Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/695

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ղացիների (որոնք հիմնական հարկատուն էին և բանակը համալրողները) հողազրկման ղեմ։ 922-ին մեծ բանակ է ուղարկել Դվինի ամիրա Սպուքի դեմ, սակայն վերջինս Աշոտ Բ-ի օգնությամբ վտարել է բյուզանդացիներին։ Պատերազմել է Բուլղարիայի և արաբների դեմ։ Կայսրության սահմանները հասցրել է մինչև վերին Եփրատ և Տիգրիս։ 941-ին պարտության է մատնել Կիևյան Ռուսիայի իշխան Իգորին, իսկ 944-ին նրա հետ կնքել հաշտության պայմանագիր։ Ռ․ I-ի դեմ բազմիցս կազմակերպվել են դավադրություններ․ 944-ին գահընկեց է արվել որդիներից, աքսորվել Պրոտե կղզի, դարձել վանական։ Ռ․ I-ի արտաքին քաղ․ և ռազմ, հաջողություններին մեծապես նպաստել են նրա հայազգի զորավարներ Հովհաննես Կուրկուասը, Թեոփիլոս Կուրկուասը, Մելիասը (Մլեհը), ծովակալ Ալեքսիոս Մուսելեն։

Ռ․ II (ծն․ թ․ անհտ․–963), կայսր 959-ից։ Մակեդոնական (հայկական) դինաստիայից։ Կոստանդին VII Ծիրանածինի որդին։ Ռ․ II-ի օրոք է գործել հայազգի զորավար, ապագա կայսր Նիկեփորոս II Փոկասը, որը խոշոր հաղթանակներ է տարել արաբների նկատմամբ։ 961-ին Ռ․ II-ի դեմ կազմակերպվել է անհաջող դավադրություն։ Ենթադրվում է, որ մահացել է թունավորումից։ Կոստանդին VII Ծիրանածինը իր «Կայսրության կառավարման մասին» աշխատությունը գրել է Ռ․ II-ի համար։ Ռ․ III Արգիրոս (մոտ 968–1034), կայսր 1028-ից։ Մակեդոնական (հայկական) դինաստիայից։ Կայսր է դարձել վաթսուն տարեկանում՝ ամուսնանալով Կոստանդին VIII-ի դուստր Զոեի հետ։ Պատերազմել է արաբների դեմ։ Ձգտելով իր ազդեցությունը տարածել Հայաստանում, 1030-ին իր զարմուհուն կնության է տվել «Մեծ Հայքի էքսուսիարխին» (հավանաբար հայոց թագավոր Հովհաննես-Սմբատի եղբայր Աշոտին)։ Ռ․ III-ի օրոք արաբներից ազատագրվել են Եդեսիան (1032), Բերկրին (1034)։ Հայկ․ աղբյուրները նշում են Ռ․ III-ի հակահայադավան քաղաքականությունը, նրան անվանում «խակամիտ, չարաբարո և հայադավանության հայհոյիչ»։ Ռ․ III-ին խեղդամահ են արել բաղնիքում՝ Զոեի համաձայնությամբ, այլ վարկածով՝ թունավորել է Զոեն։

Ռ․ IV Դիոգենես (ծն․ թ․ անհտ․–1072), կայսր 1068–71-ին։ Արտահայտել է ռազմաֆեոդ․ ավագանու շահերը։ Սելջուկյան թուրքերի դեմ պայքարելու համար վերակազմել է բանակը։ 1068-ին մի շարք հաղթանակներ է տարել սելջուկների նկատմամբ, սակայն 1071-ին պարտվել է Մանազկերտի մոտ (տես Մանազկերւոի ճակաաամարա 1011) և գերի ընկել։ Ազատվել է Ալփ Արսլանին զիջելով Մանազկերտը, Եդեսիան, Մենբիջը, Անտիոքը և ամենամյա հարկ տալու պայմանով։ 1071-ի հոկտեմբերին գահընկեց է արվել։ Դահը վերադարձնելու փորձն անհաջողության է մատնվել։ Հայկ․ աղբյուրներում ներկայացված է իբրև հայադավանության հալածիչ։ Թշնամաբար է վերաբերվել Սեբաստիայում հաստատված Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու որդիներ Ատոմին և Աբուսահլին։ Հ. Բարթիկյան

