Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/707

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

տերմինիզմի դիրքերից, կամայականորեն մարդկության զարգացումը դասակարգելով հինգ փուլերի, որոնք որոշվում են տեխնիկատնտ. ցուցանիշներով (մեկ շնչին ընկնող արդյունքով, կապիտալ ներդրման մակարդակով են)։ Առաջին փուլը «ավանդական հասարակությունն» է (ընդգրկում է մինչկապիտալիստական ֆորմացիաները), մյուսներն ըստ էության կապիտալիզմի զարգացման փուլերն են, որոնցից բարձրագույնը, իբր «զանգվածային սպառման հասարակությունն» է։ Ռ–ի տեսությունը ուղղված է, նախ և առաջ, ֆորմացիաների մասին Մարքսի ուսմունքի դեմ։ Ռ․ մարտնչող հակակոմունիստ է, ՍՍՀՄ–ի նկատմամբ խիստ քաղաքականության կողմնակից։ Ռ–ի տեսության հակագիտական բնույթը բացահայտել են ոչ միայն մարքսիստները, այլն բուրժ․ առաջադեմ տնտեսագետները և սոցիոլոգները։ Ա․ Հարությունյան

«ՌՈՎԵՍՆԻԿ» («Ровесник», «Հասակակից»), ՀամԼԿԵՄ ԿԿ և ՍՍՀՄ երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի հասարակական–քաղ․ և գրական–գեղարվեստական ամսագիր։ Լույս է տեսնում 1962-ից, Մոսկվայում։ Լուսաբանում է սովետական պետության և ՀամԼԿԵՄ արտաքին քաղ․ գործունեությունը, արտասահմանի երիտասարդության կյանքը։ «Ռ․»-ում հանդես են գալիս միջազգային կոմունիստական շարժման գործիչներ, եղբայրական երիտասարդական միությունների ղեկավարներ, հրապարակախոսներ ու գիտնականներ։ Տպագրում է ակնարկներ, հոդվածներ աշխարհի երիտասարդության աշխատանքի ու հանգստի մասին, ինչպես նաև արտասահմանյան առաջադեմ հեղինակների պատմվածքներ, բանաստեղծություններ, երգեր։

ՌՈՎՆՈ, քաղաք, Ուկր․ ՍՍՀՌովնոյի մարզի կենտրոնը։ Գտնվում է ուստյե գետի ափին (Պրիպյատի ավազան)։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, ունի օդանավակայան։ 199 հզ․ բն․ (1982)։ Կան մեքենաշինության և մետաղամշակման գործարաններ։ Զարգացած է քիմ․, թեթև, սննդի արդյունաբերությունը, կահույքի, շինանյութերի արտադրությունը։ Ունի 3 բուհ, տեխնիկումներ, ուսումնարաններ, երաժշտա դրամատիկական թատրոն, Սովետական Միության հերոս Ն․ Ի․ Կուզնեցովի, հայրենագիտական թանգարաններ, ֆիլհարմոնիա։

Հայտնի է 1282-ից։ XIV դ․ 2-րդ կեսից հղել է Լիտվայի, 1569-ից՝ Ռեչ Պոսպոլիտայի, 1793-ից՝ Ռուսաստանի կազմում։ 1921-ի Ռիգայի հաշտության պայմանագրով մտել է Լեհաստանի կազմի մեջ։ 1939-ին վերամիավորվել է Ուկր․ ՍՍՀ–ին։ ճարտ․ հուշարձաններից են Ուսպենսկու փայտաշեն եկեղեցին (XVIII դ․), ֆաշիզմի զոհերի հուշարձանը (1968), զինվորական փառքի հուշահամալիրը (1975)։

