ում ստեղծվել է Հայ բարեգործական ընկերության մասնաճյուղ։ Ռ–ի հայկ․ համայնքը գոյատևել է մինչև XX դ․ կեսը։ Այժմ Ռ–ում բնակվում են աննշան թվով հայեր։ Ս․Քոչանջյան

ՌՈՄԱՆ ԿՈՇ, Ղրիմի թերակղզու ամենաբարձր կետը։ Գտնվում է Ղրիմի լեռների հվ․ բլրաշարի Բաբուգան 6այ լա զանգվածում։ Բարձրությունը 1545 մ է։ Կազմված է կրաքարերից։ Տիրապետում է քարքարոտ լեռնամարգագետնային, արլ․ ստորոտին տիպիկ կարստային լանդշաֆտը։

ՌՈՄԱՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ «լատ․ ГОmanus – հռոմեական), հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ցեղակից լեզուների խումբ (տես Հնդեվրոպական չեզուներ)։ Առաջացել են Եվրոպայում հռոմ․ նվաճումների հետևանքով (մ․ թ․ ա․ I դ․–մ․ թ․ V դ․) լատ–ի տարածմամբ։ Ռ․ լ–ով խոսում է մոտ 500 մլն մարդ։ 50-ից ավելի երկրների պետ․ լեզուներն են։

Ռ․ լ․ միմյանց հետ կապված են հատկանիշների այնպիսի ցանցով, որը դժվարացնում է նրանց դասակարգումը։ Առանձնացնում են, սովորաբար, հետևյալ ենթախմբերը․ իբերա–ռոմանական (իսպաներեն, պորտուգալերեն, կատալաներեն), գալա–ռոմանական (ֆրանս․, պրովանսերեն), իտալա–ռոմանական (իտալ․, սարդի ներեն), ռետա–ռոմանական (ֆրիուլերեն, սելվերեն, էնգադիներեն), բալկանա–ռոմանական [ռում․, մոլդավ․, մեգլենառումիներեն, առումիներեն, իստրառումիներեն, դալմաթերեն (վերջինս մեռած լեզու է)]։

Ռ․ լ–ի տարբերակվածությունն առաջին հերթին պայմանավորված է տարբեր երկրներում լատ–ի հնչյունական համակարգի կրած փոփոխություններով, որոնց հետևանքով առանձին լեզուների ձևաբանությունը նույնպես ենթարկվել է փոփոխությունների (լատ․՝ caballus «ձի», իսպաներեն՝ caballo, իտալ․ cavallo, ֆրանս․՝ cheval, ռում․՝ cal․ լատ․՝ venio «գալիս եմ», իտայ․՝ vendo, պրովանսերեն՝ vende, իսպ4 vendo, ֆրանս․՝ je viens, ռում․՝ v&nd)։ Ռ․ լ–ի ընդհանրությունները մեծ մասամբ հանգում են ժող․ լատ–ին, որի անմիջական շարունակողներն են, և դասական լատ–ին՝ այդ լեզուների դասական գրական լեզվին, որից ժամանակի ընթացքում կատարել են տարբեր տիպի փոխառություններ։ Ռ․ լ–ի բնորոշ, հատկանիշներից են գոյականի և ածականի քերականական սեռը (արական, իգական), հոդերի գործածությունը (որոշյալ–անորոշ), որոշ բայաժամանակների բաղադրյալ կազմությունը (դերբայով և օժանդակ բայով), լեզուների մեծ մասում հոլովների բացակայությունը ևն։

Ռ․ լ–ի տարբերությունները պայմանավորված են՝ ա․ ժող․ լատ–ի բարբառային տարբերակվածությամբ, բ․ ժող․ լատ–ի վրա Եվրոպայի նվաճված ցեղերի ու ժողովուրդների (կելտեր, իբերացիներ, ռետեր ևն) լեզուների ազդեցությամբ, գ․ ռոմանացված երկրների տարբեր ժամանակներում նվաճված լինելով, դ․ հետագայում տվյալ ժողովուրդների լեզուների վրա այլ նվաճողների (գերմաններ, սլավոններ, արաբներ) լեզուների ազդեցությամբ, ե․ յուրաքանչյուր ժողովրդի պատմության ընթացքի սոցիալ–տնտ․ յուրահատուկ պայմաններով ևն։

Ռ․ լ–ով առաջին գրական վկայություններն ունեն տարբեր ժամանակագրություն՝ IX դ․ (ֆրանս․), X դ․ (պրովանսերեն, լատիներեն), XI դ․ (իսպաներեն, սարդիներեն), XII դ․ (պորտուգ․, կատալաներեն), XIII դ․ (իտալ․), XV–XVI դդ․ (ռում․, մոլդ․)։

Ուշ միջնադարից գաղութատիրական նվաճումների հետևանքվ Ռ․ լ․ (ֆրանս․, իսպաներեն, պորտուգ․) տարածվել են Աֆրիկայում և Ամերիկայում։ Դառնալով տեղի բնիկների լեզուներ՝ կրել են որոշ փոփոխություններ։

Գրկ․ Бурсъе Э․, Основы романского языкознания, пер․ с франц․, М․; 1952․ Сергиевский М․ В․, Введение в романское языкознание, 2 изд․, М․, 1954; Йордан Й․, Романское языкознание․ Историческое развитое течения, методы, пер, с рум․, М․, 1971; Кор лэтяну Н․ Г․, Исследование народной латыни и её отношений с романскими языками, М․, 1974․ Մ․ Աղաբեկյան