ՌՈՄԱՆՈՎ Դրիգորի Վասիլևիչ (ծն․ 1923, գ․ Զիխնովո, այժմ՝ Նովգորոդի մարզի Բորովիչիի շրջանում), սովետական պետ․ և կուսակցական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1983)։․ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է (հեռակա) Լենինգրադի նավաշին․ ինստ–ը (1953)։ Մասնակցել է 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմին։ 1946-ից աշխատել է Լենինգրադի Ա․ Ա․ ժդանովի անվ․ գործարանի կենտր․ կոնստրուկտորական բյուրոյում (կոնստրուկտոր, սեկտորի վարիչ)։ 1955-ից՝ նույն գործարանի կուսկոմիտեի քարտուղար, ապա ՍՄԿԿ ԿԿ կուսկազմակերպիչ։ 1957-ից ՍՄԿԿ Լենինգրադի Կիրովյան շրջկոմի քարտուղար, այնուհետև 1-ին քարտուղարը։ 1961-ից Ռ․ ՍՄԿԿ Լենինգրադի քաղկոմի, 1962-ից՝ ՄՄԿԿ Լենինգրադի մարզկոմի քարտուղար, 1963-ից 2-րդ քարտուղարն էր։ 1970–83-ին՝ ՄՄԿԿ Լենինգրադի մարզկոմի 1-ին քարտուղար։ 1983-ից՝ ՍՄԿԿ ԿԿ քարտուղար։ ՍՄԿԿ ԿԿ անդամ է 1966-ից, ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամության թեկնածու՝ 1973-ից, Քաղբյուրոյի անդամ՝ 1976-ից։ ՍՍՀՄ VII–X գումարումների Դերագույն սովետի դեպուտատ է։ 1971-ից ՍՍՀՄ Դերագույն սովետի Նախագահության անդամ։ Պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության ու 2 այլ շքանշաններով։

ՌՈՄԱՆՈՎՅԱՆ ՈՉԽԱՐ, մուշտակատու կոպտաբուրդ ոչխարների ցեղ։ Բուծել են Ցարոսլավլի նահանգի գյուղացիները XVIII–XIX դդ․, տեղական կարճապոչ հս․ ոչխարների ընտրության և զույգ ընտրության միջոցով հաշվի առնելով մուշտակատվության լավագույն հատկանիշները։ Անվանումը ստացել է տարածման սկըզբնավայրի՝ Ռոմանովո–Բորիսոգլեբյան գավառի (այժմ՝ Տուտաևյան շրջ․ Ցարոսլավլի մարզում) անունից։ Ռ․ ո–ներից ստացվում է լավագույն ոչխարենի։ Առավել արժեքավոր է 6–8-ամսական գառների մորթին։ Բուրդը պարունակում է մեծ քանակով աղվամազ, որն ըստ երկարության գերաճում է քստամազի և առաջացնում օղակաձև գեղեցիկ գանգուրներով խոպոպիկներ։ Նորածին գառների բրդածածկը սև է, իսկ սեռահասուն ոչխարներինը՝ երկնագույն երանգներով մոխրագույն։ Մուշտակների ու քուրքերի բուրդը չի լմկվում, իսկ դրանց հակառակ երեսը նուրբ է։ Ոչխարներին խուզում են տարեկան 3 անգամ։ Խոյերի միջին բրդատվոլթյունը՝ 2,5–3,5, իսկ մաքիներինը 1,4–1,7 կգ է։ Միջին կենդանի զանգվածը համապատասխանաբար 65–75 և 48–55 կգ է։ Պտղատվությունը 100 մաքուց 230–250 գառ է (առանձին մաքիներ երբեմն ծնում են մինչև 8 գառ)։ Տարածված է ՌՍՖՍՀ հս․ և հս–արլ․ մարգերում և Բելոռուս․ ՍՍՀ–ում։ Ռ․ ո–ները օգտագործ– վում են կոպտաբուրդ ոչխարների բարելավման համար։