ՌՈՎՆՈՅԻ ՄԱՐԶ, Ուկր․ ՍՍՀ կազմում։ Կազմավորվել է 1939-ի դեկտ․ 4-ին։ Գտնվում է Ուկր․ ՍՍՀ հս–արմ–ում։ Տարածությունը 20,1 հզ․ կմ2 է, բն․՝ 1142 հզ․ (1982)։ Բաժանված է 15 շրջանի, ունի 9 քաղաք, 18 քտա։ Վարչական կենտրոնը՝ Ռովնո։ 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Բնությունը։ Մարզի մակերևույթը թույլ թեքություն ունեցող ալիքավոր հարթավայր է։ Հս․ մասը զբաղեցնում է Պոլեսիեի դաշտավայրը, հվ–ը՝ Վոլինյան բարձրության արլ․ հատվածը։ Առավելագույն բարձրությունը մինչև 342 մ է։ Կլիման բարեխառն ցամաքային է, մեղմ ձմեռով և տաք ամառով։ Հունվարի միջին ջերմաստիճանը –3,8°Cէ, հուլիսինը՝ 18,5°С։ Տարեկան տեղումները 560–620 ՎՎ են, վեգետացիոն շրջանը՝ 200 օր։ Գետերը պատկանում են Դնեպրի ավազանին։ Իաշոր գետը Պրիպյատն է Գորին, Ստիր, Ստվիգա վտակներով։ Պոլեսիեում կան բազմաթիվ լճեր և ճահիճներ։ Մարզի հվ–ում տիրապետում են սևահողերը և պոդզոլացած գորշ հողերը, հս–ում՝ ճմապոդզոլային և ճահճային հողերը։ Տարածքի 34%–ը անտառածածկ է (սոճի, բոխի, թխկի, կաղնի ևն)։ Կենդանիներից կան գայլ, աղվես, վայրի խոզ, որմզդեղն, կզաքիս, սկյուռ, համստեր են, հանդիպում են զուբրեր։ Կլիմայավարժեցվել է մշկամուկը, ենոտանման շունը։ Գետերում և լճերում կան շատ ձկներ։ Օգտակար հանածոներից կան բնական շինանյութեր (գրանիտ, բազալտ)։

Բնակչությունը։ 93,5% –ը ուկրաինացիներ են։ Բնակվում են նաև ռուսներ, բելոռուսներ։ Միջին խտությունը 1 կմ² վրա մոտ 56,8 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ մոտ 40% (1982)։ Ւաշոր քաղաքներն են Ռովնոն, Գուբնոն, Զդոլբունովը, Կոստոպոլը, Սառնին։

Տնտեսությունը։ Սովետական իշխանության տարիներին Ռ․ մ․ նախկին հետամնաց ագրարային շրջանից դարձել է ինդուստրիալ–ագրարային մարզ, Ուկր․ ՍՍՀ սննդի, անտառային, փայտամշակման և թղթի արդյունաբերության կարևոր շրջան։ Արդյունաբերության նոր ճյուղեր են մեքենաշինությունը, քիմ․ արդյունաբերությունը։ Սննդի արդյունաբերությունը հենվում է սեփական հարուստ հումքի վրա։ Շաքար է արտադրվում Գուբնոյում, Միզոչում, Կորեցում, Բաբինո–Տոմախովում, Շպանովում, Օսարոգում, հրուշակեղեն, բանջարեղենի պահածոներ և սպիրտ՝ Ռովնոյում, Գուբնոյում, Չերվոնոարմեյսկում, Օստրոգում։ Ռովնոյում կա մսի կոմբինատ։ Տեքստիլ, կարի, տրիկոտաժի, կոշիկի արտադրության ձեռնարկություններ կան Ռովնոյում և Գուբնոյում, մեքենաշինության և մետաղամշակման՝ Զդոլբունովում, Սառնիում, Կվարսիլովում, Ռովնոյում, Գուբնոյում (գյուղատնտ․ մեքենաների և տրակտորների պահեստամասեր, էլեկտրատեխ․ սարքավորում, հաստոցներ, բարձրավոլտ ապարատուրա)։ Զարգացած է անտառանյութի, փայտամշակման, թղթի և շինանյութերի արդյունաբերությունը։ Ներմուծվող գազի հիման վրա զարգացել է քիմ․ արդյունաբերությունը։ Կառուցվում է Ռովնոյի ԱԷԿ–ը։

Գյուղատնտեսության մշակվող կարևոր կուլտուրաներն են աշնանացան ցորենը, տարեկանը, ընդավորները, շաքարի ճակնդեղը, թելատու վուշը, կարտոֆիլը։ Կա պտղաբուծություն, բանջարաբուծություն։ Անասնապահությունը ունի կաթնամսատու ուղղություն։ Զբաղվում են