ՌՈՄԱՆԱԿԱՆ Ոճ, X-XII դարերում (որոշ, տեղերում նաև XIII դարում) Արմ․ Եվրոպայում (ինչպես և Արլ․ Եվրոպայի մի քանի երկրներում) գերիշխող ոճ, միջնադարյան եվրոպ․ արվեստի զարգացման կարևորագույն փուլերից։ «Ռ․ ո․» տերմինը գիտության մեջ ներմուծել է ֆրանսիացի հնագետ Մ․ դը ժերվիլը 1818-ին։ Ռ․ ո․ ընկալել է վաղ քրիստոնեական արվեստի, մերովինգյան արվեստի, «կարոլինգյան վերածննդի» (տես Կարոչինգյան արվեստ), ինչպես և անտիկ, Բյուզանդիայի, Մերձավոր Արևելքի արվեստների բազմաթիվ տարրեր։ Չնայած ֆեոդ, մասնատվածությունից բխող տեղական դպրոցների բազմազանությանը Ռ․ ո․ հանդիսացել է միջնադարի առաջին գեղարվեստական համակարգը, որ տարածվել է մեծ մասամբ եվրոպ․ երկրներում։ Ռ․ ո–ի միասնականության հիմքը զարգացած ֆեոդ, հարաբերություններն էին և կաթոլիկ եկեղեցու միջազգային էությունը։ Արվեստների հիմնական հովանավորը վանքային միաբանություններն էին, կառուցողները, ձեռագրեր ընդօրինակողներն ու ծաղկողները՝ վանականները․ XI դ․ վերջից միայն երևան են եկել աշխարհիկ քարգործների (շինարարներ և քանդակագործներ) շրջիկ խմբերը, այսպես կոչված «հույն վարպետները» (Graecos operarios), որոնց եղբայրակցություններում կային հունադավան հայեր և վարպետացած էին թաղերի, գմբեթների կառուցման, ինչպես և քանդակագործության մեջ։ Ռոման, կառույցները հիանալի ներդաշնակված են բնությանը։ Դրանց արտաքին տեսքը հանգիստ է, հանդիսավոր–խստաշունչ։ Այդ տպավորությունն ստեղծվել է զանգվածեղ պատերի շնորհիվ, որոնց հաստությունը ընդգծվել է պատուհանների նեղ բացվածքների և աստիճանաձև խորացող շքամուտքերի, ինչպես և աշտարակների միջոցով, որոնք Ռ․ ո–ում դարձել են ճարտ․ կոմպոզիցիայի կարևորագույն տարրերից։ Ռոման․ կառույցը պարզ ծավալների (խորանարդ, զուգահեռանիստ, պրիզմա, գլան) համակարգ է, որի ճակատային գեղազարդումներն ունեն ճարտ․ ձևեր՝ կամարակապ սյունաշար, դուրս երկարող շքամուտք, խորշերի շարք և ընդհանուր հորինվածքին ենթարկվող քանդակներ, որոնք ռիթմավորելով պատի զանգվածը, չեն խաթարում կառույցի միակուռ ամբողջությունը։ Ռ․ ո–ի տաճարները զարգացրել են վաղ քրիստոնեական (այդ թվում՝ հայկ․) ճարտարապետությունից ժառանգած բազիլիկ և կենտրոնակազմ եկեղեցիների (որոնք բազմանիստ են, օրինակ, Ֆլորենցիայի մկրտարանը, XI–XII դդ․ կամ հայկ․ Ծռվիզի, V դ․, Ագարակի, VII դ․, բնօրինակով՝ քառաբսիդ–Գալլիանոյի Ս․ Հովհաննես, X դ․) տիպերը։ Ռոման, բազիլիկը, եռանավ կամ հնգանավ, կարոլինգյան բնօրինակի հիման վրա ունի տրանսեպտ և դուրս երկարող աբսիդ։ Հատակագիծը նման է լատինական՝ արմ․ թևը երկարած խաչի․ սովորաբար արլ․ հատվածում տեղադրված է դասը, ՝ որի գետնահարկում հաճախ կա վկայարան (կրիպտե)։ Ռոման, բազիլիկներին հատուկ են հետևյալ առանձնահատկությունները․ աստիճանաբար դուրս երկարող աբսիդներ, ճառագայթաձև դասավորված աբսիդներ, երկու տրանսեպտ և երկու՝ արլ․ ու արմ․ աբսիդ, եռաբսիդ վերջավորություն՝ երկարած արմ․ թևով, որը համարվում է հայկ․ տիպի եռաբսիդ [հայազն Սոֆրոնիոսի VI դ․ հիմնադրած Թեոդոս վանքի եռանավ եկեղեցու (Երուսաղեմ) օրինակով] ևն։ Տրանսեպտի և երկայնական նավերի հատման տեղում սովորաբար կանգնեցվել է երդիկ կամ աշտարակ։ Տաճարի գլխ․ մասերից յուրաքանչյուրը արտաքուստ և ներքուստ հստակ առանձնացված առանձին տարածական բջիջ է։ Միմյանցից բավական հե–