ՌՈՄԱՆՈՎՆԵՐ, բոյարական տոհմ, 1613-ից՝ ցարական, 1721-ից՝ կայսերական դինաստիա Ռուսաստանում, կառավար ել են մինչև 1917-ի փետրվարը։ Ռ–ի նախահայրը փաստացի հայտնի Անդրեյ Իվանովիչ Կոբիլան է (XIV դ․ կես)։ Մինչև XVI դ․ սկիզբը Ռ–ի նախնիները անվանվել են Կոշկիններ, այնուհետև՝Զախարիններ։ Ռ–ի տոհմահայրը Ռոմանի 3-րդ որդի Նիկիտա Ռոմանովիչն էր, որի որդիներից առավել հայտնի էին Ֆեոդորը (հետագայում՝ պատրիարք Ֆիլարետ) և Իվանը։ 1613-ին Զեմստվային ժողովը ցար է հռչակել Ռոմանի ծոռ, Ֆեոդորի (Ֆիլարետի) որդի Միխայիլին, որն իշխել է 1613– 1645-ին։ Այնուհետև ռուս, գահին տիրել են Ալեքսեյ Միխայլովիչը (1645–76), Ֆեոդոր Ալեքսեևիչը (1676–82), Պետրոս I Մեծ Ալեքսեևիչը (1682–1725, որի օրոք Ռուսաստանը դարձավ կայսրություն, իսկ Պետրոս I՝ առաջին կայսրը), Եկատերինա I (Պետրոս I-ի կինը) (1725–27), Պյոտր II (Պետրոս I-ի թոռը, որի մահով վերջանում է Ռ–ի ուղիղ արական սերունդը) (1727–1730), Աննա Իոանովնան (Ալեքսեյ Միխայլովիչի թոռը) (1730–40), Ելիզավետա Պետրովնան (Պետրոս I-ի դուստրը, որի մահով վերջացավ նաև Ռ–ի դինաստիայի կանացի ճյուղը) (1741–61), սակայն Ռ․ ազգանունը կրեցին Հոլշտեյն–Դոտտորպյան դինաստիայի ներկայացուցիչները․ Պյոտր III (Պետրոս I-ի թոռը) (1761–62), ապա կինը՝ Եկատերինա II (1762 – 96), այնուհետև նրանց որդին՝ Պավել I (1796–1801) և նրա ժառանգները՝ Ալեքսանդր I (1801-25), Նիկոլայ I (1825–55), Ալեքսանդր II (Նիկոլայ I-ի որդին, 1855–81), Ալեքսանդր III (Ալեքսանդր II-ի որդին, 1881 –94), Նիկոլայ II (Ալեքսանդր III-ի որդին) (1894–1917)։

Ռ–ի դինաստիան տապալվեց 1917-ի Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխության ժամանակ [1917-ի մարտի 2 (15)-ին Նիկոլայ II ստորագրեց գահից հրաժարականը]։ 1918-ի հուլիսին Եկատերինբուրգում (այժմ՝ Սվերդլովսկ), ուր աքսորված էր ցարական ընտանիքը, սպիտակգվարդիականների հարձակման սպառնալիքի պայմաններում, Ուրալյան մարզային սովետի որոշմամբ Նիկոլայ II և նրա ընտանիքը գնդակահարվեցին։ Ռ–ի առանձին ներկայացուցիչներ վտարանդվեցին։

ՌՈՄԱՆՍ (իսպ․ romance, < ուշ լատ․romanice, բառացի՝ ռոմաներեն, այսինքն՝ իսպաներեն), կամերային երաժշ,աա–բանաստեղծական ստեղծագործություն՝ գրված ձայնի համար գործիքի նվագակցությամբ։ Ի տարբերություն երգի, Ռ–ի երաժշտությունը բանաստեղծության ընդհանուր տրամադրության արտահայտումից բացի, հետևում է տեքստի մանր ամա սևերին, բացահայտում հույզերի նրբին փոփոխումները․ նվագակցության դերը ավե–